Blog

  • Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video)






    ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնելու կազմակերպությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։

    «Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,-ասաց Փաշինյանը։

    Նա նաև նշեց, թե կեսկատակ ռեժիմով կարող է ասել հետևյալը. «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, թե կհեռացնենք մեզնից»։

    Փաշինյանի խոսքով՝ նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, հետևաբար, սա հատկանշական է արձանագրելու համար։

    «Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Դա Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում, որովհետև տեսնում եմ, որ ՀՀ-ում էլ, ՀՀ-ից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը։

    Նա նշեց, թե այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։

    «Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,-ասաց Փաշինյանը։



    դիտվել է 212 անգամ

  • Էսքանից հետո ինչ դեղ խմենք, որ հավատանք ձեր խոստումներին. լրագրողը թվեց Փաշինյանի «սուտ խոստումները»

    Էսքանից հետո ինչ դեղ խմենք, որ հավատանք ձեր խոստումներին. լրագրողը թվեց Փաշինյանի «սուտ խոստումները»

  • Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ



    Հասարակություն





    Յունիբանկի քարտապան Հայկուշ Մարկոսյանն իր 35-ամյակը կնշի Իտալիայում՝ դառնալով «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիայի հաղթող։ Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր սահմանված ժամանակահատվածում Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և դրանով առնվազն մեկ գործարք կատարել արտերկրում։

    «Սա իմ հաջողակ քարտն է։ Մեր ընտանիքը շատ է ճանապարհորդում։ Երբ պատրաստվում էինք մեկնել ԱՄՆ, փնտրում էի քարտ, որը հնարավորություն կտար օդանավակայաններում օգտվել բիզնես-սրահներից և Fast Track ծառայությունից՝ նաև ընտանիքիս անդամների հետ։ Ուսումնասիրում էի տարբեր բանկերի առաջարկները, երբ ընկերոջս ֆեյսբուքյան էջում տեսա Յունիբանկի ակցիայի մասին հրապարակումն ու QR կոդը, որով հնարավոր էր առցանց դիմել քարտի համար։ Ծանոթանալով քարտի հնարավորություններին՝ հասկացա, որ այն շատ շահավետ տարբերակ է մեզ համար։ Երբ զանգահարեցին և հայտնեցին հաղթելու մասին, աշխատավայրում էի։ Շատ ուրախացա․ ծննդյանս օրն էլ էր մոտենում, և այս ուղևորությունն ինձ համար հրաշալի նվեր դարձավ։ Շատ շնորհակալ եմ Յունիբանկին»,— պատմում է Հայկուշ Մարկոսյանը։

    Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանի խոսքով՝ մեծ հետաքրքրություն է գրանցվել ինչպես ակցիայի, այնպես էլ քարտի նկատմամբ։ «Mastercard World «Travel» քարտի պահանջարկը գերազանցեց մեր սպասելիքները․ պատվերների քանակը նախատեսվածից ավելի քան 30%-ով բարձր էր։ Նման նախաձեռնությունները ևս մեկ առիթ են հիշեցնելու, որ ժամանակակից բանկային գործիքները միայն վճարումների համար չեն․ դրանք նաև ճանապարհորդություններն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորություն են։ Քարտը ձեռք բերելու համար պարտադիր չէ այցելել բանկ․ այն կարելի է պատվիրել առցանց և ստանալ առաքմամբ նշված հասցեով»,— նշում է Գուրգեն Ղուկասյանը։

    Mastercard World «Travel» քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և գնահատում հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները։ Այն բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվները՝ հնարավորություն տալով արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով և խուսափել ավելորդ փոխարկումներից։ Քարտի արտոնությունների փաթեթը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք՝ քարտապանի և նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում, ինչպես նաև շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

    «Շնորհակալություն եմ հայտնում Յունիբանկին՝ նման հետաքրքիր ակցիայի համար։ Mastercard-ի նպատակներից են Հայաստանում անկանխիկ վճարումների ու նորարարական լուծումների զարգացումը, և մենք ուրախ ենք, որ Յունիբանկը կիսում է այդ նպատակները: Յունիբանկն առաջարկում է նաև այնպիսի առավելություններ, որոնք Հայաստանում Mastercard-ի գործընկեր բանկերից տրամադրում է միայն ինքը, օրինակ՝ բազմարժութային քարտեր»-ընդգծում է Mastercard-ի հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ Արսենյա Էլչյանը:

    Mastercard World «Travel» քարտը կարելի է ձևակերպել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով, կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։

    Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





  • Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

    Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 72 շենքի մոտակայքում Սյունիքի մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Յ․-ն և 15-ամյա Է․ Գ․-ն, կրակելու նպատակով վերցրել են որդու՝ 9-ամյա Մ․ Մ․-ի մոտ եղած խաղալիք շարիկ կրակող ատրճանակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ Է․ Գ․-ն այդ ատրճանակով մեկ անգամ կրակել է իր որդու ոտքին, իսկ Ա․ Յ․-ն մեկ անգամ կրակել է նրա գլխին։ Դրանից հետո երեխան փորձել է վերցնել խաղալիք ատրճանակը, սակայն Ա․ Յ․-ն դանակով սպառնացել է, թե կկտրի նրա մատները՝ վախեցնելու նպատակով։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Գ․-ն և Ա․ Յ․-ն ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են ոստիկանության Սիսիանի բաժին։

    Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

  • Անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար

    AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։

    PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։

    Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։

    Ի՞նչ անել։

    Նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը։

    Հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php):

    Մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով։

    Եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին։

    Եթե պարզապես այցելում եք կայքեր՝ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան

  • Սուրճը լայնացնո՞ւմ է, թե՞ նեղացնում անոթները․ ի՞նչ պետք է իմանալ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սուրճը շատերի առօրյայի անբաժանելի մասն է, սակայն կոֆեինի ազդեցությունն անոթների վրա հաճախ հարցեր է առաջացնում։

    Կոֆեինը կարող է ժամանակավորապես նեղացնել որոշ անոթներ, մասնավորապես՝ ուղեղի անոթները, իսկ որոշ այլ անոթներում ազդեցությունը կարող է տարբեր լինել։

    🔹 Ինչպե՞ս է ազդում կոֆեինը։

    Կարող է ժամանակավորապես նեղացնել ուղեղի անոթները՝ որոշ դեպքերում թեթևացնելով գլխացավը։

    Կարող է կարճ ժամանակով բարձրացնել զարկերակային ճնշումը։

    Ազդեցությունը կախված է կոֆեինի քանակից, օրգանիզմի առանձնահատկություններից և սուրճի նկատմամբ սովորությունից։

    Սովորական քանակով սուրճը, որպես կանոն, օրգանիզմում արտահայտված ջրազրկում չի առաջացնում։ Այնուամենայնիվ, բավարար հեղուկ ընդունելը կարևոր է առողջության համար։

    Օրական 2–3 բաժակ սուրճը շատ մեծահասակների համար կարող է տեղավորվել չափավոր օգտագործման սահմաններում, սակայն բարձր ճնշում, սրտանոթային խնդիրներ կամ կոֆեինի նկատմամբ զգայունություն ունեցող անձինք պետք է հաշվի առնեն իրենց առողջական վիճակը։

    Ամբիոն Նյուզը հարցնում է․ օրական քանի՞ բաժակ սուրճ եք խմում՝ մեկը, երկո՞ւսը, թե՞ առանց սուրճի ձեր օրը չի սկսվում։ 👇Իսկ ի՞նչ կապ ունի ջուրը։

  • Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video)






    Կրակեի՞ն, սպանեի՞ն, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։

    «Մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

    Փաշինյանն ասաց, թե աշխարհում չկա այդպիսի մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։

    Փաշինյանը հայտարարեց, որ հովիվին կվերադարձնեն Ադրբեջան։

    Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

    Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

    Մանրամասները՝ տեսանյութում․ 




    դիտվել է 240 անգամ


    Լրահոս


    Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video)



    Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը



    Նիկո՛լ, 21 միլիարդ գյուղացիներից «ծամել ես»․ վերադարձնելու՛ ես․ Հենրիխ Դանիելյան (video)



    Ռոբերտ Քոչարյանի դուստրը ևս դատարանի բակում է (video)



    Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է



    «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video)



    Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել



    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է



    Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video)



    Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ



    «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին



    Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video)



    Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video)



    Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ



    Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video)



    Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ



    Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի



    Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video)



    Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին



    Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25



    Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան



    Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video)



    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով



    62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում



    Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

  • Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»

    Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով ստեղծում է ճնշումների համակարգ, մյուսով՝ քաղաքացիներին կոչ է անում պայքարել դրա հետևանքների դեմ։ Սա ոչ թե սկզբունքայնություն է, այլ քաղաքական պատասխանատվությունը տեղական պաշտոնյաների և ընտրողների ուսերին բարդելու փորձ։ Պոպուլիզմի և մանիպուլյացիայի դասական օրինակ՝ սեփական թիմի կարգազանցներին չխնայող, արդար ու ժողովրդավար առաջնորդի կերպար ստեղծելու համար։

    Վարչական ռեսուրս չարաշահող և ապօրինություններ թույլ տվող թեկնածուներին չընտրելու և նրանց դեմ դուրս գալու կոչը թերևս կարելի էր ժողովրդավարական սկզբունքների պաշտպանություն համարել, եթե այն հնչեր ոչ թե իշխանության պատասխանատվությունը քողարկելու, այլ իրական հաշվետվողականություն ապահովելու պայմաններում։

    Առավել ուշագրավ է, որ Փաշինյանի կոչերին զուգահեռ՝ ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են նաև գաղտնի վերահսկողության և ձերբակալությունների գործիքներ։ Եթե գաղտնի տեսախցիկներով հնարավոր է բացահայտել ընդդիմադիրների ենթադրյալ խախտումները, ապա միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն չափանիշները չեն կիրառվում նաև իշխանական թիմի նկատմամբ։ Ո՞վ է երաշխավորում, որ ՔՊ գրասենյակներում ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ինչո՞ւ վերահսկողությունն ու իրավապահների ուշադրությունը պետք է միակողմանի լինեն։ Եթե իշխանությունն իսկապես պայքարում է ապօրինությունների դեմ, թող ապացուցի դա նաև սեփական թիմի նկատմամբ նույնքան խիստ և անաչառ վերահսկողությամբ։ Հակառակ դեպքում խոսքը ոչ թե օրինականության պաշտպանության, այլ ընտրովի արդարադատության մասին է։

    Երբ վարչական լծակները չարաշահվում են, ընդդիմադիրներին հետապնդում են, իսկ պետական համակարգը վերածվում է քաղաքական պայքարի գործիքի, ապա հարցը միայն առանձին թեկնածուների վարքագիծը չէ։ Հարցն այն իշխանական միջավայրն է, որտեղ նման գործելակերպն իրականացվում է անմիջապես երկիրը ղեկավարող անձի՝ այս դեպքում Փաշինյանի թողտվությամբ, հրահանգներով ու անմիջական մասնակցությամբ։

    Այսօր շատերի համար ընդդիմադիր ցուցակում հայտնվելը պարզապես քաղաքական ընտրություն չէ․ այն կարող է նշանակել աշխատանք, եկամուտ և անձնական անվտանգություն կորցնելու վտանգ։ Երբ մարդիկ վախենում են անգամ սեփական կարծիքն արտահայտել, ընտրական գործընթացը ձևականորեն կարող է շարունակվել, բայց ժողովրդավարական մրցակցությունն արդեն լուրջ վնաս է կրում:

    Ահա Փաշինյանի կոչի գլխավոր հակասությունը․ եթենա իսկապես դեմ է վարչական ռեսուրսիչարաշահմանը, թող սկսի սեփական թիմից և,առաջին հերթին, իրենից՝ ապահովելովխախտումների անկախ քննություն ու իրականպատասխանատվություն: Հակառակ դեպքում ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական ծխածածկույթ։

    Փաշինյանը չի կարող միաժամանակ լինել ճնշումների համակարգի ճարտարապետը և ներկայանալ որպես դրա դեմ պայքարի գլխավոր հերոս։ Իսկ եթե քաղաքացիներին վերջում ասելու են՝ «դուք եք ընտրել», ապա նախ պետք է պատասխանեն՝ արդյոք նրանց տվե՞լ են ազատ, անվտանգ և առանց վախի ընտրելու իրական հնարավորություն։

  • «Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ

    «Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը եւ կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատեւությունը որոշելու եւ լուծելու հարց է։

    Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, թե ՀՀ Սահմանադրության հարցը Ադրբեջանի հետ չեն քննարկում, որովհետեւ դա մեր ներքաղաքական օրակարգն է։ «Եվ պետք է ասեմ, որ այս թեմայով նաեւ խոսակցություն է եղել Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ։ Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանում անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացնում, որովհետեւ դա մեր ներքին օրակարգն է։

    Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետեւյալն է՝ նրանք ասել են, որ ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ներքին հարցն է, եւ որեւէ մեկը երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Պարզապես նրանք մեզ իրազեկում են, տեղեկացնում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում։

    Այստեղ կարող է թվալ, թե ձեւակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով մեծ է, որովհետեւ Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է։

    Եվ այստեղ մենք անում ենք հետեւյալ վերլուծությունը՝ եթե այսպես թե այնպես փոխում ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որ հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- ասաց Փաշինյանը։