Blog

  • Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

    Անհրաժեշտություն է, որ այս իշխանությունը հեռանա։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

    «Տեսեք՝ որքան խնդիրներ կան մեր կյանքում, արհեստածին խնդիրներ, որոնց շուրջ փորձում են հասարակության միտքը սևեռել և չթողնել, որ մարդիկ ուրիշ բանի մասին մտածեն՝ սկսած անծայրածիր դատական գործընթացներից մինչև Սահմանադրության փոփոխություն, եկեղեցու դեմ արշավ, տարածքների հանձնում, այսպես կոչված անկլավներ և այլն։

    Որևէ հարց հասարակության աչքին հիմնական թեմա է դառնում, որ չգիտենք՝ ինչ դիվային, խորքային այլ հարցեր ու ծրագրեր ունեն, կարողանան իրականացնել՝ մեկը մյուսով ծածկելով, անընդհատ առաջ տանելով։

    Օրինակ՝ հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։ Հավանաբար ուրիշ թեմա կա ներսում առաջ տանելու, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան, փորձում են այս ճանապարհով առաջ բերել»,-նշել է նա։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների:

  • Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին

    Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 10։00-ին
  • Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video)

    Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video)

  • Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում






    Վայք քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Մ-2 միջպետական ճանապարհի՝ քաղաքով անցնող հատվածում փոխարինվում է դեռևս 1970-ականներին կառուցված և պարբերաբար վթարվող մայրուղային ջրատարը։

    Ծրագրի շրջանակում վերակառուցվում է շուրջ 2300 մետր երկարությամբ ջրատար, որի թողունակությունը կհասնի մինչև 150 լիտր/վայրկյանի։ Զուգահեռաբար կառուցվում է նաև շուրջ 1.5 կմ երկարությամբ ջրամատակարարման նոր ցանց՝ 13 բազմաբնակարան շենքերի և առանձնատների թաղամասերի համար։

    Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ջրակորուստները նվազեցնել շուրջ 10 լիտր/վայրկյանով, կրճատել վթարների հավանականությունը և բարձրացնել քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման հուսալիությունը։

    Մանրամասները՝ տեսանյութում.



  • ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը.Նիկոլ Փաշինյանը` զեկույցի մասին

    ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը.Նիկոլ Փաշինյանը` զեկույցի մասին

  • Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող, Արարատի մարզ, Այնթապ, 15 փողոց 38 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ»  ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Ռուբեն Մխիթարյան․ «Սա մեկ անձի հրամանի շարունակություն է և վրեժխնդրություն».Մխիթարյան

    Դատախազության գործելաոճը չի փոխվում․ ինչպես եղել էին, այդպես էլ շարունակում են գործել որպես կամակատարներ: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն կոմիետի միջնորդությունը։

    «Այսօրվա դատավարությունը Նիկոլ Փաշինյան մեկ անձի հրամանի շարունակությունը կարող ենք անվանել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս չի գործում իրավաբանությունը, այլևս չի գործում արդարությունն ու արդարադատությունը: Երբ որ Ազգային ժողովի բարձր ամբիոնից երկրի վարչապետը հստակ ազդակ է ուղարկում ձերբակալման ու կալանավորման մասին ու հաջորդ օրը դա լինում է ու հետո Ազգային ժողովի նույն ամբիոնից իրենք փորձում են խեղաթուրել այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա երկար պրոցես է, մեկ օրվա մեջ չի կարող լինել և այլն, և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, հայ ժողովուրդն էլ է հասկանում, որ սա ընդամենը հրաման է ու վրեժխնդրություն: Ու ամենացավալին իրականում որն է․ ես, լինելով նաև փաստաբան, ցանկացած քրեական գործի առկայության պայմաններում որևէ կերպ դեմ չեմ քրեական վարույթին, դեմ չեմ նախաքննական գործողություններին, դեմ չեմ դատավարությանը, սակայն այստեղ կարևորը, գիտե՞ք՝ ինչն է, երբ որ հենց այդ մեկ անձի կամքով անձինք ձերբակալվում են․ լինի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը կամ մեկ այլ անձ ու իրենք նույնականացնում են կալանքն ու պատիժը, իսկ դա արդեն նորմալ չէ։

    Դա չի խոսում ժողովրդավար երկրի մասին, դա չի խոսում ժողովրդավարության մասին, ինչպես որ իրենք են առավոտից երեկո խոսում։ Իրենք նույնականացրել են մարդու կալանավորումը պատժի հետ ու արդեն շուրջ 60 օր է Սեդրակ և Ռոբերտ Քոչարյանները գնում են կալանքի տակ»,– ասել է Մխիթարյանը։

  • Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը





    Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հաղորդում են ԶԼՄ-ները։

    Դատարանը նման որոշում է կայացրել՝ պատճառաբանելով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Որոշման մեջ նշվում է, որ Արման Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը չի ապացուցվել։

    Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ նաև Հայաստանից դուրս գալու արգելք էր կիրառվել։ Արման Սարոյանը այս գործով տուժող էր ճանաչվել։

    Հիշեցնենք, որ Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությունը և իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։




    դիտվել է 131 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • ԶՊՄԿ փոխտնօրենը COP 17-ի շրջանակում մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը

    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի տեղակալ և կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում. արդյունաբերական հետքից մինչև էկոլոգիական նախագիծ» խորագրով ոչ ֆորմալ քննարկմանը, որն անցկացվել է COP17-ի շրջանակում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) ծրագրի մասով։

    Ստեփանյանն ընդգծել է, թե ինչպես կարող են ընկալումներն ու կարծրատիպերը ստվերել բնության վրա արդյունաբերության ունեցած ազդեցության ընդհանուր պատկերը։ Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը հաճախ ասոցացվում է զգալի բնապահպանական հետքի և սահմանափակ գործողությունների հետ, մինչդեռ դրա ազդեցության հետքը բնության վրա կարող է էապես ավելի փոքր լինել, քան որոշ այլ ոլորտներինը: Ի հակադրություն դրան՝ հանքարդյունաբերությունը կարող է շատ ավելի լավ արդյունքներ ցույց տալ իր ազդեցության հաշվետվողականության և կառավարման հարցում, քան ենթադրում է կարծրատիպային տեսակետը:

    Նա նշեց, որ ԶՊՄԿ-ն այսօր Հայաստանի բոլոր ոլորտների միակ ընկերությունն է, որը պատվիրել է «Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի» (TNFD) հանձնարարականներին համահունչ հաշվետվություն: Հայաստանում հանքարդյունաբերական որոշ այլ նախագծեր, մասնավորապես՝ Ամուլսարը, ունեն կենսաբազմազանության պահպանման ամենատեսանելի ծրագրերից մեկը՝ նախաձեռնություններ, որոնք արժանի են ավելի մեծ տեսանելիության բիզնեսի և բնության մասին քննարկումներում:

  • «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները

    Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի է խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ (2-2):

    Զուգահեռաբար տեղի ունեցած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

    «Ասթոն Վիլա» — «Վիկինգ»՝ 3-1
    «Բրյուգե» — «Լանս»՝ 3-0
    «Բետիս» — «Ֆեյենորդ»՝ 1-0
    «Սպորտինգ Լիսաբոն» — ԼԱՍԿ՝ 2-3: