Դուք այն աստիճան եք վախեցել, որ Սամվել Կարապետյանը հանկարծ Տաշիր չգնա. Արամ Վարդևանյան

Written by

in

«Ոչ թե բառերով ասվի «ժողովրդավարության բաստիոն», բայց Սամվել Կարապետյանի դեպքում տնային կալանքը պահպանվի, բոլոր տեսակի տեսակցությունները հանվի, բայց հանկարծ տնից դուրս չգա»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Դիմելով ՔՊ-ին՝ Վարդևանյանը հարցրեց. «Ձեզ դիսկոնֆորտ չէիք զգում, որ իրավապահ համակարգն ասում է թե ձեր հիմնական քաղաքական հակառակորդից դուք այն աստիճան եք վախեցել, որ Կարապետյանը, օրինակ, հանկարծ Տաշիր չգնա։ Դա դուք եք արել և սա է եղել 2026 թ ընտրությունների իրացման մեխանիզմներից մեկը»։

Շարունակելով ելույթը՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Ազատոթյան կանխավարկածը նրա մասին է, որ անձին ծայրահեղ դեպքում է պետք կալանավորել, բայց ԱԺ-դահլիճում հնչում է միտք, որ անձը մեղադրվում է այսպիսի արարքում, դրա համար ինպե՞ս չկալանավորվի»։

 Վարդևանյանը նշեց, որ դրանից հետո իր մոտ տպավորություն է թե ՔՊ-ն եվրոպական արժեքների ուղղությամբ չի գնում։

Նա փաստեց, որ ԵԴ-ն դեռ 30 տարի առաջ որոշել է, որ անձին վերագրվող մեղադրանքը 0 նշանակություն ունի անձի կալանավորման հարցում, որովհետև դրա հիմքը թաքնվելու, խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերն են։

Վարդևանյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է միջին ծանրության հանցանքի համար, բայց կալանավորված է, այն դեպքում, երբ Հայաստանում կա տնային կալանք խափանման միջոցը և չի կարող իր մանկահասակ երեխային տեսնել։

 Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ ՔԿՀ-երում կրկին գնում են գերբնակեցման։

«Ես չեմ պատկերացնում, որ մարդասիրության ճգնաժամը Հայաստանում այդքան խորքային լինի»,- ասաց Վարդևանյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *