Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Forbes Woman-ի հետ բացառիկ հարցազրույցում Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից՝ 2023 թվականից հետո, ինչպես է նա այժմ կառավարում իրենց ընտանեկան գործերն ու բարեգործական նախագծերը, եւ ինչպիսի ջանքեր է գործադրում ամուսնու ազատ արձակմանը հասնելու համար։
– Դուք ասում եք, որ գուցե այսօր զանգ ստանաք։ Ընդհանրապես ինչպե՞ս է իրականացվում կապը, ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ռուբենին։
– Վերջին անգամ նրան տեսել եմ 2022 թվականի աշնանը։
– Դա Մոսկվայո՞ւմ էր։
– Ոչ, դա արդեն Ստեփանակերտում էր, մենք կրտսեր որդուս հետ եկել էինք նրա մոտ։ Դրանից բառացիորեն երկու շաբաթ անց սկսվեց շրջափակումը, երբ այլեւս ոչ ոք չէր կարող ո՛չ մուտք գործել, ո՛չ դուրս գալ։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը դադարեց։ Իննամսյա շրջափակման ավարտին փաստացի սով սկսվեց։ Եվ եթե չլիներ Ռուբենը, որը կարողացավ կտրոնային համակարգ ներդնել, շտապ օգնության շարժական բրիգադներ, անվճար ճաշարաններ եւ շատ այլ բաներ կազմակերպել, մարդկային կորուստներն ավելի մեծ կլինեին։
Երբ 2023 թվականի սեպտեմբերին այնտեղ մտան Ադրբեջանի զորքերը, սկսվեց զանգվածային գաղթ, եւ պարզ դարձավ, որ այլեւս ոչ մի հնարավորություն չկա։ Ռուբենին ապօրինաբար ձերբակալեցին Լաչինի միջանցքի սահմանային անցակետում։ Դա տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։
Ռուբենի ձերբակալությունից հետո, քանի դեռ այնտեղ ներկա էր Կարմիր խաչը (Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչի ներկայացուցչությունը փակեց 2025 թվականի սեպտեմբերի 3-ին- Forbes Woman), նրանք ամիսը մեկ անգամ այցելում էին կալանավորներին եւ տեսագրություն էին անում։ Այսինքն՝ երեքշաբաթյա ընդմիջմամբ հնարավոր էր Ռուբենին տեսնել տեսանյութով։ Եվ մենք կարող էինք նրա համար հաղորդագրություններ ձայնագրել։
Ավելի քան մեկ տարի տեսազանգ չկա։ Միայն վերջերս ինձ հաջողվեց փաստաբանի միջոցով փոխանցել մեր թոռնուհիների լուսանկարները, որոնք ծնվել են Ռուբենի կալանքի ընթացքում։ Մեր ավագ թոռնուհին արդեն երկու տարեկան է, իսկ կրտսերը երեք ամսական կդառնա։
– Հուլիսին հայտարարեցիք, որ պատրաստվում եք կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն ստեղծել, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու։ Ի՞նչ նպատակ եք դնում ձեր առջեւ։
– Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է՝ հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրված անձնական իրերը։
Ադրբեջանական կողմն ընդունում է, որ ներկայում բանտերում գտնվում է 19 հայ դատապարտյալ, նրանցից ոմանք այնտեղ են դեռ 2020 թվականից։ Այս տարիների ընթացքում ոչ ոք նրանց չի տեսել եւ չգիտի, թե ինչ վիճակում են նրանք։ Նրանցից շատերը հասարակ զինվորներ են, որոնք հնարավորություն չեն ունեցել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։ Մյուսների ճակատագրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Կարմիր խաչի փակվելուց հետո այլեւս հավաստի տեղեկություն չկա։
Իմ ձգտումը մարդասիրական քայլ կատարելն է։ Կնոջ կերպարը բոլոր մշակույթներում ասոցացվում է մայրության, հումանիզմի, կյանքի հետ։ Մեր կոչն է թույլ տալ մարդկանց պահպանել մարդկային արժանապատվությունը, ստանալ մարդկային վերաբերմունք։
«Ավրորա» մրցանակի դափնեկիրների թվում կա Մարգարիտ Բարանկիցեն, որը Բուրունդիի ցեղասպանության ժամանակ փրկում էր որբացած երեխաներին։ Երբ նա աշխատում էր կաթոլիկ առաքելությունում, որտեղ թաքնվում էին հութու ցեղի ներկայացուցիչները, պատժողները Մարգարիտին (նա տուտսի էր) կապեցին ծառին եւ ավելի քան 70 մարդկանց, որոնց նա ապաստան էր տվել, նրա աչքի առաջ սպանեցին։ Փրկված որբերի համար Մարգարիտը ստեղծեց Maison Shalom-ը՝ «Շալոմի տունը», որը պարզապես զոհերի ապաստարան չէ, այլ վերածննդի վայր, որտեղ կա դպրոց, արհեստանոցներ, եկեղեցի, հիվանդանոց։ Այնտեղ մարդիկ սովորում են միասին ապրել։ Maison Shalom-ը հինգ անգամ ավերեցին, եւ նա ամեն անգամ նորից զրոյից սկսեց։ Երբ ես Մարգարիտին՝ Մեգգիին, ինչպես նրան սովորաբար անվանում են, հարցնում էի, թե որտեղից է նա ուժ ստանում, նա պատասխանում էր. «Love will always prevail» («Սերը միշտ կհաղթի»)։ Մարգարիտը հազարավոր մարդկանց է փրկել, այդ թվում՝ 30 հազար երեխաների։ Նա բանտ գնաց այն մարդու մոտ, որը բռնաբարել եւ սպանել էր իր զարմուհուն։ Երբ տեսավ, թե ինչ պայմաններում են պահում մարդասպանին, հարցրեց՝ ինչո՞ւ։ Բանտի պետը նրան պատասխանեց, որ կալանավորն ավելի լավ պայմանների արժանի չէ։ Մեգգին ասաց. «Այդ դեպքում ես պարբերաբար կգամ նրա մոտ եւ ուտելիք կբերեմ»։ Դա զարմացրեց եւ՛ բանտապահներին, եւ՛ կալանավորին, որը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նա այդպես վարվում։ Բարանկիցեն պատասխանում էր. «Քեզ պարզապես քիչ են սիրել։ Ես քեզ կտամ այդ ուժը»։ Երբ այդ մարդը դուրս եկավ բանտից, սկսեց աշխատել Maison Shalom ապաստարանում։
Վերոնիկա Զոնաբենդը
Լուսանկարը` Boris Zakharov/Forbes.ru
Ես նման բանի ունակ չեմ։ Բայց հավատում եմ, որ մեր ապագան, մեր անձնական ճակատագիրը եւ հասարակության ճակատագիրը մեծապես որոշվում են այն օրինակներով, որոնց հետեւում ենք։ Ներելու, սիրելու կարողությունը եւ մեծահոգի լինելու կարողությունը իմաստ են հաղորդում մեր կյանքին։
Յուրաքանչյուր մարդ արժանի է, որ իրեն վերաբերվեն որպես մարդու, որ նրան չնվաստացնեն։ Բաքու մեկնելու իմ կոչին արդեն արձագանքել են բազմաթիվ հավանական մասնակիցներ։ Բայց բոլորը հարցնում են անվտանգության մասին։ Դատելով նրանից, թե ինչպես էին Ադրբեջանում ընթանում դատավարությունները եւ ինչում էին մեղադրում գերիներին, կարող են ձերբակալել ցանկացած մարդու, ով երբեւէ այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Դատավարությունների ընթացքում մեղադրանքներից մեկը սահմանն ապօրինի հատելն էր։ Թեեւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրել էին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, Ադրբեջանը երաշխավորել էր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով անարգել եւ անվտանգ երթեւեկությունը, հենց այնտեղ էլ Ռուբենին ձերբակալեցին։
Ես նամակ եմ ուղարկել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային, որը Ռուբենի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել օգնել այցի կազմակերպմանը։ Բայց առայժմ պատասխան չկա։ Նամակ եմ ուղարկել Հայաստանի վարչապետին։ 2026 թվականի ապրիլին Ռուբենը դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով մեկնել Բաքու, հարազատների հետ այցելել հայ կալանավորներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ռուբենին պատասխանել էր, որ ինքը նման լիազորություններ չունի, եւ Ադրբեջան մեկնելը իր իրավասության մեջ չի մտնում։ Այդ ժամանակ՝ մայիսին, Ռուբենը դիմեց Հայաստանի վարչապետին՝ հարցնելով, թե ով է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված Հայաստանի քաղաքացիների պաշտպանության եւ աջակցության կազմակերպման համար։
Ռուբեն Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ մեծ պատիժ է սպասում»
Իր հարցերի պատասխանները Ռուբենն այդպես էլ չստացավ։ Ես կարծում եմ, որ սեփական քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է։ Որովհետեւ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին։ Պատվիրակությանը աջակցելու խնդրանքով ես գրել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մարյանա Սպոլյարիչ-Էգերին եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։
Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումների շրջանում։ Չէ՞ որ ես խնդրում եմ ամենապարզ բանի մասին՝ թույլ տալ հանդիպել հարազատներին, փոխանցել անհրաժեշտ իրերով ծանրոցներ, նամակներ եւ լուսանկարներ։
– Ռուբենը հրաժարվել է բողոքարկել դատավճիռը, չի ճանաչել դրա լեգիտիմությունը։ Իրավական պաշտպանության ի՞նչ հնարավորություններ են մնացել։
– Մենք ՄԻԵԴ ենք դիմել դատավարական խախտումների առնչությամբ։ Դատավճռի տեքստը հաջողվեց ստանալ մեծ ուշացումով։ Միջազգային պաշտպաններին թույլ չտվեցին մասնակցել դատավարությանը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի ռազմական դատարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունը Նյուրնբերգյան դատավարություն է։ Բայց Նյուրնբերգյան դատավարությանը մասնակցում էին պաշտպաններ, որոնց ընտրել էին հենց մեղադրյալները, կար միջազգային տրիբունալ, միջազգային մեղադրող կողմ եւ դիտորդներ։ Բաքվում ոչինչ չկար, ինչպես նաեւ Ռուբենի մեղավորության ոչ մի ապացույց չներկայացվեց։
