«Եվրոպական շատ երկրներ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար»․ ՌԴ արտաքին հետախուզություն

Written by

in

ՌԴ արտաքին հետախուզությունը հայտնում է, որ Եվրոպական շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար։

Հետախուզությունը հայտնում է նաև, որ ԵՄ աճող տնտեսական խնդիրները նրան հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանին ԵԱՏՄ-ից դուրս գալու ծախսերը։

«Բրյուսելը չպետք է հույս ունենա, որ «ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա, որ Երևանի քաղաքական անձնակազմը խեղդվի, նրան կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ»,-ասվում է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *