Blog

  • «Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան





    Կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը ամբողջությամբ շինծու է, իսկ հետապնդման միակ պատճառը իր ընդդիմադիր գործունեությունն է։

    Թևանյանի խոսքով՝ սկզբում իրեն մեղադրում էին օտարերկրյա, մասնավորապես՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեջ։ Սակայն, ըստ նրա, դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ այդ մեղադրանքները ներառված չեն։

    Նա նաև պնդում է, որ գործի 9 հատորներում հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի թեման անցնում է «կարմիր թելի» նման, սակայն մեղադրական եզրակացության մեջ Ռուսաստանը որպես «թշնամական պետություն» բնորոշող ուղիղ ձևակերպում չկա։

    Թևանյանը նաև հայտարարել է, որ իր համակիր Արեգնազ Մանուկյանի կալանավորումը նպատակ ուներ իր դեմ ցուցմունք ստանալ, սակայն, ըստ նրա, այդ փորձը չի հաջողվել։

    Թևանյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 8-ին։




    դիտվել է 63 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է. Ամիրբեկով

    Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո մենք փաստացի ապրում ենք խաղաղության մեջ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական սրացում չի եղել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

    Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, սկսվել են առևտրատնտեսական հարաբերություններ, և մշակվում են հաղորդակցության ոլորտում նախագծեր:

    «Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է նայել դեպի այլ ապագա։ Սա իրոք պատմական հնարավորություն է։ Սակայն խաղաղությունը միայն քաղաքական համաձայնագրերով չի ստեղծվում։ Խաղաղությունը տեղում՝ մարդկանց առօրյա կյանքում պետք է դարձնցել տեսանելի և զգալի։ Իսկ Ադրբեջանում խաղաղությունը տեսանելի դարձնելու գլխավոր խոչընդոտներից մեկը հենց հողի տակ է։ 2020 թվականի վերջից ի վեր Ադրբեջանում 437 մարդ է դարձել ականների զոհ՝ նրանք կա՛մ զոհվել են, կա՛մ վիրավորվել։ Յուրաքանչյուր նոր զոհ ոչ միայն հումանիտար ողբերգություն է։ Սա հոգեբանական հարված է ընտանիքների համար։ Սա նաև հասարակությանը հիշեցնում է, որ պատերազմը դեռևս ամբողջովին հետևում չէ, և սա, անխուսափելիորեն, բացասական ազդեցություն է ցուցաբերում նորմալացման գործընթացի նկատմամբ հասարակական վստահության վրա», – նշել է Էլչին Ամիրբեկովը։ 

  • Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video)

    Փաշինյանը մի բան է անում․ մենք պետք է հստակ պատասխան տանք․ Արամ Սարգսյան (video)

  • Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտահանմանը, նշեց, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։

    «Հիմա չրերի արտադրանքներ կան, ու տարբեր տեղերից լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է»։

    Նրա խոսքով՝ թարմ մրգի և բանջարեղենի սեզոնն ավարտվել է, և արդեն պետք է չրի ու պահածոների արտահանման աջակցության ծրագրեր իրականացվեն։

  • Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին





    Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

    «Վերջին զեկույցի համաձայն՝ օգոստոսի 30-ի ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 20:30-ն ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է 142 մարդ, ևս 18-ը՝ զոհվել», – նշված է գրառման մեջ։

    Նրա խոսքով՝ վիրավորներից 61-ը կանայք են, 44-ը՝ 18 տարեկանից փոքր անձինք։ Խոսնակը նշել է, որ զոհվածների թվում կան երկու կին և մեկ երեխա։

    Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։

    Ներկայիս մարտերը տեղի են ունենում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի վերաբացման նպատակով հունիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագրի տապալումից հետո: Բախումները վերսկսվել էին հուլիսին՝ հուշագրի իրականացման շուրջ անհամաձայնությունների ի հայտ գալուց հետո: Հուլիսի վերջից փոխադարձ հարվածները շուրջ մեկ ամսով դադարել էին։




    դիտվել է 28 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է պաշտոնին

    Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է պաշտոնինԿարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ 

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Անդրեասյանին վերանշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

  • Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի հերթական նիստը

    Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի հերթական նիստը

  • ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է. Օվերչուկ |

    Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը. այս հարցի շուրջ Մոսկվայի հետ որևէ շփում չկա, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումում (EEF):

    «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչ էլ որ որոշեն, դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,-ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին:

    «Եվ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին», – ընդգծել է Օվերչուկը:

  • «Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով





    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ամիս «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը:

    Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի որեւէ մեկը հայտ չի ներկայացրել: Այսինքն, տեղի է ունենալու ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրեց ընտրական համակարգը: Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը կայացել է 2020 թվականին, երբ 5 թեկնածու էր դիմել:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




    դիտվել է 59 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Երկրաշարժ է զգացվել Հայաստանում – Սյունիք ՀԸ

    Սեպտեմբերի 3-ին, ժամը 03:28-ին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։

    Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։