Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։
Այս մասին 24News-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Աճառյան փողոցում «Hyundai» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 11 մարդ էր տուժել, բոլորը՝ օտարերկրացիներ։
Տուժածներից 7-ը տեղափոխվել էին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։
դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությանը։
Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նմանօրինակ հարթակների կարևորությունը կանանց առաջնորդությամբ իրականացված նախաձեռնությունների և նրանց մասնագիտական ներուժի արժևորման գործում։
Անդրադառնալով կլիմայական փոփոխությունների հետևանքներին՝ Ռոզա Բաբայանը խոսել է կանանց և աղջիկների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքների և գյուղական բնակավայրերի բնակիչների շրջանում դրանց անհամաչափ ազդեցության մասին։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է կանանց տնտեսական հզորացման, մասնագիտական հմտությունների զարգացման և կանաչ տնտեսության ոլորտներում նրանց ներգրավվածության կարևորությունը՝ որպես գենդերային հավասարության, սոցիալական բարեկեցության և կայուն տնտեսական զարգացման նախապայման․ ընդգծվել է նաև կանանց համար հավասար հնարավորություններ ապահովող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
Նշենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության նպատակն էր հանրայնացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ու կենսաբազմազանության պահպանության գործում կանանց և աղջիկների ներդրումն ու առաջնորդությունը՝ խթանելով նրանց մասնագիտական առաջխաղացումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, Զորակ, Դաշտավան, Դարբնիկ, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-Ապ», «Սեդամի», «Գևմիկ», «Արա-Արեգ», «Գեգա Սթար», «Լիհնիտիս», «Ֆասթ Գազ», «Ճանշին», «Նոյ Լենդ», «Ծովանոց», «Նինասե» ՍՊԸ-ների, սեփականատեր Հովհաննես Ալավերդյանի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Գահ-1» ՍՊԸ-ի, «Սամվել Զաքոյան» ԱՁ-ի, նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
Հետևեք մեզ՝ այստեղ
Օրյոլի մարզի ձեռնարկության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ տուժածները դիմել են բժշկական օգնության։ Վնասվածքները հիմնականում կապված են բեկորների և շինությունների փլուզման հետ։
Մարզպետը նշել է, որ հարվածից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը գրեթե ամբողջությամբ մարվել է, և սկսվել են փլատակների մաքրման աշխատանքները։ Հատուկ ծառայությունները պատրաստվում են շարունակել աշխատանքները վնասված օբյեկտում։
Հարվածի հետևանքով վնասվել են նաև հարակից շենքերը։ Կոտրված պատուհանների վերաբերյալ ստացվել է վեց ահազանգ։
Կլիչկովը հերքել է նաև քիմիական վտանգի մասին տեղեկությունները՝ քիմիական հետևանքների վերաբերյալ տարածվող հաղորդագրություններն անվանելով անհեթեթություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Խալիջին»։
Հանդիպման 11-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի դիպուկ փոխանցումից հետո տանտերերի անգլիացի հարձակվող Այվան Թոնին գրավել է Ալ-Հայդարի պաշտպանած դարպասը (1-0, դեռևս ընթացող)։
Armsport
դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
«Այնուամենայնիվ, և՛ Փաշինյանը, և՛ նրա համախոհները մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում։
Եկեք մեկընդմիշտ հստակեցնենք այս հարցը․ Հայաստանի իշխանություններն արհամարհում են սեփական ժողովրդին և ամբողջ ժողովրդին համարում մտավոր սահմանափակ ամբոխ։ Հակառակ դեպքում պարզապես անհնար է բացատրել այն պրիմիտիվ անհեթեթությունը, որը, որպես քաղաքական դիրքորոշում, հնչեցնում են իշխանամերձ խոսնակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- գրել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ բերելով օրինակներ․
«Խորհեք թեկուզ մի քանի իշխանական քարոզչական արտահայտությունների շուրջ, օրինակ. «Առաջին անգամ մետրոպոլիան մեզ ոչ թե ինտեգրում է, այլ փորձում է դուրս թողնել»։
Կամ՝ «Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, բայց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է նախապայման»։
Եվ, իհարկե, այս գլուխգործոցը․ «Մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչ մեր անկախության և ինքնիշխանության բարձրացումն է»։
Այսպիսով՝ ի՞նչ եք, գրողը տանի, խոսում այն «մետրոպոլիայի» մասին, որը մեզ «չի փորձում ինտեգրել»։ Ի՞նչ է նշանակում՝ բացասական իմաստով ինտեգրում։
Իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք ձեզ պատառոտում՝ փորձելով մնալ հենց այդ «մետրոպոլիայի» տնտեսական միության կազմում, եթե դա այդքան «վատ» է։
Այսինքն, ձեր իսկ խոսքերով՝ մետրոպոլիան (տվյալ դեպքում՝ ռուսները) փորձում է ազատվել Հայաստանից, իսկ դուք բողոքո՞ւմ եք։
Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում։ Կամ, պարզվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ադրբեջանցիների նախապայմանը պահանջ չէ, այլ ընդամենը նախապայման, որը պահանջ չի համարվում։ Հասկացա՞ք, թե ինչ էին ուզում ասել այս ամենով։ Ես էլ չհասկացա։
Բայց կա ևս մեկ գլուխգործոց․ պարզվում է՝ Հայաստանին տնտեսական փլուզման հեռանկարը, գազի գների բարձրացումը, հայկական տնտեսության փաստացի ոչնչացումը մեր «անկախության և ինքնիշխանության գինն» են։
Այսինքն՝ Փաշինյանն ու նրա խոսափողները փորձում են մեզ համոզել, որ տնտեսության անկումը և բնակչության սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումը Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդող գործոններ են։ Այլ կերպ ասած՝ որքան վատ է տնտեսության, քաղաքացիների (օրինակ՝ թոշակառուների) վիճակը, այնքան ավելի ուժե՞ղ է Հայաստանի անկախությունը։ Այսինքն՝ այն փաստը, որ Հայաստանի տարածքները գտնվում են Փաշինյանի իշխանությունների ադրբեջանցի «եղբայրների» օկուպացիայի տակ, նույն այդ իշխանությունները ինքնիշխանության ոտնահարում չեն համարում, իսկ ԵԱՏՄ կազմում գտնվելը, պարզվում է, ինքնիշխանության ոտնահարո՞ւմ է։ Բա որ էդպես է, հենց հիմա դուրս եկեք ԵԱՏՄ ից, «զադերժկան» ինչո՞ւմն է։
Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչպիսի ապուշություն են դուրս տալիս։ Կրկնում եմ․ եթե Հայաստանի համար ԵԱՏՄ-ում այդքան վատ է, և դա ոտնահարում է մեր ինքնիշխանությունը, ապա ինչո՞ւ եք պատառոտվում՝ փորձելով թույլ չտալ, որ Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից։
Ժողովուրդ ջան, հիմա ընտրությունը մերն է․ կամ համաձայնել այս իշխանության տարածած նարատիվներին և կամովին ընդունել, որ նրանք իրավացի են՝ մեզ կատարյալ ապուշի տեղ դնելով, կամ, այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց»։
Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ Գևորգյան