Blog

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

  • Մոկոյի լավաշ -ը նորույթ է ներկայացնում․ շուկայում՝ էկո չիպսեր՝ խրթխրթան լավաշիկներ

    Մոկոյի լավաշ ՍՊ-ն շուկայում նորույթ է ներկայացնում՝ էկո չիպսեր՝ համեղ լավաշիկներ։

    Խրթխրթան, ախորժելի ու հետաքրքիր այլընտրանք՝ ձեր առօրյա խորտիկների համար։

    Հարմար ընկերական հավաքույթների և հաճելի երեկոների համար։

    Իսկ դուք արդեն փորձե՞լ եք Մոկոյի լավաշ ՍՊ-ի նորույթը։

    Դե ինչ, հլը խանութներից հարցրեք՝ տեսնենք՝ ունե՞ն։

  • Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն





    Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների փաստաթղթավորման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համար հերթագրված կամ հերթագրումը չեղարկված քաղաքացիների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով.

    հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն՝ քաղաքացիներին մատուցելով նույնականացման քարտի և անձնագրի տրամադրման ծառայություններ։

    «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում, նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում»,- ասվում է հաղորդագրությունում։




    դիտվել է 104 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները


    Քաղաքականություն





    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է գտնվում Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով։

    Ինչպես  տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

    Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունն՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։


    «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր հիմք են երկու երկրների իրավապահ մարմինների միջև վստահության ամրապնդման և գործնական համագործակցության շարունակական զարգացման համար»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։

    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

    Կարևորվել է միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմների կիրառումը։

    Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու փոխգործակցությունը՝ հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Կապրենք, կտեսնենք․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը…

    Կապրենք, կտեսնենք․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը…

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

  • Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք. գրում է Ermenihaber-ը։

     

    Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։

     

    Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա նախագահի աշխատակազմում։ 2023 թ. ընտրություններում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական քարոզարշավը և համարվում է «Թուրքիայի դար» կարգախոսի հեղինակը։

     

    Այս նոր գործողության արդյունքում ֆոնդային հետաքննությամբ կալանավորվածների թիվը հասել է 31-ի։

     

     

  • Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին





    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

    «Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին:

    Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:

    Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»:




    դիտվել է 88 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

  • Սևանի փրկության նոր ծրագիր․ ԵՄ-ն ու ՄԱԶԾ-ն միավորում են…

    Սևանի փրկության նոր ծրագիր․ ԵՄ-ն ու ՄԱԶԾ-ն միավորում են…

  • Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

    Անհրաժեշտություն է, որ այս իշխանությունը հեռանա։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

    «Տեսեք՝ որքան խնդիրներ կան մեր կյանքում, արհեստածին խնդիրներ, որոնց շուրջ փորձում են հասարակության միտքը սևեռել և չթողնել, որ մարդիկ ուրիշ բանի մասին մտածեն՝ սկսած անծայրածիր դատական գործընթացներից մինչև Սահմանադրության փոփոխություն, եկեղեցու դեմ արշավ, տարածքների հանձնում, այսպես կոչված անկլավներ և այլն։

    Որևէ հարց հասարակության աչքին հիմնական թեմա է դառնում, որ չգիտենք՝ ինչ դիվային, խորքային այլ հարցեր ու ծրագրեր ունեն, կարողանան իրականացնել՝ մեկը մյուսով ծածկելով, անընդհատ առաջ տանելով։

    Օրինակ՝ հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։ Հավանաբար ուրիշ թեմա կա ներսում առաջ տանելու, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան, փորձում են այս ճանապարհով առաջ բերել»,-նշել է նա։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների: