Blog

  • Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. Հայ-ռուսական «եղբայրության» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները հարուցել են Արեւմուտքի զայրույթը:

     Փաշինյանի արեւմտյան հովանավորների մոտ մտահոգություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է անում եւ նորից կարող է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ինչպես արել է բազմիցս, երբ Ռուսաստանից ազդակներ է ստացել։ Նաեւ սրանով են պայմանավորված արեւմտյան ՀԿ-ների եւ փորձագետների վերջին օրերի ակտիվացումն ու ՀՀ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը։ Այս խմբի մեջ տարբեր անձինք կան, իհարկե։ Առաջամարտիկներից մեկը կարծես Դանիել Իոաննիսյանն է, որը սկսել է խոսել ընդդիմությունից մանդատներ գողանալու, ՔՊ տասովշչիկների եւ այլ երեւույթների մասին, որոնք ակնհայտ են դարձնում հունիսի 7-ին ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների չեղարկման արդյունքում ընտրելու հնարավորությունից զրկված անձանց իրավունքներն են պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Արդեն դիմողներ ունեն։

    դիտվել է 21 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել:

    Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։

    Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին։

    դիտվել է 30 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»

    Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։

    Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը: Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով։

  • Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

    Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։

    Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։

    Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։

    Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

    ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում. տեղեկություն, որ գաղտնի էր պահում բարձր դատարանը։

    Իշխանության ներսում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ակնկալել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հենց առաջին փորձից կզբաղեցնի ՔՊ-ի նախընտրելի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, սակայն քվեարկության արդյունքները սառը ցնցուղ են եղել։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածուների շուրջ երկարատև քննարկումներից հետո որոշվել է անցկացնել անակնկալ քվեարկություն։

    Արդյունքում, ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է երեք դատավոր, և ինքը՝ Վարդանյանը, իսկ Էդգար Շաթիրյանը ստացել է առավել շատ՝ հինգ ձայն։

    Իշխանական շրջանակների համար այս արդյունքն անակնկալ է եղել։ Բանն այն է, որ իշխանության վերնախավում, ըստ տեղեկությունների, համոզված են եղել, որ Սահմանադրական դատարան Վլադիմիր Վարդանյանի հայտնվելուց հետո նրա՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելը պարզապես ժամանակի հարց է։ Ենթադրվել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախընտրած թեկնածուն առանց լուրջ խոչընդոտների կստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը։

    Սակայն, ըստ նույն աղբյուրների, դատարանի ներսում իրավիճակն այլ ընթացք է ստացել, և դատավորներից մի քանիսը նախապատվությունը տվել են Էդգար Շաթիրյանին։ Այս հանգամանքը կասկածի տակ է դրել այն համոզմունքը, թե Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցն արդեն իսկ լուծված է։

    Այժմ իշխանական շրջանակներում լարված սպասում են՝ հասկանալու, թե ինչ արձագանք կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից և ինչ զարգացումներ կհետևեն քվեարկությանը։ Ըստ մեր աղբյուրների՝ մինչև այս պահը հստակություն չկա՝ արդյոք վարչապետը կոնկրետ դիրքորոշում է հայտնել, թե ով պետք է ղեկավարի Սահմանադրական դատարանը կամ որտեղ ում մոտ է հայտնել այդ դիրքորոշումը։

    Այսպիսով, ՍԴ նախագահի ընտրությունը կարող է վերածվել իշխանության ներսում ազդեցության և պայմանավորվածությունների լուրջ փորձության։ Եթե ստեղծված իրավիճակը չփոխվի, Էդգար Շաթիրյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունները կարող են ավելի մեծանալ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում`

    Հոկտեմբերի 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`

    Հոկտեմբերի 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանը  կնվազի 4-5 աստիճանով։

  • Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը

    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Երկու անօթևան, ինսուլտ տարած և խնամքի կարիք ունեցող տղամարդու ճակատագիրը՝ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում

    ևԱնահիտ Սիմոնյանը ահազանգում է Աբովյանում և Երևանում անօթևանության մեջ հայտնված երկու տղամարդկանց ծանր վիճակի մասին՝ կոչ անելով պատկան մարմիններին անհապաղ միջամտել։

    Նրա հրապարակման համաձայն՝ Արմեն Բաբայանը բնակվում է Աբովյանում, իսկ Արմեն Գրիգորյանն ամեն օր գտնվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության մոտ։ Երկուսն էլ ինսուլտ են տարել, գրեթե չեն կարողանում քայլել և ունեն հոսպիտալացման, բուժման, հետագայում նաև կացարանի ու մշտական խնամքի կարիք։

    Սիմոնյանի խոսքով՝ երկու օր շարունակ փորձել է կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության հետ, սակայն ապարդյուն։

    Նա հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիներն օգնություն ստանալ, եթե անգամ հեռախոս ունեցողի համար անհնար է կապ հաստատել պատասխանատու կառույցի հետ։

    Անահիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը, Աբովյանի համայնքապետարանին, ՀՀ Հարցը միայն անօթևանությունը չէ․ խոսքը առողջական ծանր խնդիրներ ունեցող, տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց կյանքի և արժանապատիվ գոյության մասին է։
    Արդյո՞ք անհրաժեշտ է սպասել, մինչև այս քաղաքացիների վիճակը դառնա անդառնալի, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն։
    Ակնկալվում է պատասխանատու կառույցների անհապաղ միջամտությունը՝ տղամարդկանց բժշկական օգնություն, անվտանգ կացարան և անհրաժեշտ խնամք ապահովելու նպատակով։
    Աղբյուր՝ Անահիտ Սիմոնյանի հրապարակում։

  • Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video)

    Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video)

  • Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline

    «Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ»։

     Լևոն Տեր-Պետրոսյան

    Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է.«Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր` ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»։ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին` Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում:

    newsline.am

    դիտվել է 566 անգամ