«Իշխանության քաղաքական դեզերտիրությունը և լեգիտիմության ճգնաժամը»
Այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, պարզապես տնտեսական անբավարարության կամ հանրային հռետորաբանության վրիպակ չէ։ Մենք ականատեսն ենք քաղաքական պատասխանատվության համակարգային փլուզման։
Երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը բողոքում է գնաճից և սեփական եկամուտների անբավարարությունից, դա քաղաքագիտական լեզվով կոչվում է իշխանական դեզերտիրություն։
Ի՞նչ է սա նշանակում․
1. Իշխանության և պատասխանատվության դիխոտոմիայի խախտում
Ժողովրդավարական և իրավական պետությունում իշխանությունը միայն լծակների ու արտոնությունների (արտոնությունների) փաթեթ չէ։ Իշխանությունը, նախ և առաջ, մոնոպոլ պատասխանատվություն է երկրում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացների համար։ Երբ իշխանավորը փորձում է իրեն դիրքավորել որպես «համակարգի զոհ» կամ շարքային սպառող, նա կատարում է քաղաքական մանիպուլյացիա․ նա վայելում է իշխանության բարիքները, բայց հրաժարվում է դրա հետևանքների պատասխանատվությունից։
2. Ինստիտուցիոնալ անգործության խոստովանություն
Գնաճը ինքն իրեն (պատահականորեն) ձևավորվող բնական աղետ չէ։ Գնաճը մակրոտնտեսական ցուցանիշ է, որը կառավարելի է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության գործիքակազմով։ Երբ իշխող թիմի անդամը դժգոհում է թանկացումներից, նա ուղղակիորեն խոստովանում է սեփական կառավարության անկարողությունն ու ձախողումը։ Սա սեփական քաղաքական թիմին ներսից տրվող անվստահության վեթո է։
3. Հանրային պայմանագրի խզում
Իշխանության լեգիտիմությունը հենվում է քաղաքացիների հետ կնքված սոցիալական պայմանագրի վրա․ «մենք ձեզ տալիս ենք իշխանություն, դուք ապահովում եք կայունություն և բարեկեցություն»։ Երբ իշխանավորն իր սոցիալական վիճակը հավասարեցնում է քաղաքացու ծանր վիճակին, նա չեղարկում է այդ պայմանագիրը։ Քաղաքացին իրավացիորեն հարց է տալիս․ «Եթե դուք նույնքան անօգնական եք գնաճի առջև, որքան մենք, որոնք չունենք ո՛չ լծակներ, ո՛չ պետական բյուջե, ապա ինչո՞ւ եք զբաղեցնում այդ աթոռները»։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Սա քաղաքական հասունության բացակայության և իշխանական իներցիայի դասական օրինակ է։ Չի կարելի միաժամանակ լինել և՛ ղեկավար, և՛ բողոքավոր, և՛ որոշում կայացնող, և՛ որոշման զոհ։
Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ, կա՛մ դադարեցնել էժանագին պոպուլիզմը և անցնել երկրի տնտեսությունը կառավարելու բուն գործին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը: Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ: Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող են հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում:
Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգամանքը ևս չի ներկայացվում հանրությանը:
Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են:
Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը»:
դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունում հայտնված պատգամավորների ունեցվածքի ուսումնասիրությունը շարունակելով՝ «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուշադրություն է դարձրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով խորհրդարան անցած Հայկ Սուքիասյանին։ Ուսումնասիրել ենք նրա կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ և ֆինանսական պարտավորություններ ունի նորաթուխ պատգամավորը։
Հայկ Սուքիասյանը ծնվել է 1992 թվականի մարտի 13-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։ 2012 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը, իսկ 2014 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Հարկային վարչարարություն» մասնագիտությամբ։
2018-2026 թվականներին Սուքիասյանը եղել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Անշարժ գույք․
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Հայկ Սուքիասյանն ունի երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է՝ տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին։ Հայտարարագրում ձեռքբերման եղանակը նշված է «այլ»։
Պատգամավորի մյուս անշարժ գույքը Երևանի տարածքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, որը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ գնման եղանակով։
Հայկ Սուքիասյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Դրամական միջոցներ․
Պատգամավորի բանկային հաշվի մնացորդը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 15,503,256.88 դրամ։
Բացի բանկային հաշվին առկա գումարից՝ Սուքիասյանը հայտարարագրել է 20,000,000 դրամ կանխիկ գումար։
Այսպիսով, հայտարարագրում նշված բանկային և կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է 35,503,256.88 դրամ։
Եկամուտներ․
Հաշվետու ժամանակաշրջանում Հայկ Սուքիասյանը «Տ-Քնսթրաքշն» ընկերությունից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 23,318,572 դրամ։
Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես եկամտային հարկի վերադարձ ստացել է 2,569,950 դրամ։
Նրա հայտարարագրած եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 25,888,522 դրամ։
Վարկային պարտավորություններ․
Չնայած ուրիշներին տրամադրած խոշոր փոխառություններին՝ պատգամավորը հայտարարագրել է նաև սեփական վարկային պարտավորություններ։ Դրանցից մեկի մայր գումարի մնացորդը կազմել է 1,200,000 դրամ, իսկ մյուսինը՝ 47,252,641.4 դրամ։
Վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 48,452,641.4 դրամ։ Երկրորդ վարկի նպատակային նշանակությունը հայտարարագրում նշված է որպես բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքում բնակարան գնելու իրավունք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղու
Նախօրեին Ստեփանավան քաղաքում իրավապահ մարﬕնների կողﬕց իրականացված գործողությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
2026 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոﬕտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով և անտեսելով անﬔղության կանխավարկածի սկզբունքը: Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչները և նրանց սատարող ԶԼՄ–ները, ﬕմյանց հերթ չտալով, փորձում են հանրությանը համոզել, որ տարածված տեսանյութում առկա են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր, հայտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է, քանի որ, նույն հրապարակված տեսանյութի ﬔջ երևացող իրադարձություններն ու գումարները որևէ առնչություն չունեն ընտրակաշառք տալու կամ ստանալու հանցակազմի հետ: Միաժամանակ հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն: Նախաքննության գաղտնիությունը հարգելով պարզապես կարող են հստակեցնել, որ դրանք փաստացի նախընտրական այնպիսի ծախսեր կատարելու համար նախատեսված գումարներ են, որոնք «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական հիﬓադրաﬕց չեն կատարվում:
Ընտրակաշառքի հանցակազմի առնչությունը չեզոքացնող կարևոր հանգամանք է այն, որ գումարների փոխանցումը եղել է, ըստ էության, ﬕևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների ﬕջև և այդ հանգածանքը ևս չի ներկայացվում հանրությանը:
Շատ դեպքերում, նրանք Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդաﬕ թեկնածուներն են:
Առնվազն անտրամաբանական է ﬕևնույն ուժի ներկայացուցիչների կողﬕց ﬕմյանց ընտրակաշառք տալը: Ակնհայտ է նաև, որ այս ամբողջը զուգորդելով ռեպրեսիվ կալանքներով, անտեսելով այլ խափանման միջոցները հստակեցվում է քրեական վարույթի քաղաքական բաղադրիչը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները:
Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիան։ Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանի անարդյունք միջնորդական ջանքերից հետո, թուրքական կողմը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ինչպես նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում առկա խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին:
Ենթադրվում է, որ առանձին օրակարգային հարց կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Արտգործնախարար Ֆիդանը մտադիր է առաջ մղել Էր Ռիադին աջակցելու թեման՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։
Օրակարգում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը։ Թուրքիան մտադիր է ստամբուլյամ հավաքի ժամանակ բարձրացնել Սև ծովի տարածաշրջանում ռազմական գործողությունների տարածման ռիսկերի մասին հարցը: Ակնհայտ է, որ նման հանդիպման քաղաքական նշանակությունը դուրս է գալիս առանձին հակամարտությունների շրջանակներից։ Անկարան կարծես թե փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ՝ տարածաշրջանի խոշորագույն տերությունների և Եվրոպայի առաջատար երկրների միջև։
Միևնույն ժամանակ, ուշագրավ ու տարօրինակ է, որ նմանատպ ծավալուն օրակարգի պարագայում հանդիպմանը ներկայացված չեն լինելու ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իսրայելը և Իրանը։
Թեև առայժմ խոսքը դիվանագիտական-քաղաքական խորհրդակցությունների մասին է, այնուամենայնիվ, նմանատիպ նոր ձևաչափի ի հայտ գալն ինքնին ցույց է տալիս, որ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում»։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան) որոշել է, որ Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։
Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–15:00 Օղակաձև 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներ, Դավթաշեն 7-րդ, 9-րդ և 10-րդ փողոցներ, Ս. Գևորգյան փողոց մասնակի,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
11:00–15:00 Տիչինայի փողոցը, Տիչինայի 2-րդ և 3-րդ նրբանցքները, Օհանովի փողոց մասնակի,
11:00–14:00 Ծովակալ Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոց մասնակի,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Մանանդյան փողոց 32 շենք, Հ․Հովսեփյան փողոց 17 շենք, Եղբայրության փողոց 19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–16:00 Առատաշեն գյուղ,
Կոտայքի մարզ՝
10:30–16:30 Քասախ գյուղ մասնակի, Գարեգին Նժդեհի 2-րդ և 9-րդ փողոցներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի 34-րդ, 35-րդ, 36-րդ և 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան, Սեդրակ Ջալալյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղին և Մուշ թաղամաս, Ձորաղբյուրի ամառանոցներ, ասֆալտի գործարան, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Ջրվեժի ամառանոցներ, Ձորաղբյուր գյուղ մասնակի, հարակից բնակիչ- և ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 41-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:30 Նոր Խաչակապ, Արջհովիտ գյուղեր և «Պիրզաձոր» ՍՊԸ,
Տավուշի մարզ՝
11:00–14:00 Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Աճարկուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ և Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Նավուր, Իծաքար և Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Շիրակի մարզ՝
11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներ, Նոր Ախուրյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Ախուրյանի տարածաշրջան` Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամասիայի տարածաշրջան՝ Գտաշեն գյուղ,
11:00–16:00 Մարալիկ քաղաք՝ Նոր թաղամաս, 2-րդ թաղամաս, Բարեկամության, Ռիգայի, Շիրազի, Հր. Շահինյան, Կոլտնտեսականների և Մաշտոցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սյունիքի մարզ՝
10:30–11:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի և Հարավ-Արևմտյան փողոցներ մասնակի,
11:00–14:00 Արավուս գյուղ,
11:00–16:00 Մուցք և Շաղատ գյուղեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝
11:00–17:00 Գ. Հովսեփյան փողոց 24, 32, 38, 46 առանձնատներ, Գ. Հովսեփյան փողոց 24/5 շենք, Նորքի Այգիներ թաղամաս 181/2, 202 առանձնատներ, «Խախամյան Հերիթիզ» և «Նյու Սիթի Պրոջեքթս» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
11:00–15:00 Գ. Հասրաթյան փողոց 25/2, 25/4, 25/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00–12:00 Չեխովի փողոց 23, 25 և Եղբայրության փողոց 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Ազատամարտիկների պողոտա 2-րդ նրբանցք 17 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 46-րդ փողոց 6/2 հասցեն, Արցախի փողոց 23 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ. Բեկի փողոց 1/4 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝
11:00–15:00 Նոր Խարբերդ 2–31-րդ փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–15:00 Քարակերտ գյուղ,
Արագածոտնի մարզ՝
11:00–13:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Պ. Սևակի, Գ. Նժդեհի և Տիգրան Մեծի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:30 Կարճաղբյուր գյուղի 2, 2/1, 2/6, 3 և 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:30–16:50 Կարճաղբյուր գյուղի 7, 7/1, 7/2, 7/3, 7/4, 7/5, 7/6, 8, 9 և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: