Blog

  • Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»





    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Գեւորգ Թորոսյանին նշանակել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ՝ հավանաբար, աշխարհի 200 համալսարաններում կրթություն ստացածներին ՀՀ հրավիրելու շրջանակում։ Նա ավարտել է Բեռնի համալսարանի Համաշխարհային առեւտրի ինստիտուտը: Տնօրեն է աշխատել Integra Government Services International ընկերությունում, ավիացիայի բարեփոխումների գծով GIZ-ի խորհրդատու է եղել։

    Թվում է` վատ կենսագրություն չէ, բայց իրականում հերթական Տաթեւիկ Ռեւազյան է, որը 2018-ին Դանիայից եկավ, 4 տարի աշխատեց` Հայաստանը գցեց եվրոպական ավիացիոն սեւ ցուցակի մեջ ու հեռացավ: Նորանշանակ Գ․ Թորոսյանը հանդես է եկել ուղերձով եւ առաջարկություններով, որտեղ ընդհանուր ֆրազներ են` ծառայությունների բարելավման, օդային կապերի ընդլայնման, ուղեւորափոխադրումների աճի մասին:

    Մեր տեղեկություններով, այս ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից։ Մանավանդ՝ այն պատճառով, որ այդ ցանկում նա որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության սեւ ցուցակից հանելու խնդրին, ինչն իրեն նշանակելու թիվ 1 նախապայմանն է եղել։ Իշխանական աղբյուրը փոխանցեց, որ այդ հարցն է լինելու նրա աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը: Հասկանալի չէ, թե ինչու է նա շրջանցել այդ թեման՝ երկրորդական խնդիրները կարեւորելով: Ասում են՝ եթե չկարողանա հնարավորինս սեղմ ժամկետում այս ուղղությամբ արդյունք ապահովել, կարժանանա իր նախորդների ճակատագրին։




    դիտվել է 215 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել





    Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Մասիսի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ դեպքի առթիվ։

    Կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

    Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս խոստանում։ Այնուհետև ներկաները երեխային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։

    Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում է նախաքննություն։




    դիտվել է 84 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը






    Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։

    Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16։55-ին, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։




    դիտվել է 119 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա





    Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և հանցագործը տարածքում է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ահազանգած տղամարդու կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։




    դիտվել է 266 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին



    Քաղաքականություն





    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

     

    Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա Մաթևոսյանը։

     

    Անդրադառնալով արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է արտաքին քաղաքականության բալանսավորումը, եվրաինտեգրման գործընթացների կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների իրականացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում։

     

    ԱԺ փոխնախագահը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իրավունքի գերակայության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ի հրապարակած զեկույցի հիմնարար իրավունքների խախտումներին։

     

    Պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել երկրում ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի վրա՝ հատուկ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության ապահովման առանցքային նշանակությունը և դրանում առկա ներկայացված խնդիրները, այդ թվում՝ ընտրական գործընթացների տեսանկյունից։ Քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինստիտուտների և եվրոպական կառույցների միջև կապերի խորացմանը։



  • Վտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ


    Միջազգային



    ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում նախօրեի երեկոյան բնակչության տարհանում է իրականացվել՝ արդյունաբերական շրջանի հարակից 1,6 կմ շառավղով տարածքից, քանի որ արդյունաբերական շրջանում վտանգավոր նյութերի արտահոսք է եղել։ Իշխանությունները դեռեւս չեն պարզաբանել, թե արտահոսած վտանգավոր նյութերը քիմիական ինչ կազմ ունեն, որոնք հայտնվել են շրջակա միջավայրում։ Շշրջանում շարունակում են հերթապահություն կատարել վտանգավոր նյութերի հետ աշխատելու փորձ ունեցող մասնագիտական խմբերը։ Քաղաքի մնացած բնակչությանը հորդորել են մնալ տանը, ամուր փակել դռներն ու պատուհանները, անջատել հովացման համակարգերը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր





    Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 21-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

    Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

    Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, որոնց ի պատասխան՝ շարժումը վերջին շաբաթներին թիրախավորել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, թագավորության ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։ Այս հարվածները Սաուդյան Արաբիայում հանգեցրել են զոհերի և վիրավորների։

     




    դիտվել է 118 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

     Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան, Չայկովսկու, Ս.Սարգսյան, Սայաթ-Նովայի, Սպարապետի փողոցների, Աքորի բնակավարի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • «Չլացել, չծիծաղել, չհայհոյել», այլ հասկանալ՝ ինչ բան է…

    «Չլացել, չծիծաղել, չհայհոյել», այլ հասկանալ՝ ինչ բան է…

  • ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ



    Հարգելի գործընկերներ, ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

     

    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իրականացնում է անվտանգության համակարգի բարեփոխումներ, որոնց շրջանակում ստեղծվում է Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտ՝ նոր գործառույթներով և միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգով։

     

    Այս փոփոխությունների իրականացման ճանապարհին Ընկերությունը կարևորում է աշխատակիցների նախապատրաստումը նոր համակարգում աշխատանքին։

    Ընկերության գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին կմեկնարկի Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտի հաստիքներին հավակնող գործող աշխատակիցների ուսուցումը՝ հեղինակավոր միջազգային ընկերությունների փորձագետների ներգրավմամբ, որի ժամանակացույցի և նյութերի վերաբերյալ Ընկերության անվտանգության դեպարտամենտի բոլոր աշխատողները վաղը` 23.10.2026 թվականին կծանուցվեն լրացուցիչ:

     

    Ուսուցման ընթացքում փորձագետները կներկայացնեն անվտանգության թիմին նոր համակարգի գործառույթներն ու նշանակությունը, կօգնեն աշխատակիցներին հասկանալ իրենց դերը, գործառույթներն ու պատասխանատվությունը և կպատասխանեն աշխատողների հարցերին։

     

     Ուսուցմանը կհաջորդի մասնագիտական գիտելիքների և պատրաստվածության ստուգումը։

     

     Այն հաջողությամբ անցած և նոր հաստիքներում նշանակված աշխատակիցներն իրենց աշխատանքը կշարունակեն նոր համակարգում՝ իրենց դերի, պարտականությունների և ակնկալվող արդյունքների հստակ պատկերացմամբ։

     

    Ընկերությունը սիրով հրավիրում է իր անվտանգության դեպարտամենտի գործող աշխատակիցներին միանալու այս գործընթացին՝ միասին ձևավորելու միջազգային ստանդարտներին ու հանքարդյունաբերության լավագույն փորձին համահունչ կորպորատիվ անվտանգության մշակույթ։