Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը

Written by

in



Հասարակություն





Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել է և փակել ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի  հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները մասնատել են տապալված ծառը, ինչի հետևանքով վնասվել է նաև երկաթե արգելապատնեշները։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *