Blog

  • Սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիր Երևանի շուրջ 1000 երեխաների համար | Հասարակություն

    Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը`կարևորելով ստեղծարարության զարգացումն ու նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև առաջնահերթություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին և առաջնորդվելով ներառական միջավայր ստեղծելու սկզբունքով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

    Երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու ռոբոտաշինություն,  ծրագրավորում,  արհեստական բանականություն,  3D մոդելավորում,  էլեկտրոնիկա,  թվային երաժշտություն:

    «Եթե 6-16 տարեկան ես, ապրում ես Երևանում և հետաքրքրված ես այս ոլորտներով, ապա այս ծրագիրը քեզ համար է։

    Մանրամասների և մասնակցության համար զանգահարե՛ք 1-05 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

     

     

     

  • Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, խնամք է պետք. փաստաբանն ահազանգում է

    Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը դիմել է ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գագիկ Խաչատրյանի փաստաբան Արա Ղազարյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու մասին։ Կալանավորման միջնորդությունը բավարարվել է լուսաբացին, նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

    Իրավաբանը տեղեկացրել է, որ 2019 թվականից ՄԻԵԴ է ուղարկվել 2 դիմում․ առաջինը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների արգելքի վերաբերյալ, իսկ 2024 թվականին, երբ Խաչատրյանի վիճակը վատթարացել է և սկսել են անդառնալի հետևանքներ առաջանալ, ուղարկվել է երկրորդ դիմումը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Դիմումները դե ֆակտո քննվում են միասին։ Անցած տարիների ընթացքում ուղարկվել են նաև մի քանի դիմումներ՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

    «Մեկ ժամ առաջ ուղարկեցինք նոր դիմում՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ ՄԻԵԴ-ը հաղորդակցություն կուղարկի Հայաստանի կառավարությանը»,- նշել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ եթե որոշումը չի կատարվում, արձանագրվում է կոնվենցիայի խախտում։ Փաստաբանը նաև արձանագրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, սկզբունքորեն, չկան ո՛չ հատուկ խնամքի աշխատակիցների հաստիքներ, ո՛չ էլ համապատասխան պայմաններ։ Այսպիսով, հաշմանդամություն ունեցող անձինք քրեակատարողական հիմնարկներում ամեն օր ենթարկվում են խոշտանգումների։

    Փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է Խաչատրյանի կալանավորման ընթացակարգի ողբերգական մանրամասներին։ Տարեց, հիվանդ մարդուն տարել են քննչական մարմին, այնտեղից՝ հիվանդանոց, ապա՝ դատարան, որտեղ պահել են մինչև լուսաբաց։ Դատարանը մերժել է Խաչատրյանի բացակայությամբ նիստ անցկացնելու պաշտպանության միջնորդությունը։ Փաստաբանը հայտնել է, որ առողջական վիճակով պայմանավորված շարժունակության սահմանափակում ունեցող Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել ո՛չ սնվելու, ո՛չ զուգարանից օգտվելու։ Իսկ Խաչատրյանին դատարանի շենքի երկրորդ հարկ բարձրացնելը ինքնին խոշտանգում է եղել։ Այսօր առավոտյան Երեմ Սարգսյանը փորձել է հանդիպել իր պաշտպանյալին, սակայն դա չի հաջողվել․ առողջական վիճակի պատճառով Խաչատրյանին չեն կարողացել հասցնել տեսակցությունների սենյակ։ «Նա 24 ժամից ավելի չի կերել, դեղեր չի ընդունել, միզապարկի դատարկման տարան չի փոխվել»,- հայտնել է փաստաբանը։

    Նա հիշեցրել է 7 տարվա վաղեմության իրադարձությունները, երբ 2019 թվականից Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել։ Խաչատրյանն ունի հիվանդությունների մի ամբողջ «փունջ»՝ սկսած ստենոզից մինչև շաքարային դիաբետ։ «Խաչատրյանը 2019 թվականին գտնվում էր Գերմանիայում, քննիչի մեկ զանգով եկավ և ներկայացավ քննչական մարմին»,- հիշեցրել է Սարգսյանը։ «Այդ ժամանակ Վճռաբեկ դատարանը հետաձգեց քննությունը՝ առողջապահության նախարարություն դիմելու համար։ Նախարար Արսեն Թորոսյանի հրամանով լավագույն բժիշկները անցկացրին կոնսիլիում, և բոլորը նշեցին, որ կա ստենոզ, և անհրաժեշտ է վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ կատարել։ Դա էլ նրանց չբավարարեց, հրավիրեցին երկրորդ կոնսիլիում, որը հաստատեց արտերկրում վիրահատության անհրաժեշտությունը։ Սակայն Խաչատրյանին կրկին թույլ չտվեցին մեկնել, փոխարենը կալանավորեցին»,- նշել է Սարգսյանը։

    Այնուհետև իրականացվել է նոր փորձաքննություն, հանձնաժողովը հաստատել է ստենոզը և մյուս հիվանդությունները, և կրկին Խաչատրյանին թույլ չի տրվել մեկնել վիրահատության։ ՄԻԵԴ դիմելուց հետո հապշտապ հայտնվել է եզրակացություն, թե արտերկրում վիրահատության անհրաժեշտություն չկա։ Այնուհետև, դատախազի միջնորդության հիման վրա, 2021 թվականին իրականացվել է նոր փորձաքննություն, և ստացվել է եզրակացություն, որ հիվանդությունը կա, վիրահատության անհրաժեշտությունը կա, բայց այն կարելի է կատարել Հայաստանում, եթե Գերմանիայից բժիշկ գա և վիրահատի։ Բժիշկը եկել է և կոնսիլիումի արդյունքներով հայտարարել, որ Հայաստանում անհրաժեշտ սարքավորում չկա՝ իմպլանտը հեռացնելու և նորը տեղադրելու համար, ուստի ռիսկերը չափազանց մեծ են։ Մինչդեռ Խաչատրյանին կրկին թույլ չեն տվել մեկնել վիրահատության։

    Փաստաբանի խոսքով՝ շուրջ 13 անգամ Խաչատրյանին թույլ են տվել մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով, սակայն հենց որ խնդրել են թույլատրել մեկնել վիրահատության, դատարանը մերժել է։ Ամեն անգամ Գագիկ Խաչատրյանը վերադարձել է ճիշտ ժամկետում։ Ոչ մի նիստ նրա առողջական վիճակի պատճառով չի հետաձգվել։ Հետո հանկարծ դատախազությունը որոշել է միջնորդել ելքի արգելք կիրառելու մասին, բուժումը դադարեցվել է, և Գագիկ Խաչատրյանն այլևս չի կարողացել մասնակցել նիստերին՝ վիճակի վատթարացման պատճառով։ Գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Կրկին խնդրել են թույլ տալ մեկնել բուժման, և դատարանը եկել է այն եզրակացության, որ դա հնարավոր է։ 2025 թվականի ապրիլի 3-ին դատարանը թույլատրել է, իսկ ապրիլի 4-ին Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել՝ միայն նրա համար, որպեսզի միջնորդեն ելքի արգելք կիրառել։ Կրկին փորձաքննություն է իրականացվել, որը արձանագրել է վիճակի վատթարացումը և արտերկրում վիրահատության անհրաժեշտությունը։ Քննչական մարմինն ու դատախազությունը, սա ընդունելով որպես հիմք մի գործով, հրաժարվել են ընդունել մյուսով՝ պատճառաբանելով, թե «գործերը տարբեր են»։ Դատարանը պարտավորեցրել է դա հիմք ընդունել նաև երկրորդ գործով։ Անցյալ և այս տարի իրականացվել են նոր փորձաքննություններ՝ օրենքի բոլոր հնարավոր խախտումներով, որոնք հանգել են այն եզրակացության, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, բայց վիրահատություն պետք չէ, կամ նույնիսկ եթե պետք է, այն կարելի է կատարել Հայաստանում։ Վերջին որոշումը ստացվել է մի քանի օր առաջ։

    «Ստացվում է, որ 15-20 հայտնի բժիշկներ կարծում են, որ վիրահատություն է պետք, իսկ այստեղ պարզվում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք ինքներս էլ պատվիրել ենք փորձաքննություն, և այն տվել է եզրակացություն, որ վիրահատություն է պետք, և Հայաստանում այն իրականացնել հնարավոր չէ»,- նշել է Սարգսյանը։

    Նա հավելել է, որ սա անմարդկային վերաբերմունք է։ «Կա որոշակի հուզական ֆոն։ Դա մի կողմ թողնենք և հասկանանք՝ Հայաստանում նման վերաբերմունք սկզբունքորեն հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Նույնիսկ լավագույն խուցը հարմարեցված չէ հաշմանդամների համար»,- ընդգծել է փաստաբանը՝ հարց բարձրացնելով՝ ի՞նչն է խանգարում իրավապահներին, որ Գագիկ Խաչատրյանը մնա տանը, իսկ քննությունը շարունակվի։ Ինչո՞ւ ամեն րոպե կյանքի և առողջության համար ծայրահեղ լուրջ սպառնալիքներ ստեղծել։

    Գագիկ Խաչատրյանի մոտ կա ֆունկցիոնալության 66 տոկոս կորուստ, նա ինքնուրույն քայլել չի կարող։ Քննչական մարմին ամեն այցելություն Խաչատրյանի համար խոշտանգում է։ Փաստաբանները կարծում են, որ այս ամենը արվում է Գագիկ Խաչատրյանին պատժելու և նվաստացնելու համար և ամենևին էլ չի հետապնդում որևէ իրավական նպատակ։

  • Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բոլոր քայլերը հաշվարկում ենք․ խաղաղությունը չպետք է ստանալ ազատության հաշվին. Բաղունց





    Ստեղծված իրավիճակում, նկատի ունեմ և Հայաստանում տիրող մթնոլորտը և Հայաստանի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները, բավականին բարդ խնդիր ունենք Արցախի հարցը օրակարգում պահելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր ի՞նչ քայլեր են իրականացվում, որպեսզի Արցախի անկախության հարցի առաջ մղումը պահվի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում։

    «Այնուամենայնիվ, այսօր մենք նկատի առնելով Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները, մենք բոլոր մեր քայլերը հաշվարկված, փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը։

    Նշեմ, որ Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլ նաև սոցիալ-տնտեսական, իրավական, ինչու չէ հումանիտար բաղադրիչներ, և բոլոր այդ ուղղություններով մենք փորձում ենք գործունեություն ծավալել՝ առաջնային խնդիր ունենալով արցախահայության ծանր վիճակից ելք փնտրելը։ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպում, փորձում ենք համատեղ բոլոր այն ուժերի հետ միասին, որոնք մտահոգված են և Արցախի ճակատագրով, և արցախահայության խնդիրներով, մշակել մի քաղաքականություն, որը թույլ ի չտա մոռացության տալ Արցախը, մյուս կողմից սպառնալիք չհանդիսանա այն խաղաղության ծրագրին, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը»,–ասաց նա։

    Բախուղը տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանումից հետո Ազգային ժողովի որոշմամբ ստեղծել են Արցախի հիմնական խնդիրների պաշտպանության հանձնաժողով, որում ներգրավել են Սփյուռքի այն ակտիվ քաղաքական գործիչներին, որոնք մշտապես զբաղվել են Արցախի հարցով և այդ հանձնաժողովը ակտիվ գործունեություն է ծավալում մինչ այսօր։

    «Մենք կապ ու պահպանում ենք իրենց հետ, և քանի որ սուղ հնարավորություն ունենք մենք անմիջապես ներկայանալ տարբեր միջազգային հարթակներում և այնտեղ բարձրաձայնել Արցախի բազմաթիվ խնդիրները, մենք փորձում ենք իրենց միջոցով այդ խնդիրները լուծել»,–ասաց նա։

    Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը, որը նրանք կոչում են խաղաղության գործընթաց, Բաղունցն արձագանքեց. «Ես չեմ ուզում գնահատականներ տալ այդ գործընթացներին, բայց այնուամենայնիվ ասեմ, որ արցախայությունը երևի հայ ազգի ամենավառ ներկայացուցիչներն են, որոնք կողմնակից են խաղաղությանը։ Անցնելով վերջին տարիներին երեք պատերազմներով, մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը և ամեն ձև ձգտում ենք այն քաղաքականությունը վարել, որը կնպաստի երկարաժամկետ խաղաղության։

    Բայց խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին։ Իհարկե, որոշակի զիջումներ արվում են և դա քաղաքական պարտադրանք է, միջազգային ավելի հզոր ուժեր թելադրում են խաղի կանոնները և խաղաղությունը այդպես չէ, որ հեշտ է ձեռք բերվում, բայց այնուամենայնիվ այդ խաղաղությունը պետք է ստանալ ոչ սկզբունքային զիջումների հաշվին»։



    դիտվել է 173 անգամ

  • Վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. կա 5 զոհ

    Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։

    Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

    Հանգամանքները պարզվում են։

  • Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը

    Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտըԵվրոպական հանձնաժողովը Կիևից ստացել է PAC-3 Patriot ՀՕՊ հրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հայտ և այժմ դիտարկում է այն: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Եվրոպական հանձնաժողովը ստացել է Ուկրաինայի հայտը՝ PAC-3 Patriot հրթիռների գնման համար մի քանի միլիարդ եվրոյի չափով, ԵՄ երկրներն այժմ դիտարկում են այդ հայտը», – ասել է ֆոն դեր Լայենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

    Նա հավելել է, որ ԵՄ-ն Կիևի ռեժիմի հետ աշխատում է նաև «Freya» համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման ուղղությամբ, որը, եվրոպական ԶԼՄ-ների տեղեկություններով, իրենից ներկայացնում է Ս-300 համալիրի տարրերը, դրա բազայի վրա ստեղծված որսիչները և եվրոպական ռադարներն ու կառավարման համակարգերը համադրող համակարգ:

  • «Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմում





    Մոսկվա և Սոչի, Ռուսաստանի Դաշնություն | 16–26 օգոստոսի, 2026 թ.

    Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմանդրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները օգոստոսի 16–26-ը մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնին և «Երիտասարդական նվագախմբերի շքերթ» սիմֆոնիկ մարաթոնին՝ հանդես գալով միջազգային բեմերում և աշխատելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների ու առաջատար մասնագետների հետ։

    Հայաստանը փառատոնին ներկայացրեցին «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Աշոտ Մարգարյանը (16 տ., հարվածային գործիքներ), Հովհաննես Խերիմյանը (18 տ., հարվածային գործիքներ), Տիգրան Հարությունյանը (17 տ., գալարափող), Նարեկ Առաքելյանը (15 տ., թավջութակ), Ալլա Այվազյանը (16 տ., թավջութակ), Համլետ Էմինյանը (16 տ., ֆագոտ) և Լիլիթ Ստեփանյանը (17 տ., կլարնետ)։ Նրանց միացան նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուներ Արսեն Համբարձումյանը (20 տ., ջութակ) և Նվեր Բաղդասարյանը (16 տ., կոնտրաբաս)։

    Մեկ նվագախումբ՝ աշխարհի տարբեր երկրներից

    Փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտները միավորվեցին Համաշխարհային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում, որում Ռուսաստանի հետ մեկտեղ ներկայացված էին աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։

    Մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարությամբ նվագախումբը հանդես եկավ օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում, և օգոստոսի 25-ին՝ Սոչիի «Սիրիուս» համերգային կենտրոնի գլխավոր համերգասրահում։

    Հայ պատանի երաժիշտները հանդես եկան նաև Սարատովի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ դիրիժոր Անատոլի Սեմյոնովի ղեկավարությամբ։

    Մասնագիտական փորձ՝ առաջատար երաժիշտների հետ

    Համերգներին նախորդեցին ինտենսիվ փորձեր և մասնագիտական հանդիպումներ։ Երիտասարդ երաժիշտները աշխատեցին մաեստրո Յուրի Բաշմետի, դիրիժոր Անատոլի Սեմյոնովի, ինչպես նաև «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի և Ռուսաստանի առաջատար նվագախմբերի երաժիշտների հետ՝ Կիրիլ Կրավցովի, Ալեքսեյ Նայդյոնովի, Մաքսիմ Խլոպյովի, Յուրի Բաբիյի, Պյոտր Բուգրիմենկոյի, Ստանիսլավ Դավիդովի և Անդրեյ Զուբովի ղեկավարությամբ։

    Փառատոնի օրերը ներառեցին նաև մշակութային և մասնագիտական շփումներ։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների հետ համատեղ աշխատանքը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր փորձ, ձևավորելու մասնագիտական կապեր և ծանոթանալու միջազգային նվագախմբային աշխատանքի առանձնահատկություններին։

    «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է պատանի երաժիշտների համար միջազգային կրթական և կատարողական հնարավորությունների ստեղծումը։ Նման ծրագրերին մասնակցությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատելու բարձրակարգ մասնագետների հետ, հանդես գալու միջազգային բեմերում և ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։



  • Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։

    Պարզվել է, որ նշված ճանապարահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։

    Հանգամանքները պարզվում են։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ՄԵՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ

    Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։

    Մենք՝ պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը, առաջնորդվելով Հայոց Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց պետականության, ազգային արժանապատվության, արդարության և ճշմարտության նկատմամբ մեր անսասան հավատով, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Գագիկ Ծառուկյանն իր տասնամյակների գործունեությամբ նշանակալի և անուրանալի հետք է թողել Հայաստանի քաղաքական, պետական, տնտեսական, մարզական, հասարակական և բարեգործական կյանքում՝ իր ներդրումն ունենալով Հայոց պետականության ամրապնդման, հասարակական կյանքի զարգացման և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման գործում։

    Շուրջ 22 տարի ղեկավարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքով նպաստել է հայկական սպորտի զարգացմանն ու հայ մարզիկների միջազգային հաջողություններին։

    Այդ տարիների ընթացքում աշխարհի բազմաթիվ մարզական հարթակներում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ միջազգային մարզաշխարհում բարձր պահվել Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։

    Գագիկ Ծառուկյանն է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակն ու հիմնադիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական ու հրատապ խնդիրների ձևակերպումներն ու դրանց լուծման ուղիները։

    Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ներքին հաշտեցումը, հանրային երկխոսության ձևավորումը, հասարակության մեջ թշնամանքի հաղթահարումը, հայկական աշխարհի միասնականության վերականգնումը, պատերազմի ռիսկերի նվազեցումը և իրական խաղաղության հաստատումը, արդյունավետ անվտանգային համակարգի ձևավորումը, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը և դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու ամրապնդումը։

    Մեր և բազմահազար քաղաքացիների զորակցությունը Գագիկ Ծառուկյանին պայմանավորված չէ միայն այսօրվա իրավիճակով։

    Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրա պետականաշինական, մարզական, հասարակական և բարեգործական գործունեության նկատմամբ մեր ունեցած գնահատանքի հիման վրա։

    Այս ամենը մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսելու։

    Մենք գիտակցում ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կարող են լինել տարբեր քաղաքական գնահատականներ և տարաձայնություններ։ Սակայն քաղաքական գնահատականն ու քաղաքական տարաձայնությունը չեն կարող վերածվել հետապնդման, իսկ քաղաքական պայքարը՝ հաշվեհարդարի։

    Արդարադատությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ մարդու ազատությունը՝ նրա քաղաքական դիրքորոշմամբ։

    Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։ Իրավական գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենքի, փաստերի և արդարադատության սկզբունքների հիման վրա՝ առանց քաղաքական որևէ ճնշման կամ միջամտության։

    Ուստի մենք պահանջում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացի լիարժեք օրինականություն, անաչառություն և թափանցիկություն՝ բացառելով որևէ քաղաքական բնույթի ճնշում կամ միջամտություն։

    Այսօր «Հայոց Արծիվների» բազմահազար ընտանիքի անունից մենք մեր խոսքն ասում ենք հստակ, վճռական և աներկբա։

    Մենք զորակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

    Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։

    Մեր դիրքորոշումը հօգուտ օրենքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության է, հանուն մարդու արժանապատվության է։

    Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե ատելության, թշնամանքի և պառակտման, այլ արդարության, ճշմարտության, ազգային միասնության, պետական մտածողության, փոխադարձ հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա։

    Հայաստանը մեր բոլորի Հայրենիքն է։

    Եվ հենց մեր Հայրենիքի ապագայի համար մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, որոնց վրա պետք է ամուր և անսասան կանգնի մեր պետականությունը՝ արդարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազգային միասնությունն ու պետական շահը։

    Հավատով՝ դեպի արդար, ինքնիշխան, հզոր և միասնական Հայաստան։

    Խաչիկ Ասրյան

    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,

    «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,

    «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,

    44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

    «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

    Պահեստազորի Գնդապետ,

    2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։

    Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։

  • Սահման, բանակ, դպրոց․ ՄԻՊ-ը Տավուշում՝ մարդու իրավունքների…

    Սահման, բանակ, դպրոց․ ՄԻՊ-ը Տավուշում՝ մարդու իրավունքների…

  • Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա |

    Ուրախ ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը ժամանելու է Չեխիայի Հանրապետություն՝ նախագահ Պետր Պավելի հրավերով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը։

    «Այցը կկայանա սեպտեմբերի 2-4-ը, իսկ հիմնական բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի օրը՝ Պրահայի ամրոցում։ Նախագահը կհանդիպի նաև Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

    Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա՝ ավելի քան 12 տարվա ընթացքում։ Այս այցը երկու երկրների միջև խորացող և զարգացող գործընկերության կարևոր ազդանշան է: