Դիզելի մեկ լիտրը 710 դրամ է, որոշ դեպքերում՝ ավելի թանկ։ 2021-ին այն 441 դրամ էր, այսինքն՝ հինգ տարում թանկացել է ավելի քան 60 տոկոսով։ «Ռեգուլյար» տեսակը 360-390 դրամից հասել է 600-ի, «պրեմիումը»՝ 460-ից՝ 620-630-ի։ Պրոպան-բութանը թանկացել է 35 տոկոսով։
Վառելիքի թանկացումը, բնականաբար, չի մնում լցակայանում։ Դիզելով աշխատում են տրակտորը, կոմբայնը, բեռնատարը, շինարարական տեխնիկան, և հետևանքը տեսնում ենք մթերքի ու բոլոր ապրանքների գների մեջ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։
Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։
Նշվում է, որ նվիրատվությունը կատարել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագիրը։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։
«Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։
Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
«Ի լրումն Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում ‹‹Ուժեղ Հայաստան››կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է,ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը:
Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են, հատկապես, ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում: Դրանք խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով դրանց լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողների կամքի ձևավորման վրա: Այս դիրքորոշումը բազմիցս էինք արձանագրել, բայց սա այլևս Սահմանադրական դատարանի պահանջ է, որը կոպտորեն խախտվել է:
Կարևոր է արձանագրել նաև, որ այսօր հրապարակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ենթադրյալ գործի բացառման հիմքերն է պարունակում: Խիստ մտահոգիչ և փաստացի հակաժողովրդավարական է իրավապահ մարﬕնների կողﬕց օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:
Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը, կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում, կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը:
Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման: Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն»,-նշված է հայտարարության մեջ:
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ամփոփել է «Los 100 de MARCA» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները՝ հրապարակելով 2025/26 մրցաշրջանի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է armsport.am-ը։
Հատկանշական է, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերի կողքին լավագույն հարյուրյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը։ Թեժ և անզիջում պայքարում անգլիացի ռմբարկուն ընդամենը 25 միավորով է գերազանցել նախորդ տարվա հաղթող, «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին (3962 միավոր՝ 3937-ի դիմաց)։ Լավագույն եռյակը եզրափակել է Կիլիան Մբապեն՝ 3440 միավորով։
Այս հաղթանակով Քեյնը միացել է մրցանակի նախկին դափնեկիրների պատվավոր ցանկին, որտեղ են Կարիմ Բենզեման (2021/22), Էրլինգ Հալանդը (2022/23), Վինիսիուս Ժունիորը (2023/24) և Լամին Յամալը (2024/25)։
Քվեարկությանը մասնակցել է 226 անդամից բաղկացած միջազգային ժյուրին՝ ներառյալ Marca-ի և համաշխարհային այլ առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 100 հավակնորդներից ընտրել է իր լավագույն 15-յակը (1-ին տեղ՝ 30 միավոր, 2-րդ տեղ՝ 25, 3-րդ տեղ՝ 23 և այլն)։
Լավագույն տասնյակում, Քեյնից, Յամալից և Մբապեից բացի, հաջորդաբար տեղ են գտել Ռոդրին, Խվիչա Կվարացխելիան, Լիոնել Մեսսին, Ֆաբիան Ռուիսը, Մայքլ Օլիսեն, Ուսման Դեմբելեն և Պաու Կուբարսին։ Սա մրցանակաբաշխության պատմության ամենալարված և ամենաշատ ձայներ հավաքած քվեարկությունն էր։
Ժյուրիի ընտրության հարցում վճռորոշ են եղել անգլիացու նվաճած տիտղոսներն ու խփած գոլերի տպավորիչ քանակը։ Թիմային մակարդակում նա «Բավարիայի» հետ ձևակերպել է ներքին թրեբլ՝ հաղթելով Գերմանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Անգլիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (7 խաղում խփելով 6 գոլ)։
Անհատական մակարդակում Քեյնը նվաճել է «Եվրոպական Ոսկե խաղակոշիկը», երրորդ տարին անընդմեջ դարձել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (36 գոլ) և ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում։ Նրա մյուս ռեկորդային ցուցանիշները պակաս տպավորիչ չեն.
73 գոլ՝ 65 խաղում. 2025-ի օգոստոսից մինչև 2026-ի հուլիսը Քեյնը «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում խփել է 73 գոլ։ Պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Լիոնել Մեսսին (82 գոլ՝ 69 խաղում, 2011/12 մրցաշրջան)։
61 գոլ ակումբային մակարդակում. Բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում նա դարձել է 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին անգամ մեկ մրցաշրջանում նման արդյունավետություն ցույց էր տվել Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2014/15 մրցաշրջանում։
Չեմպիոնների լիգա և Գավաթ. 13 գոլով նա դարձել է ՉԼ-ի երկրորդ լավագույն ռմբարկուն (զիջելով միայն 15 գոլ խփած Մբապեին)՝ գրավելով մրցակիցների դարպասը թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Գերմանիայի գավաթի փլեյ-օֆֆի բոլոր փուլերում։
Մունդիալների պատմության թոփ-5. Աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցնելով 14-ի՝ Քեյնը բարձրացել է Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուների 5-րդ հորիզոնական։
Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայությո՞ւն։ Ի՞նչ է առաջարկում ՆԳՆ-ի նոր նախագիծը, և ի՞նչ պայմաններով հնարավոր կլինի օգտվել այդ հնարավորությունից։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի գրառումը․ «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները։ Եթե համարձակությունը բավարարի և ինքն իրեն համոզի, մի օր էլ ատամները կլավանա»։
Երգչուհի Սոֆի Մխեյանը սոցիալական ցանցերում ջերմ ու հուզիչ խոսքերով շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը՝ մաղթելով նրան երկար ու առողջ տարիների կյանք։
«Երազանքս… Լինես հնարավորինս երկար կողքիս!!! Թող Աստված քեզ երկար ու առողջ տարիների կյանք տա
Երջանիկ եմ, որ հիմա քեզ պինդ կարող եմ գրկել, համբուրել ու ասել՝ սիրում եմ անսահման
Ծնունդդ շնորհավոր, Մամուլյա🌻🎂»,- գրել է Սոֆի Մխեյանը։
Երգչուհու հրապարակումը լի է մայրական սիրո, երախտագիտության ու ջերմության զգացումներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով մոր ներկայության անփոխարինելի նշանակությունը։
Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ումմ ալ-Կուվեյն էմիրության բոլոր լողափերի և ափամերձ տարածքների ժամանակավոր փակման մասին նավթատարից նավթի արտահոսքի հայտնաբերման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը։
«Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ի տեխնիկական մոնիթորինգի և շրջակա միջավայրի գնահատման համակարգը հայտնաբերել է ծովային աղտոտում, որն առաջացել է նավթատարից արտահոսքի հետևանքով», – նշված է գրառման մեջ։
Ըստ հայտարարության՝ արտահոսքն ազդել է Ումմ ալ-Կուվեյնի ափերի վրա՝ առաջացնելով հոտ, որը նկատվել է Շարժայի, Աջմանի և Ումմ ալ-Կուվեյնի բնակիչների կողմից, որը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում բնակչության համար։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ աղտոտվածությունը հայտնաբերելուց հետո մասնագիտացված խմբերը, համապատասխան մարմինների հետ համակարգված, անմիջապես սկսել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտահոսքը զսպելու և տուժած տարածքները մեկուսացնելու համար։
«Այս նախազգուշական միջոցառումների շրջանակում նախարարությունը ժամանակավորապես փակել է էմիրության բոլոր լողափերն ու ափամերձ տարածքները մինչև աշխատանքների ավարտը և անհրաժեշտ ընթացակարգերի սահմանումը։ Նախարարությունը կոչ է անում ձկնորսներին և ծովագնացներին հետևել հրահանգներին և զերծ մնալ տուժած տարածքներում ձկնորսությունից», – նշված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ի լրումն Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում ‹‹Ուժեղ Հայաստան››կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է,ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը:
Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են, հատկապես, ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում:
Դրանք խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով դրանց լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողների կամքի ձևավորման վրա: Այս դիրքորոշումը բազմիցս էինք արձանագրել, բայց սա այլևս Սահմանադրական դատարանի պահանջ է, որը կոպտորեն խախտվել է:
Կարևոր է արձանագրել նաև, որ այսօր հրապարակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ենթադրյալ գործի բացառման հիմքերն է պարունակում:
Խիստ մտահոգիչ և փաստացի հակաժողովրդավարական է իրավապահ մարﬕնների կողﬕց օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:
Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը, կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում, կամ սոցիալական ցանցի էջում:
Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը:
Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման:
Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության:
Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանի մեղադրական եզրակացության մեջ ասվում է․
«Նշված ապացույցով հաստատվում է այն հանգամանքը, որ մեղադրյալ Չալաբյանը ունեցել է հակաիշխանական հայացքներ, սատարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին»։
Այս նախադասությունը հնչել է Հայաստանի դատարանից, Հայաստանի դատախազ Գագիկ Հայրապետյանի շուրթերով։ Այս դատախազը մեր հարկերից աշխատավարձ է ստանում ու աշխատանք ունի, քանի որ կա ՀՀ սահմանադրություն։ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանում բազմակուսակցական համակարգը։ Սակայն դատախազը Ավետիք Չալաբյանին մեղադրում է, որ ունեցել է հակաիշխանական հայացքներ: Ավելին, ապացույց է հայթայթել այդ կապացությամբ։
Բա նեոբոլշևիկ և ֆաշիստ չեն, ի՞նչ են, որ դատախազը դու խի չես զոհվել արաներին դեմ լինելն ու որոշակի կուսակցության աջակցությունը մեղադրական եզրակացության մեջ է դնում։ Եվ թող ներեն մեզ բոլշևիկները․ նրանք, ըստ սահմանադրության էին միակուսակցական, ոչ թե ըստ Ֆոն դեր Լայենի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի քմահաճույքի։
Գրել է Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը