Blog

  • Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են






    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային։




    դիտվել է 95 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

    Խաղաղության կեղծ խոստումով Հայաստանին պարտադրվող աշխարհաքաղաքական ծուղակ

    Հայրենասե՛ր հայ ժողովուրդ,

    Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հիմքում պետք է դրվի բացառապես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային-պետական շահը, այլ ոչ թե օտար պետությունների կամ գերտերությունների շահերը։

    Հայաստանի Հանրապետությունը երբե՛ք չպետք է դառնա օտար պետությունների ու գերտերությունների հակամարտությունների գործիք, օտարերկրյա ծրագրերի իրականացման հարթակ կամ տարածաշրջանային մրցակցության զոհ։ Երբե՛ք։

    Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երբեք սակարկման ենթակա չեն։

    Սյունիքը՝ Հայաստանի անվտանգության կենսական տարածք

    Սյունիքը պարզապես Հայաստանի հարավային մարզը չէ։ Սյունիքը Հայաստանի անվտանգության կենսական տարածքն է, Հայաստանի և Իրանի միջև անմիջական ցամաքային կապն ապահովող ռազմավարական տարածքը, Հայաստանի հարավային դարպասն ու Հայոց պետականության հարավային հենասյունը։

    Սյունիքը երբե՛ք չի կարող դառնալ օտար պետության կամ գերտերության ազդեցության, ռազմական ներկայության կամ վերահսկողության տարածք։

    Սյունիքը Հայաստանի Սյունիքն է։ Եվ վե՛րջ։

    Ուստի Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, իրականացվող ցանկացած աշխարհաքաղաքական ծրագիր պետք է գնահատվի ոչ թե օտար պետությունների կամ գերտերությունների շահերի, այլ բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահի տեսանկյունից։

    Հայաստան–Իրան պետական սահմանը երբե՛ք չի կարող դառնալ աշխարհաքաղաքական որևէ ծրագրի զոհ

    Հայաստանի և Իրանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները մեր տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոններից են։ Հայաստան–Իրան պետական սահմանը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության կենսական հենասյուներից է։

    Մենք համոզված ենք, որ Հայաստան–Իրան պետական սահմանը պետք է պահպանվի անսասան, իսկ երկու պետությունների միջև պատմական բարեկամությունն ու համագործակցությունը շարունակաբար ամրապնդվեն։

    Երբե՛ք չպետք է թույլ տալ, որ Հայաստան–Իրան պետական սահմանը դառնա աշխարհաքաղաքական որևէ ծրագրի զոհ։

    «Թրամփի ուղի» ծրագիրը

    «Թրամփի ուղի» կամ նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը, մեր համոզմամբ, մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության և ազգային-պետական շահի համար։

    «Թրամփի ուղին» խաղաղության կեղծ խոստումով Հայաստանին պարտադրվող աշխարհաքաղաքական ծուղակ է։ Սա խաղաղության ճանապարհ չէ, այլ «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի իրականացման ճանապարհ, որի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է։

    Մենք համոզված ենք, որ «Թրամփի ուղի» անվանումը «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի ժամանակավորապես փոխված անվանումն է։

    «Թրամփի ուղի» կամ «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի բարեկամներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։

    «Թրամփի ուղի» ծրագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես Հայաստանի համար տնտեսական կամ հաղորդակցային նախագիծ, այլ որպես օտար պետությունների կամ գերտերությունների աշխարհաքաղաքական ծրագիր, որի իրականացման վերջնական հետևանքները կործանարար կլինեն Հայաստանի համար։

    Ոչ մի օտար պետության, գերտերության շահ և ոչ մի միջազգային պայմանավորվածություն չեն կարող գերակա լինել Հայաստանի ազգային-պետական շահի նկատմամբ։

    Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության իրավազորության, սահմանային և մաքսային վերահսկողության ներքո։

    Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքում պետք է լինի միակ և լիարժեք իշխանություն իրականացնող պետությունը։ Եվ վե՛րջ։

    Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից

    Պահանջո՛ւմ ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝

    1. Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը։ Բացառե՛լ Հայաստանի տարածքում արտատարածքային իրավական կամ որևէ այլ ռեժիմի ստեղծումը, որը սահմանափակում է Հայաստանի պետական իրավազորությունը։ Չընդունե՛լ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակող որևէ պայմանավորվածություն և ցանկացած միջազգային համաձայնություն գնահատե՛լ բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից ելնելով։

    2. Զարգացնե՛լ Հայաստանի զինված ուժերը, անցկացնե՛լ զորահավաք և ձևավորե՛լ 200․000-անոց ժամանակակից, հզոր ու մարտունակ Ազգ-Բանակ։ Այն պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանն ու պաշտպանությանը, հայ ազգի, Հայոց հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց պետության պաշտպանությանը, պահպանմանն ու հզորացմանը։

    Հայրենասե՛ր հայ ժողովուրդ,

    Հայաստանի ապագան պետք է բացառապե՛ս որոշվի Հայաստանում՝ Հայաստանի ազգային-պետական շահից ելնելով։ Եվ վե՛րջ։

     

    ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ

    «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ

  • Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ հնդիկ ազգության հետիոտնի

    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 07:50-ի սահմաններում, Երևանում՝ Արտաշատի խճուղում, Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Վարդան Մ.-ն իր վարած «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող՝ հնդիկ ազգության հետիոտնի։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որի բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

    Վարդան Մ.-ն ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

  • Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)

    Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video)

  • «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան

    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.

    Խաղաղության կեղծ խոստումով Հայաստանին պարտադրվող աշխարհաքաղաքական ծուղակ

    Հայրենասե՛ր հ

  • Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում



    Տեսանյութեր





    ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Mining Armenia Forum 2026-ի պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է, թե ինչով է առանձնանում պատասխանատու հանքարդյունաբերական ընկերությունը՝ ESG սկզբունքների տեսանկյունից։

    Նա անդրադարձել է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային մոտեցումներին՝ առանձնահատուկ ընդգծելով «հավելյալ մղոն» անցնելու կարևորությունը․ այն, որ իսկապես պատասխանատու ընկերությունը ոչ միայն կատարում է իր պարտավորությունները, այլև ձգտում է անել ավելին՝ հանուն շրջակա միջավայրի, համայնքների և կայուն զարգացման։

     




  • Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանին հաղթել անհնար է։

    «Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է, իսկ  ռազմավարական պարտության մատնելը իրատեսական չէ»,- մասնավորապես, ասել է Պուտինը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

    «Կարծում եմ՝ նրանք, ովքեր դարերի ընթացքում ձգտել են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը (իսկ նմանները, ցավոք, կան նաև այսօր), ի վերջո կընդունեն ժամանակակից իրողությունները և կհասկանան, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ բարեկամություն անել․  դա բխում է հենց իրենց ժողովուրդների լավագույն շահերից»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

  • Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

    Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։

    Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։

    Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև Սեդրակ Քոչարյանը։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:

  • Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ճապոնացի գրող Ռյունոսուկե Մուրակամին, ով հայտնի է նաև որպես Ռյու Մուրակամի, մահացել է կյանքի 75-րդ տարում, հայտնում է Մաինիտի թերթը։ Մահվան պատճառները չեն նշվում։

    Հուղարկավորությունն անցկացվել է ընտանեկան շրջապատում։ Նա հայտնի է «Կապույտի բոլոր երանգները» (1976), «Պահախցիկի երեխաները» (1980) և «Միսո ապուր» (1997) ստեղծագործություններով։

  • Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան





    Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց: Այս մասին հայտնեց Քոչարյանի փաստաբանը․ «Կարծում եմ՝ այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը»:

    Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

     




    դիտվել է 173 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը