Category: YN.am

  • Ուկրաինան Իրանին հավաստիացրել է, որ մտադիր չէ սրել իրավիճակն իրանական նավի վրա հարձակումից հետո. Արաղչի

    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավաստիացումներ է ստացել ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայից առ այն, որ իրանական նավին հարվածը հասցվել է ոչ միտումնավոր, և Կիևը չի ձգտում հետագա էսկալացիայի։

    X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան կատարվածը բացատրել է որպես պատահականություն, սակայն ընդգծել է, որ Թեհրանն ակնկալում է փոխհատուցում կրած վնասի դիմաց։

    «Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ինձ հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը ոչ միտումնավոր էր, և որ Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի»,- գրել է Արաղչին։

    Ընդ որում, նա հավելել է, որ Իրանը ևս շահագրգռված չէ լարվածության մեծացմամբ, սակայն նման միջադեպերն ընդունելի չի համարում։

    «Իրանը նույնպես չի ձգտում լարվածության սրման, բայց հստակ հասկացրել է. մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կրած կորուստների դիմաց պետք է փոխհատուցում լինի»,- հայտարարել է նախարարը։

    Ավելի վաղ հաղորդվում էր իրանական նավի վրա հարձակման մասին, որից հետո Թեհրանը Կիևից բացատրություններ էր պահանջել։ Միջադեպի մանրամասները և նավի վնասվածքների բնույթը պաշտոնապես չեն հրապարակվել։

  • Երկրաշարժ Ճապոնիայում. տասնյակ մարդիկ գործարանում և առևտրի կենտրոնում փլատակների տակ. կան զոհեր և անհայտ կորածներ

    Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում շարունակվում են փրկարարական աշխատանքները ճապոնական սեյսմիկ սանդղակով 7 բալ առավելագույն ուժգնության հասած հզոր երկրաշարժից հետո, հայտնում է TBS հեռուստաալիքը։

    Տեղական իշխանությունների տվյալներով՝ Յացուսիրո քաղաքում ճապոնական Nippon Paper Industries ընկերության գործարանում ստորգետնյա ցնցումներից հետո 11 մարդ արգելափակված է մնացել։ Երկու աշխատակցի հաջողվել է դուրս բերել փլատակների տակից, սակայն երկուսն էլ գտնվել են սրտի և շնչառության կանգի վիճակում։ Եվս ինը մարդու ճակատագիր առայժմ անհայտ է։

    Կասիմա քաղաքի Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում փրկարարները հայտնաբերել են հինգ մարդու։ Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության վնասվածքներ, մեկը՝ թեթև վնասվածքներ, ևս մեկ անձի վիճակը ճշտվում է։ Ընդ որում, ևս ինը մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։

    6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավում։ Այն հանգեցրել է հրդեհների, շենքերի վնասման, էլեկտրամատակարարման և տրանսպորտային խափանումների։ Իշխանությունները նախազգուշացրել են տարածաշրջանի բնակիչներին նոր ուժեղ ցնցումների և սողանքների պահպանվող սպառնալիքի մասին։

  • Հայէկոնոմբանկ և YOKO. պատմություն հաջողության և վստահելի գործընկերության մասին

    YOKO-ն հնգամյա հայկական բրենդ է, որն իր կայացման ճանապարհն անցել է Հայէկոնոմբանկի հետ համագործակցությամբ:

    Ընկերության հիմնադիրներ Ռաֆայել Վարդանյանն ու Դավիթ Լևոնյանը բնական բաղադրությամբ կերեր են արտադրում շների համար: Ունենալով մրցակցային դիրքեր հայկական շուկայում՝ նրանք քայլեր են ձեռնարկում հայկական արտադրանքն աշխարհին ներկայացնելու համար։

    «Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իմ կյանքում հայտնվեց Յոկոն՝ Ակիտա ցեղատեսակի իմ շունը: Տեղական շուկայում անհնար էր գտնել կերեր առանց քիմիական հավելումների, և սկսեցի ինքնուրույն փորձարկումներ անել: Հենց այդ ժամանակ էլ բիզնես սկսելու առաջարկ ստացա Դավիթից, և միասին հիմնեցինք բրենդը», – նշում է YOKO-ի համահիմնադիր Ռաֆայել Վարդանյանը՝ ընդգծելով Յոկոյի անփոխարինելի դերը բիզնես գաղափարի կյանքի կոչման գործում:

    Ցանկացած բիզնես էլ հասնում է զարգացման մի փուլի, երբ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու կարիք է առաջանում: Եվ հենց այդ ժամանակ է, որ բանկի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ստացավ:

    «Դիմեցինք Հայէկոնոմբանկ, քանի որ ֆինանսավորման պայմանները գրավիչ էին, և բանկը պատրաստ էր աջակցել հայկական արտադրանքի զարգացմանը։ Եվ մեր պարագայում կարևորը ոչ միայն վարկային միջոցներն էին կամ անվտանգ փոխանցումները, այլ նաև աջակցությունն ու խորհրդատվությունը, որ մշտապես զգացել ենք Հայէկոնոմբանկի հետ աշխատելիս», – նշում է YOKO-ի համահիմնադիր Դավիթ Լևոնյանը՝ նշելով, որ ներգրավված ֆինանսավորումն ուղղվել է ինչպես բրենդի զարգացմանը, այնպես էլ նոր սարքավորումների ձեռքբերմանն ու արտադրամասի ընդլայնմանը։

    Բրենդի համահիմնադիրները, ներկայացնելով իրենց փորձառությունը և հետհայացք գցելով իրենց անցած ճանապարհին, վստահաբար նշում են, որ փոքր բիզնեսների հաջողության գրավականը հաճախ ճիշտ պահին բիզնեսում արված ներդրումներն են, և չնայած մտավախություններին՝ այս ճանապարհին վստահելի գործընկեր ունենալը կարևոր է։

    Դավիթն ու Լևոնը մտադիր չեն կանգ առնել․ առջևում արտադրվող տեսականու ընդլայնումն է և նոր շուկաների նվաճումը, առաջին փուլում՝ վրացական։ Նրանք վստահ են՝ Հայէկոնոմբանկի հետ գործընկերությունն այս փուլում ևս արժեքավոր է լինելու։

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

  • Երևանում 42-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ

    Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com–ը։

    ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, վերջինս ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

  • Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է․ Հայկ Կոնջորյան

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է․

    «Սիրելի´ հայրենակիցներ, Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:

    1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:

    2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:

    3. Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:

    4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

    5. Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե այս դեպքի, թե այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- գրել է Կոնջորյանը։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, 5անձ ձերբակալվել է։

  • Կիևը և նրա աջակիցները պետք է պատասխան տան իրանական նավի վրա հարձակման համար․ Բաղայի

    Ուկրաինայի բոլոր «հովանավորները» պետք է պատասխանատվություն կրեն իրանական նավի վրա հարձակման համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտգործնախարարությունը, Ուկրաինան շաբաթ օրը ռազմական հարձակում է գործել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

    «Անասկած, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Ուկրաինայի հովանավորներ ու աջակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն (իրանական նավին հասցված հարվածի համար)․․․ Իրանն այս հարձակումը առանց պատասխանի չի թողնի», — ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։

    Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում ավելի վաղ հրապարակված հայտարարության համաձայն՝ Թեհրանն իրեն իրավունք է պահում պատասխան քայլեր ձեռնարկել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումից հետո։ Գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Կիևի և նրան աջակցողների վրա։

  • Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման հետ կապված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

    Զրույցի ընթացքում Լավրովը ցավակցություն է հայտնել իրանական նավաստու մահվան կապակցությամբ, որը զոհվել էր իրանական «Անա» բեռնանավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

    «Ռուսաստանի արտգործնախարարը խորին ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին իրանական «Անա» բեռնանավի վրա իրականացված ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։ Սերգեյ Լավրովը խնդրել է զոհվածի հարազատներին փոխանցել իր զորակցության խոսքերը և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

    Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի ռեժիմի նման «արկածախնդրական գործողությունները»։

    Իրանի արտգործնախարարը Լավրովին տեղեկացրել է նաև Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի հարձակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերին։

    Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը՝ ընդգծելով, որ Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

  • Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրդեհի տարածքը մեծացել է մինչև 42,000 հեկտար

    Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված երկրի պատմության ամենախոշոր բնական հրդեհի տարածքը մեկ գիշերվա ընթացքում աճել է շուրջ 10 հազար հեկտարով՝ հասնելով 42 հազար հեկտարի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։

    Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ անբարենպաստ։ Գիշերվա սկզբին հրդեհը կրկին դարձել է չափազանց ագրեսիվ և անկանխատեսելի՝ ստեղծելով սեփական քամիները և անկանոն առաջ շարժվելով դեպի Բորդոյի ագլոմերացիա։

    Հրդեհի արագ տարածման պատճառով իշխանությունները գիշերը տարհանել են ավելի քան 50 հազար մարդու Բորդոյի մերձակա հինգ համայնքներից։ Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազենավը հայտնել է, որ կրակի ճակատը քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա է։ Ժիրոնդում տարհանվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 220 հազարի։

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 2,5 հազար հրշեջ-փրկարար, այդ թվում՝ Շվեյցարիայից ժամանած մասնագետներ, նրանց աջակցում են 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող և 1,2 հազար ոստիկան։ Առավոտյան կրկին գործի են դրվել 18 հրշեջ ինքնաթիռ, ինչպես նաև նախատեսվում է կրկին օգտագործել փորձարարական հրդեհաշիջման համակարգով հագեցած Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

    Նյունյեսը տեղեկացրել է նաև, որ անտառային հրդեհներ են շարունակվում երկրի այլ շրջաններում։ Մասնավորապես, Վար դեպարտամենտում, որտեղ արդեն այրվել է 4,5 հազար հեկտար, ծովից եկող նոր քամիները կարող են ավելի վատթարացնել իրավիճակը։ Այնտեղ աշխատում են 1,1 հազար հրշեջ, իսկ վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 3 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում նաև Կորսիկայում և Վերին Ալպերում։

  • «Փաստորեն, պարոն վարչապետը վաղուց էր այս կինոն նայել»․ Հայկ Մարտիրոսյան

    Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաստատ չեք մոռացել պարոն վարչապետի լեգենդար խոսքերը` քեռակնոջը դոմփելու մասին: Այսօր իրեն տեղական տիպի Վիկիլիքս հռչակող նորահայտ տելեգրամյան ալիքը, որ դժվար չէ գուշակել, թե ում է պատկանում` հրապարակեց ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի` ենթադրաբար իր քեռակնոջ հետ լողանալու և այլ հարանման կադրեր:
    Պոռնո չկա: Թեթև հայկական, գեղջկական կղերական ծագման էրոտիկա է: Չեմ պատմի: Նայել էլ խորհուրդ չեմ տա: Ոչ թե որովհետև անհետաքրքիր է, թեև իրոք անհետաքրքիր է, կամ ոչ թե որովհետև անբարո է արքեպիսկոպոսի պարագայի համար (այդ առումով հաստատանբարո է), այլ որովհետև անբարո է նման կադրերի հրապարակման փաստն իսկ:
    Սեքսուալ բնույթի կենցաղավարական դրվագներից անցնենք մի պահ այն կողմ: Տեսախցիկները ակնհայտորեն տեղադրված են բնակարանում: Տեղադրված են ամենայն հավանականությամբ` առաստաղներին: Ու տեղադրված են անգամ զուգարանում, որ կրկնակի ստորություն է:
    Արշակ սրբազանին մինչ օրս որևէ քրեական հանցագործություն չի մեղսագրվում: Բարոյական` որքան ուզեք, բայց ոչ քրեական: Ու եթե չի մեղսագրվում` դատարանը չէր կարող սանկցիա տալ` տեսանկարահանող գաղտնի սարքեր տեղադրել այսպես կոչված իրավապահներին: Այդ դեպքում ո՞վ է տեղադրել: Մաֆիա՞ն: Գողականները՞: Հակառակորդ պետությունները՞: Հայաստանի հատուկ ծառակությունները՞: (ենթասրաբար առանց սանկցիա, հետևաբար`հավանաբար խիստ ապօրինի): Քեռակնոջ հարևան Դինուլը, թե՞ Արշակ սրբազանի քեռին: Թե՞ գուցե Արշակ սրբազանն ինքը: Անհայտ է: Կռահել կարելի՞ է: Թերևս կարելի է:
    Բայց շատ հետաքրքիր է, որ փաստորոն Արշակ սրբազանի այս դրվագի մասին դեռևս վաղ ամռանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու դրանով տվեց ադրբեջանական եկեղեցաքանդական օպերացիայի մեկնարկը: Մարդիկ չգիտեին ինչի մասին է խոսքը, մարդիկ չհասկացան՝ ում մասին է խոսքը, մարդիկ չիմացան՝ ինչ նկատի ունի Պարոն վարչապետը:
    Բայց պարզվում է, որ պարոն վարչապետը հավանաբար բան գիտեր: Ամենայն հավանականությամբ նա անգամ վիդեո էր նայել: Հավանաբար` առաստաղին տեղադրված տեսախցիկներից գաղտնի նկարահանված սեքս-վիդեո:
    Փաստորեն պարոն վարչապետը վաղուց էր այս կինոն նայել: Թե՞ չէր նայել: Այլ մարգարեանում էր ուղղակի: Մտածեք ինքներդ:
    Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս:
    Հիմա, երբ կաթողիկոսի, նրա անմաքուր թիմի վարկաբեկման վերջին արարի փուլն է սկսվել, որից տրվում է եկեղեցու քանդման բուն մեկնարկը, այդ տեսանյութերը հանկարծ Պարոն վարչապետից հետո արդեն հասանելի են դառնում նաև լայն հանրությանը:
    Հետաքրքիր է չէ՞:
    Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր վարչապետը հավանաբար նման վիդեոներ է նայում: Նայելուց առաջ գուցե այդ վիդեոների հետ կապված այլ մտքեր էլ է արտահայտում, նայելուց հետո էլ` հրապարակային է արտահայտում: Հպարտ չե՞ք արդյոք, որ հետո դրանք դուք էլ եք նայում, որ ձեզ էլ անմասն չեն թողնում ոչ միայն արքեպիսկոպոսի, այլև մարդու` տղամարդու ու ինչ-որ կնոջ գաղտնի կապի տրիվիալ` կենցաղային մանրամասներին:
    Հպարտ չե՞ք արդյոք որ ձեզ մտցնում են երկու հասուն մարդկանց ներքնաշորերի արանքը, եթե անգամ դրանցից մեկը ուխտ է արել չլինել կնոջ հետ ու սխալ է անում, որ խաբել է ու դավաճանել իր ուխտին: Բայց որը մարդ է` մեղավոր, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը:
    Հպարտ չե՞ք արդյոք, որ դուք ապրում եք մի հասարակության մեջ, որտեղ վաղը ձեր անձնական կյանքի դրվագների վիդեոն են ցուցադրելու, որովհետև շատերինն ունեն հավանաբար:
    Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր հազարամյա եկեղեցին քանդելու գործում իրենց սրբազան ավանդն են ներդնում թե՛ օծյալ սեքսուալ կյանքով ապրող արքեպիսկոպոսը, որ բացահայտվելուց հետո իսկ շարունակեց մնալ իր պաշտոնին` վտանգելով ողջ եկեղեցին, և թե՛ եկեղեցու թշնամի նրա տեսանյութը հրապաևակողները:
    Անգամ ճղճիմ չէ այս ամենը: Նողկալի է: Էժանագույն է, ցածրագույն է, ենթամարդկային է այս ամենը:
    Ու այս տեսանյութերն իրականում կարեկցանք են հարուցում Արշակ եպիսկոպոսի հանդեպ: Աստծո առաջ մեղավոր Աստծո սպասավորի, որ անուղեղություն ունեցավ շարունակելու պաշտոնավարել հայտնի ակնարկ-քֆուր-հայտարարությունից հետո, և որի մարդկային թուլությունը նրանից հազար անգամ ավելի Աստծո առջև մեղավորները ստոր գործիքի վերածեցին իր դեմ:
    Մյուս կողմից` ավելի ու ավելի եմ համոզվում, որ լավ է, որ Հայաստանն այս վիճակում է:
    Այս տեսանյութերում ոչ թե Արշակ սրբազանն է իր քեռակնոջը, կամ էլ որևէ կնոջ դոմփում, այլ դոմփվում են բոլորը:
    Ու հաստատ ոչ հաստատ անուղեղ Արշակ սրբազանի կողմից:
    Վստահ եմ, որ այս տեսանյութը հրապարակվել է ոչ միայն Գարեգինի շրջապատն ու նրան վարկաբեկելու, այլև ու առավելապես` անձամբ Գարեգինին սարսափեցնելու համար: Որովհետև ակնհայտ է, որ նրա մասնակցությամբ նույնպես սեքս երիզներ կան: Եվ սա հաստատ մեսիջ է նրան, որ հանկարծ չմտածի անգամ դիմադրելու մասին, թեև էլի ամենևին չի էլ դիմադրում:
    Եվ այո՛: Ողջ հայության մեջ միայն ես էի որ բազմաթիվ անգամներ ասացի, որ եթե ռեժիմը խոսում է դոմփելուց ևսեռական կյանքերից, ուրեմն ռեսանյութեր ունի և դրանք հրապարակվելու են:
    Ճի՞շտ էի արդյոք կանխագուշակում թե ոչ` չգիտեմ: Դատեք ինքներդ:
    ԱՄՆ-ում հռչակավոր Ուոթերգեյթյան սկանդալը վերջակետ դրեց նախագ Նօքսոնի պաշտոնավարմանը: Նիքսոնը մարդկանց էր ուղարկել` գիշերը ապօրինի քչփորելու դեմոկրատների գրասենյակն ու լսող սարքեր տեղադրելու: Նիքսոնը ստիպված հրաժարական տվեց ու առհավետ հեռացավ հրապարակից:
    Հայաստանում փաստորեն, ամենայն հավանականությամբ, վարչապետը արքեպիսկոպոսների անձնական կյանքերն է դիտում: Ու արդյո՞ք միայն դիտում է: «Դիտելուց» հետո էլ մեծացնում է իր աջակիցների բանակները:
    Ու հասարակությունն ուրախ է: Հասարակությունը երջանիկ է: Ու ծափահարում է …
    Հետևաբար հասրակությունն արժանի է իր վարչապետին: Եվ` իր վիճակին: Իսկ ամենից առավել` իր ապագային»։

  • Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդիկ մնացել են փլատակների տակ

    Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի տարածքում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետւանքով առևտրի կենտրոնում փլուզված կառուցվածքների հետևանքով մարդիկ են մնացել փլատակների տակ, կան վիրավորներ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

    Նշվում է, որ տեղեկություններ կան երկրորդ հարկի փլուզման մասին, ինչպես նաև այն մասին, որ բազմաթիվ մարդիկ արգելափակված են մնացել փլատակների տակ։ Մոտ 200 մարդ տարհանվել է դեպի ավտոկայանատեղի։

    Տեղեկություններ են ստացվում նաև վիրավորների մասին։