Blog

  • Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Սպրիցը յուրահատուկ կոկտեյլ է, որը Իտալիա, հատկապես Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի։ Այնտեղ այն գրեթե միշտ մատուցվում է «Ապերոլ» անունով հատուկ դառը կոկտեյլի տեսքով։ «Ապերոլ սպրիցն» ստեղծվել է դեռևս 1919 թվականին և սկզբում օգտագործվել է որպես նուրբ ապերիտիվ. ուտելուց առաջ ոսկեգույն, քաղցրադառնավուն ըմպելիքի մի բաժակը զգալի բացում է ախորժակը։ Շուտով այն ավելի ու ավելի է սկսել փոխարինել «Կամպարիին» սպրիցային կոկտեյլներում։ Արդյունքում, «Ապերոլ սպրիտցը» Վենետիկում դարձել է պաշտամունքային ըմպելիք։ Այդ զարմանահրաշ քաղաքում օրական սպառվում է այդ անուշաբույր, թարմացնող կոկտեյլի առնվազն 300 հազար բաժին. դա մոտ 200 կոկտեյլ է մեկ րոպեում։


    Այդ թեթև, թույլ թնդության ալկոհոլային ապերիտիվը մշակվել է ընտանեկան Barbieri ընկերության կողմից, որը գտնվում է Իտալիայի Պադուա քաղաքում։ Ապերոլը պարունակում է մոտ 30 տարբեր բնական բուսական բաղադրիչներ։


    Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կյանքը Եվրոպայում աստիճանաբար սկսել էր բարելավվել, ապերոլն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Դա հիմնականում պայմանավորված էր այն սպրիցին ավելացնելու գաղափարով: Ցավոք, հիմա անհնար է պարզել, թե ո՞վ է այդ գաղափարի առաջին հեղինակը: Բայց փաստ է, որ այն տարածվել է հրդեհի պես, քանի որ հաջող էր կոկտեյլի բոլոր բաղադրիչների համադրությունը: 1950-ականներին հաճախ կարելի էր տեսնել գովազդներ, որոնք պնդում էին, որ ապերոլն ամռան օրերի կատարյալ ուղեկիցն է: Կարելի է վստահորեն ասել, որ այդ կարգախոսը արդիական է մնում նաև այսօր: Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել շոգին, քան երեք մաս պրոսեկոյի, երկու մաս ապերոլի և մեկ մաս գազավորված ջրի խառնուրդը՝ սառույցով և նարնջի կտորով: Այդ ըմպելիքը կատարյալ է զով, մութ բարում նստելու կամ լողափում հանգստանալու և յուրաքանչյուր կումը դանդաղորեն վայելելու համար:

    «Ապերոլ սպրիցը» բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ է շահել միջազգային ցուցահանդեսներում: 2004 թվականից ի վեր այն Campari Group-ի մաս է կազմում և ներկայում Իտալիայի թիվ մեկ ապրանքանիշն է, որտեղ այդ դառը ըմպելիքի վաճառքը տարեկան կազմում է մոտ 20 միլիոն լիտր։ Այն նաև համաշխարհային շուկայում ամենաարագ զարգացող հինգ ալկոհոլային ապրանքանիշերից մեկն է։


    Ապերոլը հասանելի է նաև երևանյան հաստատություններում՝ թե՛ ռեստորաններում, թե՛ մեծ խանութներում:


    ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ

    Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ

  • Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան



    Քաղաքականություն





    Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ: Սովորաբար դրանք կոչվում են պետական ծառայողների արտոնությունների փաթեթ (Civil Service Benefits / Employee Perks):

    Ըստ կառուցվածքի և մոտեցումների՝ միջազգային փորձը բաժանվում է հետևյալ հիմնական մոդելների․

    1. Ճկուն նպաստների մոդել (Cafeteria Plans) — ԱՄՆ և Կանադա

    ԱՄՆ-ում և Կանադայում լայնորեն տարածված է «Կաֆետերիա» (Flexible Benefits) համակարգը: Պետությունը յուրաքանչյուր աշխատակցի հատկացնում է որոշակի բյուջե կամ միավորներ, և աշխատակիցն ինքն է ընտրում իրեն անհրաժեշտ ծառայությունները․

    Health Savings Account (HSA) / FSA: Հատուկ հաշիվներ առողջապահական ծախսերի կամ երեխաների խնամքի/կրթության համար:

    Student Loan Repayment Program: Պետական հիմնարկը մասնակի կամ ամբողջությամբ մարում է աշխատակցի ուսանողական վարկերը:

    Commuter / Transit Benefits: Հանրային տրանսպորտով երթևեկելու կամ ավտոկայանատեղի փոխհատուցում:

    Wellness & Fitness: Մարզասրահների անդամավճարների փոխհատուցում:

    2. Ուղղակի ծառայությունների և բարձր կենսաթոշակի մոդել — Եվրոպական Միություն (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա)

    Եվրոպական երկրներում պետական ծառայողները (նաև ԵՄ կառույցների աշխատակիցները) ունեն հատուկ կարգավիճակ․

    Հատուկ բժշկական ապահովագրություն (JSIS / Mutuelle): Պետական աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամներն ստանում են բժշկական ծախսերի 80–100% փոխհատուցում:

    Կրթական նպաստներ (Education Allowance): Երեխաների դպրոցական կամ նախադպրոցական կրթության ծախսերի լրիվ կամ մասնակի ծածկույթ:

    Արձակուրդային լրավճարներ (Vacation Pay / Holiday Allowance): Տարեկան արձակուրդ գնալիս աշխատակցին վճարվում է լրացուցիչ 13-րդ կամ 14-րդ աշխատավարձ՝ հանգստի կազմակերպման համար:

    Արտոնյալ կենսաթոշակային համակարգ: Պետական ծառայողներն ստանում են վերջին աշխատավարձի մինչև 70%-ի չափով պետական կենսաթոշակ:

    3. Վաուչերային և սանատոր-կուրորտային մոդել — Ռուսաստան և ԱՊՀ երկրներ

    Ռուսաստանում, Ղազախստանով և մի շարք այլ ԱՊՀ երկրներում գործում է խառը մոդել․

    Կամավոր առողջապահական ապահովագրություն: Կամավոր բժշկական ապահովագրության փաթեթներ պետական աշխատողների համար:

    Սանատոր կուրորտային: Պետական ծառայողներին և ուժայինների աշխատակիցներին հատկացվում են անվճար կամ զգալի զեղչերով ուղեգրեր (վաուչերներ) դեպի պետական առողջարաններ և հանգստյան տան հաստատություններ:

    Ճանապարհածախսի փոխհատուցում: Տարին մեկ անգամ դեպի հանգստի վայր և հետադարձ տրանսպորտային (ավիա/երկաթգծային) ծախսերի լրիվ փոխհատուցում:

    4. Ասիական մոդել (Բնակարանային և ընտանեկան աջակցություն) — Սինգապուր, Ճապոնիա

    Բնակարանային աջակցություն (Housing Allowance): Աշխատակիցներին տրամադրվում է ցածր տոկոսադրույքով պետական հիպոթեք կամ բնակարանի վարձակալության ուղղակի սուբսիդավորում:

    Ընտանեկան նպաստներ (Family/Child Support): Յուրաքանչյուր խնամարկյալի (երեխա, ծեր ծնող) համար սահմանվում են ամսական լրացուցիչ վճարներ:

     



  • Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

    Մենք մարտահրավերներ ունենք, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունների առումով, որոնց ուղղությամբ աշխատանքներ ենք տանելու։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Մեր քաղաքականության հիմնական նպատակն է լինելու տնտեսական ակտիվության ապահովումը, ինչպես նաև ինքնիշխանության, անկախության ու պետականության ամրապնդումը։ Սրանք փոխկապակցված են և բխում են մեկը մյուսից։

    Շոշափելի արդյունքներ ունենք տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ այդ կապերն է՛լ ավելի կխորանան, և մենք պետք է կենտրոնանանք հենց այդ ուղղության վրա»,- ընդգծել է նա։

    Վարչապետի խոսքով՝ գնաճային միտումները համաշխարհային գործընթացների հետևանք են։ «Այդուհանդերձ, մենք չպետք է շեղվենք «բարեկեցություն՝ աշխատանքի միջոցով» ռազմավարությունից։ Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց մենք պետք է կառավարենք դրանք, ինչպես արել ենք նախկինում»,- եզրափակել է Փաշինյանը։

  • Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

    Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված պետական աջակցության մեկ միասնական մոդել և նոր գործիքներ։

    Մասնավորապես, շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ էլեկտրոնային վաուչեր, որը կարող է իրացվել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից՝ տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ միայն 1 անգամ։

    Վաուչերով դասընթացի մասնակցած և ավարտական վկայական ստացած անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝

    գործատուներին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝

    աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը,

    աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը։

    շահառուներին կտրամադրվի նաև միանվագ աջակցություն՝ շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակելու դեպքում՝

    աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100,000 դրամի չափով,

    աշխատանքային հարաբերությունները 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200,000 դրամի չափով։

    Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և բարեկեցության նախարարության e-work.am հարթակի միջոցով։ Ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։

  • Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան

    Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

    «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը»,-նշված է հայտարարության մեջ:

  • «Շնորհավոր, արև՛ս… Դու իմն ես, ես՝ քոնը»․ Աշոտ Տեր-Մաթևոսյանի ռոմանտիկ շնորհավորանքը Սոֆյա Պողոսյանին

    «Դու իմն ես, ես՝ քոնը»․ Աշոտ Տեր-Մաթևոսյանի ջերմ շնորհավորանքը կնոջը

    Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը և այդ առիթով սոցիալական էջերում նոր ֆոտոշարք հրապարակել։

    Սոֆյային շնորհավորել է նաև ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ համատեղ հրապարակմանը կից գրելով․ «Շնորհավոր Արևսս… Դու իմն ես, ես քոնը»։

  • Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայում



    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն #ArmeniaMiningForum-ին հանդես եկավ պրոֆեսիոնալ ելույթով՝ նշելով, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել կրիտիկական մետաղների համաշխարհային արդյունաբերությանը։

    Նա շեշտեց հանքարդյունաբերության կարևորությունը Հայաստանի տնտեսության համար, ներկայացրեց խնդիրները, առաջարկեց լուծումներ և մատնանշեց արդյունավետ գործունեության ուղիները։

    ՀՆԱ-ում մասնաբաժնի ռեկորդ. 2026 թվականին հանքարդյունաբերության ուղղակի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ անցնելով 5%-ի շեմը։

    Ոլորտի ռեպորտային աճ. Մինչ երկրի ընդհանուր տնտեսական աճը 2026-ին կանխատեսվում է 6,7%, հանքարդյունաբերության ոլորտը գրանցելու է աննախադեպ 21,5% աճ։

    Երկարաժամկետ ազդեցություն (2026–2027թթ.). 2027 թվականին ոլորտն ապահովելու է ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մոտ 11%-ը, ինչը պայմանավորված է մի քանի նախադրյալներով, որոնցից առաջնայինը Ամուլսարի հանքավայրի շահագործումն է։

    50% նվազում. 2015 թվականի համեմատ Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքների ծախսերը նվազել են շուրջ 50%-ով։

    Միջազգային համադրություն. մինչ Ավստրալիայում և Կանադայում այդ ծախսերն աճել են, Վարդան Ջհանյանը ներկայացրեց միջազգային համեմատական վերլուծություն (Ուզբեկստան, Ավստրալիա, Կանադա, Ֆինլանդիա, Չինաստան, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա)։

    Վերջին տեղը. մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով երկրաբանական հետախուզման ծախսերի ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է դիտարկված երկրների շարքում։


    Աշխատանքային խմբի ստեղծում. ՀՀՄԱ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ը ստեղծել են աշխատանքային խումբ՝ երկրաբանական հետախուզման և միջազգային ստանդարտների ներդրման հարցերով։

    Կայուն զարգացման ճյուղային ստանդարտներ. մշակվում են կայուն զարգացման պարտադիր չափորոշիչներ, որոնք պետք է պարտադիր լինեն Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների համար։

    Ռեսուրսների լիարժեք օգտագործում. Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն համաշխարհային շուկայում բարենպաստ գներից օգտվելով, այլ պետք է ապահովի նոր պաշարների հաստատում և պատասխանատու շահագործում։

    Վարդան Ջհանյանի պրեզենտացիան, որում տվյալներն ու մեկնաբանությունները կարևորագույն գործոն են ոլորտի բարեփոխուների համար՝ ռազմավարական, օգտակար շեշտադրումներով, ներկայացնում ենք տեսանյութում։

     


  • ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին։

    «Իրանի ՌԾՈւ կործանիչները, հետևելով և հետապնդելով չորս նավի, որոնք նախկինում ընթացել էին ապօրինի երթուղով, հայտնաբերել են դրանք Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթային բեռների վերաբեռնման պահին, որտեղ դրանք բոլորը միաժամանակ խոցվել են», – ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում IRNA գործակալությունը։

    Զինվորականների խոսքով՝ նավերում հրդեհ է բռնկվել, անձնակազմերի վիճակի մասին չի հաղորդվում։

  • Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների շարքում գազի ներմուծման արժեքի շուրջ 69 տոկոս աճն է լինելու։ Իսկ գազի գնի այդքան շեշտակի աճը կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն գազի հնարավոր թանկացումը չէ։ Մտահոգիչ են նաև այն հարցերը, թե ինչ տնտեսական գին կարող է ունենալ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը, որքանով է կառավարությունը պատրաստ նման սցենարներին, և վերջապես՝ ով է վճարելու հնարավոր թանկացումների համար։

    Հոկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցում դիտարկվում է՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6 տոկոսով, գնաճը՝ աճել 14,9 տոկոսային կետով, իսկ սպառումը՝ կրճատվել 14,6 տոկոսով։

    Սակայն ամենազգայուն կետերից մեկը բնական գազի հարցն է։ Զեկույցում նշվում է, որ Հայաստան մատակարարվող գազի հաշվարկային գինը կարող է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից հասնել 300 դոլարի։ Սա շուրջ 69 տոկոս աճ է։

    Փաստաթղթի հեղինակների հաշվարկով՝ գազի ներմուծման արժեքը տարեկան կարող է 389 միլիոն դոլարից հասնել 657,5 միլիոն դոլարի՝ ավելանալով 268,5 միլիոն դոլարով։ Ընդ որում՝ զեկույցում նշված 300 դոլարը գնահատականային ցուցանիշ է, և իրական պայմանագրային գինը կարող է կախված լինել նաև միջազգային շուկայի իրավիճակից։

    Կարևոր է ընդգծել՝ խոսքը հնարավոր սցենարի մասին է, ոչ թե արդեն ընդունված որոշման կամ սպառողների համար հաստատված նոր սակագնի։ Բայց նույնիսկ որպես սցենար՝ այս հաշվարկը լուրջ հարցեր է առաջացնում։

    Եթե գազի ներմուծման արժեքը զգալիորեն աճի, դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն էներգետիկ ոլորտով։

    Գազը Հայաստանի տնտեսության համար կարևոր ռեսուրս է։ Դրա գնի բարձրացումը կարող է ավելացնել արտադրողների ծախսերը, բարձրացնել ջեռուցման և էներգիայի արտադրության ինքնարժեքը, իսկ հետագայում ճնշում գործադրել ապրանքների ու ծառայությունների գների վրա։

    Այսինքն՝ վտանգը միայն գազի ամսական վճարի հնարավոր ավելացումը չէ։ Խնդիրն այն է, որ թանկ էներգակիրները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև սննդամթերքի, արտադրական ապրանքների, տրանսպորտի և այլ ծառայությունների գների վրա։

    Ամենախոցելի վիճակում կարող են հայտնվել սոցիալապես անապահով ընտանիքները, թոշակառուները և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց համար նույնիսկ փոքր գնաճը կարող է լուրջ բեռ դառնալ։

    Երեկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը, տարբեր սցենարներից կախված, կարող է 5–7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

    Նախարարը հնարավոր թանկացումն անցանկալի է համարել, բայց միաժամանակ նշել, որ այն Հայաստանի համար անելանելի իրավիճակ չի ստեղծի։ Նրա խոսքով՝ Կառավարությունը դիտարկում է տարբեր տնտեսական սցենարներ և պետք է աստիճանաբար հարմարվի շուկայական գներին։

    Պապոյանի հայտարարությունը, իհարկե, կոնկրետ թվեր է պարունակում, բայց ակնհայտ է, որ չի կարող գազի գնի այդքան բարձրացումը ՀՀ տնտեսության վրա 5–7 տոկոս ազդեցություն ունենալ։ Նախարարն էլի մաթեմատիկական թվեր է իրար խառնել։

    Հենց այստեղ է անհրաժեշտ հստակություն. իշխանությունը պետք է հանրությանը բացատրի՝ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի տնտեսական ապագան, ինչպե՞ս է գնահատում արտաքին տնտեսական հնարավոր ռիսկերը և ի՞նչ քայլեր է նախատեսում դրանք նվազեցնելու համար։

    Ամենամտահոգիչն այն է, որ ցանկացած մեծ տնտեսական փոփոխության վերջնական հետևանքները կարող են հասնել քաղաքացիներին՝ նույնիսկ եթե դրա սկզբնական պատճառը միջազգային կամ քաղաքական կամակորության պատճառ են։

    Եթե գազի ներմուծման արժեքն աճի, Կառավարությունը պետք է հստակ ներկայացնի՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ներքին սակագների, արտադրության, գնաճի և բնակչության ծախսերի վրա։

    Պետք է նաև հասկանալ՝ արդյոք Հայաստանը կարող է կարճ ժամանակում գտնել այլընտրանքային էներգետիկ լուծումներ, նվազեցնել կախվածությունը գազից և պաշտպանել սպառողներին հնարավոր գնային ցնցումներից։

    Եվ այստեղ հարցը միայն ԵԱՏՄ-ի կամ Եվրամիության ընտրությունը չէ։ Խոսքը Հայաստանի տնտեսական դիմադրողականության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիների կենսամակարդակի մասին է»։