Blog

  • Այսուհետ՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը օրենք է ստորագրել | Հայաստան

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը, ըստ որի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարության։ 

    «Նախարարության նոր անվանումը պայմանավորված է նրանով, որ նախարարության գործունեության ոլորտներն իրենց էությամբ վաղուց արդեն դուրս են եկել բացառապես սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների արձագանքելու շրջանակից և ընդգրկում են մարդու կյանքի որակի, զբաղվածության, ժողովրդագրության, ընտանիքի բարեկեցության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված ուղղությունները, ուստի նախարարության անվանումն ու լիազորությունները պետք է արտացոլեն այդ ընդլայնված առաքելությունն ու սահմանադրական դերակատարությունը»,- նշում են նախարարությունից։

  • Քրիստինե Մարգարյանը առաջին անգամ ցույց է տվել ամուսնուն

    Վերջին տարիների ընթացքում բլոգեր Քրիստինե Մարգարյանը շատ մեծ հայտնիություն ձեռք բերեց։ Հազարավոր մարդիկ ամեն օր հետևում են նրան և սիրում բլոգերի զվարճալի տեսանյութերը։

    Բլոգերը տևական ժամանակ է ինչ ամուսնացած է և վայելում է մայրության բերկրանքը, սակայն Քրիստինեն այս ողջ ընթացքում ամուսնու հետ լուսանկարները այնպես էր հրապարակում, որ չերևա նրա դեմքը։

    Արդեն այսօր Քրիստինե Մարգարյանը առաջին անգամ հանրությանն է ներկայացրել ամուսնուն։ Ընկերներն ու հետևորդները շտապել են երջանկություն մաղթել զույգին։

  • ԱՄՆ-ն հայտարարել է Հորմուզում իրանական հրթիռային կայաններին հասցրած հարվածի մասին․ ԻՀՊԿ-ն խոստացել է պատասխանել Լարակ կղզու շրջանում հասցված հարվածին

    ԱՄՆ-ի զինված ուժերը հարված են հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական հրթիռային կայաններին, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

    Ըստ նրա, սա դարձել է ԱՄՆ-ի առաջին ռազմական գործողությունը Իրանի դեմ մոտ մեկ ամսվա ընթացքում։

    Աղբյուրի տվյալներով, ամերիկյան ուժերը հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայանների վրա, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել և նեղուցում ծովային ականներ տեղադրել։ Պաշտոնյան խոսել է անանունության պայմանով, քանի որ խոսքը զգայուն ռազմական տեղեկատվության մասին է։

    Իր հերթին իրանական Mehr գործակալությունը հայտնել է Հորմուզի նեղուցում գտնվող Լարաք կղզու շրջանում պայթյունների ձայների մասին։

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հարձակման փաստը։ Տարածված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն հայտնում է մի քանի զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու մասին։ Հարվածի պատասխանատվությունը դրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, ինչպես նաև հայտարարվել է, որ հարձակումը «կհանգեցնի ագրեսորի պատժին»։

    Միջադեպը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ ամերիկացի զինվորականներն ավարտել էին Հորմուզի նեղուցի միջազգային նավարկության ուղիները ծովային ականներից մաքրելու գործողությունը։

    Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթի առևտրի կարևորագույն ուղիներից մեկն է։ Դրա հնարավոր ականապատումը կամ նավարկության սահմանափակումը վտանգ է ստեղծում էներգակիրների մատակարարումների խափանումների համար։

  • Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին





     

     Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դիմել է Պարսից ծոցի երկրներին, կոչ անելով նրանց բացահայտել «իրական թշնամուն» և չտրվել նրա «նենգ ծրագրերին»։

    Ուղերձը հրապարակվել է Tasnim լրատվական գործակալության կողմից։

    «Իսլամը և նրա հետևորդները, անցնելով դժվար և անհանգիստ շրջաններով և բազմաթիվ ցնցումներով, հասել են ճակատագրական և վճռորոշ փուլի», – ասվում է Խամենեիի ուղերձում։

    Իրանի գերագույն առաջնորդը ընդգծել է, որ թշնամին՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը, ձգտում են «բաժանել իսլամական ազգը»։ Այնուամենայնիվ, նա պնդել է, որ «ճշմարտության՝ ստի նկատմամբ» վերջնական հաղթանակի հեռանկարները այժմ ավելի մոտ են, քան երբևէ։

    Ուղերձում Իրանի առաջնորդը ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին անվանել է ոչ միայն Թեհրանի և «Իսլամական դիմադրության ճակատի», այլև ամբողջ իսլամական ազգի թշնամիներ, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների։

    Ապրիլին Իրանի գերագույն առաջնորդը դիմել էր իր Պարսից ծոցի հարևաններին՝ կոչ անելով նրանց «ճիշտ կողմը բռնել» և «չտրվել սատանայի կեղծ խոստումներին»։ Այնուհետև նա խոստացավ, որ Թեհրանը «հանգիստ չի թողնի ԱՄՆ-ին և Իսրայելին մենակ» և կպահանջի փոխհատուցում Իրանին պատճառված բոլոր վնասների համար։

     




    դիտվել է 145 անգամ


    Լրահոս


    Ես բանակի ինքնшսպшնություններին չեմ հավատում․ Տիգրան Չոբանյան (video)



    Փաշինյանը կարմիր գիծ է հատել․․․ զգուշացումներ իրար հետևից․ Հայկ Նահապետյան (video)



    «Սյունիքի օրերը լինելու են հաշված․ ի՞նչ է Բիշքեկում զեկուցել Փաշինյանն Ալիևին» (video)



    Սպետեմբերի 27-ին՝ պատերազմի օրը, հանդիպեցի Բակո Սահակյանին․ Չոբանյանը բացառիկ պատմություն հիշեց (video)



    Փաշինյանը դժբախտաբար մի բան է հասկացել՝ խփում է ու փուչիկի պես տրաքացնում․ Սուրեն Սուրենյանց (video)



    Լևոն Քոչարյա՛ն, դու պարտավոր ես այդ քայլն անել․ էդ մենակ քո թասիբի հարցը չի․ Տիգրան Չոբանյան (video)



    Ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին



    Զախարովան ասել է կեսը, ես կասեմ մնացածը․ Սուրեն Սուրենյանց (video)



    «Պուտինի մատերի հետքը մնալու է Նիկոլի դեմքին․ ծանր է լինելու»․ Տիգրան Չոբանյան (video)



    «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է



    «Պապիկյան Սուրոյի գալուց 2 օր հետո նույն զորամասում մարդ են կրակում»․ Հայկ Նահապետյան (video)



    Պուտինի հետ հանդիպումից մեծ վախ ունեմ, Ռուսաստանը էլ խաղը չի կարող շարունակել․ Սուրեն Սուրենյանց (video)



    ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին



    Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը



    «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել



    Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից



    Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները



    Ռուսաստանն ասաց՝«задний» չի դնելու, Հայաստանը պատասխան պիտի տա (video)



    Թուրքիան ու Սիրիան ավարտել են



    Էդ ցիլոյով մենակ թիթեռ են բռնում, խլուրդ չեն բռնում․ Բագրատ Միկոյան (video)



    Խարգ կղզին ոչնչացվե՞լ է



    Մնաց 2 օր․ Նիկո՛լ, սատանի մայլեն քյանդրբազություն մի արա, թե չէ․․․ Արման Աբովյան (video)



    Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ



    «Ալիևը սպասում է․ ե՞րբ են գալիս 300 հազար ադրբեջանցիները» (video)



    «Ալենը սովորաբար սեղանի տակ է լինում, հիմա սեղանի վրա է»․ Հայկ Նահապետյան (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Սերունդների հատման կետում. Աղվերան – Mediamax.am

    Ալեքսանդր Արխանգելսկի

     

    Դպրոցական մի ժանր կա, հավերժականների շարքից. «Ինչպես անցկացրի այս ամառը»: Շարադրությունը գրում են երեխաները, դրանով հիանում են տատիկներն ու պապիկները, ծնողները հետեւում են նկարագրվածի ճշգրտությանը, իսկ գնահատում են ուսուցիչները: Իսկ ի՞նչ կլինի, եթե 

    խախտենք ավանդույթներն ու խառնենք դերերը: Գնահատումը հանձնարարենք երեխաներին, հանգիստը վստահենք ծնողներին, դիտարկումը՝ ավագներին, ընդ որում՝ յուրաքանչյուրին անձնական ընտրության իրավունք տալով: Այդ դեպքում կստանանք մոտավորապես այն, ինչ տեղի էր ունենում օգոստոսին զով Աղվերանում՝ Երեք Սերունդների Դպրոցի երջանիկ շաբաթը:

    Ալեքսանդր Արխանգելսկին Ալեքսանդր Արխանգելսկին

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Ի՞նչ Դպրոց է սա: Ինչո՞ւ է այն երջանիկ: Փորձեմ պատասխանել:

     

    Ավագ սերունդը՝ մայրիկներից ու հայրիկներից մինչեւ տատիկներն ու պապիկները, սովորաբար ցանկանում է հանգստանալ երեխաների հետ, բայց փոքր-ինչ առանձին: Այնպես, որ տարբեր տարիքի երեխաները ներգրավվեն տարբեր, այդ թվում՝ մեծահասակների հետաքրքրությունների մեջ, իսկ ավագները կարողանան հանգիստ լսել լուսավորչական դասախոսություններն ու քննարկումներ վարել: Ճաշին եւ լողավազանում բոլորը միասին լինեն, իսկ դասախոսություններին՝ ըստ ցանկության: Ընդ որում՝ ուզում ես՝ երեխաների հետ արի, ուզում ես՝ առանց նրանց, ամեն մարդ իր գլխի տերն է։ Աղվերանի ծրագիրն այնպես էր կառուցված, որ բոլորը առնչվեին միմյանց, յուրաքանչյուրը կարողանար ընդհանուր տարածության մեջ ներգրավվել, եւ որ ոչ ոք մյուսին 

    չխանգարեր: Երեխաները ֆիլմ էին նկարահանում երիտասարդ, տաղանդավոր ռեժիսոր Արթուր Պետրոսյանի հետ: 

    Իվան Միկիրտումովը Իվան Միկիրտումովը

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Երբ ցանկանում էին՝ մասնակցում էին մեծահասակների զրույցներին: Իվան Միկիրտումովի հետ՝ խաղի փիլիսոփայության մասին, կամ Մարկ Գրիգորյանի հետ՝ այն մասին, թե ինչպես Երեւանը պահմտոցի խաղում իր բնակիչների հետ: Երեկոյան, երբ փոքրերը տարված էին «Մաֆիա» խաղալով, ավագները վավերագրական կինո էին դիտում եւ քննարկում էին ֆիլմերը հեղինակների հետ:

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Այս ամենը հակասում է «ճիշտ» ամառային ճամբարին, որտեղ սերունդներն տարանջատված ենմ որտեղ զբաղվում ենք կա՛մ ավագներով կա՛մ փոքրերով, առաջարկում ենք կա՛մ հանգիստ, կա՛մ լուսավորչություն, կա՛մ տատիկ-պապիկներ, կա՛մ մայրիկ-հայրիկներ: Բայց նա, ով այդ տոթ օրերին Աղվերանում էր, հայտնվում էր ոչ թե հին կանոնների գոտում, այլ նոր փորձառության տարածության մեջ: Երբ արդեն հիշատակված Իվան Միկիրտումովը վարում էր փոքրիկների համար նախատեսված փիլիսոփայության դասընթացը, երեխաները ճչում էին հիացմունքից. նրանց համար ամեն ինչ պարզ էր, հետաքրքիր ու կարեւոր: Երեխաները հատուկ պատրաստված չէին, այն պարզապես խելացի ու անկաշկանդ, եւ նրանց դեռ չէին հասցրել բացատրել, թե փիլիսոփայությունն անհասանելի մի բան է: 

    Ալեքսանդր Ֆարամազյանը Ալեքսանդր Ֆարամազյանը

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Կամ երբ հայտնի երեւանցի ռեստորատոր Ալեքսանդր Ֆարամազյանը բաց երկնքի տակ կազմակերպում էր կծու մրգային ապուրների պատրաստման վարպետության դաս, իսկ եփելու ամենաթեժ պահին երկինքը իսկական հեղեղ էր պարգեւում: Քիմիկոս ու խոհարար Օլգա Զանեգինան համերի ընկալման փորձեր էր անում՝ թե որ սպասքի մեջ է ուտելիքն ավելի առատ թվում, իսկ թխվածքները՝ ավելի քաղցր: Կամ երբ արհեստական բանականության ոլորտի երեւանյան սթարթափի հիմնադիրները «մատների վրա» ցույց էին տալիս, թե ինչպես կարող է ԱԲ-ն մոնտաժել տեսանյութերը, եւ իրականում ինչով է սպառնում (կամ միայն թվում է, թե սպառնում է) մեզ բոլորիս:

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Երբ համադրվում են տարիքները՝ առանց ճնշման ու բռնության, ձեւավորվում է վստահության եւ համատեղ ստեղծագործության այն մթնոլորտը, հանուն որի մարդիկ գնում են նման ճամբարներ: Աղվերանն այս ամռանն հյուրընկալեց երեւանցիներին, Թբիլիսիի բնակիչներին, ընտանիքներ Կիպրոսից, Իսրայելից, Ռուսաստանից ու ԱՄԷ-ից։ Եվ բոլորը համատեղվեցին:

    Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց

    Անշուշտ, աղվերանյան նախագիծը միակը չէ աշխարհում: Բայց նման ճամբարները այնքան էլ շատ չեն, եւ կարեւոր է, որ դրանցից մեկն այժմ իր տունն է գտել Հայաստանում: Մի երկրում, որտեղ զարգացնող մանկավարժության փորձը միշտ առկա է եղել. բավական է հիշել Հենրիկ Իգիթյանին, ում անունն է կրում Մանկական ստեղծագործության թանգարանը: Եվ որտեղ վաղուց արդեն հասկացել են՝ կանոնները գոյություն ունեն դրանք ողջամտորեն խախտելու համար: Իսկ այդ խախտումներից նոր եւ ազատ համակարգ է կառուցվում:

  • Բիշքեկում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը

    Բիշքեկում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Սի ԾինփինըԲիշքեկում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։

    «Ռուսաստանը պատրաստ է աշխատել ՉԺՀ-ի հետ՝ երկրների միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու համար»,- ասել է Պուտինը Սիի հետ հանդիպման ժամանակ:

    Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բոլոր ոլորտներում։

  • Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:

    Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գ

  • Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվի


    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։

    Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։
    Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է համայնքային զարգացման տարեկան ֆինանսական ներդրումներ կատարելու պարտավորություն՝

    • շինարարության փուլում՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,
    • արտադրության փուլում՝ տարեկան 7 մլն կամ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված համապատասխան ժամանակահատվածում ոսկու միջին գնից,
    • 2025 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն ընկած առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

    Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ», որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։


    Փաստաթուղթը ստորագրել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։

    Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

    Համաձայնագրի նպատակն է ծրագրի ազդեցության ենթակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության տրամադրման, կառավարման, բաշխման և վերահսկողության միասնական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանումը։

    Համաձայնագրով սահմանված ազդակիր բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ամռան շրջանում Իսպանիայում արտակարգ շոգ եղանակի հետ կապված մահերի թիվը հասել է պատմական առավելագույնի. երկրում տապի պատճառով մահացել է 5232 մարդ: Այս մասին հաղորդում է Democrata պարբերականը։

    Նշվում է որ 2015 թվականից անցկացվող Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալների համաձայն՝ այս ցուցանիշներն արդեն գերազանցել են անցյալ տարիների առավելագույն մեծությունները. 2022 թվականին գրանցվել է 4789 մահ, իսկ 2023 թվականին՝ 3035 մահ:

    Այս ամռանը շոգի հետևանքներից մահացածների ճնշող մեծամասնությունը 65 տարեկանից բարձր քաղաքացիներ են. այդ կատեգորիային է բաժին ընկնում 5048 դեպք: Առավել խոցելի խումբը մնում են 85 տարեկանից բարձր իսպանացիները: Միայն 2026 թ. օգոստոսին բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է 2147 մարդ:

    Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները հայտնել էին, որ 2026 թվականի առաջին կեսը թագավորությունում դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում: 2026 թ. հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիսը, իսկ հուլիսն՝ ամենաշոգը և ամենաչորայինը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1961 թվականից:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Շիշկերտը և գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

    2026 թ օգոստոսի 20-ին մեր ստեղծագործական խումբը ուխտագնացություն կատարեց Շիշկերտի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։

    17-րդ դարում կառուցված տաճարը միանավ շինություն է։

    Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է մի քանի անվանումներով՝ Իշկերտ, Հեշկիրտ, Հիշկետ, Շահիգետ, Շաշկերտ և այլն։

    Գյուղը գտնվում է Խուստուփ լեռան հարավային լեռնալանջի ստորոտում։

    1959 թվականին գյուղն ուներ 636 բնակիչ։

    Գյուղում և շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր։

    Այդտեղ է ծնվել (1942 թ) հայոց բանակի գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Հայրապետյանը։

    Գյուղով է հոսում Շիշկերտ գետակը՝ Ծավ (Բասուտա) գետի ձախակողմյան վտակը։

    Շիշկերտ գետակը Մազրա գետակի հետ միանալով կազմում է Ծավ գետը։

    Գյուղից հյուսիս Շիշկերտ լեռնագագաթն է (Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան կողմում), բարձրությունը 2735 մ։

    Շիշկերտ անվանման նախաձևին առաջին անգամ հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Շաշիգեն (փարիզյան հրատարակության մեջ՝ Շաշիկէտ, մոսկովյանում՝ Շաշոյ գետ, իսկ N 6271 ձեռագրում՝ Շաշիգետ)։

    ***

    Շիշկերտ գյուղի հին գերեզմանատանն է հանգչում Առաքել զորապետը, ով Դավիթ Բեկի ազատագրական պայքարի ժամանակ Մեղրու տարածաշրջանի հրամանատարներից էր։

    2022 թ ապրիլի 20-ին մենք այցելեցինք Առաքել զորապետի գերեզման և խոնարհվեցինք նրա հիշատակի առջև։

    Տապանաքարի հարավային երեսին քանդակված է գուրզաձև մի պատկեր (երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան, որ գործածում էին իբրև զենք, իբրև լախտ)։

    ***

    Շիշկերտի մասին հիշում է Ղևոնդ Ալիշանը։

    Ահա՝ «Բոստ (Բասուտ) գետի հովիտն արևմուտքից Մեղրու հովիտն անջրպետող լեռներից ձգվում է սակավ խոտորմամբ՝ երկու կողմից վտակներ ընդունելով իր մեջ։ Երկու սկիզբ է արձանագրված սրա համար մի ձորի գլխին կա Շեշկերտ (կամ Իշկերտ), ըստ Հին ցուցակի՝ Շաշիգետ գյուղը։

    Այստեղ հարյուր հիսուն զինյալ հայեր անտառախիտ վայրում դարանամուտ լինելով՝ ժամանակին արգելք եղան Բարկուշատի Փաթ Ալի խանի զորքերի անցումին և այլ գնդերի օգնությամբ նրանցից 4000 մարդ կոտորեցին։ Քիչ ժամանակ անց Դավիթ Բեկն այստեղ գլխատել տվեց Պապ զորավարին, որովհետև նա խուսափել էր առճակատել Որդվատի Սափիղուլի խանի զորքերի հետ։ Այնտեղից Դավիթ Բեկը շարժվեց դեպի Կեմանցու դաշտավայրը, որի դիրքն ինձ անծանոթ է»։

    ***

    Խուստուփ լեռան մարգարիտը այդպես է Սերո խանզադյանը կոչել Շիշկերտ գյուղը։

    1933-ին մեր մեծ հայրենակիցն ու մեծ արձակագիրն այսպես է տեսել Շիշկերտը «Ղափանի Շիժկերտ գյուղ գնալու համար պետք է մտնես Բասուտա գետի խոր կիրճը, անցնես թանձր ծմակների միջով, ելնես գլորվող լանջեր, կտրես անհամար ձորակներ, ոտքով մի ամբողջ օրվա ճանապարհ։

    Մեր գլխավերևը կախված է Խուստուփ լեռը՝ ժայռեղեն սլաքներով։ Թվում է այս քայլին չէ, հաջորդին լեռը կփլվի մեր գլխին։

    Սև մոշի ճութերն ուղղակի մտնում են բերանս։ Քարերը լխկվել են կաթած հոնից։

    Ես ահ եմ զգում բերդերի, ամրոցների ու հովազների բուն այս լեռնափնթոր Կովսական գավառից։

    Ասրին յուրովի է բացատրում այդ անունը

    – Այսինքն թե՝ գովասական, մեր Շիշկերտն էլ, այսինքն ասաց՝ բարձր ստեղծած գյուղ։

    Ես նրան ասում եմ, որ 150 տարի առաջ գրված մի մատյանում Շիշկերտ չէ, այլ Շաշիգետ։

    – Էս ձորում հինգ շեն կա՝ Շիշկերտը, Կեմանցը, Ծավը, Մազրան։ Հինգերորդն էլ Ներքին Հանդն է։ Բասուտա ձորում հինգ շեն էլ ավերակ է՝ Արցախամայրի, Մայրի, Լուց Մայրի, Դից Մայրի, Թեք Մայրի։

    Հինգ հարյուր տարի առաջ Խուստուփ լեռը գռմռացել, միջից ծուխ է արձակել։ Շիշկերտցիք քոչել գնացել են Արևիք գավառի Լիճք գյուղում հիմնվել։

    Երկու հարյուր տարի հետո Լիճք գյուղի տանուտեր Սահակը որսի է գալիս Շիշկերտ։ Գալիս տեսնում է անասուններն ապականել են իր պապերի գերեզմանները։ Իր յոթ եղբայրներին Լիճքից բերում է Շիշկերտ, նորից շենացնում։

    Շիշկերտը մի բուռ քարացեխ գյուղ է՝ ծոցերում ուրցի հոտ և բոված տկողին։

    Մաքուր, չքնաղ գյուղ է Շիշկերտը․․․»։

    Սերո Խանզադյանը հաջորդ անգամ Շիշկերտ է այցելել 1951 թ օգոստոսին։

    Երրորդ անգամ արձակագիրը Շիշկերտ է այցելել 1973 թ սեպտեմբերին։

    Արձանագրում է. «Եկել եմ իմ Կովսական գավառի Ծավ գյուղ։ Գյուղում շատ նոր տներ են շինել։ Շիշկերտն իր 331 բնակչով վերևից տեղափոխվել, եկել է այստեղ՝ Ծավ»։

     

    Սամվել Ալեքսանյան