Category: TIV 1

  • Մենք ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր. Կարապետյան |

    ««Ուժեղ Հայաստան»-ը ձեզնից ակնկալում է, որ դուք կակտիվացնեք Եվրաինտեգրման հանձնաժողովի աշխատանքները»,-ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին դիմեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարում այդ հանձնաժողովն ունեցել է ընդամենը մեկ նիստ, նախորդ տարիներին 4-ական։

    Կարապետյանն ասաց, որ կան բազմաթիվ ինստիտուցիոնալ պրոցեսներ որոնք կարելի է ակտիվացնել, « օրինակ դատական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսական տարբեր գործառույթների չափանիշներին համապատասխանեցումը, նաև կրթական ռեֆորմների մեջ մեծ մասնակցությունը։

    «Մենք ձեզ առաջարկել ենք, որպեսզի դուք իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան՝ աշխատանքով, և ոչ թե միան քաղաքական դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք միայն կորուստներ ենք ունենում։ Մենք պետք է աշխատանքով տնտեսության դիերսիֆիկացիա ցույց տանք։ Եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցությունը, և նաև այլ ոլոտներում, որովհետև մենք Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում ենք եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով, ռեալ պոլիտիկից ելնելով՝ պետք է հասկանանք»- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

    Արեգա Հովսեփյանն ասաց, որ համաձայն է Նարեկ Կարապետյանի հետ, որովհետև պետության երկու կարևորագույն ոլորտները՝ տնտեսությունը և անվտանգությունը փոխկապակցված են։

    «Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն,երբ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստում, քո փոխարեն որոշումներ են կայացնում, քո առջև դնում են նախապայմաններ, արդեն իսկ ընդունված որոշումներ և քեզ մնում է միայն այն ընդունել»,-ասաց Եվրաինտրեգրման մշտական հարցերի հանձնաժողվի նախագահի թեկնածուն՝ շեշտելով, որ այդտեղ առաջնայինը դիվերսիֆիկացիան է։

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

    ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:

    Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումները, TRIPP նախագծին վերաբերող հարցերը, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

  • Ինչպե՞ս եք վերաբերում Պրահայի հայտարարությանը և ինչո՞ւ Ղարաբաղում չէիք, այլ Երևանում. Հարությունյանը` Հովսեփյանին

    Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ 

    ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հարց է հղել նրան Պրահայում ընդունված հայտարարության վերաբերյալ:

    «Ինչպե՞ս եք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը»,- հարցրել է նա, ապա մանրամասնել. «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի քառակողմ հանդիպումը, որտեղ ընդունվել է համատեղ հայտարարություն: Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հիմա՝ внимание, вопрос.  ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը»:

    Արեգա Հովսեփյանը հստակ չի հասկացել հարցը՝ հարցնելով. «Ձեր հարցն այն է՝ արդյոք ես ճանաչո՞ւմ եմ Արցախը Ադրբեջանի կազմում»:

    Այնուհետև նա ասել է, որ ճանչում է իմ հայրենիքը, այնտեղ որտեղ ծնվել եմ, մեծացել, ամուսնացել:

    Արձագանքելով Հարությունյանն ասել է. «Ձեր հայտարարությունը տեղին կլիներ, եթե 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո շռնդալից հայտարարություն անեիք և դուրս գայիք ԱԳՆ-ից, որտեղ մնացել եք մինչև 2023 թվականի օգոստոս: Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը այդ ժամանակահատվածում ապրում Երևանում»:

    Արեգա Հովսեփյանը պատասխանել է, որ մտածել է՝ իշխանափոխություն կլինի, սպասել է ընտրություններին, այնուհետև երեխայի խնամքի արձակուրդում է եղել և ազատման դիմում գրել:

  • Երբ ՀՀ-ից հանում եք «հայկական շահը», այն արդեն «ՀՀ չէ». Սաղաթելյան |

    «Երբ Հայաստանի Հանրապետությունից հանում եք «հայկական շահը», այն արդեն «Հայաստանի Հանրապետություն չէ»,- ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում ՔՊ-ականներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթաելյաբնը՝ դիմելով ՔՊ-ականներին։

    Նա նշեց, թե այդ ամեն ինչի աղբյուրը «իրական Հայաստանի» կամ 4-րդ Հանրապետության մոդելն է։

     Նշելով, որ իշխանությունները ասում են, թե պետք  է ունենալ նոր Սահմանադրություն, որի տերը ՀՀ քաղաքացին է և մտքերում էլ պատկերացնում, որ հիմնադիրն էլ ՔՊ-ն կլինի՝ Սաղաթելյանն ասաց. «Բայց ամբողջ պրոբլեմն այն է, որ 4-րդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, 4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը,նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չէ՝ դրանով զբաղվոմ են եվրոպական որոշ պետություններ․ Դուք այդ պրոյեկտի մեև PR մասնագետներն եք և seles-մենեջերն եք, որ փաթեթավորեք և վաճառեք մեր ժողովրդին»․

     Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ հենց այդտեղից է գալիս գործող իշխպանության վերաբերմունքը հայկական հարցերին, սփյուռքին, Հայ Դատին, ազգային կազմակերպություններին։

     Նա իշխանություններին խորհուրդ տվեց չկատարել Թուրքիայի հոդորները ( Հայաստանում չկրկնել վերջինիս հայտարարությունը։

     Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Սաղաթելյանն ասաց. «Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնելու է նոր ավելի ծան մարտահրավերնեի առաջև։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ՀԱՊԿ-ից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից բայց երբեք ԵՄ անդամ չի դառնալու։ Եթե այդ հեռանկարը չկա, ապա այս իրավիճակում երկիրը տանել նոր ավելի ծանր արկածախնդրության՝ բերելու է անվտանգային և տնտեսական նոր խնդիրներ։ Բայց էս գլխից աեմ՝ չգաք էս ամբիոնում կանգնեք, ասեք, նախկիններն են մեղավոր, ասեք՝ ռուղներն են մեղավոր, մեկը կհելնի, կասի արցախահայերը, մեղավոր ենք  պատասխանատու չէ, պատասխանատու ենք մեղավորև չեն։ Էս ամեն ինչի պատասխանատվությունը ձեր վրա է և գիտակցված երկիրը կանգնեցնում եք նոր, ավելի ծանր մարտահրավեների առջև»։

  • Արեգան ոչ միայն չպետք է լինի հանձնաժողովի նախագահ, այլ նաև պատգամավոր. Գեղամ Նազայան

    Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է.

    Արեգա անունով մի կին, որը ունի միջինից շատ ցածր գիտելիքներ, ոչ միայն դարձել է ԱԺ պատգամավոր, այլ հավակնում է ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին, առաջին անգամ պատմության մեջ օգտագործեց արցախահայ տերմինը։

    Բայց այս ամենը մի կողմ, որքան է նա ատում ՀՀ քաղաքացուն եւ չի կարողանում թաքցնել այդ։ Ինչ մեծ ատելություն կա այս երիտասարդ կնոջ խոսքում եւ աչքերում։ Նա ոչ միայն չպետք է լինի հանձնաժողովի նախագահ, այլ նաեւ պատգամավոր։ Իսկ Նարեկ Կարապետյանը մի օր իր հուշերում հավանաբար կգրի Ազգային Ժողովը, հայկական պետականությունն արժեզրկելու, ՀՀ քաղաքացուն ծաղրելու համար առաջադրեցինք Արեգայի թեկնածությունը…

  • Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով

    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե մեկ գիշերում է կայացվել, այլ քննարկվել է ամիսներ շարունակ։

    Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել։

    Նրանք նշում են,որ Սերժ Սարգսյանի որոշումը միանալու Մաքսային միությանը մեկ գիշերում է իրականացվել.դա լկտի սուտ է։ Բազմիցս նշել ենք, որ այդ որոշումը ամիսներ շարունակ քննարկվել է ու այդ թվում նաեւ ՀՀԿ ԳՄ-ում։

    2013-ի մայիս եւ հուլիս ամիսներին ՀՀԿ ԳՄ քննարկել է այդ հարցը եւ ԳՄ-ի բոլոր անդամները ,արտահայտվելով այդ հարցի շուրջ ,ՀՀ-ի Մաքսային միության հնարավոր անդամակցումը համարել են մեր պետական շահերին համահունչ։

    Այդ որոշումը բխում էր ՀՀ պետական շահերից ու սպասարկում էր մեր քաղաքացիների շահերը։

    Եթե այդ որոշումը խնդրահարույց էր, ապա ինչու՞ է ՔՊ-ի ղեկավարը 8 տարիների ընթացքում մշտապես խոսել ԵԱՏՄ-ի կարեւորության մասին։

    Իսկ ի՞չ վերաբերում է «միութենական պետության» մասին անհեթեթ թեզին ,դա կատարյալ տգիտություն է։

    Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում որեւէ անգամ ու որեւէ մեկը նույնիսկ մեզ չի ակնարկել դրա մասին։

    Դեպի «միութենական պետություն» գնացող իշխանության հետ ԵՄ-ն CEPA է ստորագրու՞մ։

    Ամոթ ե… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай,потом говори»»։

  • Վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել են․ Էդգար Ղազարյանը՝ ԵՄ ինտեգրման մասին

    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացը՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է այն համատեղվում մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքների հետ։

    Նրա խոսքով՝ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներից արտաքսվում են։ «Այդպիսի ինտեգրացիա չի լինում»,- հայտարարեց Ղազարյանը։

  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

    Ադրբեջանի տեղեկատվական տարածքում պարբերաբար հայտնվում են Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական հռետորաբանությամբ նյութեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է Բաքվին տեղեկատվական փոխգործակցության հարցերը քննարկել պրոֆիլային խորհրդակցությունների շրջանակում։ Ռուսական կողմը հույս ունի, որ նման երկխոսությունը կհաջողվի անցկացնել առանց քաղաքականացման և ԶԼՄ-ների ավելորդ ուշադրության, հավելել է դիվանագետը:

    Զախարովան մեկնաբանել է նաև ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:

    «Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի մոտեցումը: Կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական կապերը պետք է զարգանան առկա երկկողմ իրավապայմանագրային բազայի հիման վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

    Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի իր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը՝ կապված Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշման հետ։

    Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքներով:

    Օգոստոսի 18-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Բաքուն «վճռական բողոք» է հայտնել ռուսական ԶԼՄ-ներում արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:

  • Մենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին․ Արեգա Հովսեփյան |

    «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը իր ելույթի ընթացքում շեշտել է, որ իրենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին։

    «Որովհետև Հայաստանում ներքին գործերին միջամտությունը, արդար մրցակցային ընտրություններ ունենալը ժողովրդավարության հիմքերն են»,-ասել է նա։ 

  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան |

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազդարարել է ընտանեկան բռնության դեմ նոր արշավի մեկնարկը՝ հանդես գալով «Այլևս չե՛նք հանդուրժում» հստակ ուղերձով։ Տեսանյութում նա կոտրում է երևույթի վերաբերյալ հանրային կարծրատիպերը՝ շեշտելով, որ բռնությունը ոչ թե սովորական ընտանեկան վեճ է կամ սոցիալական դժվարությունների հետևանք, այլ դիմացինի նկատմամբ իշխանություն և վերահսկողություն հաստատելու գիտակցված վարքագիծ, որը հասարակությունը պետք է նախ ճանաչի որպես արատ, ապա՝ արմատախիլ անի:

    «Սիրելի՛ կանայք, այլևս չե՛նք հանդուրժում:

    Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով: Մասնավորապես, Անի Կոջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը: Անի Կոջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ: 

    Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը և հանրային առողջապահության կարևորագույն խնդիր:

    Ընտանեկան բռնության ցանկացած ձև՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական, խախտում է և ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության և կյանքի իրավունքները:

    Ընտանեկան բռնության հիմքում ընկած են ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատման և պահպանման ձգտումը:

    Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ: Բռնությունը վարք է՝ բռնություն գործադրող անձի վարք:

    Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը: Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան: Միաժամանակ, ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է: Այն երբեմն չի բարձրաձայնվում՝ պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով և, որ ամենակարևորն է՝ հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ:

    Այսպիսով արձանագրենք՝ բռնությունը վարք է: Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է: Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը: Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն:

    Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ և չեն արդարացնում այն: Եվ, վերջապես, բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի, հարկադիր, վերահսկող վարք:

    Սիրելի՛ կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորթ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են: Ի՞նչ պետք է անենք. պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա՝ ոչնչացնենք»,- եզրափակել է նա։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին:

    «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի  ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտնել էր վարչապետի տիկինը։

    Ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսաուղերձ էր հղել՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։