Blog

  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

    Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի: Տարվա ընթացքում նախատեսված են սովորողների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանից:

    Շնորհավո՜ր Սեպտեմբերի մեկ:

  • Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել:

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ տեղի ունեցողը «Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացման» հետ է կապված: Նրա խոսքով, դատաիրավական համակարգը սպասարկում է Փաշինյանի ֆոբիաները։ «Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,-կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

    Ինչ վերաբերում է «գործին», ապա նշվում է. «Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»։

    Նախագահ Քոչարյանը նաև համոզված է, որ ներկայիս իշխանությունները երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:

    Նա նշում է. «Իշխանության նպատակն ակնհայտ է. պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:

    Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»:

    Երեկ նաև ասուլիսով հանդես եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և փաստաբան Արամ Օրբել յանը: Հիմնականը, ինչ կարելի է խտացված արտածել առկա իրողություններից ու նաև նշված ասուլիսում հնչած հայտարարություններից, այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև իր ընտանիքի անդամների դեմ ընթացիկ հետապնդումները ոչ միայն զուտ քաղաքական են, այլև ահռելի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն:

    Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական «գործ» է:

    Նաև պատահական չեն շրջանառված այն տեղեկությունները, որ Բիշքեկում Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման ժամանակ կարող է արծարծվել նաև նախագահ Քոչարյանին հերթական անգամ (4-րդ անգամ) կալանավորելու հարցը: Բայց միայն այս հավանական հանգամանքը չէ, որ աշխարհաքաղաքական բնույթ կամ ենթատեքստ է հաղորդում «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդումների այս հերթական փուլին, թեպետ, իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական հակամարտության հետքեր չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել: Բայց սա առանձին, ավելի ընդգրկուն թեմա է:

    Մյուսը. Արցախի երեք նախկին նախագահները հիմա գտնվում են Բաքվի բանտում: Արցախի առաջին նախագահ ու ադրբեջանական բանակին պարտության մատնած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանի բանտում է: Իսկ Փաշինյանն ու Ալիևը, ի դեպ, նույն Բիշքեկում երեկ «ջան էին ասում, ջան էին լսում» (դատելով տարածված տեսակադրերից): Ու ընդհանրապես, Ադրբեջանից «իջնող» պահանջները բավարարելը, մեղմ ասած, հեշտերից չէ՝ Սահմանադրությունը փոխելու, հողեր հանձնելու և այլն: Ակնհայտ է, որ դրանք անելու համար Փաշինյանը չունի հանրային աջակցություն, հենց միայն անցած ընտրությունները դա ցույց տվեցին. չէ որ վարչական ռեսուրսով-բանով, թոշակ «բարձրացնելով», ընդդիմադիրներին ճնշելով՝ այդպես էլ չկարողացավ մոտենալ 50 տոկոսին: Հիմա պետք է փորձի ժամանակ շահել, ցույց տալ, որ Ադրբեջանի ատելի գործիչների դեմ գործեր է կարում, «նստեցնում է»:

    Վերջապես՝ ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է վերահսկողություն սահմանել Հայաստանի (նաև Վրաստանի) վրա: Այդ համատեքստում Հայաստանում կալանավորվում ու հետապնդվում կամ հանրային ակտիվությունից մեկուսացվում են այն գործիչները, որոնք կարող են դիմակայել օրվա իշխանության կողմից թուրք-ադրբեջանական պահանջների կատարմանը («անկլավներ», Անկախության հռչակագրի հանում, սահմանադրության փոփոխություն, թշնամանալ Ռուսաստանի հետ, ԱԷԿ-ի փակում, տնտեսության զրոյացում):

    Ահա այդ հանգամանքների ուժով էլ այս «գործը» աշխարհաքաղաքական է:

    Հ.Գ.-Ի դեպ. իբր եղած խնդիրները քիչ էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար, երեկ էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորեց նախագահ Քոչարյանին՝ մաղթելով «դիմացկունություն՝ փորձությունների առջև»:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։

    Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս` ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն եւ ատեստատի միջինից բարձր գնահատականներ: Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից: Այսինքն՝ զիջում է Հարվարդի կամ Օքսֆորդի ուսման վարձերին։

    Մեր տեղեկություններով, Միրզոյանը հանձնարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին` օգնել դստերը ցանկացած հարցում, եւ նրանք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն ծառայություններ մատուցել իրենց վերադասին»:

  • Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»

    Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը շարունակում է առողջապահության ոլորտում նոր կադրային լուծումների փնտրտուքը, իսկ վերջին նշանակումները դեռևս չեն բացառվում որպես ժամանակավոր որոշումներ։

    Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատված Լևոն Հակոբյանը ներկայումս փորձում է որևէ կերպ պահպանել իր տեղը համակարգում։ Մեր տեղեկություններով՝ նա պաշտոնի փնտրտուքի մեջ է և տարբեր մակարդակներում փորձում է հասկանալ՝ առողջապահության համակարգում ինչ պաշտոն կարող է զբաղեցնել։

    Հակոբյանի պաշտոնանկության հարցը, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, քննարկվել է դեռևս որոշ ժամանակ։ Պատճառների թվում նշվում են նրա աշխատանքային հարաբերությունները և տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա կոնֆլիկտային գործելաոճը պարբերաբար դժգոհությունների և ներքին քննարկումների առիթ է դարձել։

    Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ պաշտոնանկությունը դեռ չի նշանակում առողջապահական համակարգից հեռացում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը շարունակում է պաշտոն գտնելու փորձերը։

    Մյուս կողմից՝ առողջապահության համակարգում մեծ աղմուկ է առաջացրել Լենա Նանուշյանի վերադարձը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ԱրմԼուր»-ը, Նիկոլ Փաշինյանը նրան ազատել էր փոխնախարարի պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց Նանուշյանը կրկին վերանշանակվեց։

    Իշխանական շրջանակներում այս որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում։ Առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ, մեր տեղեկություններով, զարմացած են եղել այդ վերանշանակումից և չեն հասկացել՝ ինչն է փոխվել պաշտոնանկությունից հետո, որ Նանուշյանը կրկին վերադարձել է նույն պաշտոնին։

    Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվեց Արմեն Գասպարյանը։ Ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ըստ մեր աղբյուրների, հենց այս որոշումն է ամենաշատ հարցերը առաջացրել։

    «Ինչպե՞ս կարող է համակարգում պահվել մի կադր, որի աշխատանքի վերաբերյալ հարցեր կան, իսկ ոլորտը լավ իմացող մասնագետը հեռացվել»,– այս տրամաբանությամբ հարցադրումներ են անում առողջապահական համակարգում։

    Արդյունքում՝ առողջապահության նախարարությունում և ամբողջ համակարգում, մեր տեղեկություններով, բավական լարված մթնոլորտ է։ Կադրային փոփոխությունները ոչ թե վերջնականապես լուծել են խնդիրները, այլ նոր հարցեր են առաջացրել։

    Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ այս ամենը դեռ վերջնական չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր կադրերի փնտրտուքը, և առաջիկայում առողջապահության համակարգում կարող են լինել նոր փոփոխություններ։

    Այսինքն՝ Գասպարյանի հեռացումը, Նանուշյանի վերադարձը և Հակոբյանի՝ համակարգում մնալու փորձերը կարող են լինել ոչ թե առանձին դրվագներ, այլ առողջապահության ոլորտում դեռ չավարտված մեծ կադրային վերադասավորման մաս։

    Մնում է միայն հասկանալ՝ վարչապետը վերջնականապես ում է վստահելու առողջապահական համակարգի կառավարումը և արդյոք հերթական կադրային փոփոխությունները կդառնան լուծում, թե պարզապես նոր շրջափուլ կսկսեն»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»



    Տնտեսություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 98-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 98-Ն որոշման միջոցով ֆեռոմոլիբդենի արտադրության զարգացումը և արտահանումը խթանելու, արտահանման խնդիրների լուծմանը նպաստելու անհրաժեշտությամբ։


    Կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 98-Ն որոշման նպատակն է խթանել Հայաստանի արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ ներմուծող երկրում վճարվող մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։


    Որոշման իրագործման ընթացքում պարզ է դարձել ծրագրի շրջանակներում ներկայացվող հայտին կից ներմուծող և արտահանող կողմերի միջև կնքված արտահանման մասին պայմանագրի ներկայացման պարտադիր պահանջի ոչ նպատակահարմարությունը։ Ուստի նախագծով նախատեսվում է հանել տվյալ փաստաթղթի պարտադիր ներկայացման պահանջը, և փաստաթղթի ներկայացումը թողնել այն դեպքերի համար, երբ ներմուծող և արտահանող կողմերի միջև կատարված գործարքի նույնականացումն անհնար է առանց պայմանագրի։

    Որոշմամբ, որպես փոխհատուցման ենթակա ապրանքներ, դիտարկվում են մշակող արդյունաբերության հիմնական արտադրանքները՝ բացառությամբ հիմնականում մետաղների արտադրության ոլորտի արտադրանքի (որոշ բացառություններով)։ Միաժամանակ, ըստ նախարարության, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ կարևոր դեր ունի ֆեռոմոլիբդենի արտադրությունը և արտահանումը։ Ֆեռոմոլիբդենի արտահանումը դեպի Եվրոպական միության շուկա ենթակա է ներմուծման մաքսատուրքերի վճարման, ինչը նվազեցնում է հայկական արտադրանքի մրցունակությունը և բացասաբար է անդրադառնում արտադրության ու արտահանման ծավալների վրա։


    Ֆեռոմոլիբդենի դեպքում, որը հանդիսանում է ոչ թե վերջնական արտադրանք, այլ կիսապատրաստուկ, օժանդակության գումարը նախատեսվում է տրամադրել ոչ թե վճարված ամբողջ մաքսատուրքի գումարի չափով, այլ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի 50 տոկոսի չափով։ Վերջինս կխթանի ֆեռոմոլիբդենի արտադրությունը և արտահանումը՝ լրացուցիչ խթան ստեղծելով վերջնական վերամշակված, ավելի բարձր արժեք ունեցող ապրանքի արտադրության և արտահանման համար։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ ««Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։

    Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրն արդեն 27 տարի է այստեղ են` մենախցերում են, այսինքն՝ 2 խուց մշտապես զբաղված է։ Մնացած առանձնախցերում այս պահին պահվում են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Բեգլարյանը։

    Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար:

    Թեև ԱԱԾ-ում հասարակ հանցագործներ չեն լինում։ Այստեղ պահվում են կա՛մ շատ ծանր մեղադրանքներով մարդիկ, կա՛մ նրանք, ովքեր քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեն, և, ասենք, այլ քրեակատարողական հիմնարկներում նրանց կյանքին վտանգ է սպառնում։

    Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև Քոչարյաններին ԱԱԾ-ի պադվալ բերելը, գրեթե, բոլոր խցերից մեկական մարդ են տեղափոխել այլ կալանավայրեր՝ տեղ ազատելու համար։ Մեզ ասացին, որ անցյալ շաբաթվա վերջի կրկին մեկական մարդ են տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից այլ ՔԿՀ-ներ։ Այսինքն՝ նորից տեղ են բացել։

    Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը նոր կալանավորումներ է նախապատրաստում՝ դժվար է ասել։ Թե ինչ գործով կարող են լինել դրանք, նույնպես դեռ հայտնի չէ։ Բայց փաստը ինչ որ բան հուշում է:

    Հիշեցնենք, որ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այս պահին գտնվում են նաև Արգամ Աբրահամյանը, Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն նրանք նստած են մի քանի տեղանոց խցերում»:

  • Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Էդուարդ Բաբայան/Eduard Babayan -Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

     

    Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ.

    Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս գեղեցիկ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ուսումնառության և մասնագիտացման նոր ճանապարհը թող որ լինի գիտելիքներով, ձեռքբերումներով հարուստ հիշարժան շրջափուլ:

     

    Գիտելիքը, կրթությունը, մշակույթն ու սպորտը հիմնարար արժեքներ են զարգացող ու բարեկեցիկ համայնք կառուցելու գործում, ուստի յուրաքանչյուրիս համար առաջնահերթություն պիտի լինի կրթական բարենպաստ միջավայրի ապահովումը: Իմ անմիջական հետևողականությամբ համայնքային ենթակայության կազմակերպություններում կրթության որակի, կենցաղային ու շենքային պայմանների բարեփոխումները շարունակական բնույթ են կրում:

     

    Աբովյան համայնքի սիրելի՛ սովորողներ, աշակերտներ.

    Գիտելիքն ու կրթությունը կարևորագույն նախապայման են յուրաքանչյուրիդ ապագա նվաճումների, ձեռքբերումների, մեր հայրենիքի ու համայնքի լուսավոր գալիքի կերտման գործում, ուստի եղեք ուսումնատենչ, նպատակասլաց և պատրաստ բարձր առաջադիմությամբ բացահայտելու գիտելիքի հարուստ աշխարհը:

    Առանձնահատուկ շնորհավորում եմ համայնքի մանկավարժներին, մաղթում եմ ուժ և եռանդ անչափ պատասխանատու, պատվաբեր ու գնահատելի

    աշխատանքում:

    2026-2027 ուսումնական տարին թող որ հագեցած լինի մասնագիտական ձեռքբերումներով, ստեղծագործական հաջողություններով ու արգասաբեր աշխատանքով:

  • ՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջան

    ՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

  • Արարատ Միրզոյան. Ռուսաստանի հետ հարաբերությունները «առողջացնելու» կարիք կա

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ռուսաստանի հետ «մեր հարաբերությունները առողջացման եւ շահերի փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու կարիք ունեն»։

    Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է.

     

    «Մենք կարծում ենք, որ ռուս գործընկերները պետք է ավելի մեծ հետաքրքրությամբ վերաբերվեն սեփական որոշումներ կայացնելու մեր իրավունքին»։

     

    «Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը եւ շարունակում ենք հավատալ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կապված են բարեկամական կապերով»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

     

    Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության ծրագրում Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր չի հիշատակվում, նախարարը նկատել է.

     

    «Մենք ունենք այնպիսի պայմանավորվածություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, իսկ դա ավելին է, քան ռազմավարական գործընկեր լինելը»:

     

    Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը ապասառեցնելու հեռանկար չի տեսնում: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ «մենք ունենք երկկողմ պայմանագրեր եւ պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաեւ պաշտպանական ոլորտում»։ 

  • Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

    Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում իշխանության համար կարևոր գործոն է եղել հանձնաժողովի գործող նախագահ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ տարբերակներից մեկը եղել է այն, որ հանձնաժողովի ղեկավարումը շարունակի մնալ իշխանության ձեռքում, իսկ Ղալումյանը հանձնաժողովում պահպանի առանցքային դերակատարություն՝ այդ թվում՝ փոխնախագահի կարգավիճակով։

    Հատկանշական է, որ նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկու թեկնածու էր առաջադրել՝ նախ Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։ Սակայն երկու թեկնածուներն էլ չընտրվեցին։

    Իշխանական պատգամավորները թեկնածուներին չընտրելու պատճառը ներկայացրեցին որպես սկզբունքային մոտեցում։ Նրանց պնդմամբ՝ թե՛ Ղազինյանի, թե՛ Յոլյանի նկատմամբ առկա են քրեական վարույթներ, և իշխանությունը նման իրավիճակում գտնվող թեկնածուների օգտին չի պատրաստվում քվեարկել։

    Սակայն այս հիմնավորման ֆոնին ուշագրավ է մեկ այլ հանգամանք. «Ուժեղ Հայաստանը» երկրորդ անհաջող փորձից հետո երրորդ թեկնածուի առաջադրմանը, ըստ ամենայնի, չի գնացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմությունը հասկացել է, որ նույնիսկ նոր թեկնածուի առաջադրման դեպքում իշխանությունը կարող է կրկին չընտրել նրան։

    Այսպիսով, ստեղծված իրավիճակում հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը շարունակում է մնալ իշխանության վերահսկողության ներքո պահելու տրամաբանության մեջ։

    Ուշագրավ է նաև այն, որ Հայկ Ղալումյանը տարիներ շարունակ ղեկավարում է այս հանձնաժողովը և հատկապես ակտիվանում է խորհրդարանում ծեծկռտուքների ժամանակ։

    Փաստացի ստացվում է՝ իշխանությունը պաշտոնապես խոսում է թեկնածուների նկատմամբ քրեական վարույթների առկայության և նրանց չընտրելու սկզբունքի մասին, սակայն իրականում պատճառն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է խնդիրը, որ պետք է հանձնաժողովը կառավարի։

    Այս հարցի պատասխանը, թերևս, առավել հստակ կերևա առաջիկայում՝ երբ վերջնականապես պարզ դառնա, թե ով է ղեկավարելու հանձնաժողովը և ինչ կարգավիճակով է այնտեղ շարունակելու աշխատանքը Հայկ Ղալումյանը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։