Blog

  • ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով. ԱԱԾ

    ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով. ԱԱԾ

  • Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի



    «Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրանցից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    Նրա խոսքով՝ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։

    «Մենք հստակ նպատակ ունենք․ մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրա բաղկացուցիչ մասերից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է, որը կարևոր է սահմանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։

    Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կապահովվի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ Այն կշրջանցի նաև Թբիլիսին, ինչը շատ կարևոր է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Հետևաբար, այս ներդրումն անպայման կիրականացվի»,- հայտարարել է վարչապետը։

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը միջազգային մրցույթի հաղթող՝ China Railway Tunnel Group Co., Ltd. ընկերության հետ պայմանագիր է կնքել Ծիծամուրի–Ավճալա 7,3 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 499 միլիոն լարի։

    Միաժամանակ, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ մոտ ժամանակներս հայտնի կդառնա նաև շրջանցիկ ճանապարհի Ավճալա–օդանավակայան 22,5 կմ երկարությամբ հատվածի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը։

    Aliq.ge


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video)

    Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video)

  • Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների

    Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրություններիԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. ՓաշինյանՔաղաքականություն

    Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում, ասել է Փաշինյանը:

    «Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նշել է նա:

    Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների, հայտարարել է Փաշինյանը:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

  • Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է





    Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։

    Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։




    դիտվել է 38 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Գորիս եւ Մեղրի համայնքներում կիրակի ընտրություններ են

    Հոկտեմբերի 25-ին Մեղրի եւ Գորիս խոշորացված համայնքների բնակիչները կորոշեն, թե ինչպես են բաշխվելու ավագանու մանդատները։ Թիվ 34 եւ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հավաստիացնում են՝ ընտրություններին պատրաստ են։

  • Մեդվեդևը հայտարարել է օտարերկրացիների արդյունավետ և կազմակերպված հավաքագրման վերաբերյալ օրենսդրության մշակման մասին

    Մեդվեդևը հայտարարել է օտարերկրացիների արդյունավետ և կազմակերպված հավաքագրման վերաբերյալ օրենսդրության մշակման մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է օտարերկրացիների արդյունավետ և կազմակերպված հավաքագրման վերաբերյալ օրենսդրության մշակման մասին:

    «Ներքին գործերի նախարարության կողմից մշակված միգրացիայի կարգավորման մասին օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է և կներկայացվի երկու շաբաթից։ Իմիգրացիոն օրենքը խախտողների գրանցամատյանը գործում է և արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

    Իմիգրացիոն օրենքը խախտողների ներառումը գրանցամատյանում պետք է կատարվի ողջամտորեն. այն չպետք է խոչընդոտի օրինապահ օտարերկրացիների հավաքագրմանը»։

    Մեդվեդևը շեշտել է միգրացիոն աննշան խախտումներ կատարած անձանց կարգավիճակը օրինականացնելու մեխանիզմի անհրաժեշտությունը։

    «Միգրանտների գրանցման համար նախատեսված «Ամինա» հավելվածի մոսկովյան փորձը պետք է տարածվի այլ տարածաշրջաններում»։

  • Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը



    Հասարակություն





    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել է և փակել ճանապարհը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի  հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

    Հրշեջ-փրկարարները մասնատել են տապալված ծառը, ինչի հետևանքով վնասվել է նաև երկաթե արգելապատնեշները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան

    Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:

    Հիշեցնենք, որ ԱԱԾ-ից ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի. ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով: