Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ի (ք. Էջմիածին, Իսակովի 59/1) կաթնամթերքի արտադրամասում ստուգման ընթացքում պարզել է, որ լաբորատոր փորձաքննությանը ներկայացված պանրային մթերք «Չանախ» 45% (ԱՑԽՄ), «Խմորասնկեր», պանիր «Լոռի» 50% (ԱՑԽՄ), ինչպես նաև կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարանիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, չեն համապատասխանել անվտանգության և հիգիենայի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է նշված արտադրատեսակների արտադրությունը մինչև խախտումների վերացումը։
Leave a Reply