Blog

  • Սյունիքի եւ Վայոց ձորի մի քանի բնակավայրում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    11:00–12:30 Եղեգնաձոր քաղաք՝ Մեղապարտի, Համբարձումյան փողոցներ մասնակի, Նորավան թաղամաս մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

    13:00–16:00 Արտաբույք գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:30–11:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի և Հարավ-արևմտյան փողոցներ մասնակի,

    11:45–13:30 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 շենք, Իսրայելյան փողոց 39, 39ա, 39բ, 39գ շենքեր, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր և Նիկողայոս Ադոնցի փողոց 1 շենք,

    13:45–14:30 Սիսիան քաղաք՝ Մյասնիկյան և Նիկողայոս Ադոնցի փողոցներ մասնակի, Ավագ դպրոց և Քաղաքապետարան,

    10:00–11:00 Սրաշեն գյուղ,

    10:00–12:00 Գորհայք գյուղ,

    11:00–13:00 Ծղուկ գյուղ՝ Ներքին թաղամաս,

    13:00–14:00 Շիկահող գյուղ,

    13:15–15:00 Ծղուկ գյուղ՝ Կենտրոնական թաղամաս:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը և արաբական երկրները ոչ հրապարակային աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին

    Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը և արաբական երկրները ոչ հրապարակային աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ինԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մի շարք երկրներ Վաշինգտոնին ոչ պաշտոնական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի Իրանին «ստիպեն պատասխանատվություն կրել առևտրային նավագնացությանը հասցված հարվածների համար»։

    «Եթե նայենք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և ընդհանրապես ողջ աշխարհին, ապա իրականում տեսնում ենք, որ շատ երկրներ ոչ պաշտոնական խողովակներով մեծ աշխատանք են տանում՝ օգնելով մեզ հասնել նրան, որ իրանցիները պատժվեն առևտրային նավերի վրա կրակելու համար»,—նշել է Վենսը։

    Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե աջակցության կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։

  • Արևմուտքն էլ է պայմաններ դնում․ «Հրապարակ»

    Արևմուտքն էլ է պայմաններ դնում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարուց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։

    Իշխանությունը հայտարարել է, որ նման գործընթաց կսկսվի 2029 թվականին: Մեր աղբյուրի խոսքով՝ եթե Պուտինն ուղիղ տեքստով է վերջնագրեր ու նախապայմաններ ներկայացնում մեզ, ապա Արեւմուտքը դա անում է անաղմուկ, կուլիսներում: Մեզ ասացին, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որեւէ առանցքային պաշտոնի նշանակելն է։

    Հիշեցնենք, որ նրան Փաշինյանը պաշտոնանկ արեց՝ Ալեն Սիմոնյանին պաշտոն տալու համար: Արեւմուտքն առաջարկում է իր «մարդուն» գործուղել ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը: Բայց ռուսաստանյան իշխանությունները ժամանակին ամեն ինչ արեցին, որ Գրիգորյանն ԱԳ նախարար չնշանակվի, այս անգամ էլ ամեն գնով կխոչընդոտեն դրան:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Գյումրեցի երկու եղբայրների հայրը բողոքի ակցիա է իրականացրել դատարանի դիմաց․ «Տղաներս անհիմն կալանքի տակ են»

    Գյումրեցի երկու եղբայրների հայրը՝ Աշոտ Թորոսյանը, այսօր բողոքի ակցիա է իրականացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց։ Տղամարդը պնդում է, որ իր որդիներին անհիմն կերպով կալանավորել են, և արդեն երկար ժամանակ նրանք պահվում են կալանքի տակ։

     

    Աշոտ Թորոսյանն ասում է, թե իր որդիները որևէ առնչություն չունեն այն քրեական գործին, որի շրջանակում ներգրավված են։ Խոսքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործի մասին է։

     

    «Իմ տղաները իմ հետ երկաթ են հավաքում, վաճառում, իրենց աշխատանքով են ապրում։ Այդ գործի հետ որևէ կապ չունեն»,- նշում է կալանավորված եղբայրների հայրը։

     

    Աշոտ Թորոսյանը նաև շեշտում է, որ որդիները ընտանիքներ ունեն, նրանց խնամքին մանկահասակ երեխաներ են։ Նրա խոսքով՝ ընտանիքները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում, քանի որ երեխաների հայրերը գտնվում են կալանքի տակ։

     

    Կալանավորված եղբայրներն այժմ պահվում են Արթիկի քրեակատարողական հիմնարկում։

     

    Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախատեսված դատական նիստը չի կայացել։ Պատճառը գործով անցնող երրորդ անձի բացակայությունն է եղել, որը գտնվում է տնային կալանքի տակ։

     

    Սակայն կալանավորված եղբայրների հայրը մտահոգված է, որ դատական նիստերի հետաձգման հետևանքով երկարաձգվում է նաև որդիների կալանքի ժամկետը։

     

    «Նիստերը չեն կայանում, բայց տղաներս շարունակում են մնալ կալանքի տակ։ Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է նրանք պատասխանատվություն կրեն նիստերի չկայանալու համար»,- ասում է Աշոտ Թորոսյանը։

     

    Նա պահանջում է վերանայել որդիների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ պնդելով, որ նրանց կալանավորումը հիմնավորված չէ։

  • Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»

    Բանակում կրքեր են բորբոքվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի աննախադեպ վիճակագրությունը պաշտպանության համակարգում գզվռտոցի առիթ է դարձել։

    Թեպետ շաբաթներ առաջ Պնախարար Սուրեն Պապիկյանը փորձեց քավության նոխազ հռչակել եւ ազատեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին ու իր խորհրդականներին, սակայն դրանով կրքերը չեն հանդարտվել:

    Նոր դեպքերը նոր կրքեր են բորբոքել։ Մեզ ասացին, որ ՊՆ ՌՈ, քննչական եւ դատախազական մարմիններն ինքնասպանությունների, խաղաղ պայմաններում մահերի համար փորձում են պատասխանատվությունը բարդել սպայական կազմի վրա, նրանք էլ համարում են, որ իրենց խնդիրը զորքի մարտական պատրաստվածության հարցերն են, իսկ կարգապահական հարցերով պետք է զբաղվեն ՊՆ քննչական, ՌՈ եւ դատախազական մարմինները։

    Փոխադարձ մեղադրանքների մթնոլորտն այնքան է սրվել, որ բոլորը բոլորին դասակարգային թշնամի են համարում։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան

    Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան

  • Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան





    Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը։

    Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:




    դիտվել է 196 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան

    Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել: Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով:

    Ես իրավապահ մարմիններին ասել եմ՝ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, հավաստիացնում եմ, որ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, հակառակը՝ զարմանում եմ, թե ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, ինքն ինչու՞ չի հերքում, սա մեզ նյարդայնացնում է ահավոր: Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշել է Փաշինյանը:

  • Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին․ Պետեր Մադյար





    Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

    «Կիևը պատերազմ է մղում և դեռևս չի կատարել Բուդապեշտի պայմանը՝ վերականգնելու Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները։

    Անկախ նրանից, թե ինչ են փորձում համոզել ԵՄ-ի կամ անդամ պետությունների ղեկավարները Ուկրաինային, ես դա սխալ եմ համարում», – ասել է Մադյարը։




    դիտվել է 94 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

    Երևանում սեպտեմբերի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

    Քամին հարավարևելյան և արևելյան4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։