Ուկրաինան հայտարարել է Էնգելսի ավիաբազայում ռուսական Տու-95 ռմբակոծիչի ոչնչացման մասին

Written by

in

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ՝ Սարատովի մարզի Էնգելսի ավիաբազայում։

Զելենսկու խոսքով՝ ինքնաթիռը օգտագործվել է Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել է Ուկրաինայի սահմանից մոտ 800 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտին։

Տու-95ՄՍ-ը Ռուսաստանի հիմնական հեռահար հրթիռակիր ռմբակոծիչներից է, որը կարող է կրել ռազմավարական թևավոր հրթիռներ և կիրառվել հեռահար հարվածների համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts