Category: YN.am

  • Օգոստոսի 14-ի աստղագուշակ

    Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

    Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար։

    Որոշմամբ՝ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները՝ ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

  • Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։

    Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը՝ որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։

    Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը մինչև վերջին պահը համաձայնել է հեռանալ ԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանական շրջանակների ներսում հնչած հակափաստարկներին, չի փոխել իր որոշումը։

    Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։

    Ավելին՝ մեր տեղեկություններով՝ թիմակիցներին վստահեցվել էր, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։

    Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Թե հատկապես ինչ հանգամանքներում է կայացվել Արմեն Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն Ալեն Սիմոնյանին նշանակելու վերջնական որոշումը, դեռևս քննարկման առարկա է իշխանական շրջանակներում։

    Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը կարող են Գազայի հարցով «արմատական քայլեր» ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն անգործություն ցուցաբերի. Ֆիդան

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է, որ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը կարող են Գազայի հարցով «արմատական քայլեր» ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն բավարար ճնշում չգործադրի Իսրայելի վրա, հայտնում է Turkiye Today-ը։

    «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ ճնշում կգործադրի Իսրայելի վրա։ Հակառակ դեպքում մենք՝ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը, ստիպված կլինենք այս հարցում արմատական քայլեր ձեռնարկել», — հայտարարել է Ֆիդանը։

    Այս հայտարարությունները հնչել են Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ Էլ-Ալամեյնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Թուրքիայի և Եգիպտոսի համատեղ պլանավորման խմբի երկրորդ նիստում։

    Ֆիդանը Եգիպտոսում էր պաշտոնական այցով, որի ընթացքում նաև բանակցություններ են անցկացվել Լիբիայի, Սուդանի և երկկողմ առևտրի շուրջ։

    Ֆիդանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Գազայում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։ Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրել է այն քաղաքականության սրմամբ, որը «ոտնահարում է մարդկային արժանապատվությունը» և մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը։ Ֆիդանը նշել է, որ իրավիճակը դուրս է եկել տարածաշրջանային խնդրի շրջանակներից և վերածվել է ողջ համաշխարհային հանրության անվտանգության հարցի։

    Նա հայտնել է, որ երկու երկրները համաձայնել են ավելի լուրջ միջոցների ընդունման անհրաժեշտության շուրջ, ներառյալ հումանիտար օգնության հասանելիության ապահովումը, պաղեստինցիների զոհերի կանխումը և Գազայի խաղաղության ծրագրի պայմանների պահպանումը։

    Ֆիդանը շեշտել է, որ Անկարան և Կահիրեն «ամենաբարձր մակարդակով» համակարգում են խաղաղության ծրագրի շուրջ իրենց գործողությունները և շարունակում են ջանքերը՝ Գազային հումանիտար օգնություն տրամադրելու ուղղությամբ։

    Նա հավելել է, որ թեև ծրագրի առաջին փուլը՝ իր բնորոշմամբ ցեղասպանության դադարեցումը, միջազգային ճնշման ներքո ձեռք է բերվել, Գազա մտնող հումանիտար օգնության ծավալը դեռևս մնում է անհրաժեշտ կարիքներից ցածր։

    Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի իրական նպատակը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելն է և այնտեղ ոչ ոքի չթողնելը, և կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Նեթանյահուի վրա, որպեսզի նա հրաժարվի այդ «անխոհեմ» ծրագրերից։

  • Ինչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից

    Այս փուլում Արմեն Գրիգորյանը նախընտրում է դադար վերցնել պետական կառավարման համակարգում իր աշխատանքից, և ես հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը։ Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Գրիգորյանի հեռանալը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

    Նրա խոսքով՝ վերջինիս պետական ապարատում այլ պաշտոններ առաջարկված լինելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Ես նրան աշխատանք չեմ առաջարկել իմ աշխատակազմում, նա ընդհանուր առմամբ մոտ ժամանակում նախընտրում է դադար վերցնել պետական կառավարման համակարգում աշխատանքից, և ես հարգանքով եմ վերաբերվում այդ քայլին»,- նշել է Հայաստանի վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պահպանում է բնականոն աշխատանքային հարաբերություններ Արմեն Գրիգորյանի հետ և ըմբռնումով է ընդունում նրա ընտրությունը։

  • Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման հարցը անակնկալ չէր, բայց այդ հարցը չենք քննարկել. Արմեն Խաչատրյան

    Արմեն Գրիգորյանին այլ պաշտոնի տեղափոխելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

    «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման, այլ պաշտոնի տեղափոխման, այդ պաշտոնում այլ անձի նշանակման հարց չի քննարկվել»,–ասաց նա։

    Հարցին՝ անակնկա՞լ էր այս որոշումն իրենց համար, Խաչատրյանը պատասխանեց. «Գուցեև անակնկալ չէր, բայց այդ հարցը մենք չենք քննարկել։ Կներեք, բայց ամեն ինչից անակնկալի չեմ գալիս, շատ դժվար եմ անակնկալներ ունենում։

    Արմեն Գրիգորյանը վեց և ավելի տարիներ Անվտանգության խորհրդի քարտուղար է, և սովորաբար, ինչ-որ մի ժամկետ լրանալուց հետո, պաշտոնյաները փոփոխվում են, փոխարինվում են այլ պաշտոնյաներով, տեղափոխություններ են լինում։ Գուցե դա Արմեն Գրիգորյանի ցանկությունն է եղել այլևս այլ պաշտոնի անցնել, ես չեմ կարող ասել այդ մասին։ Շատ նորմալ է, որ մարդը վեց-յոթ տարի ինչ-որ մի պաշտոնում աշխատելուց հետո, այլ պաշտոնի է տեղափոխում, դա նորմալ է և կարծում եմ նույնիսկ երբեմն անհրաժեշտ»։

    Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկի համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, մեկ այլ որոշման համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:

    Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գրիգորյանին առաջարկել է աշխատել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս նախընտրել է դադար վերցնել։

  • Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

    Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

  • Ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող շինարարական ընկերությունները պետք է փակվեն. Փաշինյան

    Շինարարական ընկերությունները, որոնք չեն աշխատում 21-րդ դարի չափանիշներին և մոտեցումներին համապատասխան, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նա հավելեց, որ Կառավարությունն արդեն հնարավորություն էր տվել նման ընկերություններին։ Նրա գնահատմամբ՝ շինարարության ոլորտում հինգ տարվա ընթացքում հնարավոր է անել ավելի շատ, քան նախորդ ութ տարիներին։

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ 2025 թվականին կառուցվել է 1985 թվականի համեմատ 80%-ով ավելի բնակարան, երբ Խորհրդային Հայաստանի շրջանում գրանցվել էին բնակարանաշինության ամենաբարձր տեմպերը։ Նա նշեց, որ մինչև տարեվերջ կապիտալ ծախսերի ծավալը կգերազանցի 900 մլրդ դրամը։

  • Փաշինյան. Եթե հաստատվի կոնյակը ՌԴ արտահանողների համար խոչընդոտների առկայությունը, ուժայինները կզբաղվեն դրանով

    Եթե տվյալները հաստատվեն, իրավապահ մարմինները կզբաղվեն այս հարցով։ Հաշվի առնելով, որ «Լուդինգի» համասեփականատերերի թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իշխանությունները մտադիր են ստուգել խոշոր ալկոհոլային ներմուծողի կողմից ռուսական շուկա հայկական կոնյակի արտահանողների համար հնարավոր արհեստական խոչընդոտների վերաբերյալ պնդումները։ Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ այս պահին Կառավարությունը չունի այդ մասին հաստատված տվյալներ, սակայն ոլորտային կառույցները մանրամասն կուսումնասիրեն ստացված ազդանշանը։ «Ես առայժմ մանրամասներին չեմ տիրապետում, բայց անպայման կստուգեմ, և եթե փաստերը հաստատվեն, ապա ուժային կառույցները այդ մարդկանց կհրավիրեն զրույցի», – նշել է Հայաստանի վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ պետությունը պատրաստ է կոշտ կերպով կանխել հայրենական արտահանողների և արտադրողների բնականոն գործունեությանը խոչընդոտող ցանկացած անօրինական գործողություն և սխեմա։

  • Փաշինյան․ Ընդդիմադիր շրջանակներում առկա խնդիրները պայմանավորված են պարտված ուժերի չկատարված խոստումներով

    Ընդդիմադիր շրջանակներում առկա խնդիրները պայմանավորված են պարտված քաղաքական ուժերի չկատարված խոստումներով, պարտված կուսակցությունները փորձում են իրենց անհաջողությունների պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Այս մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ առանձին քաղաքական խմբեր իրենք են հասարակությունում ձևավորել ճգնաժամային սպասումներ, որոնք իրականություն չեն դարձել։ «Առաջացած լարվածությունը կապված է ռևանշիստական ուժերի և պարտված կուսակցությունների հետ, որոնք իրենց կողմնակիցներին խոստացել էին անիրագործելի բաներ, իսկ այժմ փորձում են արդարացումներ գտնել այդ խոստումները չկատարելու համար», – նշել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այս ուժերի՝ իշխանության վրա հարձակվելու և կողմնակի մեղավորներ փնտրելու փորձերը լուրջ չեն թվում և իրական հիմքեր չունեն։