«Ես կարծում եմ, որ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի, այս տարի դժվար հասցնենք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե «խաղաղության համաձայնագիրը» մինչեւ 2031 թվականը պետք է ստորագրվի։ «Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք։ Իհարկե, հիմա առաջին կարեւոր հարցը ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է։ ԹՐԻՓՓ նախագիծը մենք հիմա արդեն սկսում ենք, շատ կարեւոր է, որ այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը բացվի»,- հավելեց Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարող եւ չեմ ուզում մեկնաբանել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, որովհետեւ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի գործն է։ Մենք ունենք մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ինչպե՞ս պետք է Հայաստանի բեռներն անցնեն Ադրբեջանի տարածքով, փոխադարձության մասով մտավախություն չունի՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չէ, ես մտավախություն չունեմ։ Ես կարծում եմ, որ թյուրիմացություն կա՝ կապված արտաքին գործերի նախարարի ասածի հետ, որովհետեւ Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում ամեն ինչ շատ հստակ գրված է։ Ի՞նչ է գրված, որ կողմերը միջազգային երկկողմ եւ ներպետական հաղորդակցության համար բացում են իրենց ճանապարհները։ Այսինքն՝ այդտեղ տարընթերցումների որեւէ տեղ չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանը միաժամանակ հավելեց․ «Տեխնիկական ճշգրտման հարց կա։ Երեկ, որ մեր գործընկերները գնացել էին Մեղրի, հիմա տեխնիկական հարց կա ճշգրտելու, թե երկաթուղիները որ կետում են միանալու իրար»։
Leave a Reply