Blog

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

    Երևանում օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո, 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Քամին հարավարևելյան և արևելյան4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5 ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 ։

  • Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ | Քաղաքականություն

    ՌԴ Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

    «Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակի, շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։ Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։ Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք»,-ասվում է Զատուլինի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

  • ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ի՝ հուլիսի վերջից ի վեր Իրանի վրա առաջին հարվածը «ճակատագրական սխալ» է անվանել

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ գեներալ Հոսեյն Մոհեբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է «ռազմավարական և ճակատագրական սխալ»՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը դրա համար կվճարի հետևանքներով թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում, հաղորդում է Fars-ը։

    «Սա Թրամփի ռեժիմի ռազմավարական և ճակատագրական սխալն էր տնտեսական պատերազմի ընթացքում՝ սխալ, որը ուժերի հավասարակշռությունը կփոխի ոչ հօգուտ դրա նախաձեռնողների և կհանգեցնի ծանր հետևանքների»,- հայտարարել է Մոհեբին։

    Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հուլիսի վերջից ի վեր առաջին անգամ հարված է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցում գտնվող Լարաք կղզու վրա տեղակայված ԻՀՊԿ-ի երկու հրթիռային արձակման կայանքների վրա։ Ամերիկացի պաշտոնյայի տվյալներով, իրանական ստորաբաժանումները պատրաստվում էին նեղուցում ծովային ականներով հրթիռներ արձակել։

    Վաշինգտոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է՝ միջազգային նավագնացության երթուղու նոր ականապատումը կանխելու համար։ Անցյալ շաբաթ ամերիկացի զինվորականներն ավարտել էին Հորմուզի նեղուցի հիմնական նավագնացական ուղու ականազերծումը։

    Իրանական կողմը հաստատել է հարձակումը։ ԻՀՊԿ-ում հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինծառայողներ և քաղաքացիական անձինք՝ չհստակեցնելով զոհերի ճշգրիտ թիվը, և հայտարարել են ԱՄՆ-ի գործողություններին պատասխանելու մտադրության մասին։

    Հարվածը դարձավ հուլիսի վերջում հայտարարված դադարից հետո Իրանի դեմ ամերիկյան ռազմական ուժի կիրառման առաջին հայտնի դեպքը։ Այսպիսով, տեղի ունեցածը դարձավ Հորմուզի նեղուցի՝ համաշխարհային նավթային առևտրի առանցքային երթուղիներից մեկի շուրջ լարվածության նոր փուլ։

  • Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան





    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա։

    Նրա խոսքերը մեջբերում է Iran International-ը։

    «Մենք պատերազմի չենք ձգտում, և սա հստակ ուղերձ է, որը փոխանցել ենք աշխարհին», — հայտարարել է Փեզեշքիանը։ — «Սակայն մենք երբեք լուռ չենք հետևի որևէ ագրեսիայի և վճռական պատասխան կտանք»։

    Նա ընդգծել է, որ տարածաշրջանում անկայունությունն ու անկարգությունները ոչ մի երկրի օգուտ չեն բերի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։

    Փեզեշքիանը այս հայտարարություններն արել է Թեհրանից Բիշքեկ (Ղրղզստան) մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։




    դիտվել է 67 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջ


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն Տոլյատիում է և այժմ բուժզննում է անցնում տեղի «Ակրոն» ակումբ տեղափոխությունն ավարտին հասցնելու նպատակով:

    Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի դիմաց ռուսական ակումբը կվճարի 70 միլիոն ռուբլի: Կողմերը նախատեսում են կնքել երկարաժամկետ համաձայնագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի ամառը: Հատկանշական է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Հովհաննիսյանը լեգեոներ չի համարվի:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Փրկարարի առաքելությունը սկսվում է օգնության կանչից և ավարտվում այն ժամանակ, երբ մարդն արդեն վտանգի մեջ չէ։ Հատկապես լեռնային դժվարանցանելի տեղանքում դեպքի վայր հասնելը փրկարարական աշխատանքի համար դառնում է բարդ փուլերից մեկը։

    Օգոստոսի 30-ին Քարուտ գյուղի հարակից լանջին «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել էր, և երբ վարորդը փորձել էր փոխել այն, վնասել էր ոտքը։

    Դեպքի վայր մեկնած Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մինչ տուժածին հասնելը մոտ 4 կիլոմետր անցել են ոտքով։

    Ծառայողների արագ արձագանքի ու համակարգված աշխատանքի շնորհիվ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Նա անվտանգ դուրս է բերվել դժվարանցանելի տեղանքից և տեղափոխվել հիվանդանոց։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հնդկաստանի վարչապետը հայերեն գրառում է կատարել Փաշինյանի հետ հանդիպումից հետո

    Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով, որ հիանալի հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

     

    «Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։

     

    Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- գրել է Մոդին:

  • Դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահման |

    Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։

    Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։

    «Ենթակառուցվածքների զարգացումն առանցքային է տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերում Հայաստանի արդյունավետ ներգրավման համար»,- նշված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։ 

  • Ավինյան, ոտքերիդ տակն էի մաքրում, իմ տու՞նն ես քանդում, աղբանոցի մեջ ենք ապրում, դա էլ չեք թողնում. Շենգավիթի բնակիչ

    Ավինյան, ոտքերիդ տակն էի մաքրում, իմ տու՞նն ես քանդում, աղբանոցի մեջ ենք ապրում, դա էլ չեք թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից մեկը, ում տունը այսօր քաղաքապետարանը պատրաստվում էր քանդել:

    «Բա դուք մեզ չե՞ք խղճում, էս ի՞նչ եք անում, մեկը չխղճած մեր երեխեքին, ի՞նչ եք ուզում, որ եկել եք քանդեք, Փաշինյան, ամոթ քեզ, որ հայ ազգի հետ սենց ես վարվում, ամոթ, որ այս երեխաների հետ սենց ես վարվում: Պարոն Ավինյան, դու երեխա չունե՞ս, քո ոտքերի տակ էի մաքրում, հավաքում, որ դու արտակարգ ման գաս, իսկ հիմա եկել ես, իմ տու՞նն ես քանդում։

    Մանուկ երեխեքից ի՞նչ եք ուզում, ոչինչ չենք ուզում ձեզանից, մենակ թողեք հանգիստ ապրեն էս երեխեքը, հրատապ եկել են, ասում են քանդում ենք, ի՞նչը քանդես, ի՞նչ կա, որ քանդես, աղբանոց ա, էս աղբանոցն է՞լ չեք թողնում վայելենք, ես եմ եկել, հավաքել, սարքել եմ տուն, երեխաներիս հավաքել եմ մեջը, ի՞նչ եմ խնդրել ձեզանից, ոչ մի բան»,- նշել է բնակիչը:

    Բնակիչները հավելում են՝ կասկածներ ունեն, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանին գումար են տվել, և ինչ-որ ծրագրեր ունեն իրենց տների տարածքի հետ կապված: Շեշտում են՝ տները ուզում են իրենց ձեռքից խլել, բայց ոչ ապրելու նպատակով:

    Քանդման վերաբերյալ ոչ ոք բնակիչներին չի ծանուցել, միայն 2 օր առաջ թաղապետարանից են եկել՝ բնակիչներին ասելով, որ հրատապ դուրս գան իրենց տներից, քանի-որ դրանք քանդման ենթակա են: Բնակիչներից ոմանք ունեն մեծ ընտանիք, ընտանիքում կան անչափահաս երեխաներ, և չգիտեն, թե քանդելուց հետո ուր են գնալու:

    Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթում թաղապետարանի աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել, բնակիչները փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը և թույլ չեն տվել: Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

  • Գիտելիքը՝ աշխատանքի, աշխատանքը՝ հաջողության․ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ճանապարհեց նոր շրջանավարտներին

     Նախօրեին մասնակցեցի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

     

    Շնորհավորեցի շրջանավարտներին, դասախոսներին և ծնողներին` այս կարևոր հանգրվանին հասնելու համար:

     

    Ինչպես ելույթումս ասացի, այս միջոցառմանը մասնակցելը կրկնակի պատիվ էր ինձ համար, քանզի ինքս էլ եմ հանդիսանում ՀՊՏՀ շրջանավարտ: Շնորհակալ եմ մասնաճյուղի տնօրեն պարոն Karen Petrosyanին` այս պատվին արժանացնելու համար:

     

    Իսկ սիրելի շրջանավարտներին ևս մեկ անգամ շնորհավորում եմ և թող ձեր գիտելիքը վերածվի աշխատանքի, աշխատանքը՝ հաջողության, իսկ ձեր հաջողությունը՝ մեր երկրի առաջընթացի։