Blog

  • Ովքեր են պայքարում Արտաշատում, Արմավիրում ու Գավառում․ ընտրացուցակները՝ թվերով

    2026 թվականի հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև Հայաստանի վեց մարզկենտրոն ներառող համայնքներում՝  Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Արտաշատում, Արմավիրում և Գավառում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և քարտեզագրել է այս համայնքներում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակները՝ ըստ թեկնածուների սեռի, տարիքի, կուսակցական պատկանելության և զբաղմունքի։ 

    Այս հոդվածում  ներկայացնում ենք  Արտաշատի, Արմավիրի ու Գավառի ընտրացուցակների տվյալները։

    Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով

    Արտաշատ․ ՔՊ-ն՝ պետական և համայնքային համակարգի աշխատողներով, «Նոր դարաշրջանն» ու ՀՅԴ-ն՝ չաշխատողներով

    «Նոր դարաշրջան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 21 թեկնածու։

    Ըստ ներկայացված տվյալների՝ բոլոր 21 թեկնածուներն էլ չեն աշխատում։  

    Ցուցակում ընդգրկված է 7 կին և 14 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 33.3%-ը և 66.7%-ը։

    16 թեկնածու՝ 76.2%-ը, «Նոր դարաշրջան» կուսակցության անդամ է, երեքը՝ 14.3%-ը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իսկ երկուսը՝ 9.5%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով 45–59 և 60 ու բարձր տարիքային խմբերում ընդգրկված է 7-ական թեկնածու՝ յուրաքանչյուրում ցուցակի 33.3%-ը։ Չորս թեկնածու ընդգրկված է 30–44, երեքը՝ 18–29 տարիքային խմբում։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 23, ամենատարեցը՝ 65 տարեկան է։

    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 32 թեկնածու։

    Ըստ ներկայացված զբաղվածության տվյալների՝ 27 թեկնածու՝ ցուցակի 84.4%-ը, չի աշխատում։ Աշխատավայր կամ զբաղմունք նշված է հինգ թեկնածուի համար՝ 15.6%։ 

    ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված է 11 կին և 21 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 34.4%-ը և 65.6%-ը։

    23 թեկնածու՝ 71.9%-ը, ՀՅԴ անդամ է, 9-ը՝ 28.1%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 30–44 տարեկաններն են՝ 13 թեկնածու կամ ցուցակի 40.6%-ը։ Ութ թեկնածու ընդգրկված է 45–59 տարիքային խմբում՝ 25.0%, յոթը՝ 60 և բարձր՝ 21.9%, չորսը՝ 18–29 տարիքային խմբում՝ 12.5%։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 20, ամենատարեցը՝ 67 տարեկան է։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 99 թեկնածու։

    Ըստ ներկայացված տվյալների՝ 91 թեկնածու՝ ցուցակի 91.9%-ը, աշխատում է, իսկ 8-ը՝ 8.1%-ը, չի աշխատում։ Ըստ նշված աշխատավայրերի՝ 79 թեկնածու՝ ցուցակի 79.8%-ը, աշխատում է պետական կամ համայնքային մարմիններում, դրանց ենթակայության կազմակերպություններում։

    ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 33 կին և 66 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 33.3%-ը և 66.7%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 79 թեկնածու՝ 79.8%-ը, ՔՊ անդամ է, իսկ 20-ը՝ 20.2%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 30–44 տարեկաններն են՝ 56 թեկնածու կամ ցուցակի 56.6%-ը։ 45–59 տարիքային խմբում ընդգրկված է 23 թեկնածու՝ 23.2%, 60 և բարձր տարիքային խմբում՝ 12-ը՝ 12.1%, իսկ 18–29 տարեկանների խմբում՝ ութ թեկնածու՝ 8.1%։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 24, ամենատարեցը՝ 71 տարեկան է։

    Արմավիր․ ընտրապայքարում միայն ՔՊ-ն է 

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 67 թեկնածու։

    Ըստ ներկայացված տվյալների՝ 62 թեկնածու՝ ցուցակի 92.5%-ը, աշխատում է, իսկ 5-ը՝ 7.5%-ը, չի աշխատում։ Ըստ նշված աշխատավայրերի՝ 43 թեկնածու՝ ցուցակի 64.2%-ը, աշխատում է պետական կամ համայնքային մարմիններում և դրանց ենթակայության կազմակերպություններում։

    ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 22 կին և 45 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 32.8%-ը և 67.2%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 60 թեկնածու՝ 89.6%-ը, ՔՊ անդամ է, իսկ յոթը՝ 10.4%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 30–44 տարեկաններն են՝ 35 թեկնածու կամ ցուցակի 52.2%-ը։ 45–59 տարիքային խմբում ընդգրկված է 21 թեկնածու՝ 31.3%, 60 և բարձր տարիքային խմբում՝ վեցը՝ 9.0%, իսկ 18–29 տարեկանների խմբում՝ հինգ թեկնածու՝ 7.5%։ Ցուցակի ամենաերիտասարդ թեկնածուն 22, ամենատարեցը՝ 68 տարեկան է։

    Գավառ․ «Հայկական քվեն»՝ չաշխատողներով, «Ինքնիշխան Հայաստանը»՝ երիտասարդներով, «Համերաշխությունը»՝ խառը կուսակցական կազմով

    Գավառում «Հայկական քվե» կուսակցության ցուցակում ընդգրկված է 14 թեկնածու։  Ըստ ներկայացված տվյալների՝ 12 թեկնածու՝ ցուցակի 85.7%-ը, չի աշխատում։ Աշխատավայր կամ զբաղմունք նշված է միայն երկու թեկնածուի համար՝ 14.3%։  Պետական կամ համայնքային մարմիններում և դրանց ենթակայության կազմակերպություններում աշխատողներ ցուցակում չկան։

    Ցուցակում ընդգրկված է 4 կին և 10 տղամարդ, որոնք կազմում են համապատասխանաբար 28.6%-ը և 71.4%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 10 թեկնածու՝ 71.4%-ը, «Հայկական քվե» կուսակցության անդամ է, իսկ 4-ը՝ 28.6%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 30–44 տարեկաններն են՝ 9 թեկնածու կամ ցուցակի 64.3%-ը։ 18–29 և 45–59 տարիքային խմբերում ընդգրկված է երկուական թեկնածու՝ յուրաքանչյուրում 14.3%, իսկ 60 և բարձր տարիքային խմբում՝ մեկ թեկնածու՝ 7.1%։ Ցուցակի ամենաերիտասարդ թեկնածուն 19, ամենատարեցը՝ 60 տարեկան է։

    «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու։

    Ըստ ներկայացված տվյալների՝ 56 թեկնածու՝ ցուցակի 86.2%-ը, աշխատում է, 7 թեկնածու՝ 10.8%-ը, չի աշխատում, ևս 2 թեկնածու՝ 3.1%-ը, ուսանող է։Թվով 38 թեկնածու՝ ցուցակի 58.5%-ը, աշխատում է պետական կամ համայնքային մարմիններում և դրանց ենթակայության կազմակերպություններում։

    Դաշինքի ցուցակում ընդգրկված է 23 կին և 42 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 35.4%-ը և 64.6%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 34 թեկնածու՝ 52.3%-ը, «Գործարար» կուսակցության անդամ է, 21-ը՝ 32.3%-ը՝ ՔՊ անդամ, իսկ 10-ը՝ 15.4%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 45–59 տարեկաններն են՝ 29 թեկնածու կամ ցուցակի 44.6%-ը։ 30–44 տարիքային խմբում ընդգրկված է 19 թեկնածու՝ 29.2%, 18–29 տարեկանների խմբում՝ ինը՝ 13.8%, իսկ 60 և բարձր տարիքային խմբում՝ ութ թեկնածու՝ 12.3%։ Ցուցակի ամենաերիտասարդ թեկնածուն 20, ամենատարեցը՝ 76 տարեկան է։

    «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 10 թեկնածու։

    Ըստ ներկայացված տվյալների՝ 6 թեկնածու աշխատում է, 3-ը՝ չի աշխատում», իսկ 1-ը ուսանող է։

    Ցուցակում ընդգրկված է 4 կին և 6 տղամարդ, որոնք կազմում են համապատասխանաբար 40%-ը և 60%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 6 թեկնածու՝ 60%-ը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ է, իսկ չորսը՝ 40%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով երկու խմբերը հավասար են․ 18–29 և 30–44 տարիքային խմբերում ընդգրկված է 5-ական թեկնածու՝ յուրաքանչյուրում ցուցակի 50%-ը։ 45 և բարձր տարիքային խմբերում թեկնածուներ չկան։ Ցուցակի ամենաերիտասարդ թեկնածուն 18, ամենատարեցը՝ 34 տարեկան է։

    Այսպիսով, երեք համայնքների ընտրացուցակները տարբեր պատկեր են ցույց տալիս․ Արտաշատում ՔՊ-ն հիմնականում ներկայացված է պետական ու համայնքային համակարգում աշխատող թեկնածուներով, մինչդեռ «Նոր դարաշրջանի» և ՀՅԴ-ի ցուցակներում գերակշռում են չաշխատողները։ Արմավիրում ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ այստեղ ևս ցուցակի մեծ մասը կապված է պետական ու համայնքային համակարգի հետ։

    Գավառում իրավիճակը փոքր-ինչ այլ է․ «Հայկական քվեի» ցուցակում գերակշռում են չաշխատողները, «Ինքնիշխան Հայաստանի» ցուցակը կազմված է միայն երիտասարդ թեկնածուներից, իսկ «Համերաշխություն» դաշինքն առանձնանում է խառը կուսակցական կազմով՝ ներառելով «Գործարար» և ՔՊ անդամների, ինչպես նաև անկուսակցականների։

    Գայանե Մարկոսյան

  • Հոկտեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–17:00 Գ. Հովսեփյան փողոց 24, 32, 38, 46 առանձնատներ, Գ. Հովսեփյան փողոց 24/5 շենք, Նորքի Այգիներ թաղամաս 181/2, 202 առանձնատներ, «Խախամյան Հերիթիզ» և «Նյու Սիթի Պրոջեքթս» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Գ. Հասրաթյան փողոց 25/2, 25/4, 25/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Ծովակալ Իսակովի պողոտայի 54/6 հասցեն։

    11:00–16:00 Հաղթանակ թաղամասին հարակից արտադրական տարածքներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Չեխովի փողոց 23, 25 և Եղբայրության փողոց 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Ազատամարտիկների պողոտա 2-րդ նրբանցք 17 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 46-րդ փողոց 6/2 հասցեն, Արցախի փողոց 23 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ. Բեկի փողոց 1/4 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Նոր Խարբերդ 2–31-րդ փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–15:00 Քարակերտ գյուղ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Պ. Սևակի, Գ. Նժդեհի և Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Կարճաղբյուր գյուղի 2, 2/1, 2/6, 3 և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–16:50 Կարճաղբյուր գյուղի 7, 7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 8, 9 և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղ, «ԴԱՆՍԱՐ ԲԱԶԱԼՏ» ՍՊԸ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան

    4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան

  •  Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետ



    Քաղաքականություն





    Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում։

    Ի՞նչն է նա ասոցացնում ընտրությունների հետ։

     Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետ։




  • Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

    2026 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ամենից շատ հարկ է վճարել բջջային հեռախոսների և տեխնիկայի ներկրող ու վաճառող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ ՀՀ պետական եկմուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

    Նշված ընկերությունը 9 ամսում 64 մլրդ 336 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե, մինչդեռ 2025 թվականի հունվար–սեպտեմբերին վճարել էր 52,4 մլրդ դրամ (աճը` մոտ 12 մլրդ դրամ կամ 22,9%)։

    2–րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 60 մլրդ 825 մլն դրամ հարկով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 36 մլրդ դրամ (աճը` 24,6 միլիարդ դրամ կամ 68%)։

    3–րդ հորիզականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` 46 մլրդ 226 մլն դրամ հարկով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետբյուջե էր վճարել 45 մլրդ 943 մլն դրամ հարկ (աճը` 300 մլն դրամ կամ 0,62%)։

    4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Գազպրոմ Արմենիան» (39 մլրդ 579 մլն) և Արդշինբանկը (38 մլրդ 94 մլն):

    Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը` 20 մլրդ 401 մլն 182 հազար դրամով։

  • ՀՀ-ին ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն․ ՀՀ-ի անդամակցության հարցը՝ ՀԱՊԿ…

    ՀՀ-ին ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն․ ՀՀ-ի անդամակցության հարցը՝ ՀԱՊԿ…

  • Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու

    Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրու ավագանու ընտրություններին մասանակցելու է նաև  «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրացուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը։ Հարապետյանը 5 տարի է, ինչ ղեկավարում է Մեղրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝  Արմեն Հայրապետյանին օրերս կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝  Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի գործով։ Վերջինիս մեղադրում են «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաեւ՝ այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու մեջ»։

    Արմեն Հայրապետյանն ավագանու նիստում կողմ է քվեարկել այդ հանքը շահագործելու որոշմանը։ Նա մտերիմ է Անդրեասյանի հետ եւ նրա ջանքերով է սեփականաշնորհել Մեղրիի կոմունալ տնտեսության շենքի մի մասը, որի մի մասն էլ տարիներ առաջ գնել է նրա հայրը՝ կոմունալի նախկին պետը։ Այդ սեփականաշնորհումը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց Մեղրիում, բայց մնաց անհետեւանք։ Ներկայում կոմունալի շենքը պատկանում է Հայրապետյանների ընտանիքին՝ ծառայում է որպես հյուրանոց։

    Այս և այլ հարցերի պարզաբանման համար փորձեցինք կապ հաստատել Արմեն Հայրապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ քարոզարշավի է, չի կարող պատասխանել հարցերին ու դրանց կպատասխանի գրավոր։

    Ի տարբերություն թեկնածուի, նրա հայրը՝ Վարդան Հայրապետյանը, որը Մեղրիի կոմունալ-տնտեսության տնօրեն աշխատած տարիներին էլ՝ սեփականաշնորհել է ընկերությունը, պատասխանեց մեր հարցերին։ Ըստ նրա՝ դեռ 90-ականներին սեփականաշնորհման գործընթաց է եղել և ինքն ու իր աշխատակիցները բաժնետոմսերի մեծ  մասը ձեռք են բերել։ Մենք հետաքրքրվեցինք՝ պատահակա՞ն է ստացվել, որ շահեկան վայրում գտնվող շենքը հենց իրենց  է բաժին հասել, հետո այնտեղ հյուրանոց է կառուցվել։

    «Անընդհատ գույքահարկ էր ձևավորվում, պարտքեր, պարտքեր, պարտքեր  ու իմ անձնական նախաձեռնությամբ փոքրիկ հյուրանոց ենք դարձրել։ Սենյակ ենք պատրաստել, վարձով տվել՝ տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է եղել։ Կամաց-կամաց, որպեսզի վարձը տան՝ հարկերն ու տուրքերը տանք, տնտեսությունը հողին չհավասարվի։ Դա տևել է 2000թ-ից մինչև էսօր։ Հլա չի էլ ավարտվել էդ ներդրումները, տարեկան 5մլն-10 մլն ներդրում ենք անում՝ հյուրանոցային տնտեսությունը զարգացնելու, պահպանելու և ինչու չէ՝ մի երկու կոպեկ փող աշխատելու։ Զարմանալի կլիներ, որ մարդը բիզնես աներ, փող էլ չաշխատի, աշխատավարձ տա, և՛ այլն, և՛ այլն  »,-մանրամասնեց նա։

    Թեկնածուի հայրը, աշխատավարձեր տալու մասին խոսելիս, միայն թե մոռացել էր  ասել, որ համայնքում խոսում են  այն մասին, որ ինքն իր աշխատակիցներին  դեռ  պարտք է․

    «Դա լրիվ անհիմն է, իհարկե ուշացումով, մեկ-երկու տարի հետո, բայց բոլոր աշխատողներին աշխատավարձ տվել ենք»։

    Ինչ  վերաբերում է  նրան, որ որդին՝ Արմեն Հայրապետյանը հարցաքննվել է ընդերքի ապօրինի շահագործման գործով, վերջինս կողմ էր քվեարկել նախագծին որպես ավագանու անդամ, ապա  Վարդան  Հայրապետյանն ասաց․

    «Հա,  ի՞նչ անենք։ Ցանկացած  հարցը եթե  մտնում է ավագանու որոշում կայացնելուն, եթե ավագանին պիտի քվեարկի, դա իրենց իրավունքն է։ Ցանկացած մարդ կարա ձեռնպահ քվեարկի, դեմ քվեարկի, կողմ քվեարկի։  Ինքը տենց է մտածել, տենց է քվեարկել։ Եթե նայենք ավագանու որոշումներին, էդ նույն Խաչատուր Անդրեասյանի ժամանակ, դրանից առաջ, մի 20 նիստից 18-ը հաստատ դեմ է քվեարկել», -որդուն արդարացրեց Վարդան Հայրապետյանը։

    Մեր  դիտարկմանը, թե համայնքում նաև վստահ են, որ  որդին հիմա չի կարող ընտրություններում շանսեր ունենալ, որովհետև ավագանու մանդատր ծառայեցրել է իր շահերին  Վարդան Հայրապետյանն ասաց․

    «Ընտրություններից  հետո կտեսնենք Հայրապետյան Վարդանը ինչքան վստահություն ուներ տարածաշրջանում․․․․»։

    Վարդան Հայրապետյանի  պատասխանից հարց  առաջացավ՝ ինքը  մտածում է՝ որդին իր շվաքի ներքո կարող է  հաջողություն գրանցել։

    «Մի  հատ նայեք էլի՝ 30-35 հազար հետևորդ նայում են իրա քարոզարշավի նյութերը։ Մի հատ նայեք էլի՝ իրականում էդ մարդը արժանի է թեկնածությունը դնելու, հաղթելու կամ չհաղթելու»,- գովերգեց որդուն հայրը։

     

     

     

  • Գորիսը կանգնած է ընտրության առաջ․ քարոզարշավն ավարտվում է, որոշումը՝ բնակիչներինը

    Հոկտեմբերի 25-ին Գորիս խոշորացված համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գորիս համայնքը կընդլայնվի՝ իր կազմում ներառելով նաև Տեղ և Տաթև համայնքները։

     

    Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև այսօր՝ հոկտեմբերի 23-ը, «Սյունիք Նյուզը» հետևել է Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավին, լուսաբանել նրա հանդիպումներն ու ներկայացրած ծրագրերը, զրուցել տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ փորձելով հասկանալ մարդկանց տրամադրությունները, մտահոգություններն ու սպասելիքները։

     

    Մեր հանդիպումների ընթացքում չհանդիպեցինք որևէ բնակչի, որը բացահայտ դժգոհություն կամ քննադատություն կհայտներ Առուշ Առուշանյանի գործունեության կամ ներկայացրած ծրագրերի վերաբերյալ։ Իհարկե, սա մեր լրագրողական շրջայցերի ընթացքում արձանագրված պատկերն է և չի կարող ամբողջությամբ ներկայացնել համայնքի բոլոր բնակիչների կարծիքները։ Սակայն այն, ինչ լսեցինք մարդկանցից, թույլ է տալիս արձանագրել, որ քարոզարշավի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքը հիմնականում դրական էր։

     

    Քարոզարշավի օրերին տարբեր բնակավայրերում հնչեցին համայնքի զարգացման, ճանապարհների, բնակարանային խնդիրների, բնակիչների սոցիալական պայմանների և ապագայի վերաբերյալ հարցեր ու ակնկալիքներ։ Իսկ այժմ, երբ նախընտրական պայքարն ավարտվում է, խոսքը, խոստումներն ու քաղաքական գնահատականները տեղը զիջելու են ամենակարևորին՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությանը։

     

    Այսօր` հոկտեմբերի 23-ին Գետափնյա թաղամասում Առուշ Առուշանյանի քարոզարշավին միացել էին նաև ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Ռոման Համբարձումյանը ովքեր իրենց ելույթներով դիմեցին բնակիչներին՝ անդրադառնալով Գորիս համայնքի զարգացմանն ու առաջիկա ընտրությունների կարևորությանը:

     

    Նշենք նաև, որ նախընտրական քարոզչությունն իրականացվել է ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։ Հոկտեմբերի 24-ը լռության օր է, իսկ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքի բնակիչները կգնան ընտրատեղամասեր՝ որոշելու, թե ում են վստահելու համայնքի ղեկավարումը։

     

    Վաղը՝ լռության օր է։ Մյուս օրը՝ որոշման։

     

    Գորիսը, Տեղը, Տաթևն ու միավորված բնակավայրերը նոր փուլ են մտնում։ Եվ այդ փուլի ուղղությունը որոշելու են ոչ թե քարոզչական խոսքերը, այլ քաղաքացիների քվեն։

     

    Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի հետ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս նախընտրական քարոզարշավն իրականացրել է հիմնականում քայլերթերի և բնակիչների հետ անմիջական հանդիպումների միջոցով՝ այցելելով մարդկանց տուն առ տուն։

     

    Ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացունն է։ Իսկ համայնքի ապագան՝ բոլորինը։

     

     

  • «Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը



    «Համահայկական ճակատ» Շարժում տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

    «Ես հպարտանում եմ մեր այն հայերով, որոնք նույնիսկ բանտում չեն կզում, կարող ա նրանց նեղեն, կարող ա նրանք շատ ծանր զգան, բայց նրանք չեն կոտրվում: Իսկ դուք արդեն կզած եք». գեներալի պատասխանը

    Տեսայութը՝ այստեղ


  • Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է





    Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը նախկինում ներկայանում էր որպես ընդդիմադիր, ՔՊ-ին միանալու որոշումից հետո դարձել է անհասանելի։

    Ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի բացակայության վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցները տարբեր տեղեկություններ են փոխանցում, իսկ ինքը՝ Հարությունյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում։

    Ամասիայի համայնքապետարանի աշխատակիցներից ոմանք նշում են, որ Ջեմմա Հարությունյանն արձակուրդում է, մյուսներն էլ ասում են, որ նա Երևան է գնում-գալիս։ Այսպիսով՝ համայնքապետի բացակայության վերաբերյալ հստակ պատասխան ստանալ չի հաջողվում։

    Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրությունների նախաշեմին, երբ համայնքի ղեկավարի քաղաքական դիրքորոշումն ու հանրային հաշվետվողականությունը հատկապես ուշադրության կենտրոնում են։

    Երբեմնի ընդդիմադիր համայնքապետը ՔՊ-ին միանալու որոշում է կայացրել և իրեն քվե տված մարդկանց հարցերին պատասխանելու փոխարեն շարունակում է անհասանելի մնալ։ Ջեմմա Հարությունյանը հայտնի գործարար Մարսել Կարապետյանի կինն է։

    Վերջինս ղեկավարում է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է Շիրակի մարզի, մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհների սպասարկմամբ ու ձմեռային մաքրման աշխատանքներով։

    Կարապետյանը նաև կապվում է ճանապարհային ոլորտում գործող ընկերության հիմնադրման և սեփականության հետ։ Հարությունյանի ամուսնու ընտանիքի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի վերաբերյալ ևս խոսակցություններ են շրջանառվում։

    Մնում է հասկանալ՝ ընտրություններից առաջ քաղաքական ճամբարը փոխած համայնքապետը պատրա՞ստ է հանրությանը բացատրել իր որոշման պատճառներն ու պատասխանել համայնքի կառավարման վերաբերյալ հարցերին, թե՞ այս ընթացքում նախընտրելու է մնալ անհասանելի։

    oragir.news




    դիտվել է 22 անգամ