Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ի ցերեկն անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Leave a Reply