Category: YN.am

  • Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին

    Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային խաղաղօվկիանոսյան ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի հետևանքով ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մեխիկոյից մինչև Սալվադոր ընկած տարածքներում, հայտնում է Independent։

    Երկրաշարժի հետևանքով Մեքսիկայի հարավում երկու մարդ է վիրավորվել։ Երկու երկրների իշխանություններն էլ հայտնել են, որ լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։

  • «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

    «Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։

    Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։

    «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:

    «Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։

    Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»:

  • Հուլիսի 18-ի աստղագուշակ

    ԽՈՅ
    Ձեզ հագեցած օր է սպասվելու, բայց շտապել չարժե: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հետևողական ու սառնասիրտ լինեք: Որոշեք առաջնահերթություններն ու ծրագրի համաձայն գործեք. այդպես և՛ ժամանակը, և՛ ուժերը կհե
  • Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

    Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։

    Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

    Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

    «Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

    Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

    «Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։

    Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։

    «Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։

    Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։

    «Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։

    Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։

    «Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,- ասել է Անաստաս Իսրայելյանը։

    Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

     

  • Իրանը կրկին հարվածներ է հասցրել Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

    Սաուդյան Արաբիայում կրկին պայթյուններ են որոտացել։

    Ինչպես հայտնում է IRIB-ը, պայթյունները տեղի են ունեցել Էլ-Խարջ քաղաքում։

    Բացի այդ, Քուվեյթի բանակը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

  • Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել լսել հոդվածը

    Նովոսիբիրսկի մարզում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղում։

    Երկրաշարժը գրանցվել է Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ քաղաքի մոտ, որտեղ գտնվում է Արևմտասիբիրյան երկաթուղու երկաթուղային հանգույցը։

    Ավերածություններ և տուժածներ չկան։

  • Իրանում նույնպես երկրաշարժ է տեղի ունեցել

    Իրանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRIB-ը։

    Ցնցումները գրանցվել են Հորմոզգան նահանգի Բանդար Համիր քաղաքի մերձակայքում։

  • ՄԱԿ-ում դատապարտել են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները․ IRNA

    Համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող ցանկացած հարված, քանի որ դրանք կարող են որակվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

    Պատասխանելով իրանական քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կամուրջների ու հիվանդանոցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին հարցին՝ Հաքն ընդգծել է կազմակերպության դիրքորոշումը. «Այո՛, մենք դատապարտում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։

    Նման հարվածները կարող են դիտարկվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում»,- նշել է նա։

  • Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին

    Իրանի զինված ուժերը հարձակվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

    «Իրանը հզոր և տևական հարվածներ է հասցնել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում տեղակայված ամերիկյան բազաներին և քրդերի անջատողական խմբավորումներին»,- ասված է IRIB-ի X-ի հրապարակման մեջ:

    Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել է ԱԹՍ-ների պահեստը և Բահրեյնի «գլխավոր արհեստական բանականության հանգույցը»։

     

    Միաժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմական օբյեկտների հաջող ոչնչացման մասին։

    Նրանց տվյալներով՝ հասցված հարվածների հետևանքով խոցվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի պահեստարանը։

    ԻՀՊԿ-ն միաժամանակ պնդում է «արհեստական բանականության գլխավոր կենտրոնի» ամբողջական ոչնչացման մասին, որն օգտագործվում էր Իրանում թիրախների ուղղորդման համար։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ հարձակման ընթացքում իրանական զինված ուժերը բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ են կիրառել։

  • Իրանը հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները հարձակվել և ոչնչացրել են ամերիկյան ուժերի հավաքատեղին Արիֆջանում գտնվող նրանց աջակցության կենտրոնում՝ ոչնչացնելով նրանցից մի քանիսին և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի ռադարը։ Այդ մասին հաղորդում է Fars-ը։

    Հաղորդվում է նաև զենքի պահեստի և անօդաչուների համար նախատեսված անգարի ոչնչացման մասին։

    Հաղորդումներ են ստացվել նաև հարվածներից հետո պայթյունների մասին՝ Հորդանանում գտնվող Մուաֆֆակ աս-Սալթի ամերիկյան բազայում, Յանբու նավահանգստում և Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջում գտնվող ամերիկյան բազայում։

    Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ԱՄՆ բանակի աջակցությունը վայելող չորս նավ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով, սակայն կանգնեցվել են համակցված հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում։

    Նշվում է, որ ևս երկու նավթային լցանավեր պայթել և հրդեհվել են Հորմուզի նեղուցից հարավ գտնվող ականապատ երթուղով անցնելիս։