Դավիթ Սարգսյան․ Դիլիջանի զարգացման հաջորդ փուլի տեսլականն ու առաջիկա ծրագրերը

Written by

in

Սիրելի՛ դիլիջանցիներ,

Բազմիցս խոսել ենք Դիլիջանում իրականացված կարևոր փոփոխությունների մասին: Մեր համայնքում կատարված միլիարդավոր դրամների ներդրումներն ու կյանքի կոչված ծրագրերը զարգացման կարևոր հիմք են, բայց ոչ վերջնակետ:

 

Առջևում նոր ծրագրեր են՝ համայնքի ենթակառուցվածքների բարելավումից մինչև զբոսաշրջության զարգացում, երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծումից մինչև մեր միջավայրի պահպանում ու բարելավում։

 

Այս աշխատանքը շարունակվելու է՝ հաշվի առնելով բնակիչների կարիքներն ու յուրաքանչյուր բնակավայրի խնդիրները։

 

Որպես համայնքի ղեկավար՝ ես գիտեմ և՛ մեր ձեռքբերումները, և՛ դեռ չլուծված խնդիրները։ Պատրաստ եմ շարունակել աշխատանքը՝ ստանձնելով պատասխանատվություն ոչ միայն որոշումների, այլև դրանց արդյունքների համար։

 

Հոկտեմբերի 25-ին որոշելու ենք՝ ինչ ճանապարհով է շարունակելու զարգանալ Դիլիջանը։

 

Քվեարկե՛ք շարունակական աշխատանքի, խաղաղության և զարգացող Դիլիջանի օգտին։

 

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 14։

#Հանուն_խաղաղ_զարգացման

#Հանուն_Դիլիջանի_զարգացման

#Քաղաքացիական_պայմանագիր

#Դավիթ_Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *