Category: YN.am

  • Yerevannews.am | Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

    Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Կարլեն Ե․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը, էլեկտրաենթակայանի ցանկապատին ու մետաղե հենասյուներին։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

    Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Ուկրաինական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տյումենի նավթավերամշակման գործարանում

    «ԱԹՍ-ի հարձակման հետևանքով թշնամու անօդաչու սարքն ընկել է Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում»։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրը։

    «Հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», — հայտնել է նա։

     

  • Թրամփը հիասթափվել է Պուտինից՝ պատերազմն արագ հաղթելու վերաբերյալ չկատարված խոստումների պատճառով․ WSJ

    Դոնալդ Թրամփն սկսում է ավելի ու ավելի անշահավետ լույսի ներքո նայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, The Wall Street Journal-ին պատմել են ամերիկյան առաջնորդին մոտ կանգնած աղբյուրները։

    Նրանց խոսքով՝ սկզբում Թրամփը կարծում էր, որ ռուսական բանակը մարտի դաշտում հաղթելու է Ուկրաինային։ Ուկրաինական զինված ուժերի ճակատի մոտալուտ անկման մասին Պուտինը բազմիցս անձամբ է պատմել Թրամփին. օրինակ՝ հուլիսի 14-ին հեռախոսազրույցի ժամանակ նա պնդել էր, որ իրավիճակը Կիևի համար «կրիտիկական» է, իսկ մարտի 9-ին՝ ռուսական զորքերի «շատ հաջող առաջխաղացման» մասին։ 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը պնդում էր, որ Ուկրաինան արդեն պարտվել է պատերազմում, իսկ Վլադիմիր Զելենսկին «խաղաքարտեր չունի»։

    Թրամփը, ինչպես գրում է WSJ-ը, Պուտինին հայտնել է, որ ցանկանում է ավարտել պատերազմը։ Նա հղում է արել ռազմաճակատում կրած հսկայական կորուստներին, որոնք, արևմտյան գնահատականներով, ռուսական բանակի համար հասել են 1,4 միլիոն մարդու (ներառյալ սպանվածներն ու վիրավորները), իսկ երկու բանակների համար՝ շուրջ 2 միլիոնի։ Միայն սպանվածներով, բրիտանական հետախուզության տվյալներով, Պուտինը ռազմաճակատում կորցրել է 500 հազար զինվոր։

    Սակայն չնայած կորուստներին և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք հասնում են սահմանից 3 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիբիրի քաղաքներ, Պուտինը չի փոխել Ուկրաինային ենթարկելու ռազմավարական նպատակը, կարծում են ամերիկյան պաշտոնյաները։ Նրանց խոսքով, այնուամենայնիվ, Թրամփը նախկինի պես լավատեսորեն է նայում պատերազմում խաղաղ կարգավորման հեռանկարներին։

    Թրամփի վրա, Ըստ WSJ-ի աղբյուրների, տպավորություն են գործել Ուկրաինայի դիմադրելու կարողությունը և ռուսական տարածքի վրա հեռահար հարվածները, որոնք թիրախավորել են տասնյակ նավթավերամշակման գործարանները, իսկ այնուհետև՝ լոգիստիկ կետերը։ Թրամփը նաև «հիացած» է ուկրաինական անօդաչուների արդյունաբերությամբ, որը տարեկան արտադրում է մեկ միլիոնից ավելի դրոն, և հատկապես Կիևի՝ «Շահեդների» նավատորմը հետ մղելու ունակությամբ, ընդգծում են WSJ-ի զրուցակիցները։

    Սա, ինչպես նաև եվրոպական առաջնորդների արշավը փոխել են Զելենսկու նկատմամբ Թրամփի վերաբերմունքը, որին ԱՄՆ նախագահն սկսում է ավելի ու ավելի շատ որպես հաղթող դիտարկել։ Բայց թե որքան կտևի Թրամփի նախասիրությունների այս տեղաշարժը, հստակ չէ, շեշտում են WSJ-ի զրուցակիցները։ Անցյալում Պուտինին հաջողվել էր հաջողությամբ առաջ մղել իր տեսակետը Թրամփի և նրա օգնականների հետ զրույցներում, ընդգծում են նրանք։

  • Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել

    Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    «Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • «Եվրոպական շատ երկրներ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար»․ ՌԴ արտաքին հետախուզություն

    ՌԴ արտաքին հետախուզությունը հայտնում է, որ Եվրոպական շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար։

    Հետախուզությունը հայտնում է նաև, որ ԵՄ աճող տնտեսական խնդիրները նրան հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանին ԵԱՏՄ-ից դուրս գալու ծախսերը։

    «Բրյուսելը չպետք է հույս ունենա, որ «ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա, որ Երևանի քաղաքական անձնակազմը խեղդվի, նրան կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ»,-ասվում է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ»:

  • «Մաֆիան Փաշինյանը հանել է իմ դեմ` 6 միլիոնի արգելանք են դրել իմ հաշիվների վրա». Էդմոն Մարուքյան

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել։ Նա հայտնում է, որ 6 միլիոնի արգելանք են դրել իր հաշիվների վրա։

  • Թրամփն ու Զելենսկին հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնեն․ ԶԼՄ

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 28-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին AFP գործակալությանը անանունության պայմանով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

    Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Կողմերը քննարկել են արդեն չորս տարի շարունակվող պատերազմի դադարեցման շուրջ «փակուղի» մտած բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, հայտնում է Euronews-ը։

    Ուկրաինայի նախագահն այդ զրույցն անվանել է «կարևոր քննարկում այն մասին, թե ինչպես ակտիվացնել դիվանագիտությունը և մոտեցնել խաղաղությունը»։

    Խաղաղ գործընթացը կանգ էր առել մի քանի ամիս առաջ, երբ Վաշինգտոնն իր ուշադրությունը սևեռել էր Իրանի հետ հակամարտության վրա։ Բացի այդ, Թրամփի և Զելենսկու հարաբերությունները միշտ էլ լարված են եղել․ բավական է հիշել թեկուզ 2025 թվականի փետրվարին Օվալաձև աշխատասենյակում նրանց միջև բռնկված թեժ վեճը։

  • Իրանի ԱԳՆ. Ուկրաինան Կասպից ծովում նավի վրա հարձակվել է Իսրայելի հրահանգով

    Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ Իսրայելի պահանջով՝ փորձելով Եվրոպան ներքաշել Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

    «Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա՝ սպանելով մեկ նավաստի։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, որը կատարվել է Իսրայելի պահանջով՝ Եվրոպային իր պատերազմի մեջ ներքաշելու նպատակով», – գրել է նա իր գրառման մեջ։

    Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Կասպից ծովում հարվածել է իրանական առևտրային նավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։

  • 2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

    2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։

    Ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ։

    Օգոստոսի 12․ Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։
    Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա(միջինը 373320կմ)։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։

    Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշեր․ Պերսեիդների աստղաթափը

    Նույն գիշերը երկնքում կակտիվանան նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր։ Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։ Ավելին, գագաթնակետի գիշերը երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ վեց մոլորակներով՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։ Իրականում երկնաքարերի թիվը կախված կլինի դիտման վայրից, երկնքի պարզությունից և լույսի աղտոտվածությունից։ 2026 թվականին դիտման պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է Նորալուսնին։ Լուսնի լույսը չի խանգարի, և թույլ երկնաքարերն ավելի լավ տեսանելի կլինեն։ Դիտումների համար ցանկալի է ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայր։

    Օգոստոսի 27–28․ Լիալուսին

    Օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։

    Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։

    Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ»,- գրել է նա։

  • Ծառուկյանի գործով կապարակնքված են ճոպանուղու հարակից օբյեկտներն ու քոթեջները

    ArmLur.am-ի տեսախցիկը Ծաղկաձորում արձանագրել է մի պատկեր, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում իրավապահների գործողությունների համաչափության վերաբերյալ։

    Տուրիստական քաղաքի ճոպանուղու հարակից տարածքում գտնվող մի շարք շինությունների, հանգստի և սպասարկման օբյեկտների մուտքերը փակ են, դռներին՝ Քննչական կոմիտեի կապարակնիքները։

    Լուսանկարներից երևում է, որ կապարակնքված են ոչ միայն մեկ առանձին շինության դռներ. փակված են տարածքում գտնվող տարբեր մասնաշենքերի և քոթեջների մուտքեր։ Այս ամենը տեղի է ունենում ամառային զբոսաշրջային սեզոնի ակտիվ շրջանում, երբ Ծաղկաձորը պետք է աշխատի ամբողջ հզորությամբ և ընդունի հանգստացողների։