Category: YN.am

  • Ուկրաինան հայտարարել է Էնգելսի ավիաբազայում ռուսական Տու-95 ռմբակոծիչի ոչնչացման մասին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ՝ Սարատովի մարզի Էնգելսի ավիաբազայում։

    Զելենսկու խոսքով՝ ինքնաթիռը օգտագործվել է Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել է Ուկրաինայի սահմանից մոտ 800 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտին։

    Տու-95ՄՍ-ը Ռուսաստանի հիմնական հեռահար հրթիռակիր ռմբակոծիչներից է, որը կարող է կրել ռազմավարական թևավոր հրթիռներ և կիրառվել հեռահար հարվածների համար։

  • Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

    Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։ Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Գլխավոր դատախազը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։

    Աննա Վարդապետյանը, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։

    Գլխավոր դատախազի հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

  • Թրամփը հանձնարարել է պատժել նրանց, ովքեր թաքցրել են ԱՄՆ քվեարկության համակարգերի խոցելիության մասին տվյալները

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատժել նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ-ում քվեարկության համակարգերի խոցելիության մասին տեղեկատվությունը թաքցնելու հետ։

    «Այսօր ես հանձնարարում եմ ԱՄՆ Ազգային հետախուզության ապարատին, արդարադատության նախարարությանը, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես և ինչու է այդքան կարևոր տեղեկատվությունը թաքցվել, աշխատանքից ազատել դրա հետ առնչություն ունեցողներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ անձանց քրեական մեղադրանքներ առաջադրել», – ասել է նա Սպիտակ տանը հայրենակիցներին ուղղված հեռուստաուղերձում։

  • Հուլիսի 17-ի աստղագուշակ

    **Խոյ:** Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրակ
  • Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

    ԱՄՆ-ն արդեն վեցերորդ գիշերը շարունակ հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրում կան զոհեր։ Հարվածների տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածների նպատակն էր «էլ ավելի նվազեցնել Իրանի ռազմական կարողությունները» և պատասխանատվության ենթարկել Իրանին «առևտրային նավագնացության վրա վերջին հարձակումների համար»։

    Ըստ X-ում տարածված հաղորդագրության՝ հարվածի են ենթարկվել տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ափամերձ հսկողության և հակաօդային պաշտպանության կայանքներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ և ծովային կարողություններ։

    CENTCOM-ը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկացի ավելի քան 50 000 զինծառայող։

    Միևնույն ժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 3 առևտրային նավ, որոնք փորձել են ճեղքել շրջափակումը, հարվածել են 1 նավի, որը չի հետևել հրահանգներին, և բարձրացել են 1 նավի տախտակամած։ CENTCOM-ը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մյուս նավերի համար։

    Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքների։ Նշվում է, որ թիրախավորվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Իրանշահրի օդանավակայանը, Բանդար Խամիրում գտնվող երկաթուղային մեկ կայարան, ինչպես նաև հինգ կամուրջ։ Ըստ IRNA գործակալության՝ երկրում ամերիկյան հարվածներից 7 մարդ է զոհվել։

    Ամերիկյան հրթիռները նաև հարվածել են Ղեշմ կղզու մերձակայքին և Բանդար Աբբասին։

    Իրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։ Օմանում հարվածի է ենթարկվել ամերիկյան ռադարային երկու կայանք։ Հորդանանն իր հերթին հայտնել է իրանական երեք հրթիռ խոցելու մասին։ Կատարը ևս նշել է, որ կանխել է հրթիռային հարձակումը։ Դոհայում AFP գործակալության թղթակիցները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։ Ըստ Reuters գործակալության՝ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ երեխա բեկորային վնասվածք է ստացել։

  • Ռուսաստանը կարող է շարունակել տնտեսական ճնշումը Հայաստանի վրա. փորձագետ

    Թեև Ռուսաստանն այս պահին բախվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական դժվարությունների և չի կարող կենտրոնանալ Հայաստանի հարցի վրա, այդուհանդերձ Մոսկվան կարող է շարունակել տնտեսական ճնշումը Երևանի վրա: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

    Նրա գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում հայկական տնտեսությունը շատ լուրջ հետևանքների կբախվի։

    Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստանից գյուղմթերքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները կապված են Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Երևանի ընտրության վերաբերյալ Մոսկվայի սպասումների հետ։

    Եվրամիության շուկա հայկական ապրանքների դուրս գալու մասին ներկայիս հայտարարությունները փորձագետն անվանել է դիլետանտական:

    «1-2 տոննա արտադրանք ուղարկելը չի նշանակում, որ դուք դուրս եք եկել տվյալ շուկա և զբաղեցրել ձեր տեղն այնտեղ: Դա պահանջում է տարիների աշխատանք՝ ուղղված տվյալ շուկայում դիրքերի ամրապնդմանը:

    Այլ կատեգորիայի արդյունաբերական արտադրանքի գծով մենք ոչինչ չունենք, որը կարողանայինք ոչ միայն արտահանել Եվրամիություն, այլև նույնիսկ մտածել դրա մասին: Բացառություն կարող է լինել թերևս միայն սննդի արդյունաբերության ոլորտը»,- նշել է Ադոնցը:

    Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք։ «Ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա»,- ընդգծել է փորձագետը:

    Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները շատ են, որն աշխատում է հիմնականում արտաքին մուտքերի, պետական պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զբոսաշրջիկների թվի աճի հաշվին:

  • Հանգիստ Սևանում՝ Եգիպտոսի գնով. ինչո՞ւ են հայաստանցիները նախընտրում հանգիստն անցկացնել արտերկրում

    2012-2026 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yn.am (Yerevan News) Երևան նյուզ լրատվական կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: Website By

  • ԻՀՊԿ-ն Թրամփի՝ Մերձավոր Արևելքում գտնվող անշարժ գույքն անվանել է օրինական թիրախ Իրանի համար

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անշարժ գույքը հայտարարել է օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար:

    Իրանցի զինվորականների մամուլի ծառայությանն առնչվող «ԻՀՊԿ լրատվական ալիք» թելեգրամյան ալիքում հրապարակվել է ինֆոգրաֆիկա՝ տարածաշրջանում ամերիկյան առաջնորդի օբյեկտների պատկերով: Պատկերում թվարկված են Trump բրենդի ներքո գործող յոթ նախագծեր, որոնք գտնվում են Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Օմանում:

    «Իրանի օրինական թիրախների» թվում են՝ գործող Trump International Golf Club Dubai գոլֆ-ակումբը, կառուցվող Trump International Hotel & Tower Dubai համալիրը, Trump Plaza Jeddah, Trump Tower Riyadh, Trump International Golf Club Wadi Safar, Trump International Golf Club and Villas Simaisma նախագծերը, ինչպես նաև Trump International Hotel Oman-ը:

    Այդ հրապարակմանը զուգահեռ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա միաժամանակ սպառնացել է «ավերել այն ամենը, ինչ դեռ չի ավերվել Իրանի զսպվածության պատճառով»:

    «Եթե ԱՄՆ դատարկագլուխ նախագահի վերջին սպառնալիքները՝ այդ երկրի ագրեսիվ բանակի ուժերով հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին, իրականություն դառնան, ապա այն ամենը, ինչ մինչ օրս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ տարածաշրջանի ամբողջ ենթակառուցվածքը, կկործանվի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերի պողպատե հարվածներով»,- մեջբերում է Fars գործակալությունը հայտարարությունից:

    Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին, պատասխանը կլինի «գերազանցող», իսկ հիշատակված օբյեկտներից ոչ մի հետք չի մնա, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել։

  • Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է 38 զոհի և 400 տուժածի մասին՝ ԱՄՆ հարվածների հետևանքով

    Վերջին սրման ընթացքում Իրանին ԱՄՆ հասցրած հարվածների զոհերի թիվը աճել է՝ հասնելով 38-ի, տուժածների թիվն արդեն գերազանցել է 400-ը, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

    Չորեքշաբթի Իրանի իշխանությունները հայտնել էին 35 զոհի և առնվազն 300 վիրավորի մասին։

    «Ժամը 06:30-ի դրությամբ ամերիկյան հարձակումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, 38 հայրենակից զոհվել է», – գրել է Քերմանպուրը X սոցցանցում։

    Պաշտոնյայի խոսքով՝ զոհվել է երեք կին, 22 կին վիրավորվել է, 18 տարեկանից ցածր անձանց շրջանում կա մեկ զոհ և ինը տուժած։

    ԱՄՆ-Իրան հարաբերությունների հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին. Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո առաջին անգամ ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել իսլամական հանրապետության տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրանավի վրա հարձակման։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Պատասխան գործողությունների շրջանակում Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին, որոնք գտնվում են Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ և Օմանի տարածքում։

  • Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր

    ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին: Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռները։

    «Մի քանի ժամ առաջ «Կայծակ» գործողության տասներկուերորդ փուլի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Արաշ» կործանարար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական և երեխասպան բանակի ուժերին և նյութատեխնիկական ապահովման կենտրոններին», – ասվում է բանակի հայտարարության մեջ։

    ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարք իրականացնելու մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հարձակման են ենթարկվել նաև Ահվազը, Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեն, Վեյսիանը, Չաբահարը և Իրանշահրի օդանավակայանը։

    «Այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 21:40-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավարտեց Իրանի ուղղությամբ հարվածների վերջին խոշոր ալիքը։ ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ, ինչպիսիք են ափամերձ դիտարկման և հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքները և ռազմածովային ուժերը»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։

    Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկացի զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր և կիրառել են բարձրճշգրիտ սպառազինություն։