Հայտարարվում էր, որ գործընթացը բաց է, բայց միջազգային ոչ մի դիտորդի թույլ չտվեցին մասնակցել։ Միջազգային փաստաբաններին թույլ չտվեցին։ Ռուբենի փաստաբանը չէր կարող նրան այցելել եւ չէր կարող նրա հետ խոսել։ Նրա մոտ թույլատրվեց մուտք գործել միայն տեղացի՝ ադրբեջանցի փաստաբանին, որը չէր կարող անկախ լինել։ Գործավարությունն ու դատական նիստերը ադրբեջաներեն էին։ Ռուսերեն թարգմանություն կար, բայց անհասկանալի էր, թե որքանով էր այն համարժեք։ Նիստերի արձանագրությունները չէին տրամադրվում։ Իսկ երբ փաստաբանին հաջողվեց դրանք տեսնել, այնտեղ մի շարք փաստական սխալներ հայտնաբերվեցին։ Դատարանը նույնիսկ չփորձեց ստուգել փաստերը։
Մեղադրական եզրակացության մեջ բոլորի նկատմամբ կիրառվեց կոլեկտիվ պատասխանատվություն։ Այդ պատճառով, օրինակ, Ռուբենի մեղադրանքի եւ դատավճռի մեջ նշվում է նրա մասնակցությունը 1988 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, երբ նա Մոսկվայի Պետական համալսարանի ուսանող էր։ Նրան մեղադրում են բոլոր անհեթեթ հանցագործությունների մեջ։ Ընդհանուր առմամբ՝ 41 մեղադրանք, 19 հոդված։ Ավելին, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներից մեզ հայտնի է դարձել, որ մեղադրական կողմի վկաները դատարանում ասել են, որ Ռուբենին չեն ճանաչում, երբեք չեն տեսել նրան, միայն մամուլից են լսել նրա մասին, սակայն պահանջել են առավելագույնս խիստ պատիժ։ Այս դատավարությունը, որը բաղկացած էր գրեթե 60 նիստից, տեւեց ավելի քան մեկ տարի, եւ 2026 թվականի փետրվարի 17-ին հայտարարվեց դատավճիռը։
Բոլորի նկատմամբ կիրառվեց կոլեկտիվ պատասխանատվություն։ Հայերին դատում էին այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում նրանք ցանկանում էին խոսել իրենց լեզվով, դավանել իրենց կրոնը եւ ապրել իրենց ավանդույթներով։ Սա բացահայտ քսենոֆոբիա է։ Նրանց դատում էին քաղաքականության համար՝ քրեական օրենսդրությամբ։ Բայց քրեական գործընթացն անգամ ադրբեջանական օրենսդրության խախտումներով է իրականացվել, էլ չեմ խոսում միջազգային իրավունքի մասին։ Այդ պատճառով Ռուբենը հայտարարեց, որ չի մասնակցելու այդ ֆարսին։
– Ի՞նչ կտակ է Ռուբենը թողել ձեզ, երբ մեկնում էր Ստեփանակերտ։
– Առանձին կտակ չի եղել։ Չէ՞ որ նա մեռնելու չէր մեկնում։ Բայց ընդհանրապես կտակի մշակույթը Ռուբենի համար կարեւոր թեմա է։ Նա երկար տարիներ խոսում էր շարունակականության, արժեքների փոխանցման մասին։ Կտակների մշակույթը Ռուբենն է ներդրել, նա շատերին համոզեց, որ դա պետք է անել։ Մեզ մոտ կտակները վաղուց կազմված են։ Ռուբենը դուրս է եկել բիզնեսներից։ Վերջին 15 տարիներին նա զբաղվում էր մեր բարեգործական նախագծերով։ Մենք ֆինանսների կառավարման գործընթացները ինստիտուցիոնալացրել ենք, մեր անձնական ներգրավվածության կարիքը չկա։ Մենք երկար տարիներ ընտանեկան գրասենյակ ունենք։
– Ռուբենը հնարավորություն ունեցել է ռուսական ռազմական ուղղաթիռով տարհանվել Արցախից։ Բայց նա դա չի արել։ Ինչո՞ւ:
– Ես դա չգիտեմ։
– Ո՞ր պահին դադարեցիք այս թեմաներով խոսել։
– Երբ նա Ղարաբաղում էր, մենք այդ թեմաներով չէինք խոսում։ Ի՞նչ կարող էի ես նրան ասել։ Մարդն ինքն է իր ճակատագրի տերը։ Իմ պարտականությունն էր աջակցել նրան։ Ես հասկանում եմ, որ Ռուբենի նման անհատները ծնվում են 100 տարին մեկ։ Այդպիսի մարդիկ չեն կարող պատկանել միայն իրենց ընտանիքին, նրանք համամարդկային մակարդակով առաքելություն ունեն։
Ես դա գիտակցում եմ։ Այդ մասին մենք խոսել ենք երեխաների հետ։ Երեխաները կարծում են, որ ընտանիքի նկատմամբ նա անարդար վարվեց։ Այո՛։ Բայց սրանք կյանքի օրենքներն են։
– Որպես ինժեներ՝ պլան B մշակո՞ւմ էիք։
– Իսկ ո՞րն է պլան B-ն։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Որովհետեւ ցանկացած պլան, ցանկացած մոդել ենթադրում է որոշակի հաստատուն, մշտական պարամետրեր, որոնց վրա կարելի է հենվել։ Իսկ երբ ամեն ինչ միաժամանակ փոխվում է, հարթակը, որի վրա կանգնած ես, անընդհատ շարժվում է, մնում է միայն ինքդ քո մեջ զարգացնել հարմարվելու ունակությունը, կայունությունն ու հավասարակշռությունը պահպանելու կարողությունը։
– Ի՞նչ ռեսուրսներ են այսօր անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար։
– Անկասկած, անհրաժեշտ է միջազգային հանրության ավելի մեծ ուշադրությունն այս հարցին։ Ռուբեն Վարդանյանը մարդ է, որը կառուցել է «Սկոլկովո» դպրոցը, որի շնորհիվ աշակերտները, շրջանավարտները, դասախոսները եւ բազմաթիվ մարդիկ ստացել են հնարավորություններ, որոնք նախկինում չեն ունեցել, ինչպես նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan)՝ այդ ցանցի առաջին դպրոցը հետխորհրդային տարածքում, որտեղ սովորում են երեխաներ 80 երկրներից։ Հենց Ռուբեն Վարդանյանն էր նախաձեռնել «Ավրորա» մարդասիրական մրցանակը, որի շնորհիվ աջակցություն են ստացել միլիոնավոր մարդիկ, որոնք տուժել էին հակամարտություններից աշխարհի տարբեր հատվածներում։
Հենց Ռուբեն Վարդանյանն է մտածել եւ գործընկերների հետ իրականացրել «Տաթեւի վերածնունդը»՝ ազդեցիկ նախագիծ, որը միավորեց մասնավոր միջոցները, պետությունն ու եկեղեցին։ Նա Որոտանի կիրճի վրայով կառուցեց «Տաթեւեր» ճոպանուղին՝ դեպի Տաթեւի վանք տանող արագ եւ անվտանգ ճանապարհը, որը միջնադարյան Հայաստանի գիտության եւ կրթության կենտրոնն էր։ Այս նախագծի շնորհիվ Տաթեւը սկսեց տարեկան ընդունել 150,000 զբոսաշրջիկ։ Ստեղծվեց զբոսաշրջային ենթակառուցվածք, զգալիորեն նվազեց գործազրկությունը, սկսվեց Տաթեւի վանքի վերածնունդը, փոխվեց ամբողջ տարածաշրջանի կյանքը։ Եվ այս ամենը, Ադրբեջանի «Նյուրնբերգյան դատարանի» որոշման համաձայն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ Իսկ Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է
20 տարվա ազատազրկման։
– Ի՞նչ նախագծեր են ձեզ մոտ հիմա մնացել։
– Մենք Ռուսաստանում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում իրականացրել ենք ավելի քան 700 բարեգործական եւ սոցիալական նախագիծ։ Երբ Ռուբենը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, մենք կենտրոնացանք այն առանցքային նախագծերի վրա, որոնք շարունակում են մշտական աջակցության կարիք ունենալ։ Ռուսաստանում նման նախագծերից մեկը Noôdome համայնքն է։ Սա նախագիծ է, որը մտահղացանք մեր ընկերների հետ Վոլգայով ճամփորդելու ժամանակ։ Այն սկսվեց ընկերների եւ գործընկերների փոքր խմբից, իսկ այսօր արդեն մեզ միացել է 1000 մարդ։ Բոլորը շատ տարբեր են, տարբեր ոլորտներից են եւ տարբեր սերունդների ներկայացուցիչներ են։ Բայց նրանց միավորում է շատ ավելին, քան զուտ բիզնես-խնդիրները՝ արժեքները, ամենակարեւորին ուշադրություն դարձնելը, ապագայի վրա ազդելու եւ այն միասին կառուցելու ձգտումը։
2026 թվականի մայիսին՝ Ռուբենի ծննդյան օրը, մենք հայտարարեցինք Ռուսաստանում բարեգործության, կրթության եւ մշակույթի ոլորտներում մարդասիրական նոր մրցանակի՝ «Կամուրջներ դեպի ապագա»-ի հիմնադրման մասին։ Մրցանակի նպատակն է աջակցել այն նախագծերին եւ նախաձեռնություններին, որոնք մարդասիրական ոլորտում իրականացնում են երկարաժամկետ դրական փոփոխություններ եւ, Տաթեւի օրինակով, կարող են խթանել տարածաշրջանի զարգացումը, ստեղծել լրացուցիչ նախաձեռնություններ ներգրավելու եւ կուտակային ազդեցություն առաջացնելու հնարավորություն։
Հիմա Ռուբենն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակին։ Սա կարեւոր միջազգային մրցանակ է։ Գրեթե ամեն օր ինձ գրում եւ զանգում են մարդիկ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք երախտապարտ են Ռուբենին իրենց օգնելու եւ աջակցելու համար։ Նրանց երախտագիտությունն ինձ ոգեշնչում եւ ուժ է տալիս։
– 2024 թվականին Ռուբեն Վարդանյանին առաջադրել էին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։
– Նրան առաջադրել էր իրավապաշտպանների մի խումբ, այդ թվում՝ մրցանակի դափնեկիրներ, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ մարդկանց ցուցաբերած օգնության, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու, ինչպես նաեւ՝ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր լինելու համար։ Ադրբեջանը քարոզչական լայնածավալ արշավ սկսեց՝ արժեզրկելով Ռուբենի գործերը։ Ստացվում է, որ իրական գործերն ու արարքները հետաքրքրում են աշխարհի միայն շատ փոքր մասին։
Մենք ապրում ենք դարաշրջանների խզման ժամանակներում։ Ռուբենը «կատարյալ փոթորկի» մասին սկսել էր խոսել դեռ 20 տարի առաջ։ Հարցն այն է՝ հիմա մենք էպիկենտրոնո՞ւմ ենք, թե՞ սա դեռ սկիզբն է։ Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ դեռ առջեւում է։ Տեղի է ունենում բազմավեկտոր շարժում։ Անհնար է կանխատեսել, թե ուր կգնա համախմբող, ամբողջական վեկտորը, բոլոր գործընթացները տեղի են ունենում միաժամանակ։ Արժեքների ճգնաժամ, ինստիտուցիոնալ ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ։ Մենք արդյունաբերական դարաշրջանի օրենքներով մտել ենք հետարդյունաբերական դարաշրջան, որտեղ բոլոր համակարգերը ստեղծված են այլ իրականության համար։ Փլուզվում են կառավարման, կրթական, ֆինանսական համակարգերը։ Պայքար է գնում սերունդների միջեւ։ Իր փոփոխություններն է բերում արհեստական բանականությունը։ Այսօր մենք չգիտենք ոչ միայն, թե ինչ նոր համակարգեր կառաջանան, այլեւ թե ինչ դեր է ունենալու մարդը։
Կարծում եմ՝ հիմա ինքներս մեզ վերադառնալու ժամանակն է, կյանքի իմաստը, անձնական պատասխանատվությունը գիտակցելու պահը։ Մարդասիրական մեր բոլոր նախագծերի հիմքում մարդկանց օգնելն է, որ նրանք գտնեն իրենց տեղն ու դերը, իրենց առաքելությունը։ Ինչ-որ բան միասին ստեղծելու համար անհրաժեշտ է, որ ձեւավորվեն նմանատիպ արժեքներ ունեցող, միմյանց վստահող մարդկանց համայնքներ։
– Ռուբենը հաճախ ասում էր, որ բարեգործությունը կարող է զարգանալ բիզնեսի օրենքներով։ Շատ նախագծերի անվանումներում ժամանակային սահմաններ են դրված՝ «Ակումբ 2015», «Հայաստան 2041», «Ավրորա» մրցանակը, որը նախատեսված էր ութ տարվա համար։ Ռուբենը իդեալի՞ստ է։ Նա իր սոցիալական նախագծերի բիզնես-պլանները կազմելու ժամանակ հաշվի առնո՞ւմ էր, որ փոփոխությունները տեղի են ունենալու այսպիսի արագությամբ։
– Հայոց ցեղասպանությունը տեւեց ութ տարի։ Ռուբենի ներգրավվածությունը «Ավրորա» մրցանակին, որը ստեղծվել էր ի երախտագիտություն նրանց, ովքեր օգնել են հայերին ցեղասպանության ժամանակ, նույնպես տեւեց ութ տարի։ Ռուբենը հավատում էր, որ «Ավրորայից» միջազգային մեծ շարժում կծնվի։ Առանց պատերազմների կատարյալ աշխարհում «Ավրորա» մրցանակի կարիքն ընդհանրապես չէր լինի։ Իհարկե, Ռուբենը չէր ենթադրում, որ ութ տարվա ընթացքում պատերազմները կվերանան աշխարհից։
Սոցիալական նախագծերի պլանավորման հորիզոնը շատ ավելի երկար է, քան բիզնեսում։ Եվ անհասկանալի է, թե ինչպես չափել հաջողությունը։ Պետք է հաշվի առնել ոչ միայն քանակական, այլ բազմաթիվ որակական բնութագրեր։
Ես եւ Ռուբենը անձամբ ներգրավված էինք մեր բոլոր նախագծերում։ «Ավրորան» «Ավրորա» չէր դառնա, եթե Ռուբենն այդքան ժամանակ չնվիրեր դրան։ «Սկոլկովոն» ստեղծելիս Ռուբենն այցելեց աշխարհի ավելի քան 50 համալսարան։ Երբ մտածում էինք UWC Դիլիջանի մասին, ես այցելեցի աշխարհի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ դպրոցներ՝ տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված։
Հաճախ մեզ չէին հասկանում՝ ինչո՞ւ ենք դա անում։ Ինչո՞ւ է պետք խելահեղ գումարներ ներդնել Դիլիջանի մեկ դպրոցի մեջ, երբ նույն գումարով կարելի է 100 դպրոց կառուցել ամբողջ Հայաստանում։ Ո՞ր օտարերկրացին կգա այնտեղ սովորելու։ Նույնը «Սկոլկովոյի» դեպքում էր։ Երբ հայտարարվեց, որ բիզնես կրթությունն արժենալու է 90,000 դոլար, ինչպես միջազգային բոլոր դպրոցներում, ասում էին, որ նման բան չի կարող լինել։ Բայց առաջին տարիներին ուսանողները ամբողջ աշխարհից գնում էին «Սկոլկովո» սովորելու։
Ռուբենի նախագծերը բոլորովին նոր, նախկինում գոյություն չունեցած իրականություն ստեղծելու մասին են։ Նույնը Noôdome-ի դեպքում էր։ Երբ մենք սկսեցինք խոսել ակումբի մասին, «ակումբ» բառի միայն մեկ ընկալում կար՝ գիշերային ակումբ։ Անցավ յոթ տարի, եւ այսօր Noôdome-ը դարձել է համայնք, որը միավորում բարձր մտավոր ու ստեղծագործական ներուժ ունեցող մարդկանց, որոնք պատրաստ են ոչ միայն վերցնել, այլեւ տալ։ Մենք ցանկանում էինք, որ նաեւ դրա միջոցով դատեին մեր երկրի մասին եւ հասկանային նրա յուրահատկությունը։
Մեր ոչ բոլոր գաղափարներն էին կենսունակ։ Օրինակ՝ «Ֆենիքս» կենտրոնը՝ բիզնեսի իրավահաջորդության հարցերով խորհրդատվական ընկերությունը։ Մենք այն փակեցինք, երբ տեսանք, որ ժառանգության փոխանցման հետ կապված իրավիճակն այնպիսին չէ, ինչպես պատկերացնում էինք։ Եղան մշակութային նախագծեր, որոնք չիրականացան։
Մենք փորձում ենք ստեղծել սոցիալապես կարեւոր նախագծեր, որոնք մեկնարկի փուլում ներդրումներ են պահանջում, բայց հետո դառնում են ֆինանսապես կայուն եւ ինքնուրույն ապահովում իրենց գործունեությունը։ Ցավոք, այսօր սոցիալական եւ կոմերցիոն նախագծերի միջեւ ընտրություն կատարելիս լավագույն ուղեղները գրեթե միշտ ընտրում են բիզնեսը։ Բիզնեսում եւ բարեգործության մեջ ներգրավված մարդկանց եկամուտների չափերն անհամեմատելի են։ Քանի դեռ հասարակության մեջ կարգավիճակն ու հեղինակությունը որոշվում են բացառապես հարստությամբ եւ ֆինանսական հնարավորություններով, սոցիալական նախագծերը տարօրինակ մարդկանց զբաղմունք են մնում։
– Ռուբենը հարցազրույցներում հաճախ ասում էր, որ աշխարհը կառուցված է «ով ավելի հարուստ է, նա էլ ճիշտ է» սկզբունքով։ Բայց զարգացնելով իր նախագծերը՝ ըստ էության հենվում էր XVIII դարի՝ լուսավորության դարաշրջանի իդեալների վրա։
