Սփյուռքը հիշողության կրողն է, որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և ՔՊ-ն. Ղահրամանյան

Written by

in

«Տիկին Բաղդասարյան, երբ խոսում եք խմբագրությունների վրա այս կամ այն ազդեցությունների մասին, կարծում եմ, որ ձեր հայացքը պետք է ուղղեք այս կողմ, ձեր գործընկերոջ Վոլոդյա Հակոբյանի ուղղությամբ և նաև այն կողմ, որտեղ նստած է անհայտ ծագման մի կայքի կուրատոր»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

 Այնուհետև նա անդրադարձավ ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին, որտեղ նա վատ էր արտահայտվել Սփյուռքի ներկայացուցիչների վերաբերյալ։

«Պարոն Եղոյան, Սփյուռքը հայկական ինքնությունն է, լեզուն, մշակույթը, այդ ամենը պահպանող ինստիտուցիոնալ կառույցը , որն ունի համաշխարհային ցանցային բնույթ»,- ասաց Ղահրամանյանը

 Նրա խոսքով՝ Եղոյանի հայտարարության մեջ խնդիրը սփյուռքը չէր, այլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ՔՊ-ի ընկալումն ու պատկերացումը։

 «Դուք հեռախոսահամար(սփյուռքի ներկայացուցչի-խմբ.) էիք փնտրում, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատկերացնում եք ուղղահայաց-հորիզոնականով, կարծում եք թե սփյուռքը պետք է կառավարվի մեկ կենտրոնից։ Այդպես չի եղել և այդպես չի լինելու՝ որքան էլ ջանաք․.

 Սփյուռքը հիշողության կրողն է որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և ՔՊ-ն»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *