Category: YN.am

  • օգոստոսի 17-ի աստղագուշակ

    **Խոյ:** Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչ
  • Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել

    Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Գազայում ամեն օր տասնյակ մարդկանց սպանել՝ հայտարարելով, որ հատվածում անհրաժեշտ է իրականացնել «թիրախային ոչնչացումներ» և մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել 30–40 մարդ, հայտնում է The Times of Israel-ը։

    Այս մասին Բեն-Գվիրը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու փոդքաստում, որի առաջին թողարկումը լույս է տեսել նախօրեին։

    Խոսելով Գազայում իսրայելական ռազմական գործողությունների ծավալի կրճատման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջմղման ուղղությամբ միջազգային ջանքերի ֆոնին, Բեն-Գվիրը հայտարարել է, որ համաձայն չէ Իսրայելի վարչապետի հետ։ Ըստ նրա, պետք է իրականացնել թիրախային հարվածներ և ամեն գիշեր վերացնել տասնյակ մարդկանց, ընդ որում, ինչպես նշել է նախարարը, ոչ միայն նրանց, ովքեր անմիջական վտանգ են ներկայացնում։

    Բեն-Գվիրը նաև հանդես է եկել Գազայի հատվածից պաղեստինցիների զանգվածային արտագաղթի և այնտեղ իսրայելական բնակավայրեր ստեղծելու օգտին։ Նա հայտարարել է, որ Գազայի ամբողջ տարածքը համարում է Իսրայելինը։

    Միաժամանակ ազգային անվտանգության նախարարը Իսրայելի անվտանգության կաբինետի կազմում է, սակայն լիազորություններ չունի բանակին հրամաններ տալու Գազային հարվածներ հասցնելու վերաբերյալ։

    Գազայից պաղեստինցիների զանգվածային տեղափոխման մասին Բեն-Գվիրի առաջարկները նախկինում քննադատության էին ենթարկվել միջազգային իրավաբանների կողմից, որոնք զգուշացնում էին, որ բնակչության հարկադիր տեղահանումը կարող է ունենալ էթնիկ զտման հատկանիշներ։

  • Թրամփ․ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի համաձայնագիրը միավորում է Մերձավոր Արևելքը

    «Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջապես վերջերս ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Սա ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը միավորվում, և ինչպես երկրները վերջապես կկարողանան ավելի արդյունավետ պաշտպանել իրենց։ Շնորհավորում եմ հիշատակված երեք երկրների մեծ ղեկավարությանը։ ՍԱ ՄԵԾ, ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ Է — ՎԱ՜ՈՒ»։, — նշել է Թրամփը։

  • Երկրի անտառները սկսել են «շագանակագույն դառնալ» 56 մլն տարի առաջ․ գիտնականները մտահոգիչ զուգահեռ են գտել արդիականության հետ

    56 մլն տարի առաջ գոյություն ունեցած անտառների ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես կարող են Երկրի էկոհամակարգերը արձագանքել մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության կտրուկ աճին։ Հետազոտողները վերականգնել են հին անտառների կառուցվածքը պալեոցեն-էոցենյան ջերմային մաքսիմումի ժամանակ՝ կտրուկ գլոբալ տաքացման մի ժամանակաշրջան, որն իր բնույթով ամենամոտն է ներկայիս կլիմայական փոփոխությանը։

    Երկրի անտառները սկսել են «շագանակագույն դառնալ» 56 մլն տարի առաջ․ գիտնականները մտահոգիչ զուգահեռ են գտել արդիականության հետ

    Աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում։

    Գիտնականները պարզել են, որ այդ ժամանակաշրջանում բուսականության զգալի մասը դարձել էր ավելի նոսր։ CO₂-ի խտության աճի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների քանակի կրճատման ֆոնին անտառային զանգվածները կորցնում էին խտությունը, իսկ բույսերի բազմաթիվ տեսակներ տեղափոխվում էին դեպի հյուսիս։ Դա ուժեղացնում էր հողերի էրոզիան և խախտում ջրի բնական շրջապտույտը։

    Հին անտառների կառուցվածքը վերականգնելու համար հետազոտողները առաջին անգամ օգտագործել են տերևների բրածո կուտիկուլի հատվածներ՝ պաշտպանիչ շերտ, որը պահպանում է բույսերի էպիդերմիսի բջիջները։ Այդ բջիջների ձևի հիման վրա գիտնականները կարողացել են որոշել, թե որքան խիտ էր բուսականությունը։

    Դրա համար նրանք նախ ուսումնասիրել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ժամանակակից անտառները։ Հետազոտողները տերևների բջիջների ձևը համադրել են տերևային մակերեսի ինդեքսի (LAI) հետ՝ ցուցանիշ, որը բնութագրում է անտառի ծածկույթի խտությունը։ Այնուհետև ստացված մոդելը կիրառել են 56 մլն տարվա հնության բրածո տերևների հատվածների նկատմամբ։

    Նյութի հիմնական աղբյուրը դարձել են օրգանական նյութերով հարուստ նստվածքները ԱՄՆ Վայոմինգ նահանգի Հաննա ավազանում։ Հնում այստեղ աճում էին հսկայական մետասեքվոյաներ, սոսիներ, լաստենիներ, արմավենիներ և այլ մերձարևադարձային ու արևադարձային բույսեր։ Այսօր դրանց տեղում հիմնականում չոր լանդշաֆտ է՝ թփուտային բուսականությամբ։

    Վերակառուցումը ցույց է տվել, որ պալեոցեն-էոցենյան ջերմային մաքսիմումի ընթացքում անտառի վերին ծածկույթն ավելի բաց է դարձել․ խոշոր ծառերը պակասել են, իսկ բուսականության խտությունը նվազել է։

    Հետազոտողները կարծում են, որ 56 մլն տարի առաջ տեղի ունեցածը կարող է նախազգուշացում ծառայել արդիականության համար։ Ըստ գիտնականների, այսօր մթնոլորտում CO₂-ի պարունակությունն աճում է մոտ մեկ կարգով ավելի արագ, քան այդ հին կլիմայական իրադարձության ժամանակ։


    Սկզբում CO₂-ի աճը նպաստում էր բուսականության աճին և բերում էր Երկրի գլոբալ «կանաչապատմանը»։ Սակայն տաքացման ուժգնացմանը զուգընթաց այս միտումը սկսեց փոխվել։ Երաշտները, անտառային հրդեհները, միջատների ներխուժումները և հարուցիչների տարածումը մեծացնում են ծառերի մահացությունը, և որոշ տարածաշրջաններում արդեն նկատվում է հակառակ գործընթացը՝ բուսածածկի «շագանակագույն դառնալը»։

    Հատկապես մտահոգիչ հետազոտողները համարում են Ամազոնիայի անտառների վիճակը, որտեղ արդեն դիտվում են փոփոխություններ, որոնք հիշեցնում են Վայոմինգի բրածո անտառներում բացահայտված որոշ գործընթացներ։

    Միևնույն ժամանակ ժամանակակից անտառները ենթարկվում են շատ ավելի մեծ թվով միաժամանակյա ճնշումների, քան էկոհամակարգերը հին տաքացման ժամանակ․ ջերմաստիճանի և CO₂-ի խտության աճից բացի, դրանց վրա ազդում են անտառահատումները, հրդեհները, կենսամիջավայրերի մասնատումը, ինվազիվ տեսակները և հողօգտագործման փոփոխությունը։

    Գիտնականները զգուշացնում են, որ անտառների կրճատումը կարող է շղթայական ռեակցիա գործարկել․ ծառերի ոչնչացումը նվազեցնում է էկոհամակարգերի՝ ածխածինը կլանելու կարողությունը, ինչը, իր հերթին, կարող է լրացուցիչ արագացնել կլիմայական փոփոխությունները։

  • Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ

    ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի հրաժարումը ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջարկած 15 կետից բաղկացած փաստաթուղթը, հայտնում է Al Jazeera-ն։

    Ըստ նրանց, Իսրայելի դիրքորոշումն իրականում նշանակում է «Համապարփակ ծրագրից» հրաժարում, վտանգում է դրա իրականացումը և խաթարում արդար ու երկարատև խաղաղության հասնելու միջազգային ջանքերը։

    Նախարարները հայտարարել են, որ այժմ հենց Իսրայելն է պատասխանատվություն կրում Գազայում և պաղեստինյան այլ օկուպացված տարածքներում խաղաղություն հաստատելու ջանքերը խոչընդոտելու համար։

    Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկված ճանապարհային քարտեզն ընդունվել էր պաղեստինյան խմբավորումների կողմից և դարձել էր միջնորդների երկարատև ջանքերի արդյունքը։

    Ծրագիրը նախատեսում է զինված կազմավորումների միաժամանակյա զինաթափում և իսրայելական զորքերի դուրսբերում, Միջազգային կայունացման ուժերի տեղակայում, Գազայի կառավարումը սեկտորի կառավարման Ազգային կոմիտեին փոխանցում և դրա վերականգնման մեկնարկ։

  • Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

    Օգոստոսի 17-18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-21-ը երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացո
  • Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել լարվածության սրումը Հարավչինական ծովում

    Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել լարվածության սրումը և առճակատման հրահրումը Հարավչինական ծովում։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է Սինհուան։

    Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի մամուլի հաղորդագրությունը, որը տեղական ժամանակով հրապարակվել էր օգոստոսի 8-ին։

    Փաստաթղթում Վաշինգտոնը հայտարարել է, որ մերժում է Չինաստանի փորձերը՝ ստեղծելու ազգային բնության արգելոց Հուանյան կղզում և զրկելու ֆիլիպինցի ձկնորսներին իրենց «ավանդական ձկնորսական վայրեր» հասանելիությունից՝ համաձայն այսպես կոչված 2016 թվականի Հարավչինական ծովի վերաբերյալ արբիտրաժային որոշման ձևակերպումների։

    Գո Ցզյակունի խոսքով՝ Հուանյան կղզին Չինաստանի բնիկ տարածքն է, իսկ այնտեղ ազգային բնության արգելոցի ստեղծումն ու կառավարումը վերաբերում են ՉԺՀ-ի ինքնիշխան իրավասության շրջանակին մտնող հարցերին։

    «Միացյալ Նահանգները իրավունք չունեն այս հարցի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ անելու և առավել ևս իրավունք չունեն պաշտպանել Ֆիլիպիններին՝ հիմնվելով այսպես կոչված Հարավչինական ծովի վերաբերյալ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող արբիտրաժային որոշման վրա», — հայտարարել է դիվանագետը։

    Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել կրկին հղում անել այդ՝ Պեկինի գնահատմամբ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող «որոշմանը», ինչպես նաև դադարել ծովային գործունեության հետ կապված հարցերն օգտագործել Չինաստանին զրպարտելու և վարկաբեկելու համար։

  • Օգոստոսի 15-ի աստղագուշակ

    Խոյ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակ
  • Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որը մեկնարկել է օգոստոսի 2-ին, կարծես թե դեռևս երկար է շարունակվելու։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարան ներկայացնի կառավարության ծրագիրը։ Սակայն մինչ այդ խորհրդարանը հասցրել է քննարկել ընդամենը վեց մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարց։

    Քննարկվածների թվում են նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու թեկնածուները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարամանյանը։

    Մեր տեղեկություններով՝ իշխանությունը բոլոր քայլերով ակնհայտորեն ցույց է տալիս, որ նպատակ չունի այդ երկու թեկնածուներին ընտրելու նշված հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում։

    Խնդիրն այն է, որ խորհրդարանը դեռևս պետք է քննարկի ևս վեց հանձնաժողովի նախագահի թեկնածություն։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունը վերջնականապես կհաստատի ընդդիմության առաջադրումները։ Եթե թեկնածուները չընտրվեն, ապա ընդդիմությունը ստիպված կլինի նոր թեկնածուներ առաջադրել, նրանց թեկնածությունները կրկին կքննարկվեն, և հարցը նորից կդրվի քվեարկության։

    Այսպիսով, Ազգային ժողովում ստեղծվել է բավականին անորոշ իրավիճակ։ Սակայն իշխանությունը չի կարող անվերջ ձգձգել գործընթացը, քանի որ Սահմանադրությամբ վարչապետը նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

    Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, այդ ժամկետը լրանում է արդեն եկող շաբաթվա ավարտին։

    Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա օրերին, առայժմ դժվար է կանխատեսել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ուժեղ քամու հետեւանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր, փակվել ճանապարհներ (ֆոտոներ)

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։

     

    +2
    Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

    Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

    Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

    Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

    Պատկերասրահի պատկերՊատկերասրահի պատկերՊատկերասրահի պատկերՊատկերասրահի պատկերՊատկերասրահի պատկերՊատկերասրահի պատկեր