– «Ով ավելի հարուստ եւ ուժեղ է, նա էլ ճիշտ է» մոտեցումը մեզ հասցրեց բոլոր համակարգերի այսօրվա ճգնաժամին։ Ես չգիտեմ՝ դա կարո՞ղ է մի օր փոխվել, թե՞ ոչ։ Գուցե դա ուտոպիա է, գուցե զարգացման շարժիչ ուժը մեղքերն են՝ իշխանության ծարավը, փառքի ծարավը, հարստանալու մոլուցքը։ Հին Հունաստանի ժամանակներից ի վեր մարդկությունը շրջապտույտի մեջ է՝ բազմիցս վերաբացահայտելով նույն ճշմարտությունները։ Բայց փորձը չի յուրացվում։ Կոորդինատային նոր համակարգի ստեղծումը հին համակարգին վերադառնալն է։ Նախկինում վերնախավը բաղկացած չէր սոսկ շատ փող ունեցողներից։ Կար մտավոր եւ հոգեւոր վերնախավ։ Այժմ ամբողջ աշխարհում մնացել է հզորության միայն մեկ՝ նյութական չափանիշը։ Կապիտալիզմի ճգնաժամ է, եկեղեցու եւ հավատքի ճգնաժամ։
– Ստացվում է՝ բարոյականությունն ընդհանրապես վերացե՞լ է։
– Այո, գրեթե վերացել եւ փոխակերպվել է։ Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու սերունդների միջեւ այդպիսի խզում կա, ինչու կապ չկա երեխաների հետ։ Երեխաներն արձագանքում են ոչ թե նրան, թե ինչ ես պատմում, այլ նրան, թե ինչ ես անում։ Երեխաներն ընկալում են այն, ինչ տեսնում են։ Իսկ տեսածը, այդ թվում՝ երկակի չափանիշները, որոնք նրանք ընկալում են որպես նորմ, կարող են ծնողների հետ դաժան կատակ խաղալ։
– Ի՞նչ եք փորձում սովորեցնել ձեր երեխաներին։
– Սեփական սխալներն անել եւ սեփական փորձը ձեռք բերել։ Անհնար է ստիպել նրանց կրկնել քո կյանքը, նրանք պետք է ունենան իրենցը։ Ես ու Ռուբենը միակարծիք ենք, որ որպես ծնողներ մեր խնդիրն է երեխաներին ընտրության հնարավորություն տալը, այլ ոչ թե նրանց փոխարեն ընտրություն կատարելը։ Մենք նրանց ներշնչում էինք՝ որքան շատ բան գիտեն, այնքան ավելի լայն է նրանց ընտրությունը։ Մաթեմատիկան, օտար լեզուները, ինչ-որ բան իմանալու ցանկությունը տալիս են ընտրության հնարավորություն։ Իսկ եթե ոչինչ չես սովորում, ոչինչ չգիտես, ուրեմն, նաեւ ընտրություն չունես։
Լուսանկարը` ընտանեկան արխիվից
Ավագ երեխաների նկատմամբ մենք շատ ավելի պահանջկոտ էինք, քան կրտսերների։ Հնարավոր է՝ մեր եւ Ռուբենի վրա ազդել է հոգեբան եւ մանկավարժ Արտեմ Սոլովեյչիկի հետ զրույցը, որը պնդում է, որ ամենակայուն անհատականությունները ձեւավորվում են ազատության միջոցով դաստիարակության արդյունքում։ Սա մենք իրականացրինք մեր կրտսեր երեխաների դեպքում։ Ինչ-որ պահի դադարեցինք նրանց վերահսկել, եւ նրանք սկսեցին կայացնել ինքնուրույն, գիտակցված որոշումներ։
– Դուք կուզե՞ք, որ ձեր դուստրերի ընտանիքները լինեն ձեր ընտանիքի նման։
– Ես կուզեի, որ նրանց կյանքում եւս այդպիսի սեր լինի, ինչպիսին իմ եւ Ռուբենի սերն է։ Երբ քեզ զգում ես ոչ թե ուրիշի կեսը, այլ այն, որ դուք երկուսդ մեկ ամբողջի երկու մասերն եք։ Եվ սրանք պարզապես խոսքեր չեն։ Հիմա, երբ Ռուբենն իմ կողքին չէ, այնպիսի զգացողություն է, կարծես մարմնիս մի մասն ինձ հետ չէ։ Մենք ունենք միասնության եւ լիակատար ներդաշնակության զգացում։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ միշտ անամպ է ընթացել, սա նշանակում է, որ մենք սեր ունենք։ Իհարկե, ցանկանում եմ, որ իմ բոլոր երեխաներն իսկական սեր ունենան։
Ես հավատում եմ, որ սիրո երեխաները տարբերվում են, նրանց մեջ երջանկության կայծ է դրված։ Նրանք ընտանիքի կերպար ունեն։ Կարծում եմ՝ այն հարաբերությունները, որոնք տեսել են ծնողների հետ ապրելու ընթացքում, նրանք կտեղափոխեն իրենց ընտանիքներ։
Ընտանիքը շատ կարեւոր է։ Ինչ էլ ասեն ժամանակակից կյանքի անհատականացվածության մասին, մարդն իրեն մենակ վատ է զգում։ Բայց ընտանիքը մեծ աշխատանք է պահանջում։ Եվ ինչ-որ պահի ընտանիքի համար պետք է կարողանալ զոհաբերել սեփական շահերը, որպեսզի սեփական կյանքը համադրես կողակցիդ կյանքի հետ։ Իսկ երբ երեխաներ են ծնվում, պետք է ավելի շատ զոհաբերել։ Երեխաները, իհարկե, չեն գնահատի այդ զոհաբերությունը, բայց դրան պետք է հումորով վերաբերվել։
Լուսանկարը` ընտանեկան արխիվից
Մեր ընտանիքում «լուսավորչական պատրիարխատ» է։ Ես անմիջապես եւ գիտակցաբար Ռուբենին զիջեցի գլխավոր դերը եւ երբեք չեմ փորձել վիճարկել այն։ Սա անհատական ընտրության եւ յուրաքանչյուր զույգի հնարավորությունների հարց է։ Իմ դեպքում ես հասկանում էի, որ նման ուժեղ տղամարդու կողքին առաջինը լինելու հավակնությունը ծիծաղելի է։ Բայց մենք ունենք գործընկերային հարաբերություններ։ Ես միշտ ունեցել եմ զարգանալու եւ իմ գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։ Հենց դրա համար էլ կարող եմ օգնել որպես գործընկեր։ Եթե ես այդպիսի փորձ չունենայի, ապա, իհարկե, առանց Ռուբենի չէի կարող կողմնորոշվել։
– Ինչպե՞ս է փոխվել ձեր ընտանիքն այժմ։
