Blog

  • Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան

    Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները, ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ։

    «Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։

    Իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի, ինչպես նաև ժողովրդավարական և բարոյական նորմերի գիտակցված խաթարմանը։

    Դիմում ենք դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է և պետք է մնալ լուսավոր մարդ, չգնալ սեփական խղճի դեմ և պահպանել ձեր բարի անունը։

    Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով, զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել դրա զարգացման, ինչպես նաև Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, ապահովել է տասնյակ հազարավոր ընտանիքների աշխատանքով։ Գիտեմ, որ նրան բազմիցս, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, նախագահների մակարդակով, առաջարկել են բիզնեսով զբաղվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Սակայն Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ առաջարկներից՝ մնալով իր Հայաստանի հայրենասերը։

    Ապօրինաբար զրկելով Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից՝ Փաշինյանը ոչ միայն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը, այլև փորձում է թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ հարևան երկրների իր նոր

    «խաղաղասեր բարեկամների» համար, որոնք չեն թաքցնում Հայաստանի նկատմամբ իրենց ծրագրերը։ Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին ենթարկվելը հետապնդման և ձերբակալվելը չպետք է անտարբեր թողնի որևէ մեկին՝ շարքային քաղաքացուց մինչև խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Ավելին, ես կասեի՝ առաջին հերթին հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է հստակ և բացահայտ արտահայտեն իրենց դիրքորոշումը և ոչ թե գլուխները թաքցնեն ավազի մեջ։

    Գագիկ Ծառուկյանը հզոր մարդ է և առաջնորդ, և նույնիսկ գտնվելով բանտում՝ նա շարունակում է մնալ հոգով ավելի ուժեղ և ազատ, քան իրեն հետապնդողները։

    Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը»։

  • Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գոգարան գյուղի բնակիչներ՝ 28 և 24 տարեկան երկու երիտասարդ։

    Լոռու մարզի քրեական ոստիկանների և Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանրային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակով հարվածներ էր հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

    Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

    Կատարվում է նախաքննություն։

    ՆԳՆ ոստիկանություն

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին

    Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին

  • Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Կարինա» փոթորիկը

    «Կարինա» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, և առաջիկա օրերին կարող է ուժեղանալ՝ դառնալով հզոր փոթորիկ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի աղբյուրին։

    Ցիկլոնի կենտրոնում կայուն քամու արագությունը հասել է 130 կմ/ժ-ի, ինչը համապատասխանում է Սաֆիր — Սիմփսոնի սանդղակի առաջին կարգին։ Մեծ ուժի փոթորիկներ են համարվում երրորդ կարգի և ավելի բարձր կարգի համակարգերը։

    Կիրակի օրը «Կարինան» գտնվում էր մոտ 1,3 հազար կմ հեռավորության վրա՝ Կալիֆոռնիայի թերակղզու հարավային ծայրակետից հարավ-արևմուտք, և շարժվում էր հյուսիս-արևմուտք՝ մոտ 24 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, փոթորիկը կշարունակի հեռանալ դեպի բաց օվկիանոս և ցամաքին անմիջական վտանգ չի ներկայացնում։

    Միաժամանակ մասնագետները նախազգուշացրել են վտանգավոր ալեկոծության և ուժեղ հակադարձ հոսանքների մասին, որոնք կարող են առաջանալ Մեքսիկայի հարավ-արևմտյան ափերի և Կալիֆոռնիայի թերակղզու առանձին հատվածներում։

    Խաղաղ օվկիանոսում պահպանվում է նաև «Լոուել» արևադարձային փոթորիկը։ Այն գտնվում է Հավայան կղզիներից մոտ 1,85 հազար կմ հարավ-արևելք և, ինչպես սպասվում է, նույնպես չի սպառնում ցամաքին։

    Ավելի վաղ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը կանխատեսել էր Ատլանտիկայում փոթորիկների սեզոն՝ միջինից ցածր ցուցանիշներով, այդ թվում՝ Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով։

  • Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ձերբակալվել են 6 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

    NEWS.am–ի տեղեկություններով ձերբակալվել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների պաշտոնատար անձինք:

    Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը՝ հայտնելով հետևյալը. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք:

    Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար»։

  • Գյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

    Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

  • Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին՝ աջակցություն հայտնելով Իսպանիայի ազգային հավաքականի ավագ և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսին։

    Վերջերս տված հարցազրույցում Տեբասը հայտարարել է, որ հենց Ռոդրին պետք է կրկին արժանանա համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակին։ Լա լիգայի նախագահի կարծիքով՝ վնասվածքի պատճառով իսպանացու տևական բացակայությունը չպետք է ազդի նրա շանսերի վրա՝ հատկապես ԱԱ-2026-ում ցուցադրած փայլուն ելույթներից հետո։

    «Չնայած վնասվածքի պատճառով երկարատև բացակայությանը՝ աշխարհի առաջնությունում նա ցուցադրեց անհավանական բարձր մակարդակի խաղ, պարզապես անհավանական բարձր։ Կարծում եմ՝ Ռոդրին կրկին պետք է նվաճի «Ոսկե գնդակը»»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Barcauniversal-ը։

    Ռոդրին Իսպանիայի հավաքականի ավագն է։ Ազգային թիմի կազմում նա դարձել է 2026 թվականի աշխարհի չեմպիոն, իսկ մրցաշարի արդյունքներով ճանաչվել է դրա լավագույն ֆուտբոլիստ։

    Համաշխարհային ստուգատեսում գրանցած տրիումֆից հետո իսպանացին փոխեց ակումբային գրանցումը՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելով «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը տրանսֆերի համար վճարել է 60 միլիոն եվրո (առանց բոնուսների)։ Այսպիսով, 30-ամյա կիսապաշտպանը վերադարձավ Իսպանիայի առաջնություն, որտեղ նախկինում պաշտպանել է «Վիլյառեալի» և Մադրիդի «Ատլետիկոյի» գույները։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Արտահանման խնդիրը լուծված է, աշխարհագրությունը՝ ընդլայնված

    Արտահանման խնդիրը լուծված է, աշխարհագրությունը՝ ընդլայնված

  • ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից հնարավոր է վիզային ռեժիմի ներդրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում նման հարց երբևէ չի քննարկվել․

    «Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք նման բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ էլ երբևէ ունեցել ենք։ Ընդհակառակն, մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին․ տեսնում ենք, որ հիմա նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելություններն առաջ մղող ակտիվ դերակատար են դարձել»,- նշել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ Հայաստանի հանրությունը մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում, կարծես, վատ չեն զգում․ «Մենք նման պատճառ չունենք»,- ասել է վարչապետը։