Blog

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 22.10.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 22.10.2026

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից

  • Քայլերթ՝ հանուն հանրային ձայնի իրավունքի» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Բնապահպանի ձայնին՝ պաշտպանությո՛ւն», «Լրագրողի ձայնին՝ պաշտպանություն», «Գյուղացու ձայնին՝ պաշտպանություն»․ քայլերթ՝ ի պաշտպանություն հանրային ձայնի երաշխիքի

  • Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան

    Հոկտեմբերի 22-ին,
    Ժամը՝ 12:00-ից լինելու ենք Գավառի
    Արծվաքար բնակավայրում։

    Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար

  • ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը

    Եվրամիությունը սկսել է քննարկել այն ներկայացուցչի թեկնածությունը, որը կկարողանա անմիջական բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին Politico թերթը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։

    Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ է որոշել մեկ մարդու կամ ներկայացուցիչների խումբ, որոնց մնացած պետությունները կպատվիրակեն լիազորություններ ռուսական կողմի հետ երկխոսության համար։

    «Մենք չենք կարող ներկայանալ երկու-երեք հոգուց կազմով, որոնցից յուրաքանչյուրն ելույթ կունենա ԵՄ անունից», — հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ նշելով, որ թեկնածությունը պետք է ընտրվի՝ ելնելով բանակցությունների արդյունավետությունից, այլ ոչ թե ներքին քաղաքական շահերից։

    Հնարավոր ներկայացուցիչների թվում դիտարկվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Միևնույն ժամանակ մի շարք դիվանագետներ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին համարում են ավելի համապատասխան թեկնածու։

  • Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video)

    Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video)

  • Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու համար պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունն առաջիկայում կհրապարակի Սահմանադրության նախագիծը:

    «Մենք պետք է նոր Սահմանադրություն ունենալ։ Այն կուղարկենք խորհրդարան։ Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարեւոր, սկզբունքային հարց է, կփորձենք համոզել, որ սա Հայաստանի հարատեւությունը որոշելու հարց է: 

     

    Չստացվեց՝ կարող ենք գնալ ուրիշ սցենարով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անելով, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», -կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է նա։

     

    Փաշինյանի խոսքով՝ սա իր համար քաղաքական առաքելություն է.

     

    «Ակնկալում եմ, որ հայ ժողովուրդը կսատարի այս առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան կհամարեմ սպառված»:

     

     

  • Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ 

    Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում ևս սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 22-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

    Երևանում հոկտեմբերի 22-ին, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին և 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Ես վկաներ ունեմ, թանգարաններում հերթեր տեսնողներ են եղել, կամերաներ էլ կան. Փաշինյան

    Ես վկաներ ունեմ, թանգարաններում հերթեր տեսնողներ են եղել, կամերաներ էլ կան. Փաշինյան


    Մանրամասները՝ տեսանյում






  • Վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի

    Վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվիՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի. որոշում է ընդունվել կառավարության նիստում։

    Դրանից 40 մլն 544 հազար դրամը նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝ պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։

    Առաջարկվել է պետբյուջեով հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված 41 մլն 813 հազար դրամը վերաբաշխել և ուղղել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին։

    Որոշման հիմնավորման համաձայն՝ աշխատավարձերի համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման արդյունքներով աշխատակիցների խրախուսման, ինչպես նաև 2026 թվականի հուլիս-օգոստոսին Կառավարության կազմի փոփոխությունների հետևանքով։ Դրանց արդյունքում աշխատակազմում եղել են աշխատակիցների ընդունումներ և ազատումներ, իսկ կատարողականի գնահատման հիմքով խրախուսումները հանգեցրել են աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման։

    Ըստ կառավարության՝ հասարակական կազմակերպություններին աջակցելու համար նախատեսված միջոցների օգտագործման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ միջոցառման շրջանակում պայմանագրեր չեն կնքվել։ Այդ պատճառով առաջարկվում է 41 մլն 813 հազար դրամը չօգտագործված ծրագրից տեղափոխել աշխատավարձերի և հավելավճարների հոդված։

    Ուստի նախատեսվում է երկու ֆինանսական փոփոխություն՝ 41.8 մլն դրամի վերաբաշխում աշխատավարձերի համար և 62.2 մլն դրամի լրացուցիչ հատկացում վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու նպատակով։