– Ավագ երեխաներն իրենց ընտանիքներն ունեն։ Իսկ կրտսերները շատ են մեծացել։ Շատ հարցեր հիմա պետք է ինքնուրույն լուծել, շատ բաներ հիմա ավելի դժվար են տրվում։ Սա իր հետքն է թողել բոլորի վրա։ Բայց պետք է ասեմ՝ կեցցեն մեր երեխաները, նրանք տոկունությամբ են կրում այս ամենը։ Բոլորն էլ շատ են օգնում։ Նրանք հասկանում են, որ ամեն ինչ իմ ուսերին է եւ փորձում են թիկունք լինել։
– Հայկական լրատվամիջոցներում ընտանիքի անունից խոսում է Դավիթ Վարդանյանը։ Դո՞ւք եք այդպես որոշել։
– Մենք որոշումները միասին ենք կայացնում։ Մենք խորհուրդ ունենք։ Իսկ Դավիթը ընտանիքի անունից գլխավոր խոսնակն է։ Նա ազատ խոսում է ռուսերեն, հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, դա նշանակություն ունի։ Իրավիճակը ցույց տվեց, որ ես եւ Ռուբենը կարող ենք հպարտանալ մեր երեխաներով։
Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի «Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակը։ Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։
Կինոնկարի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ վեց տարի և մի քանի անգամ վերամշակվել 2020 թվականի պատերազմի, համավարակի, Արցախի շրջափակման և հայ բնակչության բռնի տեղահանման ֆոնին։
Արխիվային նյութերի, կինոխրոնիկայի ու պատմական սկզբնաղբյուրների հիման վրա ներկայացվել են Շուշիի ձևավորումն ու զարգացումը, քաղաքի հոգևոր ժառանգությունը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններն ու նորագույն պատմության դրվագները։ Ներառված են նաև հայ և ռուս փորձագետների ու գիտնականների մեկնաբանությունները։
Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի այլ երկրների ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի նկատմամբ ճնշումը պահպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ Էշվիլ քաղաքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կայանալիք Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ։
Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ են շարունակական դիվանագիտական ջանքեր՝ խաղաղ կարգավորման հասնելու, տարածաշրջանային կայունությունը վերականգնելու և Հորմուզի նեղուցով նավագնացության լիակատար ազատությունն ու անվտանգ տարանցումն ապահովելու համար։
Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ ԵՄ-ն ընդունել է լայնածավալ պատժամիջոցներ՝ թույլ չտալու Իրանին «շահագործել համաշխարհային տնտեսությունը և ֆինանսական համակարգն՝ իր թշնամական գործողությունները շարունակելու և միջազգային անվտանգությունը խաթարելու համար»: Բացի այդ, ըստ հայտարարության՝ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ իր անվտանգությունն ու շահերը, ներառյալ Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը պաշտպանելու համար:
«ԵՄ-ն ողջունում է ջանքերը՝ ապահովելու, որ Իրանը դադարեցնի իր ապակայունացնող գործունեությունը և բարի կամքով ներգրավվի խաղաղության շուրջ բանակցություններին, ներառյալ լրացուցիչ տնտեսական ճնշման, այդ թվում՝ ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողության միջոցով», – նշված է հաղորդագրության մեջ։
Շուրջ մեկ ամսվա դադարից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները վերսկսվել են։ Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանական կողմը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Լարակ կղզում։ Կան զոհեր և վիրավորներ։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ։ Իրանը նաև հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ԱԹՍ-ներ արձակելու մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:
Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։
Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։22-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՐԿ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 09:26-ին, իսկ լիովին մարել՝ 09:36-ին:
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. Օվերչուկ
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը ուղերձ է հղել բանտից։
«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր սրտացավ այս տարիների ընթացքում իրենց աղոթքներով, խոսքով, գործով և աջակցությամբ իմ և իմ ընտանիքի կողքին են եղել։
Հիմա, երբ առողջական վիճակս օր-օրի վատթարանում է՝ կենաց ու մահու այս կռվում, ապրելն անգամ դառել է պայքարի միջոց։ 2 տարի և 3 ամիս է ինչ գտնվում եմ բանտում՝ անհիմն, կեղծ, շինծու և ապօրինի դատավճռի արդյունքում և դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը։
Միգուցե մենք մի օր կունենանք այն պետությունը, որտեղ հայ լինելը և մարդը կլիննեն բարձրագույն արժեք, այլ ոչ թե թղթի վրա գրված լոկ ոսքեր, բայց հիմա ես միայն տեսնում եմ անարդարություն, անձնական և քաղաքական շահեր, որոնք մահ, ցավ ու տառապանք են պատճառում հայ ժողովրդին։ Իմ առողջական վիճակը և անարդար ազատազրկումը ցույց տվեցին, որ անպայն չէ ռազմագերի լինել Բաքվի բանտերում որպիսի հայտնվես և բախվես հայատյաց համակարգի ճիրաններում։
Եթե Բաքվի բանտերում հայ ռազմագերիները ապօրինի դատապարտված և զրկված են բոլոր իրավական և մարդկային իրավունքներից, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, ինչ կա և այն ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի բանտերում։
Սա այն հարցն է, որի պատասխանը պետք է տանք բոլորս։ Հիմա, երբ օր-օրի ավելացող ցավերն ու թուլացող տեսողությունս իմ բանտային առօրյայի մասն են դարձել՝ ավելի ու ավելի պարզ եմ տեսնում մարդկային ու ազգային արժեքների պակասն ու անհրաժեշտությունը պետական համակարգում։ Իշխանատենչ և անձնավորված քաղաքականության արդյունքում մեր պետությունը դարձել է անձնական և քաղաքական շահերի բախման պլացդարմ, որտեղ իրավունքը Սահմանադրությունը ու արդարությունը հայտնվել են վերջին տեղերում կամ առհասարակ բացակայում են, ինչի բացասական հետևանքները իր մաշկի վրա է զգում հայ ժողովուրդը և մեզանից յուրաքանչյուրը։
Ազատության, կյանքի և ապրելու իրավունքները չպետք է լինեն քչերի կամ ոմանց համար նախատեսված առավելություններ, այլ պետք է հասանելի լինեն բոլորին, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչ հասարակ ժողովուրդը հանուն հայրենիքի և հայոց պետականության զոհասեղանին է դրել իր կյանքն ու ազատությունը, քչերի համար այն վերածվել է առևտրի և հնարավորությունների շուկա։
Մի օրինակ կբերեմ Աստվածաշնչից, որը իմ կարծիքով տեղին կլինի (Մարկոս 12։41-44). «Հիսուսը գանձանակի մոտ նստած դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ և շատերը, որ հարուստ էին շատ էին գցում և մի աղքատ որբևայրի եկավ ու 2 լումա գցեց, որը 1 գրոշ է։ Նա աշակերտներին կանչեց իր մոտ և ասաց նրանց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ որբևայրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր գցողները, որովհետև բոլորն էլ իրենց ավելցուկից գցեցին, մինչդեռ սա իր չքավոր վիճակում գտնվելով գցեց իր բոլոր ունեցածը՝ իր ամբողջ ապրուստը»։
Մենք հայերս, որպես քրիստոնյա ազգ չպետք է հեռանանք Աստծուց և պետք է ամուր պահենք մեր ազգային արժեքները, ինչևէ, չգիտեմ դեռ ինչքան կկարողանամ իմ խոսքն ու միտքը ձեր հետ կիոսվեմ ,հաշվի առնելով իմ առողջական վիճակը և անարդար կալանքը, բայց կամփոփեմ այսպես՝ հանուն իմ հայրենիքի և ժողովրդի զոհաբերեցի ամեն ինչ և հիմա ինձ միայն կյանքս է մնացել և ինչպես ասացի, ասելն անգամ դարձել է պայքարի միջոց։ Առողջ եղեք և Աստված ձեզ պահապան», – գրել է Արթուր Վարդանյանը, որը դատարանի ապօրինի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման։
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել «փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»:
«Երկրի ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ստորագրված համատեղ հռչակագրի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի եւ երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարեւոր գործնական դրսեւորումներ: Ղեկավարները նաեւ ողջունել են գործարար համայնքների միջեւ շփումները եւ մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
Կողմերը նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարեւոր դերը եւ ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարեւորությունը՝ համաձայն երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Երկու երկրի ղեկավարները քննարկել են TRIPP-ի իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը եւ ընդգծել «TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարեւորությունը»։
«Ղեկավարները դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարեւորությունը փոխադարձ վստահության ամրապնդման եւ խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տեւական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը եւ կապակցվածության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում: