«Ամբիոն Նյուզ»-ի շնորհավորանքը՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության նվիրյալներ,

«Ամբիոն Նյուզ»-ը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։

Այսօր դպրոցների դռները կրկին բացվում են՝ լցվելով մանկական ծիծաղով, նոր նպատակներով ու երազանքներով։ Հատկապես շնորհավորում ենք մեր առաջին դասարանցիներին, որոնց համար այս օրը կյանքի մի նոր ու կարևոր ճանապարհի սկիզբն է։

Սիրելի՛ աշակերտներ, թող ձեր դպրոցական տարիները լինեն գիտելիքի, ընկերության, ձեռքբերումների և գեղեցիկ հիշողությունների տարիներ։

Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում ենք անսպառ ուժ, համբերություն և արժանի գնահատանք ձեր նվիրական աշխատանքի համար։

Թող յուրաքանչյուր դպրոց դառնա գիտելիքի, բարության, արժանապատվության և ապագայի կերտման օջախ։

Բարի՛ երթ դեպի գիտելիք, սիրելի՛ աշակերտներ։

Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, հաջողություններով լի և լուսավոր։

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։

«Ամբիոն Նյուզ»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *