Փաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան
Փաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը, Միքայել Սողոմոնյանը, Նելլի Գրիգորյանը և Իլյիչ Բաղրյանը, հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Արցախահայության բռնի տեղահանումից գրեթե երեք տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ստանում ինչպես Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանումն ու շարունակական գործունեության ապահովումը, այնպես էլ արցախահայության սոցիալական խնդիրների համակարգված լուծումը։
Ողջունում ենք այն հանգամանքը, որ հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում առավել հստակ է գիտակցվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերից հետո արցախահայության բազմաթիվ սոցիալական խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, մասնավորապես` մի շարք պետական ֆոնդերի հաշիվների սառեցման և այդ միջոցների հետագա տնօրինման հարցերի հրատապությունը։
Համոզված ենք` նման աշխատանքները կարող են նպաստել արցախահայության խնդիրների լուծմանը։ Այս գործընթացները պետք է իրականացվեն իրավական հստակության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը մշտապես կարևորել է այս խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքները։ Ամիսներ առաջ խմբակցությունը ողջունել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և հայտնել դրա աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։
Ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրականացնում են խորհրդակցություններ՝ ստեղծված իրավիճակից բխող լուծումների, պետական ինստիտուտների հետագա գործունեության կազմակերպման և անհրաժեշտ քայլերի շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու այս հարցերի շուրջ առավել լայն ձևաչափով կառուցողական քննարկումներին, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կազմակերպման և պետական միջոցների տնօրինման ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացներին։ Այս աշխատանքներում կարևորում ենք ներառական, մասնագիտական և թափանցիկ համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, մասնագետների, հանրային շրջանակների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների իրավաչափ տնօրինումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են, որոնք պահանջում են պատասխանատու երկխոսություն, համատեղ աշխատանք և հետևողական քայլեր։
Սույն հայտարարությունը բաց է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և բոլոր շահագրգիռ անձանց միանալու համար»,-նշված է հայտարարության մեջ:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Նահապետյան,
Անձամբ իմ և Արդարադատության ակադեմիայի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ողջ անձնակազմին մասնագիտական տոնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Այս նշանակալի օրը ևս մեկ առիթ է արժևորելու հակակոռուպցիոն համակարգի ծառայողների բարդ, պատասխանատու և հանրային բարձր նշանակություն ունեցող առաքելությունը։ Կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, արժանապատվություն, անաչառություն և անսասան հավատարմություն օրենքին ու հանրային շահին։
Ժամանակակից պայմաններում, երբ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը պետության և հասարակության կարևորագույն առաջնահերթություններից է, առավել քան երբևէ կարևորվում են յուրաքանչյուր ծառայողի հետևողական աշխատանքը, սկզբունքայնությունն ու նվիրումը։ Վստահ եմ, որ Կոմիտեի ծառայողներն իրենց ամենօրյա բարեխիղճ աշխատանքով կշարունակեն նպաստել հանրային վստահության ամրապնդմանը և օրինականության ապահովմանը։
Արդարադատության ակադեմիան մեծապես կարևորում է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Մեր համատեղ ջանքերն ուղղված են ոլորտի մասնագետների կարողությունների շարունակական զարգացմանը, մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև ժամանակակից պահանջներին համահունչ կրթության ապահովմանը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք և կընդլայնենք մեր համագործակցությունը՝ ի նպաստ իրավական համակարգի շարունակական զարգացման։
Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կշարունակի բարձր պատասխանատվությամբ իրականացնել իրեն վերապահված գործառույթները՝ նոր հաջողություններ արձանագրելով կոռուպցիայի դեմ պայքարում։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողներին քաջ առողջություն, անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու ու պատվաբեր ծառայության ճանապարհին։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Երրորդ փորձի» առասպելը
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հրապարակած զեկույցը ներկայացնում է որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված հերթական դավադրության դրսևորում։
Ըստ նրա՝ սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձն է, որի վերջնական նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու մեր պետությանը նախ դե ֆակտո, ապա նաև դե յուրե անկախությունից զրկելն է։
Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առաջին փորձը տեղի է ունեցել 2023 թվականին՝ Արցախի հայաթափման ժամանակ, երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ երրորդը նախապատրաստվում է հիմա։
Գործ ունենք սեփական արտաքին քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու հերթական ամոթալի փորձի հետ։
ԵԱՏՄ զեկույցում ներկայացված տնտեսական գնահատականների արժանահավատությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը կարող են և պետք է դառնան առարկայական քննարկման թեմա։ Հեռու եմ այն մտքից, որ որևէ զռկույց պետք է ընդունել որպես «հալած յուղ»:
