Blog

  • Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն

    Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։

    Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

  • Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են


    Աշխարհ





    2026 թվականի սեպտեմբերին Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 2.3%-ով՝ հասնելով 1,133 ԳՎտ/ժ-ի։ Այս մասին նշվում է «Թիբիսի Կապիտալի»՝ էլեկտրաէներգիայի վերաբերյալ հրապարակված վերջին հետազոտության մեջ։

    Հետազոտության համաձայն՝ նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառումը տարեկան կտրվածքով աճել է 1.4%-ով և կազմել 1,094 ԳՎտ/ժ։

    Ինչ վերաբերում է արտադրությանն ըստ աղբյուրների, ապա ցուցանիշները փոփոխվել են հետևյալ կերպ.

     Հիդրոէներգիա. 872 ԳՎտ/ժ (+8.3% տ/տ)

     Ջերմաէներգիա (ջերմագեներացիա). 249 ԳՎտ/ժ (-15.4% տ/տ)

     Քամու էներգիա. 10.1 ԳՎտ/ժ (+40.7% տ/տ)

     Արևային էներգիա. 1.9 ԳՎտ/ժ

    «2026 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածում Վրաստանում ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 2025 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.7%-ով», — ասվում է հետազոտության մեջ։

    Aliq.ge


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր





    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։

    Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Նաիրի փողոցի 1/43 հասցեում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Փրկարարները տան տիրուհուն՝ 60-ամյա Գայանե Ս․-ին, ով ծխահարված է եղել, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

    Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են բնակարանը։

    Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գտնվող գազօջախից։




    դիտվել է 165 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կարգելվեն «անօրինական» բողոքի ցույցերը, իսկ կազմակերպված խմբերի, օրինակ՝ արհմիությունների կողմից անցկացվող երթերի համար կառաջարկվեն այլընտրանքային ուղիներ՝ բիզնեսները պաշտպանելու նպատակով։

    Այս հայտարարությունից առաջ Մակրոնը հետախուզության ղեկավարների և նախարարների հետ քննարկվել է երկրում առաջացած ճգնաժամը։ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 17-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած անկարգությունների և թալանի համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբերին և վանդալներին։

    Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում շուրջ կես միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, թալանով։ Շուրջ 2400 մարդ ձերբակալվել է, 1000 իրավապահ՝ տուժել։ Երկրի որոշ քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել։

  • Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը





    Փարիզում սկսվել է ուսանողական բողոքի ակցիա՝ կազմակերպված «Interfac IDF» խմբի կողմից։

    Երթը մեկնարկել է 13-րդ շրջանում՝ «Պիտիե-Սալպետրիեր» հիվանդանոցի մոտ։ Ակցիային հարյուրավոր մարդիկ են մասնակցում, իսկ ցուցարարների շարքերում շատ են երիտասարդները։ Տասնյակ ոստիկաններ՝ հատուկ հանդերձանքով, շարվել են ցուցարարների դիմաց. նրանցից ոմանք վահաններ են պահում։ Նրանք փակել են Բաստիլի հրապարակ տանող փողոցը։




    դիտվել է 149 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Օհանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակվել է Վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ։

    Որոշման համաձայն՝ Օհանյանի պաշտոնային դրույքաչափը կսահմանվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

  • Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում


    Սպորտ





    «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Ահլիում», զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում։

    Հարի Քեյնը Marca-ի կողմից ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Յամալը և Մբապեն լավագույն եռյակում են։

    Լավագույն 10 ֆուտբոլիստների ցանկը․

    1. Հարի Քեյն (Բավարիա);

    2. Լամին Յամալ (Բարսելոնա);

    3. Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ);

    4. Ռոդրի (Բարսելոնա);

    5. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ);

    6. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի);

    7. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ);

    8. Մայքլ Օլիսե (Բավարիա Մյունխեն);

    9. Ուսման Դեմբելե (ՊՍԺ);

    10. Պաու Կուբարսի (Բարսելոնա):

    Նշենք, որ վարկանիշը կազմվել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, ինչպես արդեն նշեցինք, 99-րդն է վարկանիշում։ Լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը եզրափակում է շոտլանդացի Հարի Միլնը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում



    Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

    Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նագչու շրջանից մոտ 200 կմ հյուսիս-արևելք։ Շրջանում բնակվում է շուրջ 30 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

    Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները





    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բեռլին կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիան ու Ադրբեջանը 2026 թվականի հուլիսի 21-ին ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիր։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ հռչակագրի առանցքային թեման ոչ միայն էներգամատակարարումն ու տարանցիկ ենթակառուցվածքներն են, այլև այն ներառում է այլ ոլորտներ ևս՝ քաղաքական երկխոսություն, առևտուր և ներդրումներ, անվտանգություն և պաշտպանություն (այդ թվում՝ համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում), մշակույթ և կրթություն, գիտություն և տեխնոլոգիաներ։ Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է, և դրա իրականացումը պայմանավորված է ռեսուրսների առկայությամբ։ Ակնկալվում է, որ 2027 թվականին Ադրբեջանը Գերմանիային կմատակարարի տարեկան շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ (Ալիևը Բեռլինում նշել է տասնամյա պայմանագրի սկզբնական ծավալը՝ 1.5 միլիարդ խմ)։ Ուղիղ խողովակաշար չկա․ գազը Եվրոպա է մտնում Իտալիայով, և Գերմանիան այն ստանում է փոխանակման (սվոփ) գործարքներով։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Ադրբեջանը Եվրոպայի երկրներ է արտահանել 12.8 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս ծավալները կարող են մեծանալ։ Համեմատության համար, Եվրոպական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2025 թվականին Եվրոպական միության երկրներն ընդհանուր առմամբ ներմուծել են 289 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այսինքն՝ Ադրբեջանի մասնաբաժինը Եվրոպական Միության գազի ներմուծման մեջ կազմում է մոտ 4 տոկոս։

    Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի և ԱՄՆ–Իրան շարունակվող հակամարտության հետևանքով Ասիայից Եվրոպա տանող երկու կարևորագույն առևտրային ուղիները՝ Ռուսաստանի տարածքով անցնող Հյուսիսային միջանցքը և Պարսից ծոցով ու Իրանի տարածքով անցնող հարավային ուղիները, խաթարվել են։ Այս պայմաններում աճում է «Միջին միջանցքի» դերը, որը Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով ձգվում է դեպի Եվրոպա։ Ըստ առկա տվյալների՝ 2025 թվականին դրանով տարանցվել է մոտ 5 միլիոն տոննա բեռ։ Աշխարհագրական դիրքի և էներգետիկ ռեսուրսների շնորհիվ մեծանում է նաև Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար։

    Եվրոպայի խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը՝ Գերմանիան, որը ռուսական գազի ամենամեծ գնորդն էր աշխարհամասում, ընթացիկ հակամարտությունների հետևանքով հարկադրված է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներմուծման աղբյուրները։ Այս համատեքստում՝ Գերմանիան, ինչպես նաև Ավստրիան, 2026 թվականի հունվարից սկսել են գազ ստանալ Ադրբեջանից։ Վերջինս ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային հանգույց՝ կապելով Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան։ «Միջին միջանցքի» և «Հարավային գազային միջանցքի» շրջանակներում Ադրբեջանը փորձում է վերածվել կարևոր տարանցիկ կենտրոնի՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը որպես արտաքին քաղաքական և տնտեսական ազդեցության գործիք։ Այս ռազմավարության նպատակն է բարձրացնել երկրի միջազգային նշանակությունն ու ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի և Ասիայի հետ։

    Այս համատեքստում՝ Ադրբեջանը բախվում է երկու առանցքային խնդրի։ Առաջին՝ դեպի Թուրքիա և Սև ծովի ավազան տանող նրա գործող խողովակաշարերն ու երկաթուղին անցնում են Վրաստանի տարածքով, ինչը Բաքվին որոշակի կախվածության մեջ է դնում Թբիլիսիից։ Թբիլիսիի լծակը թուլացնելու համար Ադրբեջանը կենսական նշանակություն է տալիս «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը թույլ կտա ոչ միայն դիվերսիֆիկացնել տարանցիկ ուղիները, այլև ուժեղացնել վերահսկողությունն իր էքսկլավ Նախիջևանի նկատմամբ։ Նախիջևանի ինքնավարությունը 2026 թվականի մարտի 10-ին հաստատված սահմանադրական փոփոխություններով էապես սահմանափակվել է (ինքնավար հանրապետության կարգավիճակը ձևականորեն պահպանվում է)։

    Երկրորդ խնդիրը ներդրումների և տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությունն է։ Ալիևը Բեռլինում հայտարարել է, որ գազի մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ են գնորդների հայտ և ենթակառուցվածքների ընդլայնում, և կոչ է արել եվրոպական բանկերին, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկին, վերանայել նավթագազային նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը։ Բացի այդ՝ գործող ենթակառուցվածքների թողունակությունը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը Եվրոպայի համար համեմատաբար խոշոր մատակարար դառնա․ Ալիևի խոսքով՝ Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազամուղներն աշխատում են լրիվ հզորությամբ։

    Ալիևի այցը Բեռլին քարոզչական կարևոր նշանակություն է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համար․ ներքին լսարանին այն ներկայացվում է որպես երկրի միջազգային հեղինակության աճի և դիվանագիտական հաջողության ապացույց։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն այցն անվանում են «բեռլինյան հաղթանակ» և «ադրբեջանական դիվանագիտության հերթական հաջողություն»։ Գերմանիայի համար առաջնահերթ են էներգամատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացումն ու Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքների զարգացումը։ Այս համատեքստում՝ ստորագրված հռչակագիրը, ըստ որոշ գնահատականների, թույլ է տալիս ներկայիս ճգնաժամային իրավիճակում բաշխել և մեղմել առկա ռիսկերը։

    Հարավային Կովկասում գազի արտահանման ուղիներն ընդլայնելու համար, թերևս, Ադրբեջանը կփորձի կառուցել նոր խողովակաշար, սակայն դա ավելի կմեծացնի նրա կախվածությունը Թուրքիայից։

    Եվրամիությունը գազամատակարարման և տարանցման ոլորտներում կարող է համագործակցությունն օգտագործել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ ԵՄ-ի համար սա նաև Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղազախստանի հետ Ռուսաստանից անկախ հաղորդակցային կապեր զարգացնելու հնարավորություն է։ Սակայն Ադրբեջանի դեպքում նման ռազմավարական նպատակի առկայությունը հաստատված չէ։ 2026 թվականի հուլիսի 13-ին Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «լիովին կարգավորվել են»։ Ուստի՝ ավելի հավանական է, որ Բաքուն այս համագործակցությունը կդիտարկի որպես տարածաշրջանում իր քաղաքական կշիռն ամրապնդելու և տարբեր գործընկերների հետ բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու միջոց։

    «Գեղարդ» վերլուծական



    դիտվել է 26 անգամ

  • Սյունիքում մոլորված անչափահասներին գտել են

    Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկները Սյունիքի մարզի Տորունիք գյուղի անտառում գտել և տուն են վերադարձրել կորած կենդանիներին փնտրելիս մոլորված անչափահաս երեխաներին։

    Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի կենդանիներին որոնելու, սակայն արդեն մի քանի ժամ է՝ չեն կարողանում գտնել նրանց։

    Ստանալով ահազանգը՝ էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել երեխաների որոնողական աշխատանքներին։ Շուրջ մեկ ժամ տևած որոնումների արդյունքում՝ էկոպարեկների օպերատիվ արձագանքման և հետևողական գործողությունների շնորհիվ, երեխաներն անվնաս գտնվել են անտառամերձ տարածքում։