Blog

  • Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի, 19/8 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասնաշենքերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Ե.Չարենցի փողոցի, Ե.Չարենցի նրբանցքների, Տ.Մեծի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Մայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Աթաբեկյանը և Խորեն Հովհաննիսյանը։Հրշեջ-փրկարարները մարել են 54-ամյա Գառնիկ Ա․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն համարելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող։

    Գոսստանդարտի ռեեստրի տվյալներով՝ Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։ «Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «տանինների (կաղնու նյութերի) զանգվածային խտություն» ցուցանիշը, որը պետք է կազմեր առնվազն 0,3 գ/դմ³, փաստացի կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Այսպիսով, արտադրանքին տրվել են որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվան տակ ներկայացվում է», — հայտնել են Գոսստանդարտից։

    Արգելվել են տվյալ ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։

    Ավելի վաղ Բելառուսում նույն պատճառաբանությամբ արգելվել էր նաև վրացական Sachukari Traditional կոնյակի վաճառքը, որը ներկայացվում էր որպես վեց տարվա հնեցմամբ արտադրանք։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Վ․-ն է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Բ․-ն, ով գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գուրգեն Վ․-ն և Արսեն Բ․-ն Զովաբեր բնակավայրով անցնող Հրազդան գետից փորձել են 220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալ, ինչի հետևանքով հոսանքահարվել են։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան

    Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև գործարար կապերի ձևավորմանը, տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։

    Այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

    «Ինձ համար նույնպես մեծ բավականություն է մասնակցել այս միջոցառմանը։ Կցանկանայի հավաստիացնել, մասնավորապես, մեր թուրք բարեկամներին, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում բիզնեսների միջև կապերին, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև նոր կապակցվածության ծրագրերին և բիզնես շփումներին։

    Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս տարածաշրջանում, իրականում՝ Եվրոպայում, կարող են օգտակար լինել բոլորի համար՝ ապահովելով նոր ներդրումներ, կայունություն և օգուտներ բոլորի համար։ Իրականում սա եվրոպական ինտեգրման ուղերձն է։ Սա այն է, ինչ Եվրոպան արել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թուրքիան երկար ժամանակ մասնակցում է եվրոպական ինտեգրմանը։ Մենք գիտենք դրա օգուտները, գիտենք, թե որքան շատ կարող ենք շահել, երբ միասին աշխատում ենք փոխըմբռնման պայմաններում, և մենք հատկապես ոգևորված ու ուրախ ենք այս հանդիպումը տեսնելու համար։

    Հանդիպումն ինքնին, ձեր Հայաստան գալը, շատ լավ ազդակ է՝ սահմանի երկու կողմերից, և դա նաև շատ լավ ազդակ է Բրյուսելի համար։ Ես մեծ ուրախությամբ այս ուղերձը կփոխանցեմ իմ գործընկերներին, Եվրոպական միության ղեկավարությանը, որովհետև այն, ինչ դուք հիմա այստեղ անում եք, հենց սա է։ Ուստի, շատ շնորհակալ եմ ձեր բաց լինելու համար, և ես անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպումներին, ինչպես նաև նրան, թե ինչ կլինի հետո։

    Այն, ինչ կլինի հետո, կլինեն բիզնես հնարավորություններ, շատ հնարավորություններ, և մի բան, որը նույնիսկ ավելի կարևոր է՝ մարդիկ կճանաչեն միմյանց։ Որովհետև մեզ միավորողն ավելի շատ է, քան մեզ բաժանողը։ Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր է։ Երկու կողմերում էլ կան մարդիկ, որոնք երկար ժամանակ ներդրում են կատարել այս կարգավորման, այս համատեքստի և ավելի լավ փոխըմբռնման մեջ։ Այս մարդիկ մեծ դեր են խաղացել։

    Շատ շնորհակալ եմ, որ եղել եք նվիրված, բայց նաև հետևողական և հաստատակամ այս հարցում»,- ասել է Մարագոսը։

    ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումները՝ առանձնացնելով մասնավոր հատվածին և տարածաշրջանային կապակցվածությանը տրամադրվող աջակցությունը։

    «Այժմ, երբ խոսում ենք այն մասին, թե ինչ ենք անում այստեղ և ինչ ենք անում այս ծրագրից դուրս, կցանկանայի մասնավորապես մեր թուրք բարեկամներին տեղեկացնել Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններում որոշ նոր զարգացումների մասին։ Մենք վերջերս ունեցել ենք գագաթնաժողով, որը շատ կարևոր էր։ Հայաստանը նաև հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որն ավելի մեծ հավաք է, քան Եվրոպական միությունը, սակայն այն համատեղ հյուրընկալվում է գործընկեր երկրների կողմից, և Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես այնտեղ էր։ Դա շատ հաջող հանդիպում էր։

    Դրանից հետո մենք ունեցել ենք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, գագաթնաժողովից հետո Հայաստանում ընտրություններ են եղել, իսկ հետո տեղի է ունեցել Եվրոպական միության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի լրացուցիչ այցը։ Այդ այցի ընթացքում մենք առաջին հերթին համաձայնեցրել ենք շատ պահանջկոտ և հետաքրքիր, պետք է ասեմ՝ համապարփակ օրակարգ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է դեսպանը։

    Նրա խոսքով՝ ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի գլխավոր ուղղություններից մեկը մասնավոր հատվածին տրամադրվող աջակցությունն է։ Եվրոպական միությունը պատրաստվում է առաջարկների մրցույթ հայտարարել Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածների ներդրումային ծրագրերի համար։

    «Այս առնչությամբ ես հիմնականում ցանկանում եմ ընդգծել երկու գլխավոր տարր։ Առաջինը մասնավոր հատվածին աջակցությունն է։ Մենք հայտարարելու ենք առաջարկների մրցույթ Հայաստանի և Եվրոպայի մասնավոր հատվածի ներդրումների համար։ Հիմա հասկանում եմ, որ, հավանաբար, պետք է Թուրքիան նույնպես ներառեինք էքսպոյում, բայց վստահ եմ, որ հաջորդ մրցույթի ժամանակ կարող ենք մտածել դրա մասին։

    Վստահ եմ նաև, որ, հավանաբար, մեր հայ բարեկամները կարող են առաջարկներ ներկայացնել այս մրցույթի շրջանակում։ Այն դեռ բաց է։ Այն բացվել է մայիսի 5-ին, այսինքն՝ առաջին գագաթնաժողովի ժամանակ, և բաց կլինի մեկ տարի։ Կարելի է ներկայացնել ներդրումային առաջարկներ, որոնց մենք կարող ենք աջակցել Եվրոպական միության տարբեր գործիքների միջոցով։

    Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին արտոնյալ վարկերով։ Միայն անցյալ տարի մենք տրամադրել ենք ավելի քան 200 միլիոն եվրո։ Մենք օգնել ենք ստեղծել ավելի քան 20 հազար աշխատատեղ։ Սա կարևոր է։ Սա կայունություն է, և այն նաև հիմնված է ձեռնարկատիրության այն շատ ուժեղ ոգու վրա, որը մենք այստեղ տեսնում ենք»,- ասել է Մարագոսը։

    ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ համագործակցության երկրորդ կարևոր ուղղությունը կապակցվածությունն է։ Եվրոպական միությունն այս ոլորտում աշխատում է Թուրքիայի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների և եվրոպական այլ գործընկերների հետ՝ դիտարկելով ինչպես Սև ծովով, այնպես էլ ցամաքային հաղորդակցությունների զարգացումը։

    «Երկրորդ մեծ ոլորտը, որի վրա կցանկանայի կենտրոնանալ, կապակցվածությանը մեր աջակցությունն է։ Սա նաև այն ոլորտն է, որտեղ մենք աշխատում ենք թուրք գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանում մեր գործընկեր Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, բայց նաև Եվրոպական միության գործընկերների հետ։ Այստեղ կապակցվածությունը վերաբերում է Սև ծովով, ինչպես նաև ցամաքային կապակցվածությանը։

    Դուք տեղյակ եք և ծանոթ եք TRIPP նախագծին, որը հայ-ամերիկյան նախաձեռնություններից մեկն է և նույնպես աջակցվում է այս գործընթացի շրջանակում։ Բայց Եվրոպական միության աջակցությունը դրանից էլ ավելի լայն կլինի, և գագաթնաժողովում մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք աջակցել Հայաստանին երեք նոր սահմանային անցակետ կառուցելու հարցում։ Դրանցից մեկը «Մարգարա»-ն է, որը մենք կարող ենք օգնել արդիականացնել։

    Այժմ մենք համագործակցում ենք տարբեր ֆինանսական գործընկերների հետ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցում ենք Ախուրիկի անցակետի վերականգնման համար, որը Թուրքիայի Կարսի ուղղությամբ է։ Մենք ունենք նաև մեկ այլ ուղղություն դեպի Նախիջևան՝ Երասխով, որն այստեղ՝ հայկական կողմում է։ Հենց այստեղ ենք այժմ կենտրոնացնում մեր ուշադրությունը։

    Եվրոպական միությունը բավական երկար ժամանակ աջակցում է Հայաստանի ենթակառուցվածքներին և կապակցվածությանը։ Այն աջակցել է Հյուսիս-հարավ ենթակառուցվածքին, և կարծում եմ՝ այստեղ ևս մեծ ներուժ կա բիզնեսների, այլ գործընկերների, Եվրոպական միության այլ ռազմավարական գործընկերների մասնակցության համար»,- հայտարարել է դեսպանը։

    Մարագոսն ընդգծել է, որ տարածաշրջանային կապակցվածության զարգացումը չի սահմանափակվում տրանսպորտային ենթակառուցվածքներով։ Համագործակցության հեռանկարային ուղղություններից են նաև էներգետիկան, էլեկտրաէներգիայի փոխանակումը, վերականգնվող էներգիան, էլեկտրացանցերի արդիականացումը և էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը։

    Անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ Մարագոսը հիշեցրել է հայկական արտադրանքի համար ԵՄ շուկա արտոնյալ մուտք ապահովելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի առաջարկած ժամանակավոր միջոցառումների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ պետությունները սեպտեմբերի 2-ին առանց փոփոխությունների հավանություն են տվել առաջարկին, և առաջիկայում ակնկալվում է նաև Եվրոպական խորհրդարանի հաստատումը։

    «Կցանկանայի նաև ընդգծել, թե որքան մեծ աջակցություն է Եվրոպական միությունը ցուցաբերում Հայաստանին առևտրի ոլորտում։ Թուրքիան արդեն մասնակցում է Մաքսային միությանը, և մենք նույն մաքսային տարածքի մաս ենք։ Սա շատ կարևոր է։ Այդ պատճառով Եվրոպական միության և Հայաստանի, Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունները, կարծում եմ, էական նշանակություն ունեն։

    Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ երկու ամիս առաջ Եվրոպական հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել անցումային կարգավորման վերաբերյալ՝ երկու տարով հայկական արտադրանքի արտոնյալ արտահանման համար դեպի ԵՄ՝ այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումների շրջանակում։

    Սա իրականում նշանակում է, որ Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկում է առանց մաքսատուրքերի արտահանում գրեթե բոլոր ապրանքների համար, որոնք տուժել են հայկական արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակող միջոցառումների պատճառով։

    Այս արտոնյալ առևտրային միջոցառումներն առաջարկվել են Եվրոպական միության կողմից։ Երեկ Եվրոպական միության անդամ պետությունները Խորհրդում առանց որևէ փոփոխության հաստատեցին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Սա շատ կարևոր ազդակ է, և մենք առաջիկա օրերին սպասում ենք նաև Եվրոպական խորհրդարանի հաստատմանը։

    Այսպիսով, սա շատ կարևոր նոր հնարավորություն է, ես կասեի՝ հատկապես մեր հայ բարեկամների համար, և դրանից պետք է օգտվել։ Եվրոպական միության հետ առևտրի մեծ մասի համար մաքսատուրքեր չեն լինի։ Իրականում Ռուսաստանին ուղղված ձեր արտահանման 99 տոկոսը, որը տուժել է այս միջոցառումներից, ընդգրկված է այս երկամյա ինքնավար միջոցառումների շրջանակում։

    Մենք անհամբեր սպասում ենք տեսնելու, թե այս միջոցառումներն ինչպես դրական ազդեցություն կունենան ամբողջ հայկական բիզնեսի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել է Մարագոսը։

    Նա կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ մարդկային և գործարար կապերի ձևավորմանը։

    «Եվ, իհարկե, այստեղ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևոր է աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Անցյալ տարվանից, երբ նախաձեռնվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, շատ կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։

    Այսպիսի ծրագրերը կարող են նաև օգնել կառուցել այն, ինչը, ըստ էության, կլինի այս կարգավորման կենսական գիծը։ Դա մարդկանց միջև շփումներն են։ Հենց ձեզ նման մարդիկ են, որ այս խաղաղությունն ու կարգավորումը կյանքի կկոչեն տեղում։ Սա միայն կառավարությունը չէ, սա միայն եվրոպական կառույցները չեն, և մենք ցանկանում ենք գտնել լավագույն ձևը՝ շարունակելու աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսների, բայց նաև քաղաքացիական հասարակությունների, այլ ընկերությունների և մասնագետների միջև։

    Որովհետև դուք, անշուշտ, ճանաչում եք միմյանց, որովհետև հարևաններ եք, երկար պատմություն ունեք։ Մյուս կողմից՝ շարունակել մարդկանց ներգրավելը, միմյանց ճանաչելը, միմյանց լեզուն ճանաչելը, կարծում եմ,  իսկապես կարևոր է նաև առևտրում կայունություն ստեղծելու, համատեղ բիզնես հնարավորությունների և զբոսաշրջության համար։

    Զբոսաշրջության ներուժը, կարծում եմ, սահմանի երկու կողմերում իսկապես հսկայական է, և այն, կարծում եմ, կստեղծի բազմաթիվ նոր հնարավորություններ զբաղվածության, ներդրումների համար, ինչպես նաև ընդհանուր կարիքների և ընդհանուր մարտահրավերների լուծման համար՝ շրջակա միջավայրին աջակցելու, ջրային ռեսուրսները պաշտպանելու և միասին ավելի լավ ապագայի, նոր սերնդի համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։

    Այսպիսով, Եվրոպական միությունն այստեղ է՝ նման նախաձեռնություններին աջակցելու համար»,- եզրափակել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

    Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

    Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

    Միջոցառման ընթացքում նախատեսված են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։

     

  • Նրանք կարծում են, թե ՀՀ քաղաքացին ՌԴ ռազմաբազան համարում…

    Նրանք կարծում են, թե ՀՀ քաղաքացին ՌԴ ռազմաբազան համարում…

  • ՀՀ ներդրումային միջավայրն ազատվում է թուրքական ու ադրբեջանական ներդրողների համար. Իվետա Տոնոյան

    «Հայաստանի տնտեսական հեղինակությունը մեծ հարված է հասցվել, քանի որ իրեն հարգող որևէ միջազգային ներդրող Հայաստանում այլևս ներդրումներ չի իրականացնելու»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

    Ըստ նրա, երբ որ օտարերկրյա ներդրողը տեսնի, թե օրը ցերեկով ինչպես են վարվում իր երկրում  ստեղծած գործարար մարդու հետ, խլում գույքը, պետականացնում նրա ստեղծած կառույցները, այլևս ներդրումներ չեն իրականացնի։ 

    «Այս գործընթացը անասելի մեծ վարկաբեկում է  բերել Հայաստանի տնտեսական միջավայրին։ Ազգային կապիտալի՝ շուկայի դուրս մղումն այս իշխանության համար ունի հստակ նշանակություն՝  կոնկրետ արվում է  ադրբեջանական, թուրքական կապիտալը Հայաստան բերելու համար, ներդրումային միջավայրն ազատվում է թուրքական ու ադրբջանական ներդրողների համար»,- ասաց Տոնոյանը:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան

  • ՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհը մտել է «ծայրահեղ եղանակային պայմանների վտանգավոր գոտի». ամբողջ մոլորակում սկսել են զգալ Էլ Նինյոյի ազդեցությունը, զգուշացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) կանխատեսմամբ՝ այն կարող է շարունակվել առնվազն մինչև 2027 թ. փետրվարը և դառնալ 1950 թվականից ի վեր ամենաուժեղ Էլ Նինյոն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

    Էլ Նինյոն բնական կլիմայական երևույթ է, այն ձևավորվում է Խաղաղ օվկիանոսում և կապված է քամու հոսանքների փոփոխության հետ. տաք ջրերը շարժվում են դեպի արևելք՝ լրացուցիչ ջերմություն արձակելով մթնոլորտ։

    Վերջին ամիսներին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում ծովի մակերևույթի ջերմաստիճանը միջինից ավելի քան 2°C բարձր է եղել։ Կանխատեսումների համաձայն՝ այն որոշ շրջաններում կարող է հասնել գրեթե 4°C-ի։

    Էլ Նինյոն կարող է տարբեր տարածաշրջաններում տարբեր հետևանքներ ունենալ՝ երաշտներ ու անտառային հրդեհներ մի շարք երկրներում, իսկ այլ շրջաններում՝ հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ և ավելի ուժեղ թայֆուններ։ Հարավարևելյան Ասիայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածներում սպասվում է սովորականից ավելի չոր եղանակ։

    Ինդոնեզիայում այս չոր սեզոնին հրդեհներն արդեն տարածվել են ավելի քան 107 000 հեկտարի վրա։ Պանամայի ջրանցքում սպասվող տեղումների նվազման պատճառով անցնող նավերի թիվը սեպտեմբերի 3-ին կկրճատվի ավելի քան 10%-ով։ Ջրանցքից տարեկան օգտվում է մոտ 14 000 նավ։ Այն Պանամայի համար եկամտի կարևոր աղբյուր է և երկրին բերում է տարեկան մոտ 3 միլիարդ դոլար։

    Չինաստանն իր հերթին այս տարի սպասում է յոթ թայֆունի։ Հուլիսին երկրում երեք թայֆուն է տեղի ունեցել։ Օգոստոսին թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվել։

    Սովորականից ավելի խոնավ պայմաններ են կանխատեսվում նաև Արևելյան Աֆրիկայի, Բրազիլիայի հարավի և ԱՄՆ-ի հարավային որոշ շրջանների համար՝ մեծացնելով ջրհեղեղների վտանգը։

    Պերուում, Էկվադորում և Բրազիլիայի որոշ շրջաններում նույնպես արձանագրվել են ուժեղ տեղումներ, հեղեղումներ և սողանքներ։

    Մասնագետների մտահոգությունն ուժեղանում է նաև գլոբալ տաքացման ֆոնին։ Գիտնականները նշում են, որ Էլ Նինյոյի բերած շոգը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել արդեն իսկ տաքացող մոլորակը։ WMO-ն կոչ է անում երկրներին ուժեղացնել վաղ նախազգուշացման համակարգերն ու նախապես պատրաստվել հնարավոր աղետներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Դեղձի և թզի համար տրամադրվող աջակցությունը մեկ ամսով երկարաձգվել է․ Գևորգ Պապոյան

    «Դեղձի և թզի համար տրամադրվող աջակցությունը ևս մեկ ամսով երկարաձգում ենք։ Մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային արդեն իսկ ընդունված միրգ-բանջարեղենի համար, պահպանված են…