Սակայն այս ամենը չի կարող ստվերել այն իրողությունը, որ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանությունը վարել է արտաքին քաղաքականություն, որի հռչակված նպատակները հաճախ հակասել են Հայաստանի տնտեսական կախվածություններին և անվտանգության համակարգի իրական կառուցվածքին։
Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից, մինչդեռ իշխանությունը հայտարարում է եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին՝ հանրությանը չներկայացնելով վերակողմնորոշման իրատեսական ճանապարհային քարտեզ, հնարավոր տնտեսական կորուստները փոխհատուցելու և դրանց հետևանքները մեղմելու հստակ մեխանիզմներ։
Երբ այդ ամենը հարուցել է համապարփակ քաղաքական ճգնաժամ, Փաշինյանը փորձում է դրա ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, վարչապետի այն պնդումը, թե ԵԱՏՄ զեկույցում տնտեսական բաղադրիչ ընդհանրապես գոյություն չունի, պրիմիտիվ ու մանիպուլյացիոն պնդում է, որի միակ նպատակը հասարակությանը մոլորեցնելն է:
Առանձնապես ուշագրավ է 2023 թվականի արցախյան ողբերգության վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը։
Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ նա իր քաղաքական մեղադրանքների հիմնական հասցեատեր է դարձնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փաստացի երկրորդ պլան մղելով Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը։
Որևէ ողջամիտ մարդ արցախյան ողբերգության հարցում չի անտեսում Ռուսաստանի պատասխանատվությունը. այս և այլ զգայուն հարցերն անպայման ու անպատճառ պետք է դառնան հայ-ռուսական քննարկումների մաս:
Սակայն անառարկելի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնողն Ադրբեջանն էր, որն էլ կրում է արցախահայության բռնի տեղահանման հիմնական պատասխանատվությունը։
Մինչդեռ Փաշինյանի մեկնաբանության առանցքում ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Ռուսաստանի ենթադրյալ մտադրությունը՝ արցախահայության տեղահանությունն օգտագործելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։
Այսպիսով, ազգային ողբերգությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության պահպանման շուրջ կառուցված քաղաքական պատումի մեջ։ Արցախի կորուստը ներկայացվում է ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության և անվտանգության համակարգի աղետալի ձախողման համատեքստում, այլ որպես Փաշինյանի իշխանության դեմ կազմակերպված դավադրության դրվագ։ Սա սեփական պատասխանատվությունը երկրորդ պլան մղելու փորձ է(ընդ որում, Փաշինյանը «մոռացել» է իր բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնց իմաստն այն է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին՝ կաշկանդելու համար մեր անկախությունը):
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանն, ըստ էության, վերարտադրում է Ռուսաստանից եկող «հիբրիդային պատերազմի» մասին նախկինում շրջանառված թեզը։
Դարձյալ քարոզչական «փրփուր»՝ զրո փաստական հենքով:
Փաստորեն, իշխանությունն իրեն է վերապահում իրավունք՝ որոշելու, թե ով է պաշտպանում Հայաստանի անկախությունը, և ով է գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկում արտաքին ուժերի շահերը։
Սա վտանգավոր քաղաքական տրամաբանություն է, որի հետևանքով անկախության պաշտպանության գաղափարը կարող է վերածվել ներքաղաքական մրցակիցներին վարկաբեկելու, քաղաքական բազմակարծությունը սահմանափակելու և հասարակության ներսում նոր բաժանարար գծեր ձևավորելու գործիքի։
Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին նրա երեկվա ակնարկի համատեքստում։
Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն արդեն սկսել է նոր ընտրական կամպանիայի քաղաքական նախապատրաստությունը։ Մեծ է հավանականությունը, որ դրա «գաղափարական» առանցքը կրկին դառնալու է հակառուսականությունը։
Եթե նախորդ ընտրություններում Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ Ռուսաստանի վերահսկողություն» դարձյալ կեղծ երկընտրանքը։ Երկու դեպքում էլ քաղաքական տեխնոլոգիան նույնն է՝ բովանդակային, ծրագրային մրցակցությունը փոխարինել հասարակության վախերի ընտրական շահագործմամբ։
Փաշինյանի քաղաքականության մեջ խաղաղությունը ոչ թե ինքնուրույն ռազմավարական նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումն առաջ տանելու և դրա շուրջ հասարակական աջակցություն ապահովելու համար։
Փաշինյանի քաղաքականության առանցքային հակասությունն այն է, որ արտաքին քաղաքական յուրաքանչյուր նոր ճգնաժամ ներկայացվում է որպես իր իշխանության դեմ ուղղված դավադրություն, իսկ այդ ճգնաժամի առաջացման հարցում սեփական քաղաքականության պատասխանատվության քննարկումը դուրս է մղվում հանրային օրակարգից։
Հայաստանի անկախությունն ու գործող իշխանության քաղաքական վերարտադրությունը նույնական հասկացություններ չեն։ Հայաստանի անկախության պաշտպանությունը չի կարող նույնացվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հետ: Ճիշտ հակառակը՝ ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից»։
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա Ղահրամանյան
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինարարական աշխատանքների կեսից ավելին կատարված է:
Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը տեղում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին:
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմավարական ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Էլեկտրոնային հերթում 262 ծանրաքաշ բեռնատար կա, ևս 560-ը գտնվում են կայանատեղիներում», — գրել է Մենյայլոն «Մաքս» մեսենջերի իր ալիքում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ի՝ չորեքշաբթի օրվա տվյալներով, էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։