Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

Written by

in

Ադրբեջանում ձերբակալվել է փաստաբանական համայնքի ևս մեկ ներկայացուցիչ՝ Էլչին Ամիրովը: Նա եղել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի «փաստաբաններից» մեկը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները փաստաբանը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից՝ քաղաքացու բողոքի հիման վրա:

 

Ամիրովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ խարդախության և շորթման համար։

 

Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով: Ներկայումս նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *