Blog

  • Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

     Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան, Չայկովսկու, Ս.Սարգսյան, Սայաթ-Նովայի, Սպարապետի փողոցների, Աքորի բնակավարի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • «Չլացել, չծիծաղել, չհայհոյել», այլ հասկանալ՝ ինչ բան է…

    «Չլացել, չծիծաղել, չհայհոյել», այլ հասկանալ՝ ինչ բան է…

  • ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ



    Հարգելի գործընկերներ, ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

     

    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իրականացնում է անվտանգության համակարգի բարեփոխումներ, որոնց շրջանակում ստեղծվում է Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտ՝ նոր գործառույթներով և միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգով։

     

    Այս փոփոխությունների իրականացման ճանապարհին Ընկերությունը կարևորում է աշխատակիցների նախապատրաստումը նոր համակարգում աշխատանքին։

    Ընկերության գլխավոր տնօրենի որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին կմեկնարկի Կորպորատիվ անվտանգության դեպարտամենտի հաստիքներին հավակնող գործող աշխատակիցների ուսուցումը՝ հեղինակավոր միջազգային ընկերությունների փորձագետների ներգրավմամբ, որի ժամանակացույցի և նյութերի վերաբերյալ Ընկերության անվտանգության դեպարտամենտի բոլոր աշխատողները վաղը` 23.10.2026 թվականին կծանուցվեն լրացուցիչ:

     

    Ուսուցման ընթացքում փորձագետները կներկայացնեն անվտանգության թիմին նոր համակարգի գործառույթներն ու նշանակությունը, կօգնեն աշխատակիցներին հասկանալ իրենց դերը, գործառույթներն ու պատասխանատվությունը և կպատասխանեն աշխատողների հարցերին։

     

     Ուսուցմանը կհաջորդի մասնագիտական գիտելիքների և պատրաստվածության ստուգումը։

     

     Այն հաջողությամբ անցած և նոր հաստիքներում նշանակված աշխատակիցներն իրենց աշխատանքը կշարունակեն նոր համակարգում՝ իրենց դերի, պարտականությունների և ակնկալվող արդյունքների հստակ պատկերացմամբ։

     

    Ընկերությունը սիրով հրավիրում է իր անվտանգության դեպարտամենտի գործող աշխատակիցներին միանալու այս գործընթացին՝ միասին ձևավորելու միջազգային ստանդարտներին ու հանքարդյունաբերության լավագույն փորձին համահունչ կորպորատիվ անվտանգության մշակույթ։


  • Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը





    Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

    ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
    Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

    Դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։

    Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

    Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս:

    Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։

    Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։

    Հ.Գ. Դատարանը էական է համարել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը: Ըստ Արման Սարոյանի ստորագրած փաստաթղթի (արևելահայերեն փոխադրությամբ)՝ «Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Հոր Միածին Բանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքի երկրպագելի վայրում, աստվածային այս Սեղանի և Աստվածընկալ Սուրբ նշանների առջև. Ես՝ Գևորգ վրդ. Սարոյանս, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան, խղճմտանքիս ու սրտիս ճշմարտությամբ և ուղղամտությամբ երդվում եմ սուրբ ուխտով՝ ըստ հետևյալ պայմանների։ (…) խոստանում և ուխտում եմ մինչև կյանքիս վախճանը հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին և հլու հնազանդությամբ անսասան մնալ Սուրբ Կաթուղիկե Մայր Աթոռի իշխանության և հրամանների ներքո, որտեղ Սուրբ Հոգու ընտրությամբ՝ սկսած սուրբ առաքյալներից, Հայաստան աշխարհի առաջին Լուսավորիչներից և նրանց օրինավոր հաջորդ մեր Սուրբ Գրիգոր առաքելաշավիղ Հայրապետից, անընդհատ շարունակականությամբ և ուղիղ հաջորդականությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա, (․․․) խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել ա՛յն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները: «Սրանք են այն խոստումները, որոնք խոստանում եմ և ուխտելու եմ իմ ձեռնադրության օրը՝ Սուրբ Եկեղեցու ինը դասերի և ժողովրդի բազմության ներկայությամբ, որոնք եթե ինքնակամ մտքով և կամ կրքերի թելադրությամբ ոտնակոխ արվեն, պարտավոր կլինեմ Աստծու՝ անսուտ Դատավորի, և մեր Հոգևոր Տիրոջ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի առջև»:



    դիտվել է 96 անգամ

  • Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը


    Աշխարհ





    Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Մարսելում։ Այս մասին հայտնել է La Provence տարածաշրջանային թերթը։

    Պարբերականի տեղեկություններով՝ արգելքը տարածվում է նաև ամբողջ դեպարտամենտի վրա։ Բացի այդ, Մարսելում պարետային ժամ կգործի շաբաթից կիրակի և կիրակիից երկուշաբթի գիշերները։ Այն կգործի տեղական ժամանակով 23:00-ից մինչև 05:00-ը։

    Շաբաթ օրը կարգելվի նաև վառելիքի փոխադրումը։

    Ավելի վաղ տարածաշրջանների պրեֆեկտներն արգելել էին ցույցերը նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հավրում, Լիոնում և Նիցցայում։ Փարիզում թույլատրվել է միայն արհմիությունների ցույցը՝ նախապես համաձայնեցված երթուղով։

    Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։

    Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 550 հազար։ Սա երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։

    Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հերթական ճնշումը Հայաստանի վրա․ այս անգամ՝ ԵԱՏՄ-ի՞ց

    Հերթական ճնշումը Հայաստանի վրա․ այս անգամ՝ ԵԱՏՄ-ի՞ց

  • ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Հայաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ քաղաքական պայքարի ամենաթեժ կետերից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է։ Այստեղ ընտրությունները սովորական տեղական մրցակցությունից վերածվել են քաղաքական լուրջ դիմակայության, իսկ վերջին զարգացումները լարվածություն են հաղորդել նախընտրական իրավիճակին։

    Ստեփանավանում հոկտեմբերի 21-ին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք։ Նրանց թվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը, որը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Կուսակցության ներկայացուցիչները նախընտրական շրջանում հայտարարել են քաղաքական հետապնդումների և վարչական ռեսուրսի օգտագործման մասին։ Այս պնդումները պետք է դիտարկել որպես կուսակցության դիրքորոշում, իսկ իրավական գործընթացի հանգամանքները՝ պարզաբանման ենթակա հարցեր։

    Ստեփանավանում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի միջև պայքարի ելքը, հետևաբար, կարող է ունենալ նաև ավելի լայն քաղաքական նշանակություն։ Հատկապես ուշագրավ է, թե ստեղծված իրավիճակն ինչպես կազդի ընտրողների մասնակցության և քաղաքական ուժերի արդյունքների վրա։

    Մյուս ուշագրավ համայնքը Սյունիքի մարզի Մեղրին է։ Այստեղ ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր, իսկ գործող համայնքային իշխանության շուրջ ստեղծված իրավիճակն ընտրապայքարին հաղորդում է լրացուցիչ ինտրիգ։ Համայնքում քաղաքական ուժերի դասավորությունը կարող է կարևոր լինել ոչ միայն տեղական մակարդակում, այլև Սյունիքի ընդհանուր քաղաքական պատկերի տեսանկյունից։

    Գեղարքունիքի մարզի Մարտունիում նույնպես սպասվում է ուշադրության արժանի պայքար։ Այստեղ ընտրություններին մասնակցում են չորս քաղաքական ուժեր, իսկ գործող համայնքային ղեկավարության դիրքերը, ընդդիմադիր ուժերի հնարավորությունները և ընտրողների մասնակցությունը կարող են վճռորոշ լինել վերջնական արդյունքի համար։

    Արտաշատը ևս այն համայնքներից է, որտեղ արդյունքներին հետևելու են առանձնահատուկ ուշադրությամբ։ Համայնքում ներկայացված է քաղաքական մրցակցություն, իսկ ընտրությունների արդյունքները կարող են որոշակի պատկերացում տալ կուսակցությունների տեղական կազմակերպչական ներուժի և ընտրողների տրամադրությունների մասին»։

  • Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք





    Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀԿԿ-ից։

    «Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասացին կոմիտեից։




    դիտվել է 88 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Զբաղվածության ապահովման նոր նախագիծ կներդրվի

    Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը կմիավորվեն 1 ծրագրի մեջ․ Կառավարության հերթական նիստում նախարար Արսեն Թորոսյանն է զեկուցել։ Գործադիրի անդամները խոսել են նաև այլ նախաձեռնություններից։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հոկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12:00–14:30 Ադոնցի փողոց 10, 12, 14 շենքեր, Ահարոնյան փողոց 2/1, 2/2 շենքեր, Հ․ Ներսիսյան փողոց 1, 5 շենքեր, Ազատության պողոտա 24, 2/4 24/15, 24/16, 24/17, 24/24, 24/31, 244 շենքեր և 24 առանձնատուն,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Օղակաձև 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցներ, Դավթաշեն 7-րդ, 9-րդ և 10-րդ փողոցներ, Ս. Գևորգյան փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Տիչինայի փողոցը, Տիչինայի 2-րդ և 3-րդ նրբանցքները, Օհանովի փողոց մասնակի,

    11:00–14:00 Ծովակալ Իսակովի պողոտա և Ա. Բաբաջանյան փողոց մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 32 շենք, Հ․Հովսեփյան փողոց 17 շենք, Եղբայրության փողոց 19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–16:00 Առատաշեն գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    10:30–16:30 Քասախ գյուղ մասնակի, Գարեգին Նժդեհի 2-րդ և 9-րդ փողոցներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի 34-րդ, 35-րդ, 36-րդ և 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան, Սեդրակ Ջալալյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղին և Մուշ թաղամաս, Ձորաղբյուրի ամառանոցներ, ասֆալտի գործարան, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Ջրվեժի ամառանոցներ, Ձորաղբյուր գյուղ մասնակի, հարակից բնակիչ- և ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 41-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:00 Գեղամավան և Ծաղկունք գյուղերն ամբողջությամբ, «Գագարին» ՍՍԿ-ն, «Պահուստ» ՊՈԱԿ-ը, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «Դի Վի Էյչ», «Դի Ջի Գաթ», «Էկո Ֆաունա», «Գագարին Ագրո», «Օտո Թռեյդինգ», «Նոհալ Լաբ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Լիճք բնակավայրի Ա6 թաղամասի մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    12:30–13:45 Լիճք բնակավայրի Ա4 թաղամասի 3-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Լիճք բնակավայրի Ա5 թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    15:45–17:00 Լիճք բնակավայրի Ա2 թաղամաս մասնակի և հարակից բոլոր հանրային բաժանորդներ,

    11:30–16:30 Կարճաղբյուր գյուղի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    10:00–12:00 Տաշիր քաղաքն ամբողջությամբ, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Օդանավակայան, Ստեփանավանի հեռուստաաշտարակ, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատի կաթի գործարան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայլովկա գյուղեր և Մեծավանի սահմանապահ ուղեկալ,

    11:00–14:30 Նոր Խաչակապ, Արջհովիտ գյուղեր և «Պիրզաձոր» ՍՊԸ,

    Տավուշի մարզ՝

    11:00–14:00 Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Աճարկուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ և Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Նավուր, Իծաքար և Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներ, Նոր Ախուրյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Ախուրյանի տարածաշրջան` Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամասիայի տարածաշրջան՝ Գտաշեն գյուղ,

    11:00–16:00 Մարալիկ քաղաք՝ Նոր թաղամաս, 2-րդ թաղամաս, Բարեկամության, Ռիգայի, Շիրազի, Հր. Շահինյան, Կոլտնտեսականների և Մաշտոցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Սյունիքի մարզ՝

    10:30–11:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի և Հարավ-Արևմտյան փողոցներ մասնակի,

    11:00–14:00 Արավուս գյուղ,

    11:00–16:00 Մուցք և Շաղատ գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: