Ալեքսանդր Արխանգելսկի
Դպրոցական մի ժանր կա, հավերժականների շարքից. «Ինչպես անցկացրի այս ամառը»: Շարադրությունը գրում են երեխաները, դրանով հիանում են տատիկներն ու պապիկները, ծնողները հետեւում են նկարագրվածի ճշգրտությանը, իսկ գնահատում են ուսուցիչները: Իսկ ի՞նչ կլինի, եթե
խախտենք ավանդույթներն ու խառնենք դերերը: Գնահատումը հանձնարարենք երեխաներին, հանգիստը վստահենք ծնողներին, դիտարկումը՝ ավագներին, ընդ որում՝ յուրաքանչյուրին անձնական ընտրության իրավունք տալով: Այդ դեպքում կստանանք մոտավորապես այն, ինչ տեղի էր ունենում օգոստոսին զով Աղվերանում՝ Երեք Սերունդների Դպրոցի երջանիկ շաբաթը:
Ալեքսանդր Արխանգելսկին
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Ի՞նչ Դպրոց է սա: Ինչո՞ւ է այն երջանիկ: Փորձեմ պատասխանել:
Ավագ սերունդը՝ մայրիկներից ու հայրիկներից մինչեւ տատիկներն ու պապիկները, սովորաբար ցանկանում է հանգստանալ երեխաների հետ, բայց փոքր-ինչ առանձին: Այնպես, որ տարբեր տարիքի երեխաները ներգրավվեն տարբեր, այդ թվում՝ մեծահասակների հետաքրքրությունների մեջ, իսկ ավագները կարողանան հանգիստ լսել լուսավորչական դասախոսություններն ու քննարկումներ վարել: Ճաշին եւ լողավազանում բոլորը միասին լինեն, իսկ դասախոսություններին՝ ըստ ցանկության: Ընդ որում՝ ուզում ես՝ երեխաների հետ արի, ուզում ես՝ առանց նրանց, ամեն մարդ իր գլխի տերն է։ Աղվերանի ծրագիրն այնպես էր կառուցված, որ բոլորը առնչվեին միմյանց, յուրաքանչյուրը կարողանար ընդհանուր տարածության մեջ ներգրավվել, եւ որ ոչ ոք մյուսին
չխանգարեր: Երեխաները ֆիլմ էին նկարահանում երիտասարդ, տաղանդավոր ռեժիսոր Արթուր Պետրոսյանի հետ:
Իվան Միկիրտումովը
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Երբ ցանկանում էին՝ մասնակցում էին մեծահասակների զրույցներին: Իվան Միկիրտումովի հետ՝ խաղի փիլիսոփայության մասին, կամ Մարկ Գրիգորյանի հետ՝ այն մասին, թե ինչպես Երեւանը պահմտոցի խաղում իր բնակիչների հետ: Երեկոյան, երբ փոքրերը տարված էին «Մաֆիա» խաղալով, ավագները վավերագրական կինո էին դիտում եւ քննարկում էին ֆիլմերը հեղինակների հետ:
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Այս ամենը հակասում է «ճիշտ» ամառային ճամբարին, որտեղ սերունդներն տարանջատված ենմ որտեղ զբաղվում ենք կա՛մ ավագներով կա՛մ փոքրերով, առաջարկում ենք կա՛մ հանգիստ, կա՛մ լուսավորչություն, կա՛մ տատիկ-պապիկներ, կա՛մ մայրիկ-հայրիկներ: Բայց նա, ով այդ տոթ օրերին Աղվերանում էր, հայտնվում էր ոչ թե հին կանոնների գոտում, այլ նոր փորձառության տարածության մեջ: Երբ արդեն հիշատակված Իվան Միկիրտումովը վարում էր փոքրիկների համար նախատեսված փիլիսոփայության դասընթացը, երեխաները ճչում էին հիացմունքից. նրանց համար ամեն ինչ պարզ էր, հետաքրքիր ու կարեւոր: Երեխաները հատուկ պատրաստված չէին, այն պարզապես խելացի ու անկաշկանդ, եւ նրանց դեռ չէին հասցրել բացատրել, թե փիլիսոփայությունն անհասանելի մի բան է:
Ալեքսանդր Ֆարամազյանը
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Կամ երբ հայտնի երեւանցի ռեստորատոր Ալեքսանդր Ֆարամազյանը բաց երկնքի տակ կազմակերպում էր կծու մրգային ապուրների պատրաստման վարպետության դաս, իսկ եփելու ամենաթեժ պահին երկինքը իսկական հեղեղ էր պարգեւում: Քիմիկոս ու խոհարար Օլգա Զանեգինան համերի ընկալման փորձեր էր անում՝ թե որ սպասքի մեջ է ուտելիքն ավելի առատ թվում, իսկ թխվածքները՝ ավելի քաղցր: Կամ երբ արհեստական բանականության ոլորտի երեւանյան սթարթափի հիմնադիրները «մատների վրա» ցույց էին տալիս, թե ինչպես կարող է ԱԲ-ն մոնտաժել տեսանյութերը, եւ իրականում ինչով է սպառնում (կամ միայն թվում է, թե սպառնում է) մեզ բոլորիս:
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Երբ համադրվում են տարիքները՝ առանց ճնշման ու բռնության, ձեւավորվում է վստահության եւ համատեղ ստեղծագործության այն մթնոլորտը, հանուն որի մարդիկ գնում են նման ճամբարներ: Աղվերանն այս ամռանն հյուրընկալեց երեւանցիներին, Թբիլիսիի բնակիչներին, ընտանիքներ Կիպրոսից, Իսրայելից, Ռուսաստանից ու ԱՄԷ-ից։ Եվ բոլորը համատեղվեցին:
Լուսանկարը` Երեք Սերունդների Դպրոց
Անշուշտ, աղվերանյան նախագիծը միակը չէ աշխարհում: Բայց նման ճամբարները այնքան էլ շատ չեն, եւ կարեւոր է, որ դրանցից մեկն այժմ իր տունն է գտել Հայաստանում: Մի երկրում, որտեղ զարգացնող մանկավարժության փորձը միշտ առկա է եղել. բավական է հիշել Հենրիկ Իգիթյանին, ում անունն է կրում Մանկական ստեղծագործության թանգարանը: Եվ որտեղ վաղուց արդեն հասկացել են՝ կանոնները գոյություն ունեն դրանք ողջամտորեն խախտելու համար: Իսկ այդ խախտումներից նոր եւ ազատ համակարգ է կառուցվում:
Leave a Reply