Category: YN.am

  • 21 օրվա ընթացքում առաջին անգամ Կատարից հեղուկ գազով բեռնված նավ է հատել Հորմուզի նեղուցը․ Fars

    Վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ Կատարից հեղուկացված բնական գազ տեղափոխող նավը է հատել Հորմուզի նեղուցը։ Նավը շարժվել է Իրանի հետ համաձայնեցված երթուղով։ Այս մասին հայտնել է «Fars» գործակալությունը։

    Ըստ աղբյուրի տվյալների՝ կատարական նավն անցել է առանց որևէ խոչընդոտի՝ միացված պահելով տվյալների փոխանցման (AIS) համակարգը և հետևել է Իրանի սահմանած երթուղուն։ Այս ամենից հետո նավն ուղևորվել է դեպի բաց ծով։

  • Yerevannews.am | Աստղագուշակ հուլիսի 30-ի համար

    Խոյ- Մասնագիտական ոլորտում որեւէ քայլեր չձեռնարկեք: Հատկապես հրաժարվեք նոր, նույնիսկ առաջին հայացքից հեռանկարային գործնական առաջարկներից: Ձեզ ամբողջ օրվա ընթացքում կտանջեն կասկածները եւ անվստահությունը, որով պայմանավորված կաճի ներքին լարվածությունն ու նյարդային կլինեք:

     

    Ցուլ.- Այս շրջանում դուք կբախվեք հիմնականում հաճելի հարցերի: Նոր ու հետաքրքիր առաջարկություններ կանեն ձեզ: Զբաղվեք այն ամենով, ինչը կամրապնդի ձեր դիրքերը, սակայն ժամանակ հատկացրեք նաեւ հանդիպումների եւ ընկերներին տված խոստումները կատարելու համար:

     

    Երկվորյակ- Հարազատների հետ կոնֆլիկտները կարող ենք մթագնել ձեր օրը եւ փչացնել տրամադրությունը: Շատ հարցերում սակայն դուք կկարողանաք հստակություն մտցնել: Հիշեք, որ այնուհանդերձ խորհուրդ չի տրվում հասնել մինչեւ կոպտություն եւ գոռգոռոցի: Ֆինանսական հարցերում զգոն եղեք եւ մի շտապեք որոշումներ կայացնել:

     

    Խեցգետին.- Կարեւոր գործերն ավելի լավ է հետաձգել: Այժմ դուք կարող եք շատ գործնական եւ կարեւոր հարցերում որպես ոչ-կոմպետենտ երեւալ: Կարեւոր է, որ ժամանակ չվատնեք բացասական էմոցիաների վրա: Ընկերների եւ բարեկամների աջակցությունն ու ողջամիտ խորհուրդները ձեզ կօգնեն, որպեսզի ավելի ինքնավստահ զգաք ձեզ:

     

    Առյուծ.- Օրը հարմար է ցանկացած նոր նախաձեռնության համար: Վիճելի հարցերը փորձեք լուծել առանց կոնֆլիկտների եւ սուր վիճաբանությունների: Մի զրկեք ձեզ շփումից եւ հանդիպումներից: Ձեր համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում կթագավորի փոխադարձ հասկացողությունն ու ներդաշնակությունը: Այժմ նոր ծանոթությունների համար լավ ժամանակահատված է:

     

    Կույս.- Այսօր էմոցիոնալ առումով կարող է թեժ լինել ձեր համար: Եթե չեք ցանկանում հարթել ձեր մտերիմների ու շրջապատի մարդկանց հետ ունեցած հակասությունները, ապա գոնե փորձեք զուսպ լինել էմոցիաների եւ խոսքերի առումով: Ինքնավերահսկողություն սահմանեք ինքերդ ձեր համար: Այդպես դուք կկարողանաք խուսափել մեծ բախումներից եւ նաեւ ձեր հեղինակությունը չի տուժի:

     

    Կշեռք .- Եթե նոր գործեր ունեք սկսելու, ապա սկսեք անվարան: Հարմար օր է նաեւ կարեւոր գործերով զբաղվելու համար: Պլաններ կազմեք համարձակ կերպով նաեւ ապագայի վերաբերյալ: Սակայն ձեր խաղի կանոնները մի թելադրեք ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին: Հավատացեք, դա նրանց ամենեւին դուր չի գա: Ավելի լավ է զիջեք, եթե նման բան պահանջվի ձեզանից:

     

    Կարիճ. – Խոճընդոտների մի ամբողջ շարք կարող է ծառանալ ձեր դիմաց, որն հաղթահարելը կլինի շատ բարդ եւ դժվար: Չարության եւ ագրեսիայի որեւէ դրսեւորումից զերծ մնացեք: Այլապես ձեր շորջը այսօր կտիրի միայն լարվածություն, հակակրանք եւ անհասկացողություն ձեր անձի հանդեպ:

     

    Աղեղնավոր .- Մի տրվեք գայթակղիչ գործանական առաջարկություններին, եթե նրանք կլինեն չափազանց եկամտաբեր եւ հեռանկարային: Եթե ամեն դեպքում կունենաք կասկածներ, ապա խորհրդակցեք մասնագետների հետ: Օրը հարմար է ամեն տեսակ անձնական, սիրային եւ նոր ծանոթություններին առնչվող գործերի համար:

     

    Այծեղջյուր .- Հնարավոր են ոչ մեծ վիճաբանություններ սիրելի մարդու կամ ընտանիքի տարեց անդամների հետ: Հակասությունները սակայն ոչ թե սկզբունքային հարցերի շուրջ են, այլ պարզ մի բանի. պարզապես դուք չեք կարողանում կամ չեք ուզում իրար լսել: Ջերմ խոսքերի հարցում ժլատություն մի արեք: Առատաձեռն եղեք նաեւ ուշադրության այլ նշանների եւ նվերների հարցում։

     

    Ջրհոս.- Շրջանը, որն ապրում եք հիմա, նման է քննությունների եւ կախված այն հանգամանքից, թե դուք ինչպես կհանձնեք այդ քննությունները, հետագա իրադարձությունները կզարգանան ըստ այդմ: Միայնակ Ջրհոսները կկարողանան հանդիպել հետաքրքիր մարդու: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք, այլապես կունենաք ֆինանսական լուրջ բարդություններ:

     

    Ձուկ.- Օրը բարենպաստ է զվարճալի միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց այցելելու համար: Հաջող կանցնեն նաեւ գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Եթե որոշել եք այս օրը նվիրել հյուր գնալուն, ապա, դա արեք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն այնպես, որ նա անտեսված չմնա հյուր գնալու թոհուբոհի մեջ: Այլապես նա կվիրավորվի ձեզանից:

  • Հութիները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին

    Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները նշել են, որ անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթի փոխադրման օբյեկտներին։

    «Մի քանի անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի արևելքից դեպի Յանբու նավահանգիստ տանող մի շարք զգայուն թիրախների և նավթի մատակարարման ու փոխադրման կետերի», – գրել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։

    Սարիան նշել է, որ հարձակումը պատասխան է եղել «սաուդյան անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի օդային տարածքի խախտմանը»։

    Ավելի վաղ թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրաքի տարածքից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Ալ-Շարքիա նահանգում և Ռիադում գտնվող նավթային օբյեկտների վրա։

  • Yerevannews.am | Աստղագուշակ հուլիսի 29-ի համար

    Խոյ. Հարմար օր է ինչպես անձնական, այնպես էլ` պրոֆեսիոնալ բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել ոչ ովորական ձևով, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

     

    Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

     

    Ցուլ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

     

    Երկվորյակներ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

     

    Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

     

    Խեցգետին. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

     

    Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

     

    Առյուծ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

     

    Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

     

    Կույս. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

     

    Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

     

    Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

     

    Կարիճ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

     

    Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

     

    Աղեղնավոր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

     

    Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

     

    Այծեղջյուր. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

     

    Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

     

    Ջրհոս. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

     

    Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

     

    Ձկներ. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

     

    Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

     

  • Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում հարվածել է երեք նավթատար նավերի, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

    «Երեք նավթատար նավերը, որոնք շարունակում էին երթևեկել անվտանգ և անօրինական ճանապարհով՝ անտեսելով մեր նախազգուշացումները, հարձակման են ենթարկվել և կանգնեցվել», – հայտարարել է ԻՀՊԿ-ն։

    Նրանք ընդգծեցին, որ Հորմուզի նեղուցով տարանցման ԱՄՆ անօրինական հրահանգներին հետևող ցանկացած նավի գործողությունները անպատասխան չեն մնա։

  • Պուտինը հանձնարարել է վերանայել Ռուսաստանի ռազմական համաձայնագրերը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է բանակցություններ սկսել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ գործող համաձայնագրերում փոփոխություններ կատարելու շուրջ։ Համապատասխան կարգադրությունները հրապարակվել են իրավական ակտերի ռուսական պորտալում, գրում է «Коммерсантъ»-ը։

    Ռուսաստանը Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել 2013 թվականի դեկտեմբերին, փաստաթուղթը վավերացվել է 2015 թվականին։ Ուզբեկստանի հետ համանման համաձայնագիր ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրերը նախատեսում են սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ, ռազմական նշանակության արտադրանքի փոխանակում, տեխնոլոգիաների և տեխնիկական փաստաթղթերի փոխանցում։

    Համագործակցության շրջանակներում Ղազախստանը վերջին տարիներին Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչներ (որոնց քանակը մինչև 2022 թվականը հասել է 20 միավորի), Մի-171Շ և Մի-35Մ ուղղաթիռներ, «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև ԲՏՌ-80 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։ 2015 թվականին Մոսկվան հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման շրջանակում Աստանային անվճար Ս-300ՊՍ զենիթահրթիռային հինգ համակարգեր է փոխանցել։

    2017–2019 թվականներին երկիրը ստացել է 12 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ, որոնք մատակարարվել են պետական արտահանման վարկի միջոցով։ Բացի դրանից, հանրապետությունն արդիականացրել է մոտ 30 ՄիԳ-29 կործանիչներ։ Մոսկվան և Տաշքենդը նաև քննարկել են Սու-30ՍՄ կործանիչների, «Սոպկա-2» ռադիոլոկացիոն համալիրի և «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված սարքավորումների հնարավոր մատակարարումների հարցը։

    Ղազախստանը, ի տարբերություն Ուզբեկստանի, մտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմի մեջ, ինչը երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը կապում է հավաքական պաշտպանության ավելի լայն մեխանիզմների հետ։ Ուզբեկստանի հետ գործում է առանձին համաձայնագիր՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ կիրառման մասին։

  • Իրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցով այն նավերի անցումը, որոնք կապված են սառեցված ակտիվների օգտագործման հետ

    Իրանի զինված ուժերը թույլ չեն տա Հորմուզի նեղուցով անցնել այն ընկերությունների և երկրների նավերին, որոնք կհամաձայնեն վճարումներ ստանալ իրանական սառեցված ակտիվներից։ Այդ մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Զոլֆագարին, հայտնում է Mehr-ը։

    Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ըստ որոնց բռնագրավված իրանական միջոցները հնարավոր է օգտագործվեն վերջին հակամարտության ընթացքում տուժած նավերին հասցված վնասը փոխհատուցելու համար։

    «ԱՄՆ նախագահը, ագրեսիվ գործողություններից և տարածաշրջանն ապակայունացնելու շարունակական փորձերից հետո, հայտարարել է Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմի ընթացքում վնասված նավերի համար Իրանի սառեցված ակտիվներից փոխհատուցումներ վճարելու ծրագրերի մասին»,- ասվում է իրանցի ռազմական ներկայացուցչի հայտարարության մեջ։

    Զոլֆագարին այն ընկերություններին և պետություններին, որոնք կընդունեն Վաշինգտոնի առաջարկը, նախազգուշացրել է, որ նրանց նավերը կարող են բախվել սահմանափակումների ռազմավարական ջրային ուղով անցնելիս։

    «Այս պահից սկսած Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը թույլ չեն տա նրանց նավերից և ոչ մեկին անցնել Հորմուզի նեղուցով»,- հայտարարել է նա։

    Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է իրանական սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու հնարավորությունը՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով առևտրային նավերին հասցված վնասը փոխհատուցելու համար։ Իրանը դեմ է արտահայտվում նման որոշմանը և պնդում է, որ Վաշինգտոնը խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

  • Իսրայելը կրկին թիրախն ուղղել է իրանական էներգետիկ օբյեկտներին

    Իսրայելը պատրաստ է կրկին հարձակվել Իրանի վրա և թիրախավորել Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտները, սակայն Վաշինգտոնը չի տալիս իր համաձայնությունը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս հայտարարությունն արել է C14 հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

    «Մենք իսկապես ցանկանում ենք հարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա, բայց ԱՄՆ-ն ներկայումս հավանություն չի տալիս դրան, քանի որ դա կվնասի հարևան երկրներին և կհանգեցնի համաշխարհային նավթային ճգնաժամի», – ասել է պաշտպանության նախարարը։

    Կացն ավելացրել է, որ «Իսրայելի պաշտպանության ուժերը ստացել են հրահանգներ և պատրաստվում են միայնակ հարձակվել Իրանի վրա»։

    «Հիմա մենք մենակ չենք։ ԱՄՆ-ն այնտեղ է։ Կտեսնենք, թե ինչ կանեն նրանք, կվերադառնա՞ն արշավին, թե՞ այլ կերպ կգործեն», – ասել է նա։

  • Ծեծի է ենթարկվել 19 ամյա զինծառայող, մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում

    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է.

    «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։

    Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։

    Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդռում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների»։

  • ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն մարտական գործողությունների դադարից՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար

    ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն ռազմական գործողությունների դադարեցումից՝ իրենց տարաձայնությունները լուծելու դիվանագիտական ​​ջանքերն ակտիվացնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

    «Մենք, անշուշտ, հույս ունենք, որ կողմերը ռազմական գործողությունների դադարը կօգտագործեն որպես հնարավորություն՝ ակտիվացնելու իրենց դիվանագիտական ​​ջանքերը և համագործակցելու միջնորդների հետ։ Մենք խրախուսում ենք միջնորդներին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին և այլոց, շարունակել իրենց աշխատանքը՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար», – ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։