Blog

  • Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

    Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։

    Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

    Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։

    Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․

    Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։

    Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․

    Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

    Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

    «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։

    Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

    Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

    Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի  միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

    Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչություններին։

    ***

    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։

    «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

    «Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

    Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ։

     

  • Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

    ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին։

    Թորոսյանը տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով․ «105-ով պակասած թույլիկները»։

    Ըստ Թորոսյանի՝ ըստ էության, 105 մարդու ինքնաբացարկ են հայտնել։

    «Ու միանգամից հարց է ծագում՝ ինչու։ Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ։ Էդ որ մեզնից 8 պատգամավոր պետք է տանեիք, կարո՞ղ է վախենում եք, որ ձեր վրայից մարդիկ պարզապես «կթռնեն» ձեր փուչ խոստումների, դատարկ մտքերի, ձեր ոչնչության համար։

    Ուրիշ բան չկա սրա հետևում թաքնված, հարգելի՛ թույլիկներ, այնպես որ սպասում ենք ձեզ ԱԺ-ում, թեկուզ էս 105-ով պակաս»,- ասել է Թորոսյանը։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր նախազգուշացում է հղել նախագահ Պուտինին

    Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքին։

    «Մեզ հետ մի խաղացեք: Մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի։ Մենք միայն կպաշտպանենք մեր ապրելակերպը, ժողովրդավարությունն ու տարածքը»,- ասել է Ռյուտեն՝ դիմելով Վլադիմիր Պուտինին։

    Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածները վկայում են Կրեմլի առաջնորդի հուսահատությունը՝ մարտադաշտում հաջողության բացակայության պատճառով։

    «Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հուսահատ է Պուտինը, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

    Նրա համոզմամբ՝ Ուկրաինան իսկապես հասել է զարմանալի հաջողությունների։ Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի տնտեսությանը հասցված հզոր հարվածներին, էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասին, Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական ներուժի ոչնչացմանը խոր թիկունքում։

    Ռյուտեն ընդգծել է, որ ռուսական բանակն այլևս չի կարող լայնածավալ առաջխաղացումներ գրանցել ճակատում, ինչպես եղավ մի քանի ամիս առաջ։

    Վերջերս դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հնարավոր է համարել խաղաղության բանակցությունները Պուտինի հետ՝ ռազմաճակատում և դրա սահմաններից դուրս Ուկրաինայի զինված ուժերի նոր հաջողությունների ֆոնին:

  • Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով

    Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Նախարարը հայտնել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:

    «Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- նշել է նա:

    Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

    «Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը:

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը  մասնակցելու համար։

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել

  • Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

    Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։
    Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։
    Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։

    Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

    Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։
    Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։
    Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։
    Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։
    ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։
    Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

    Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին։

     

  • Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով | Տարածաշրջան

    Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Մեր պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,-ասել է Բայրամովը։

  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան ԱվինյանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինԴիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

    Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինԱռանց Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ՝ ամենամեծ հնարավորություններն ունի Ֆրանսիան. Տիգրան ԱվինյանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինԴիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am

    Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։Գրում է Հետքը:

    «Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

    2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։

    Հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ (1 քմ-ը՝ 5775 դրամ)։ Աճուրդն անցկացրել է Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։

    Աճուրդին մասնակցել է մեկ անձ՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը։ Նա հողամասի համար առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազար դրամ, և ճանաչվել հաղթող։ 

    Հողամասը ձեռք բերելու և սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրեն ուղղակի վաճառքով օտարել նաև այդ հողատարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1908 հեկտար մակերեսով, հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում:

  • ԱՄՆ-ն հայտնել է Հորմուզում նավագնացությունը պաշտպանելու համար 90 թիրախի հարվածելու մասին

    Ամերիկացի զինվորականները Իրանի դեմ հարվածների հերթական փուլի ընթացքում խոցել են մոտ 90 ռազմական թիրախ, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

    «CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության և խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա Իրանի հարձակվելու կարողությունն ավելի թուլացնելու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

    Այդտեղ նշվում է, որ հարվածների թիրախներն են եղել «իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ հետախուզության միջոցները, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստները, ռազմածովային օբյեկտները և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքը»։

    Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել մոտ 80 իրանական ռազմական թիրախի, ներառյալ ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավակ, «Իրանին լուրջ վնաս հասցնելու համար, որը խախտել էր հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա»։

    «Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել մոտ 90 իրանական ռազմական թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ հետախուզության միջոցների, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստների, ռազմածովային օբյեկտների և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի վրա», – նշել է հրամանատարությունը։