Ռուբեն Մխիթարյան․ «Սա մեկ անձի հրամանի շարունակություն է և վրեժխնդրություն».Մխիթարյան

Written by

in

Դատախազության գործելաոճը չի փոխվում․ ինչպես եղել էին, այդպես էլ շարունակում են գործել որպես կամակատարներ: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն կոմիետի միջնորդությունը։

«Այսօրվա դատավարությունը Նիկոլ Փաշինյան մեկ անձի հրամանի շարունակությունը կարող ենք անվանել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս չի գործում իրավաբանությունը, այլևս չի գործում արդարությունն ու արդարադատությունը: Երբ որ Ազգային ժողովի բարձր ամբիոնից երկրի վարչապետը հստակ ազդակ է ուղարկում ձերբակալման ու կալանավորման մասին ու հաջորդ օրը դա լինում է ու հետո Ազգային ժողովի նույն ամբիոնից իրենք փորձում են խեղաթուրել այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա երկար պրոցես է, մեկ օրվա մեջ չի կարող լինել և այլն, և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, հայ ժողովուրդն էլ է հասկանում, որ սա ընդամենը հրաման է ու վրեժխնդրություն: Ու ամենացավալին իրականում որն է․ ես, լինելով նաև փաստաբան, ցանկացած քրեական գործի առկայության պայմաններում որևէ կերպ դեմ չեմ քրեական վարույթին, դեմ չեմ նախաքննական գործողություններին, դեմ չեմ դատավարությանը, սակայն այստեղ կարևորը, գիտե՞ք՝ ինչն է, երբ որ հենց այդ մեկ անձի կամքով անձինք ձերբակալվում են․ լինի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը կամ մեկ այլ անձ ու իրենք նույնականացնում են կալանքն ու պատիժը, իսկ դա արդեն նորմալ չէ։

Դա չի խոսում ժողովրդավար երկրի մասին, դա չի խոսում ժողովրդավարության մասին, ինչպես որ իրենք են առավոտից երեկո խոսում։ Իրենք նույնականացրել են մարդու կալանավորումը պատժի հետ ու արդեն շուրջ 60 օր է Սեդրակ և Ռոբերտ Քոչարյանները գնում են կալանքի տակ»,– ասել է Մխիթարյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *