Blog

  • ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

    ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

  • Brent նավթի գինը գերազանցել է 112 դոլարը

    Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը մայիսի 16-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մե
  • Երկար ժամանակով լույս չի լինելու

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասց
  • ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց։

    Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ դատավորները ներքին քննարկումների ընթացքում չեն բացառել նաև մեկ այլ սցենար․ նախկինում առաջադրված երկու թեկնածուներին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, կարող է միանալ երրորդ թեկնածուն։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի արդեն երեք թեկնածուների միջև։ Փաստացի, ՍԴ-ում դեռևս միասնական պատկերացում չկա, թե ինչ զարգացումներ կունենա նախագահի հերթական ընտրությունը։

    Սակայն սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին չկայացած ընտրություններից հետո ՍԴ դատավորները հանդիպել և միմյանց հասկացրել են, որ քվեարկության արդյունքներից անձնական վիրավորանքներ կամ նեղացածություն չկա, և անկախ ընտրական գործընթացի ելքից՝ պետք է շարունակեն համատեղ աշխատանքը։

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փուլում։ Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին իրականացնում է նաև ՍԴ նախագահի լիազորությունները։

    Սահմանված կարգի համաձայն՝ երկու կամ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ 5։ Շուրջ հինգ ժամ տևած նիստում, սակայն, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ապահովել անհրաժեշտ ձայները։ Թե նրանցից յուրաքանչյուրը քանի ձայն է ստացել, ՍԴ-ն չի հրապարակում՝ հղում անելով քվեարկության գաղտնիությանը։

    ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նախագահի չընտրվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է երկրորդ փուլի քվեարկությունից հետո՝ ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր անց։ Հիմա, երբ առաջադրվի 3 թեկնածու, ավելի քիչ թվով ձայներ պետք կլինեն ՍԴ նախագահ ընտրելու համար։

    Նշենք, որ ՍԴ նախկին նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին։ Նա ևս չորս տարի կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն այլևս չի կարող հավակնել նախագահի պաշտոնին։

    Այսպիսով, Սահմանադրական դատարանի գործող կազմից, բացի Արման Դիլանյանից, մյուս բոլոր դատավորները նախագահի պոտենցիալ թեկնածուներ են։ Հետևաբար, առաջիկա ընտրությունը կարող է ընթանալ բոլորովին այլ սցենարով՝ թեկնածուներից մեկի հրաժարումից մինչև նոր հավակնորդի առաջադրում։

    Իսկ թե ՍԴ դատավորները կկարողանա՞ն այս անգամ համաձայնության գալ նախագահի հարցում, թե՞ հերթական քվեարկությունը ևս անարդյունք կավարտվի, պարզ կդառնա առաջիկա շաբաթներին։

    Խմբագրական դիտարկում. Պահպանել եմ բոլոր տեղեկություններն ու սցենարները՝ առանձնացնելով «Ժողովուրդ»-ի աղբյուրների հայտնած բացառիկ մանրամասները պաշտոնապես հայտնի փաստերից։ Հրապարակումից առաջ արժե ճշտել ընտրության վերջնաժամկետը․ հոկտեմբերի 14-ի երկրորդ փուլից 30 օր հաշվարկելու դեպքում ստացվում է նոյեմբերի 13-ը, ոչ թե 15-ը»։



    դիտվել է 175 անգամ

  • Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարնմի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Հացիկ, Արմավիր-Իսահակյան-Գյումրի խճուղի 1 հասցեում «ԴԱՎՆԱՐ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ԱԳԼՃԿ-ում, գ. Արմավիրի 1-ին փողոց, 34 հասցեում «Ա.Եղիշյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, Արագածոտնի մարզ, գ․ Ագարակ, 9-րդ փողոց, թիվ 52 հողամասում «Գազ-Պրոպան» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենազալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզ գ․ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 16 և 19 հասցեներում՝ «Պռոգազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայաններում և Սյունիքի մարզ, քաղաք Քաջարան, Խանջյան փողոց 4-րդ շենքի հարևանությամբ գտնվող, «Ք. Հովակիմյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի լցավորման կայանում։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:

    Վերոնշյալ բոլոր լցակայաններում Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

    Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները նաև կապարակնքել են։

  • Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ng.ru–ն գրում է, որ հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը: Հայաստանի իշխանությունների համար դա հիանալի հնարավորություն է երկիրը աշխարհին ներկայացնելու, իսկ տեղացի բնապահպանների համար՝ ցույց տալու, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսները պետական աջակցությամբ զոհաբերել բնությունը հանուն շահույթի: COP17-ին մասնակցում է մոտ 15000 մարդ: Երևանը հյուրընկալել է աշխարհի առաջնորդներին դեռ համաժողովի մեկնարկի նախորդ օրը:


    Միևնույն ժամանակ, մոտ 70 հասարակական կազմակերպություններ և ՀՀ քաղաքացիներ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Նրանք պահանջում են անհապաղ դադարեցնել հոկտեմբերի 10-ին բացված հանքի գործունեությունը և մեղադրում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը անպատասխանատվության մեջ։ Հայտարարության հեղինակների կարծիքով, ցիանիդի վրա հիմնված ոսկու արդյունահանումը և թթվային դրենաժը վտանգ են ներկայացնում Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի, Ջերմուկի և նրա հանգստավայրի հանքային ջրերի համար։


    «Ես խորապես ցավում եմ, որ հայտնի հանքը սկսել է շահագործվել… «Իմ քայլը» շարժման ժամանակ (որը նախորդել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագրին») այդ հարցի շուրջ շատ բանավեճեր եղան: Արդյունքում, «Իմ քայլը» շարժման բնապահպանական թևը և մյուս բնապահպանները չկարողացան համաձայնության գալ, և մենք ունենք այն, ինչ ունենք: Մինչդեռ, հանքի օգտին փաստարկները, որոնք այն ժամանակ որոշ չափով տրամաբանական էին թվում, այսօր կորցրել են իրենց արդիականությունը: Այսօր, երբ մենք ապրում ենք խաղաղության մեջ և սպասում ենք ճանապարհաշինության և նոր ներդրումների, այն փաստարկը, որ «մեզ հանքեր են պետք զենք գնելու համար», այլևս չի աշխատում: Մենք չենք ասում, որ բոլոր գործող հանքերը պետք է միանգամից փակվեն, բայց գոնե նորերը չպետք է բացվեն», – կարծիք է հայտնել քաղաքագետ Միքայել Զոլ յանը։

    Միևնույն ժամանակ, COP17-ի պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Հայկական հանքարդյունաբերության ֆորում 2026»-ի ժամանակ, նշել էր, որ չնայած ոլորտը մեծ հնարավորություններ է առաջարկում, կան նաև մարտահրավերներ, այդ թվում՝ բնապահպանական։ Սակայն, իր դիտարկումներով, որքան շատ մարդիկ են տեսնում հանրային օգուտը, այնքան ավելի դրական է դառնում նրանց վերաբերմունքը հանքերի նկատմամբ։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք Չալաբյան

    Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք Չալաբյան

  • «Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

    «Ես կարծում եմ, որ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի, այս տարի դժվար հասցնենք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե «խաղաղության համաձայնագիրը» մինչեւ 2031 թվականը պետք է ստորագրվի։ «Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք։ Իհարկե, հիմա առաջին կարեւոր հարցը ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է։ ԹՐԻՓՓ նախագիծը մենք հիմա արդեն սկսում ենք, շատ կարեւոր է, որ այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը բացվի»,- հավելեց Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետեւ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի գործն է։ Մենք ունենք մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ»։

    Մանրամասները՝ տեսանյութում



    Հարցին, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ինչպե՞ս պետք է Հայաստանի բեռներն անցնեն Ադրբեջանի տարածքով, փոխադարձության մասով մտավախություն չունի՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չէ, ես մտավախություն չունեմ։ Ես կարծում եմ, որ թյուրիմացություն կա՝ կապված արտաքին գործերի նախարարի ասածի հետ, որովհետեւ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում ամեն ինչ շատ հստակ գրված է։ Ի՞նչ է գրված, որ կողմերը միջազգային երկկողմ եւ ներպետական հաղորդակցության համար բացում են իրենց ճանապարհները։ Այսինքն՝ այդտեղ տարընթերցումների որեւէ տեղ չկա»։

    Մանրամասները՝ տեսանյութում

    Փաշինյանը միաժամանակ հավելեց․ «Տեխնիկական ճշգրտման հարց կա։ Երեկ, որ մեր գործընկերները գնացել էին Մեղրի, հիմա տեխնիկական հարց կա ճշգրտելու, թե երկաթուղիները որ կետում են միանալու իրար»։

    aravot.am

  • Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» (Četri uz koferiem) հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

    Լատվիական հայտնի 360 TV «Četri uz koferiem» (չորսը ճամպրուկով) ճամփորդական հաղորդաշարն իր՝ Հայաստանին նվիրված եթերաշրջանում հեռուստադիտողներին ներկայացրել է երկրի մշակույթը, պատմությունը, բնությունն ու հյուրընկալությունը։ Հայտնի լատվիացի ոճաբան Ինդրա Սալցևիչայի (Indra Salceviča) գլխավորությամբ ճանապարհորդող մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր վայրեր, իսկ Դիլիջանն ու դրա շրջակայքը դարձել են նրանց ուղևորության կարևոր ու հիմնական կանգառներից մեկը։ Դիլիջանում հյուրերին հանդիպել և քաղաքում ուղեկցել է Meet Dilijan-ի թիմը՝ օգնելով նրանց բացահայտել քաղաքի բնությունը, պատմամշակութային ժառանգությունը, տեղական խոհանոցն ու առանձնահատուկ մթնոլորտը։

    «Četri uz koferiem» հաղորդաշարի միջոցով Դիլիջանը ներկայանում է միջազգային լսարանին որպես ուղղություն, որտեղ անտառային բնությունը, պատմական հուշարձանները, տեղական համերն ու հյուրընկալությունը միավորվում են մեկ ամբողջական փորձառության մեջ։ Դիլիջան՝ բնության և խաղաղության գրկում Հաղորդման մասնակիցները Դիլիջանում երկու գիշեր են անցկացրել բնության գրկում գտնվող հարմարավետ տնակներում։ Հաղորդմանը մասնակիցները պատմում են, որ քաղաքի կանաչ լանդշաֆտները, գեղատեսիլ տեսարաններն ու խաղաղ միջավայրը նրանց հնարավորություն են տվել վայելելու դիլիջանյան բնությունն ու ժամանակ անցկացնելու քաղաքի առօրյայից հեռու։

    Հին Դիլիջանից մինչև միջնադարյան վանական համալիրներ Meet Dilijan-ի թիմի ուղեկցությամբ ճանապարհորդները ծանոթացել են Դիլիջանի և դրա շրջակայքի պատմամշակութային ժառանգությանը։ Նրանք զբոսնել են Հին Դիլիջանի վերականգնված թաղամասում՝ ծանոթանալով ավանդական ճարտարապետությանը և քաղաքի պատմական միջավայրին։ Ուղևորության կարևոր կանգառներից է եղել միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Հաղարծնի վանական համալիրը։ Այստեղ մասնակիցները ծանոթացել են վանքի պատմությանն ու անվան հետ կապված ավանդությանը։ Այս այցելությունները ներկայացրել են Դիլիջանի զբոսաշրջային ուղղության կարևոր բաղադրիչներից մեկը՝ բնության և պատմամշակութային բացահայտումների համադրությունը։

    Տեղական համեր և ժամանակակից Դիլիջան Մշակութային շրջայցերի հետ մեկտեղ հաղորդման մասնակիցները ծանոթացել են նաև տեղական խոհանոցին՝ համտեսելով դիլիջանյան սնկով պատրաստված ուտեստներ, թարմ բանջարեղեն և կանաչեղեն։ Նրանց այցելությունների թվում է եղել նաև նորաբաց Cabinet Café & Restaurant-ը, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Դիլիջանի գաստրոնոմիական միջավայրին։ Հաղորդման ժամանցային դրվագներում ներառվել են նաև տարբեր զվարճալի փորձություններ, այդ թվում՝ լոլիկի հյութ խմելու և կարաոկե երգելու հետ կապված առաջադրանքներ։

    Դրանք ճանապարհորդությանն ավելացրել են հումոր և անսպասելի պահեր՝ բացահայտելով մասնակիցների անհատականություններն ու խմբային փոխհարաբերությունները։ Հայաստան–Լատվիա զբոսաշրջային կապերի նոր հնարավորություններ Լատվիական հեռուստահաղորդման անդրադարձը Հայաստանին և Դիլիջանին հնարավորություն է տալիս երկրի զբոսաշրջային առաջարկը ներկայացնելու լատվիական լսարանին։ Երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի զարգացմանը նպաստում է նաև ուղիղ օդային հաղորդակցությունը։ Երևան–Ռիգա–Երևան ուղիղ չվերթները ճանապարհորդությունն ավելի հարմար են դարձնում Հայաստանի և Լատվիայի միջև՝ ստեղծելով նոր հնարավորություններ զբոսաշրջության, մշակութային փոխանակման և մարդկանց միջև կապերի ամրապնդման համար։

    Meet Dilijan․ Դիլիջանը՝ տարվա բոլոր եղանակներին Meet Dilijan-ը Դիլիջանի պաշտոնական զբոսաշրջային հարթակն է, որը ստեղծվել է այցելուներին տեղեկատվության մեկ վստահելի աղբյուր տրամադրելու նպատակով։ Meet Dilijan-ի նպատակն է քաղաքը ներկայացնել որպես տարվա բոլոր եղանակներին այցելելու գրավիչ ուղղություն՝ բացահայտելով նրա բնությունը, մշակութային ժառանգությունը, տեղական համայնքը, գաստրոնոմիան և զարգացող զբոսաշրջային միջավայրը։

  • Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

    Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ի ցերեկն անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ։

    Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։