Category: TIV 1

  • Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է |

    «Մայր Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ու վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

    Հիշեցնենք՝ Թևանյանը մեղադրվում է լրտեսության ու պետական դավաճանության, իսկ Մանուկյանը՝ պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

  • Միրզոյանն ու Համադեն կարևորել են հումանիտար հարցերի կարգավորումը |

    Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին: 

    Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին: Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:

    Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

    Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ

  • Փաշինյանն ու Աբրահամ Համադեն քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

    Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

  • Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցության հարցեր |

    Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

  • Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան

    «Այս իշխանության ու նրա ղեկավարի իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում, էլ չեմ խոսում անհետ կորածների ճակատարի մասով, ընդհանրապես որևէ առաջընթաց չի արձանագրվել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյան։ 

    Նա ընդգծեց, որ այս իշխանությունը չի անում ամեն բան մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։

    Խոսելով ընդհնարապես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին, Ա. Գրիգորյանը նշեց. «Նախ հարց է առաջանում՝ ո՞ր մարդու իրավունքները։ Եթե այդ մարդն ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, ՔՊ համակիր է, իր իրավունքներն, ամենայն հավականությամբ, պաշտպանված են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այդ նույն մարդը չի պաշտպանում  ՔՊ հայացքները,  ձայն  չի տալիս, տեղում վերածվում է  քաղաքական հալածյալի։

    Փաշինյանը կարող է կանգնել ամբիոնին ու ասել՝ ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առջև, բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են, իսկ երբ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրները չեն, ասում է՝ դու ինչո՞ւ չես զոհվել, ես ձեզ դեռ կսատկացնեմ, գետնին կպառկացնեմ։ Սա է ընդհանուր մոտեցումը՝ եթե քո համակիրն է, սիրել ու խոնրահվել նրա առջև, եթե քո համակիրը չէ, գետնին փռել»։ 

  • Ռուբինյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումը

    ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։ Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։

  • Սփյուռքը հիշողության կրողն է, որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և ՔՊ-ն. Ղահրամանյան

    «Տիկին Բաղդասարյան, երբ խոսում եք խմբագրությունների վրա այս կամ այն ազդեցությունների մասին, կարծում եմ, որ ձեր հայացքը պետք է ուղղեք այս կողմ, ձեր գործընկերոջ Վոլոդյա Հակոբյանի ուղղությամբ և նաև այն կողմ, որտեղ նստած է անհայտ ծագման մի կայքի կուրատոր»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

     Այնուհետև նա անդրադարձավ ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին, որտեղ նա վատ էր արտահայտվել Սփյուռքի ներկայացուցիչների վերաբերյալ։

    «Պարոն Եղոյան, Սփյուռքը հայկական ինքնությունն է, լեզուն, մշակույթը, այդ ամենը պահպանող ինստիտուցիոնալ կառույցը , որն ունի համաշխարհային ցանցային բնույթ»,- ասաց Ղահրամանյանը

     Նրա խոսքով՝ Եղոյանի հայտարարության մեջ խնդիրը սփյուռքը չէր, այլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ՔՊ-ի ընկալումն ու պատկերացումը։

     «Դուք հեռախոսահամար(սփյուռքի ներկայացուցչի-խմբ.) էիք փնտրում, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատկերացնում եք ուղղահայաց-հորիզոնականով, կարծում եք թե սփյուռքը պետք է կառավարվի մեկ կենտրոնից։ Այդպես չի եղել և այդպես չի լինելու՝ որքան էլ ջանաք․.

     Սփյուռքը հիշողության կրողն է որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և ՔՊ-ն»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

  • Դուք այն աստիճան եք վախեցել, որ Սամվել Կարապետյանը հանկարծ Տաշիր չգնա. Արամ Վարդևանյան

    «Ոչ թե բառերով ասվի «ժողովրդավարության բաստիոն», բայց Սամվել Կարապետյանի դեպքում տնային կալանքը պահպանվի, բոլոր տեսակի տեսակցությունները հանվի, բայց հանկարծ տնից դուրս չգա»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

    Դիմելով ՔՊ-ին՝ Վարդևանյանը հարցրեց. «Ձեզ դիսկոնֆորտ չէիք զգում, որ իրավապահ համակարգն ասում է թե ձեր հիմնական քաղաքական հակառակորդից դուք այն աստիճան եք վախեցել, որ Կարապետյանը, օրինակ, հանկարծ Տաշիր չգնա։ Դա դուք եք արել և սա է եղել 2026 թ ընտրությունների իրացման մեխանիզմներից մեկը»։

    Շարունակելով ելույթը՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Ազատոթյան կանխավարկածը նրա մասին է, որ անձին ծայրահեղ դեպքում է պետք կալանավորել, բայց ԱԺ-դահլիճում հնչում է միտք, որ անձը մեղադրվում է այսպիսի արարքում, դրա համար ինպե՞ս չկալանավորվի»։

     Վարդևանյանը նշեց, որ դրանից հետո իր մոտ տպավորություն է թե ՔՊ-ն եվրոպական արժեքների ուղղությամբ չի գնում։

    Նա փաստեց, որ ԵԴ-ն դեռ 30 տարի առաջ որոշել է, որ անձին վերագրվող մեղադրանքը 0 նշանակություն ունի անձի կալանավորման հարցում, որովհետև դրա հիմքը թաքնվելու, խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերն են։

    Վարդևանյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է միջին ծանրության հանցանքի համար, բայց կալանավորված է, այն դեպքում, երբ Հայաստանում կա տնային կալանք խափանման միջոցը և չի կարող իր մանկահասակ երեխային տեսնել։

     Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ ՔԿՀ-երում կրկին գնում են գերբնակեցման։

    «Ես չեմ պատկերացնում, որ մարդասիրության ճգնաժամը Հայաստանում այդքան խորքային լինի»,- ասաց Վարդևանյանը։

  • Շինարարական հրապարակում ավտոկռունկ է ընկել |

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

  • Գազայում հրադադար հնարավոր է միայն Համասի զինաթափnւմից հետո. Նեթանյահու |

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի փեսային և դեսպանորդ Ջարեդ Քուշներին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի  կամ ափամերձ գոտուց իսրայելական զորքերի դուրսբերման հարցում առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ Համասը  չի զինաթափվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

    Հիշեցնենք, որ կիրակի Քուշները Եգիպտոսում  հանդիպել էր Համասի քաղաքական ղեկավարի հետ, որտեղ Համասի ներկայացուցիչը պնդել էր, որ Իսրայելը նախ պետք է դուրս բերի իր զորքերը Գազայի 60%-ից, որը գտնվում էր Իսրայելի օկուպացիայի տակ։

    Համասի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, արդեն այս երկուշաբթի, երեքժամյա հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահի հետ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն մեկ շաբաթ առաջ կտրականապես մերժել էր ԱՄՆ-ի կողմից աջակցվող 15 կետանոց «ճանապարհային քարտեզը», որը նպատակ ուներ առաջ մղել Գազայի  հատվածում հրադադարի համաձայնագիրը։

    Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետը և Խաղաղության խորհուրդը խորը և կառուցողական քննարկումներ են ունեցել։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը՝ Գազայի զինաթափման և ապառազմականացման հարցերով, որոնք, ինչպես Իսրայելը, այնպես էլ Խաղաղության խորհուրդը որոշել են, պետք է արագ իրականացվեն և ավարտվեն մինչև Գազայում որևէ վերակառուցում տեղի ունենան»։