Blog

  • «Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ

    «Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը եւ կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատեւությունը որոշելու եւ լուծելու հարց է։

    Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, թե ՀՀ Սահմանադրության հարցը Ադրբեջանի հետ չեն քննարկում, որովհետեւ դա մեր ներքաղաքական օրակարգն է։ «Եվ պետք է ասեմ, որ այս թեմայով նաեւ խոսակցություն է եղել Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ։ Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանում անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացնում, որովհետեւ դա մեր ներքին օրակարգն է։

    Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետեւյալն է՝ նրանք ասել են, որ ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ներքին հարցն է, եւ որեւէ մեկը երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Պարզապես նրանք մեզ իրազեկում են, տեղեկացնում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում։

    Այստեղ կարող է թվալ, թե ձեւակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով մեծ է, որովհետեւ Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է։

    Եվ այստեղ մենք անում ենք հետեւյալ վերլուծությունը՝ եթե այսպես թե այնպես փոխում ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որ հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- ասաց Փաշինյանը։

     

  • Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան

    «Չկա երաշխիք, որ գազը չի թանկանա»:

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին 8 տարում գազն առնվազն երկու անգամ թանկացել է:

    «Գիտե՞ք, որ նախկինում էլ է գազի գինը թանկացել, դուք տեղյակ չեք եղել: 2019 թվականին թանկացել է, հետո չեմ հիշում՝ 23-ին, թե 22-ին, ուղղակի ՀՀ կառավարությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի Հայաստանի ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը:

  • Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

    Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր. եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

    Նրա խոսքով՝ միաժամանակ ընդդիմության տիտղոսային հատվածը հայտարարում է, որ փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին:

    «Այս երկու հայտարարությունները իրականում Հայաստանի գալիք մեկ տարվա զարգացումների հիմնահան սցենարներ են։

    Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։

    Նույն ժամանակացույցը՝ մեկ տարի անց, ունի նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարկ եղած դեպքում գնա արտահերթ ընտրությունների։

    Այսինքն գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև:

    Առաջինը, «Ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի։

    Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։ Այս սցենարը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից՝ խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։

    Եվ երրորդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։

    Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է:

    1. Թույլ չտալ «անասնագողություն»։

    2. Հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը։

    3. Հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։

    Հուսով եմ, ընդդիմության աշխատանքները այս ուղղությամբ առնվազն կկանխեն թե՛ սահմանադրության անընդունելի տարբերակի առաջխաղացումը, թե՛ արտահերթ ընտրությունների միջոցով փաշինյանական իշխանության ամրացումը Հայաստանում, իսկ ամենաօպտիմիստական սցենարի պարագայում իմպիչմենտի միջոցով կբերեն իշխանափոխության»,- նշել է Աշոտյանը։

  • «Շիկահողի արջերի» բողոքի ցույցը COP 17-ում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արջերի հագուստներով բնապահպանները Երևանում՝ կենսաբազմազանության համաշխարհային գագաթնաժողովի անցկացման վայրում, ուշադրություն են հրավիրել Շիկահողի պետական արգելոցի խնդիրներին։ Նրանց ահազանգով՝ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական ռազմական դիրքերն ու դրանց տանող ճանապարհներն անցնում են արգելոցի անտառային տարածքներով՝ խաթարելով կենդանիների բնականոն կենսագործունեությունը։ Մասնակիցները համերգով ու քայլերթով փորձել են իրենց ուղերձը հասցնել COP17-ի մասնակիցներին, սակայն համաժողովի տարածք չեն թողնվել։

  • Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video)

    Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video)

  • Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP-ի ենթակառուցվածքների ուսումնասիրման նպատակով Սյունիքի մարզ այցելությունից

    Մենք երեկ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էինք այցելել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանում էինք ենթակառուցվածքներին: Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքներին, լարանցմանը: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին մարզ այցելությանը,  որի նպատակն էր TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելը:

    «Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, այդտեղ մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք, տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, բայց այն, թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում ենք՝ ակնհայտ է, քննարկելու բան չկա: Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն:

    Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր կան դեռևս, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ, իրո՛ք բարդ անցանելի հատվածներ, և, բնականաբար, մեր վերջնական լուծումն այնպիսին պիտի լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով:

    Էլեկտրահաղորդման գծերի հետ կապված՝ կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է: Այնտեղ, իհարկե, վերջնականացնելու բաներ ևս կան, դա էլ կմոդելավորենք, և կարծում եմ՝ այս երեք ենթակառուցվածքի մասով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքներ՝ չսպասելով մինչև TDC-ի (TRIPP Development Company US- խմբ.) ձևավորումն ամփոփելը»,- ասաց նա:

    Ըստ փոխվարչապետի՝ որպեսզի ժամանակ չծախսվի, պետք է նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից: Շուտով նաև ավելի կոնկրետ էսքիզներ կներկայացվեն քննարկման, որից հետո իրական նախագծման աշխատանքները կմեկնարկեն:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մտնում ենք գործնականացման փուլ, իսկ ТRIPP զարգացման ընկերությունը (ԱՄՆ) հիմնադրման վերջնական փուլում է, երբ ընկերությունը կհիմնադրվի, մեր կատարած աշխատանքը կփոխանցվի ընկերությանը:

    ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ТRIPP-ին առնչվող նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում, ապա անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած՝ նախագծին առնչվող քննարկմանը՝ հույս հայտնեց, որ կա հետաքրքրություն TRIPP-ի և խաղաղության փաստաթղթի ստորագրման առումով:

  • Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2339-Լ որոշման մեջ։ Նախագիծը մշակվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 2027-2029 թվականներին ապահովելու նպատակով։


    Թիվ 2339-Լ որոշմամբ սահմանվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և դրա իրականացման կարգը: Որոշման 3-րդ կետի համաձայն՝ միջոցառումն իրականացվում է 2024 թվականի հունվարի մեկից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2024 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:


    Միջոցառման շրջանակում կենսաթոշակառուներին տրամադրվում է հետվճար՝ նրանց կողմից կենսաթոշակային քարտի միջոցով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների դիմաց: Միջոցառման իրականացումը նպաստում է կենսաթոշակների չափերի ավելացմանը և միաժամանակ նաև՝ անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների թվի, անկանխիկ վճարումների ծավալների ընդլայնմանը:

    Հաշվի առնելով միջոցառման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա ֆինանսական ապահովման նպատակով 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:


    Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2027 թվականի հունվարի մեկից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութ

    Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութ

  • Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն



    Հասարակություն





    Անիպեմզայի տուֆը Հայաստանում միշտ աչքի է ընկել իր որակական հատկանիշներով և գունային հարուստ նրբերանգներով: Արդեն տասնամյակներ այդ տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ է զգացվում Ani Tuff-ը: Ընկերության արտադրած երեսպատման սալիկներն այսօր էլ լայնորեն կիրառվում են խոշոր շինարարական նախագծերում:

    Այդ սալիկների մշակման առավելագույն որակի ապահովման, ինչպես նաև արտադրության արդիականացման և ծավալների ընդլայնման նպատակով ընկերությունը Չինաստանից ներմուծել է վերջին սերնդի հաստոցներ: Արդյունքում նաև նվազագույնի է հասցվել փոշու գոյացումն արտադրական պրոցեսում:

    Ընկերությունը պատրաստի արտադրանքի հետ տրամադրում է նաև սերտիֆիկատ և անձնագիր։ 

    Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի Converse Leasing պրոդուկտի շրջանակում:

    Մանրամասն՝ տեսանյութում

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




  • Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստ

    ԱԱԾ-ից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզում հայտնված ադրբեջանցի հովիվը վերադարձվել է: ԱԱԾ-ից Aysor.am-ին հորդորեցին, որ հարցը գրավոր ուղղենք իրենց:

    Նշենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան։

    Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

    Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։